Gushak.net
HY | RU

2023 թվականի մայիսի աստղագուշակը

2023 թվականի մայիսի աստղագուշակը
Այս հոդվածում՝ Մայիսի սկզբին դուք պիտանի տեղեկատվություն կստանաք, իսկ դրա հետ միասին՝ նաև նոր բան սովորելու հնարավորություն, ինչն էլ ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մայիսի համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, աշխատեք դրանց իրագործմանը հնարավորինս վաղ անցնել: Ամսվա սկիզբը բարենպաստ կլինի, բայց կարևոր կլինի այդ ժամանակահատվածը իսկապես կարևոր բանին նվիրելը, այլ ոչ թե դատարկ բաների վրա վատնելը: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, անտեղի խորհուրդներ կտան, իսկ երբեմն պարզապես կխանգարեն ձեզ: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, պաշտպանել սեփական հետաքրքրությունները՝ առանց հույզերին տրվելու: Հենց դա թույլ կտա դրական փոփոխությունների հասնել:

Մայիսի կեսին հավանական են լարված պահեր անձնական հարաբերություններում, դժվարություններ մտերիմների հետ շփումներում: Երբեմն կոնֆլիկտներ կառաջանան, և դուք միանգամից չեք հասկանա, թե որն է դրանց իրական պատճառը: Աստիճանաբար ամեն ինչից գլուխ կհանեք, դրական միտումների ազդեցությունն էլ կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի:

Մայիսի վերջը բարենպաստ կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթությունների և ժամանակին ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ հանդիպելու համար: Հին կապերը վերականգնելու և վեճից հետո հաշտվելու հնարավորություն կունենաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ողջ ամսվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը կգերակշռի: Մայիսը զարմանալիորեն առատաձեռն կլինի նոր հնարավորություններով, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Օգտակար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Պատմեք ձեր գաղափարների և ծրագրերի մասին, մի մոռացեք հիշեցնել, թե ինչի եք արդեն հասնել. բոլորի համար հետաքրքիր կլինի ձեզ լսելը:

Եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենաք, հնարավոր են անսպասելի դրամական մուտքեր: Բայց ֆինանսական գործերում ցանկալի է զգույշ լինել: Մի շտապեք ծախսել ստացածը. գումարը տնօրինելուց առաջ երկար մտածեք: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելն ու ինչ-որ մեկին պարտքով գումար տալը:

Անձնական կյանքում հնարավոր են մեծ փոփոխություններ: Մայիսին աստղերը բարյացակամ կլինեն սիրահարված Ցուլերի, ինչպես նաև նոր ծանոթություններ ու հարաբերություններ ցանկացող Ցուլերի համար: Հավանական են ռոմանտիկ տարվածություններ, որոնք արագ ավելի լուրջ բանի կվերաճեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մայիսի սկիզբը կարող է անհաջող թվալ, բայց եզրահանգումների հարցում շտապելու կարիք չկա: Այս հատվածում ամենակարևորը չարդարացված ռիսկից խուսափելն ու ոսկե սարեր խոստացողներին չհավատալն է: Խելամիտ զգուշությունը կթեթևացնի ձեր կյանքը: Դրա շնորհիվ դուք թշնամիների լարած թակարդները չեք ընկնի, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք:

Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա: Մայիսի կեսը թույլ կտա հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, ամրապնդել մասնագիտական դիրքերը, պիտանի կապեր ձեռք բերել: Որոշ Երկվորյակների այս հատվածում հետաքրքիր ուղևորություններ ու հաճելի ծանոթություններ են սպասվում:

Ամսվա վերջը բոլոր տեսանկյուններից բարենպաստ կլինի: Ուրախության առիթներ կգտնվեն և՛ աշխատավայրում, և՛ տանը: Սա լավ ժամանակահատված է լինելու նախաձեռնող լինելու, նոր բան ստանձնելու և փորձարկումներ անելու համար: Ձեր ցանկացած նախաձեռնության հաջողությունը կուղեկցի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ում հետ մայիսի սկզբին լեզու գտնելը դժվար լինի: Այս հատվածում հավանական են տարաձայնություններ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Շրջապատողների հետ հարաբերությունները կլարվեն: Երբեմն կկասկածեք, որ արժե հարթել սուր անկյունները. կթվա, որ դա չափազանց մեծ ջանքեր է պահանջում: Բայց ամեն դեպքում կարևոր կլինի լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալը, որոնք կարող էին երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Մայիսի կեսին հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործերին, որոնք ժամանակին ձեզ շատ են հետաքրքրել: Այս անգամ դուք դրանց այլ կերպ կնայեք, նոր հնարավորություններ կտեսնեք: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես աշխատել հին նախասիրությունն օգտագործելով, ինչպես կարելի է այն հիմնական շահութաբեր բիզնեսի վերածել:

Մայիսի վերջին օրերը հետաքրքիր կանցնեն: Դրանք հարմար կլինեն ուղևորությունների համար, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Պայմանների փոփոխությունը ձեզ կոգեշնչի. շատ Խեցգետինների համար ճամփորդությունները ոգեշնչվածության աղբյուր կդառնան:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մայիսին լավ է հեշտ հաջողությունների և արագ հաղթանակների վրա հույս չդնեք: Դուք շատ գործերում հրաշալի արդյունքների հասնելու շանս կունենաք, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք: Փորձված համախոհները կօգնեն, սակայն ամենալուրջ հարցերը պիտի ինքնուրույն լուծեք: Իսկ ահա նոր ծանոթները կարող են միայն լրացուցիչ խնդիրներ ստեղծել, հատկապես եթե ուզենաք սերտորեն համագործակցել նրանց հետ:

Աշխատեք չխառնել մասնագիտական ու անձնական հարաբերությունները: Մայիսին շատ մեծ կլինի ամեն ինչում համակրանքով ու հակակրանքով առաջնորդվելու գայթակղությունը, գործի հետաքրքրությունները կարող են երկրորդ պլան անցնել: Ուշադիր եղեք, հակառակ դեպքում վտանգ կա դառնաք մեկը, ով աշխատում է ուրիշների համար՝ որպես պատասխան միայն բարի խոսքեր ու ժպիտներ ստանալով:

Ուշադրություն դարձրեք ֆինանսական գործերին: Մայիսը հրաշալի կլինի առաջիկա ամիսների բյուջեն ծրագրելու, ապագա խոշոր գնումների հետ կապված հարցերը լուծելու համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մայիսը հաջող կդասավորվի, եթե իսկապես կարևոր ու բարդ գործերում դուք միայն սեփական ուժերին ապավինեք: Ցավոք, ձեզ կարող են հիասթափեցնել և՛ նոր ծանոթները, և՛ փորձված համախոհները: Եվ նրանք ամեն անգամ դրանում մեղավոր չեն լինի, երբեմն պարզապես պայմանները անհաջող կդասավորվեն: Սակայն շատ օգտակար կլինի հին գործնական կապերը վերականգնելը: Շուտով դրանք պետք կգան, իսկ մինչ այդ ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնք ժամանակին աջակցել են ձեզ, միշտ բարձր կարծիքի են եղել ձեր գիտելիքների, ունակությունների և տաղանդների մասին:

Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Բայց մայիսի իրադարձությունները կօգնեն գլուխ հանել սեփական զգացմունքներից, որոշել, թե ինչ եք իրականում ուզում: Ամսվա երկրորդ կեսը մտերիմների հետ կարևոր զրույցների ժամանակ կլինի: Չի բացառվում, որ այդ հատվածում բացահայտվեն հին գաղտնիքները, դուք հասկանաք, թե ինչու է ամեն ինչ այս ձևով դասավորվել: Մտերիմների հետ ցանկացած ընտանեկան ծրագիր արժե քննարկել ամսվա երկրորդ կեսին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե մայիսի համար մեծ ծրագրեր ունեք, ապա շտապեք. ցանկացած մտահղացման իրագործման արժե անցնել ամսվա սկզբին: Այս դեպքում ճանապարհին խոչընդոտներ չեն հայտնվի, իսկ ցանկացած բարդ հարցի պատասխան արագ կգտնվի: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Իսկ ահա եթե մտածածն իրագործելը հետաձգեք, ապա ստիպված եք լինելու ռիսկի դիմել ու սեփական սխալներից դասեր քաղել:

Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Որոշ Կշեռքներ կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Բայց այստեղ պետք է արագ ու վճռական գործել: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին առաջին քայլը անելը:

Մտերիմների հետ հարաբերություններն ամեն անգամ հարթ չեն լինի: Տարաձայնությունների առիթները հատկապես շատ կլինեն ամսվա երկրորդ կեսին: Այստեղ ձեզ պետք կգան համբերատարությունն ու ամեն ինչից հանգիստ գլուխ հանելու ունակությունը. շրջապատողներից անհապաղ վճռական գործողություններ և ձեզ մոտ առաջ եկած հարցերին անհապաղ պատասխաններ մի պահանջեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Երբեմն հեշտ չի լինելու: Բանն այն է, որ ձեզ անհարթ ամիս է սպասվում, և նույնիսկ նրա բարենպաստ շրջաններում հազիվ թե կարողանաք թուլանալ. կխանգարեն տագնապն ու մշտապես տհաճությունների սպասելը: Սրա պատճառով նշանի որոշ ներկայացուցիչներ չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի և ուսման վրա, սխալներ էլ սովորականից հաճախ կանեն: Բայց վշտանալու և խուճապի մատնվելու կարիք չկա: Մայիսին շատ բան կախված կլինի ձեր ընտրած վարքի ձևից: Բաց մի թողեք գործերում նախաձեռնող լինելու, իրավիճակը դեպի լավը փոխելու համար ինչ-որ բան ձեռնարկելու հնարավորությունը: Աստղերը ձեզ կաջակցեն, այնպես որ օգտվեք դրանից ու գործեք:

Մայիսին հաճելի պահեր, իհարկե, կլինեն: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի անձնական հարաբերություններում: Դուք կստանաք մտերիմների աջակցությունը, կզգաք նրանց ջերմությունն ու հոգատարությունը: Նույնիսկ մարդիկ, որոնց հետ վիճել էիք, կփորձեն օգնել: Մայիսը անակնկալներ է խոստանում ակտիվ կյանք վարողներին, սպորտով զբաղվողներին, նրանց, ովքեր բաց չեք թողնում նոր վայրեր տեսնելու հնարավորությունը: Նման մարդկանց խիզախության, հանգստության ու հնարամտության համար պարգև է սպասվում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մայիսի սկզբին աշխատեք ամեն ինչ միանգամից չստանձնել: Իհարկե, կուզենաք շատ բան հասցնել, բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե հետևողականորեն գործեք՝ խուսափելով շտապողականությունից: Ամիսը լավ է սկսեք այն գործերից, որոնցում կարող են օգնել մտերիմները կամ փորձված համախոհները: Աշխատեք քիչ ժամանակ անցկացնել ինքներդ ձեզ հետ: Ինչքան շատ ձեր կողքին լինեն լսելու և խորհուրդ տալու պատրաստ մարդիկ, այնքան լավ կզգաք ձեզ:

Ամսվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հանգիստ, առանց շտապելու կարգուկանոն հաստատել գործերում, ազատվել անպիտան բաներից, ուղղել հին սխալները: Հավանական են փոփոխություններ գործնական ոլորտում: Դուք կզգաք, որ ձեր հեղինակությունն աճում է, ձեզ հարցերով ու խնդրանքներով ավելի ու ավելի հաճախ են դիմում մարդիկ, որոնց հաջողությունները նախկինում ձերինից մեծ էին: Մտերիմների հետ հարաբերությունները նախկինի նման ներդաշնակ կլինեն, եթե նրանց բարությունը չչարաշահեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամսվա սկզբին հանգստի կարիք կունենաք: Մայիսի առաջին օրերին կենսական պոտենցիալը ցածր կլինի, գերհոգնածությունը կարող է երկար ժամանակով փչացնել տրամադրությունն ու վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա: Նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ իսկապես պատրաստ եք դրան, ուժերն էլ բավարար են սկսածն ավարտելու համար:

Մնացած հարցերում ամիսը վատը չի լինի: Այն հարմար կլինի ստեղծագործ և ինտելեկտուալ աշխատանքի համար: Դուք կաշխատեք առօրյա խնդիրները լուծելու հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ գտնել, և դա ձեզ կհաջողվի անել: Անսովոր գաղափարները, որոնք հիմա կունենաք, բոլորին դուր կգան: Չի բացառվում խոստումնալից համագործակցության սկիզբը: Այն ձեր առաջ նոր մասնագիտական բարձունքների տանող ճամփա կբացի:

Մտերիմների հետ հարաբերություններն ամեն անգամ հարթ չեն լինի: Հնարավոր են ապրումներ, թյուրըմբնում ու լարված պահեր: Բայց փորձը ձեզ կհուշի, թե ինչպես է պետք վարվել, որպեսզի բոլոր դժվարությունները շուտով մնան անցյալում: Ձեր ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մայիսի սկզբին դուք պիտանի տեղեկատվություն կստանաք, իսկ դրա հետ միասին՝ նաև նոր բան սովորելու հնարավորություն, ինչն էլ շուտով պետք կգա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց շնորհիվ դուք արագ կհաղթահարեք խոչընդոտները: Աշխատեք չչարաշահել նոր համախոհների աջակցությունը, և նրանք դա կգնահատեն: Նրանց վրա տպավորություն կթողնի ձեր համառությունը: Գաղտնի թշնամիները կհասկանան, որ դուք շատ բանի եք ունակ ու կշտապեն հետ քաշվել ձեր ճանապարհից:

Ավելի ուշ հանգիստ ու արդյունավետ շրջան է գալու: Ամեն ինչի համար ժամանակը կհերիքի՝ և՛ աշխատանքի, և՛ մտերիմների հետ շփվելու, և՛ ձեր նախասիրության: Մի մոռացեք հանգստի մասին. մայիսին շատ կարևոր կլինի չհոգնելը, մեծ ծանրաբեռնվածությունը կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Կուրախացնեն հարազատների, մանկության ու պատանեկության տարիների ընկերների հետ շփումները: Մայիսը ժամանակն է հիշելու այն բանի մասին, ինչը նախկինում գնահատել եք և ինչը ձեզ ուրախացրել է: Ամենայն հավանականությամբ դուք դա ձեր կյանք վերադարձնելու հնարավորություն կունենաք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մայիսի սկզբին օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին ընտրողաբար մոտենալը: Ձեր շուրջն այս հատվածում շատ կլինեն ամենատարբեր մարդիկ, և նրանց ոչ բոլորին կարելի է վստահել: Մի շտապեք խոստումներ տալ կամ էլ կապվել պարտավորություններով: Այս հատվածում ձեռք բերած պայմանավորվածությունները կարող են ավելի ուշ խախտվել: Եթե ծրագրել եք համատեղ նախագծի վրա աշխատել, պատրաստ եղեք գործի առյուծի բաժինը ձեզ վրա վերցնել:

Մայիսի կեսից ամենամտերիմների հետ շփվելու համար բարենպաստ շրջան կսկսվի: Դուք ոչ միայն ուշադրություն ու աջակցություն, այլև իրական օգնություն կստանաք, որը շատ տեղին կլինի: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: Չի բացառվում, որ մայիսի վերջին ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունեք:

Մայիսը կարող է հաջող լինել խոշոր գնումների համար, բայց միայն այն դեպքում, եթե դրանք սպոնտան, պահի ազդեցության տակ արված չլինեն: Ինքներդ ձեզ մի քանի օր տվեք ապագա գնումները որոշելու համար, և այդժամ հիասթափությունը ձեզ չի սպառնա:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝