Gushak.net
HY | RU

2023 թվականի դեկտեմբերի աստղագուշակը

2023 թվականի դեկտեմբերի աստղագուշակը
Այս հոդվածում՝ Դուք կկարողանաք աշխատանքի մեջ նկատելի առաջընթացի հասնել, եթե նախընտրեք ոչ թե ինքնուրույն գործել, այլ համախոհներ գտնել ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դեկտեմբերին շատ բան պիտի անեք, այնպես որ լավ է ժամանակը զուր չվատնեք: Ամսվա առաջին կեսին օգտակար կլինի մասնագիտական առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալը: Այդ հատվածը հարմար կլինի աշխատանքը փոխելու կամ երկարաժամկետ համագործակցություն սկսելու հետ կապված կարևոր հանդիպումների ու բանակցությունների համար: Ուշադրություն դարձրեք հին համախոհների հետ հարաբերություններին: Եթե թյուրըմբնում է առաջացել, արժե ամեն ինչ հնարավորինս արագ պարզաբանել, և դա թույլ կտա խուսափել խնդիրներից:

Խոյերից շատերի համար դեկտեմբերի սկզբին մտերիմների հետ շփումներն ու ընտանեկան գործերը երկրորդ պլան կանցնեն: Նշանի ներկայացուցիչները կենտրոնացած կլինեն սեփական ապրումների, ապագայի մասին մտորումների վրա: Հիշեք, որ կան մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել և որոնց կարող եք դիմել աջակցության հարցով: Ընկերների, հարազատների և սիրելիի հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, իսկապես կոգեշնչեն ձեզ: 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դեկտեմբերը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Ճիշտ է, պայմանները սպասվածի նման չեն դասավորվի, ուստի որոշ ծրագրերի իրագործումից պիտի դեռևս հրաժարվեք: Կարող եք այս ամիսն օգտագործել նոր նպատակներ դնելու համար, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու մոտ ժամանակներս: Դեկտեմբերը հարմար կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ ռիսկի չեք դիմի, կնախընտրեք զգուշորեն գործել ու չեք զղջա դրա համար:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ մտերիմներին, ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, հանդիպումները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Շատերի սրտով կլինեն ձեր կենսուրախությունն ու լավատեսությունը, ձեզ և ուրիշներին ուրախացնելու ունակությունը: Նախկինում բացառապես ընկերական հարաբերությունները կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դեկտեմբերը գործնական հարաբերություններում զգուշություն է պահանջելու: Մի կողմից՝ դուք համախոհներ գտնելու և նրանց օգնությամբ ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Մյուս կողմից էլ՝ վտանգ կա, որ նոր գործընկերները կփորձեն ձեզ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Եթե ծրագրել եք գործարքներ կնքել, բոլոր պայմանները մանրամասն ուսումնասիրեք, համոզվեք, որ փաստաթղթերն անհրաժեշտ ձևով ձևակերպված են: Չարժե ռիսկի ենթարկել գումարը՝ ոչ ձերը, ոչ էլ ուրիշինը. այն կասկածելի նախագծերի մեջ մի ներդրեք:

Անձնական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Հակառակը, մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները: Հարազատների անվերապահ աջակցության շնորհիվ դուք ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Դեկտեմբերը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դուք կկարողանաք աշխատանքի մեջ նկատելի առաջընթացի հասնել, եթե նախընտրեք ոչ թե ինքնուրույն գործել, այլ համախոհներ գտնել, որոնց վրա կարող եք հույս դնել: Չի բացառվում, որ ձեր գաղափարները հետաքրքրեն ազդեցիկ մարդկանց, որոնց աջակցությունը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի: Լրիվ նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, որոշ Խեցգետիններ ստիպված են լինելու կատարել ուրիշի պարտականությունները: Տեղի ունեցողը նրանց սրտով չի լինի, բայց նրանք կհաղթահարեն նյարդայնությունն ու կաշխատեն ամեն ինչից հնարավորինս լավ գլուխ հանել:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք սովորականից ավելի քիչ հուզական ու ավելի խելամիտ կլինեք, իսկ դա կհեշտացնի նախկինում ձեզ չհասկացող մարդկանց հետ շփումները: Անցյալում կմնան ընտանեկան տարաձայնությունները: Հարազատների հետ միասին կարևոր որոշումներ կընդունեք ու շուտով կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ շատ հագեցած ու արդյունավետ դեկտեմբեր է սպասվում: Դուք արագ եք գործելու, դատարկ բաների վրա ժամանակ չեք ծախսելու, ուստի կկարողանաք ծրագրածից ավելին անել: Ճիշտ է, պիտի որոշ ժամանակ ծախսեք ուրիշների սխալներն ուղղելու վրա: Բայց դուք դրան հանգիստ կվերաբերվեք, և ընդհանրապես դեկտեմբերին շատ քիչ բան կարող է հանել ձեզ հավասարակշռությունից:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ աշխատավայրում, կոլեգաների հետ վեճերը սովորականից շատ կլինեն: Բայց լուրջ կոնֆլիկտ չի լինի, կհաջողվի արագ հարթել բոլոր սուր անկյունները: Ավելին, դուք մոտեցում կգտնեք նրանց, ում հետ առաջ ընդհանրապես լեզու չէիք գտնում:

Դեկտեմբերը հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ է խոստանում: Դուք շատերին միանգամից դուր կգաք ու դրա համար մեծ ջանքեր չեք գործադրի: Ձեր լավագույն հատկանիշներին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնք սովորաբար ուրիշների միայն թերություններն են նկատում: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Սակայն լավ է գլուխներդ չկորցնեք ու իրադարձությունները չշտապեցնեք: Աշխատեք ավելի լավ ճանաչել այն մարդուն, որն այդպես դուր է գալիս ձեզ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հաջող ամիս է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի հատկապես գործնական ոլորտում: Մարդիկ, որոնց պատճառով նախկինում ձեր ճանապարհին խոչընդոտներ են առաջացել, հիմա այլ բանով զբաղված կլինեն, այնպես որ հազիվ թե խանգարեն ձեզ առաջ շարժվել: Մասնագիտական առաջադրանքները լուծելիս համառություն կդրսևորեք ու դրա շնորհիվ առաջընթացի կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշներն իրավիճակն անհույս են համարել: Իհարկե, նման հաջողություններն աննկատ չեն մնա: Իսկ դա նշանակում է, որ շատ շուտով դուք հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Դեկտեմբերին գործեր շատ կունենաք, բայց դա չի նշանակում, որ հաճելի բանի համար ժամանակ չի մնա: Հնարավորություն կունենաք լինել հետաքրքիր միջոցառումներին, վերադառնալ ձեր հին նախասիրութանը կամ էլ նորերը ձեռք բերել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Դեկտեմբերին դուք կհանդիպեք մարդկանց, որոնց հայացքները, սովորույթներն ու արարքները ձեզ շատ կզարմացնեն, բայց ամենևին չեն խանգարի նրանց հետ ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դեկտեմբերի սկիզբը կարող է բավական լարված թվալ: Աշխատավայրում բարդ իրավիճակ կստեղծվի, և դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես պիտի գործեք: Իրավիճակից ելք գտնելուն կօգնեն հին համախոհներն ու մարդիկ, որոնք փորձը ձեզ բազմիցս օգտակար է եղել: Աշխատեք շշուկների ու բամբասանքների առիթ չտալ, հեռու մնալ նրանցից, ովքեր չստուգված ինֆորմացիա են տարածում: Ինչքան քիչ մարդ իմանա, թե ինչով եք զբաղված ու ինչ առաջադրանքներ եք լուծում, այնքան լավ: Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա, արդեն ամսվա կեսին ուրախության առիթներ կունենաք, նոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Իսկ ավելի ուշ ձեզ համար հաջող լուծում կստանան ֆինանսական հարցերը:

Մի վախեցեք նախաձեռնող լինել ռոմանտիկ հարաբերություններում: Դեկտեմբերին ձեր երազանքներից շատերն իրականություն կդառնան, և դա ինքն իրեն տեղի չի ունենա. առաջին քայլը դուք պիտի անեք: Որոշ Կշեռքներ կկարողանան վերականգնել այն կապերը, որոնց ավարտի համար զղջում էին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք փոխել ծրագրերը, հրաժարվել ավելի վաղ մտածածից: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կդնեք առաջնահերթությունները, հատկապես գործնական ոլորտում: Լավ է կենտրոնանաք նշանակալի ու մասշտաբային նախագծերի վրա, քան ուժերն ու ժամանակը մանրուքների վրա վատնեք: Ամսվա առաջին կեսին լավ է և՛ որոշումներ ընդունելը, և՛ դրանք կյանքի կոչելն ինքնուրույն անեք. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից: Ավելի ուշ, հակառակը, կգա համագործակցության համար հարմար ժամանակը: Եթե ուզենաք համախոհների թիմ հավաքել, դա անելը դժվար չի լինի:

Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Նույնիսկ նախկինում իրենցից բացի ոչ ոքի չնկատող մարդիկ ձեր հանդեպ անկեղծ հետաքրքրություն կցուցաբերեն: Չի բացառվում անսովոր հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար: Աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Կարիճների հանդեպ, որոնց շատ հաճելի անակնկալներ են սպասվում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դեկտեմբերին կկարողանաք գործերում հաջողության հասնել ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու շնորհիվ: Հաջող կանցնեն ծրագրված հանդիպումները, հաջողությամբ կավարտվեն այն բանակցությունները, որոնցից արդեն ոչ մի լավ բան չէիք սպասում: Դեկտեմբերի սկիզբը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Մինչ այդ լավ է ավարտեք կարևոր փաստաթղթերի ձևակերպումը, քանի որ ավելի ուշ պիտի այլ բանի վրա կենտրոնանաք: Ինչքան ամսվա վերջը մոտենա, այնքան հաճախ շրջապատողները կխառնվեն ձեր գործերին ու այնքան ավելի աննրբանկատ ձևով կանեն դա: Բայց դուք չեք բարկանա և ապրումներ չեք ունենա, արագ կգտնեք ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու ձևը:

Հավանական են անձնական բնույթի կարևոր իրադարձություններ: Որոշ Աղեղնավորների դեկտեմբերին կարևոր հանդիպումներ են սպասվում, մյուսներին՝ հին հարաբերությունների վերականգնում: Բոլոր դեպքերում իրադարձություններն արագ են զարգանալու. միայն ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք կհասկանաք՝ ինչպես պահեք ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերում արժե նախաձեռնող լինել, քանի որ հենց այդպես կկարողանաք իսկական հաջողության հասնել: Կարող եք անցնել նոր նախագծերի վրա աշխատանքին: Այստեղ ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց դժվարությունները միայնակ հաղթահարելու կարիք չի լինի, քանի որ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել կամ լավ խորհուրդ տալ: Դեկտեմբերի սկիզբը հարմար կլինի մասնագիտական միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև պոտենցիալ գործընկերների և համախոհների հետ անկաշկանդ զրույցների համար: Ավելի ուշ պիտի զբաղվեք ֆինանսական հարցերի լուծմամբ: Շատ հաջող գործարք կնքելու շանս կլինի, և դուք այն բաց չեք թողնի:

Շատ Այծեղջյուրների համար անձնական գործերը երկրորդ պլան կանցնեն, քանի որ ողջ ուշադրությունը այլ բանի վրա է կենտրոնանալու: Բայց և՛ հաճելի ծանոթությունները, և՛ ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ հանդիպումները չեն բացառվում, ռոմանտիկ ժամադրության համար էլ ժամանակ կգտնվի: Պատանի Այծեղջյուրների համար շատ կարևոր կլինի ընտանիքի անդամների աջակցությունը, և նրանք դա անպայման կստանան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դեկտեմբերը կարող է սպասվածից բարդ լինել: Չի բացառվում պետք լինի վերադառնալ այն գործերին, որոնք վաղուց ավարտած էիք համարում, կամ էլ ժամանակ կվատնեք ուրիշների սխալներն ուղղելու վրա: Դուք դրանից վատ գլուխ չեք հանի. կօգնեն փորձված համախոհներն ու լավ ծանոթները: Մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, կրկին հետաքրքիր մի բան կառաջարկեն: Նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Իսկ ահա անսպասելի հայտնված նոր գործընկերներին ու համախոհներին արժե ուշադիր հետևել:

Շատ Ջրհոսների համար դեկտեմբերին առաջին պլանում կհայտնվեն մտերիմների հետ հարաբերությունները և ընդհանրապես անձնական կյանքը: Այստեղ շատ բան կարող է դեպի լավը փոխվել, ընդ որում՝ առանց մեծ ջանքերի: Կարևորը՝ լսեք ինքներդ ձեզ ու սրտի հուշածով առաջնորդվեք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Դրանք ձեզ ու ձեր հարազատներին կմտերմացնեն, կօգնեն մոռանալ հին տարաձայնությունների մասին, անցյալում թողնել վիրավորանքները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչքան էլ տարված լինեք նոր առաջադրանքների լուծմամբ, աշխատեք չմոռանալ նաև նրա մասին, ինչով նախկինում եք զբաղվել: Դեկտեմբերին հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել մասշտաբային նախագիծը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ճիշտ է, այստեղ շատ բան պիտի ինքնուրույն անեք, քանի որ ձեր համախոհները այլ բանով են զբաղված լինելու: Ոչ ամեն ինչից կկարողանաք արագ գլուխ հանել, բայց ձգձգումները ձեզ չեն կանգնեցնի, իսկ դժվարությունները չեն ստիպի նահանջել: Հավատացեք ձեզ, և ամեն ինչ կստացվի:

Աշխատանքի հետ կապված ամեն հարցում աշխատեք լուրջ լինել ու աչքաթող չանել ոչ մի մանրուք: Հենց նման մտեցումը թույլ կտա խուսափել սխալներից, որոնք կարող էին ֆինանսական կորուստների պատճառ դառնալ կամ այլ տհաճությունների հանգեցնել:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, լուրջ տարաձայնություններ չեն առաջանա: Եթե հաճախ էիք ինչ-որ բանի համար վիճում, ապա հիմա փոխհամաձայնության հասնելու շանս կլինի, բոլորին դուրեկան լուծում կգտնեք: Դեկտեմբերի երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի, հատկապես ռոմանտիկ բնույթի:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝