Gushak.net
HY | RU

2024 թվականի մարտի աստղագուշակը

2024 թվականի մարտի աստղագուշակը
Այս հոդվածում՝ Մարտը բավական անհանգիստ կանցնի: Ողջ ամսվա ընթացքում պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք, զբաղվեք ոչ միայն ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մարտի սկզբին շատ ուշադիր եղեք ու աշխատեք չմոռանալ այն, ինչ պատահաբար կիմանաք այդ հատվածում: Ձեր մեջ ծագած գաղափարներն էլ արժե գրի առնել, քանի որ ավելի ուշ կարող եք վերադառնալ դրանց: Որոշ Խոյեր կկարողանան արժեքավոր տեղեկատվություն ստանալ, միաժամանակ ստուգել ու ճշտել այն, ինչ ավելի վաղ է պարզվել: Առանց շտապելու և ավելորդ հուզմունքի դուք կվերամշակեք երկարաժամկետ ծրագրերը, դրանք կքննարկեք պոտենցիալ համախոհների հետ, համատեղ գործողությունների մասին կպայմանավորվեք նոր ծանոթների հետ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ: Ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից:

Ամսվա երկրորդ կեսին դժվարություններ կարող են առաջանալ մասնագիտական ոլորտում: Լսեք ինտուիցիային, որի հուշումների շնորհիվ արագ կգտնեք բոլոր խնդիրների լուծումը: Պետք կգա հին ծանոթների փորձը. այն վերլուծելուց հետո կհասկանաք՝ ինչպես ավելի արագ հասնել նպատակին: Այս շրջանը հարմար կլինի նաև լրիվ նորը սովորելու համար, քանի որ շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Անձնական գործերն այդ հատվածում երկրորդ պլան կանցնեն, բայց դուք, միևնույն է, ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու և նրանց օգնելու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մարտի սկիզբը հագեցած կլինի ու շատ բաներով ամերիկյան բլուրներ կհիշեցնի. այս հատվածը և՛ անսպասելի իրադարձություններ, և՛ նոր հնարավորություններ, և՛ որոշ դժվարություններ կբերի, որոնցից պիտի ինքնուրույն գլուխ հանեք: Գլխավորը, որը ձեզանից պահանջվում է, ձեր ծրագրերից չհրաժարվելն է, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Ինչքան համառ լինեք, այնքան լավ արդյունքների կկարողանաք հասնել:

Ամենակարևոր հանդիպումները, հատկապես՝ աշխատանքի հետ կապված, լավ է ծրագրեք մարտի առաջին կեսի համար: Այդ հատվածում հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք շրջապատողների վրա, նոր համախոհներ կգտնեք, կապացուցեք ձեր ճշմարտացիությունը: Բացի այդ, ինտուիցիան ուժեղ կլինի ու անպայման կհուշի՝ ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում հետ է պետք զգոն լինել:

Մարտի երկրորդ կեսը պատասխաններ կբերի այն հարցերին, որոնց շուրջ վերջին ժամանակներս մտորում էիք: Շատ Ցուլեր կկարողանան հրաժեշտ տալ մոլորություններին ու պատրանքներին, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Չեն բացառվում կարևոր բացահայտումները, որոնք կազդեն ձեր աշխարհայացքի վրա, կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Կյանքում ինչ-որ բան փոխելու հնարավորություն կունենաք: Դուք չեք շտապի, զգույշ կգործեք ու շրջահայաց կլինեք, ուստի այնպիսի սխալներ չեք գործի, որոնց համար հետո պիտի զղջայիք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մարտի առաջին օրերը աշխատեք առավելագույնս արդյունավետ անցկացնել: Հենց այդ հատվածն է բարենպաստ լինելու աշխատանքային հարցերը քննարկելու և լուծելու, կոլեգաների հետ պայմանավորվելու, գործարքներ կնքելու համար: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին է ընդունվել: Շատ Երկվորյակներ սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեն ու անպայման կգտնեն դրանից օգուտ քաղելու ձևը: Այս շրջանը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները կուրախացնեն:

Ամսվա կեսը հասարակ չի լինի: Ամենայն հավանականությամբ պիտի հետաձգեք ծրագրած գործերը անսպասելի առաջացած խնդիրները լուծելու համար: Սկզբում ոչ ոք ձեզ չի օգնի, բայց շատ շուտով կկարողանաք համախոհներ գտնել, որոնց աջակցությամբ շատ բան հեշտությամբ կտրվի:

Ապրիլին մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Մարտի վերջին օրերը հետաքրքիր հնարավորություններով լի կլինեն: Լավ փոփոխություններ են սպասվելու վերջերս իրենց միայնակ զգացող Երկվորյակներին, որոնք հուզական աջակցության կարիք ունեին ու չէին կարողանում այն ստանալ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ արդյունավետ ու հագեցած կլինի ամսվա սկիզբը: Այդ հատվածի համար կարող եք մեծ ծրագրեր կառուցել. աստղերի աջակցությամբ դուք կհասցնեք իրագործել ամենը, ինչ կմտածեք: Արժե ավելի հաճախ նախաձեռնող լինել և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում: Շրջապատողները հաճույքով կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի, կօգնեն իրագործել ամենահամարձակ գաղափարները; Լավ կանցնեն հատկապես ձեր աշխատանքի հետ կապված ուղևորությունները:

Մարտի կեսին պիտի կենտրոնանաք պիտանի գործերի, մասնագիտական առաջադրանքների լուծման վրա: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք իրական բեկման հասնել: Որոշ Խեցգետիններ կբարձրանան կարիերայի սանդուղքներով, մյուսները գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինեն մարտի վերջին շաբաթները: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար, չնայած՝ նոր ծանոթների հետ էլ կկարողանաք արագ փոխհասկացողության հասնել: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնց հիմքը ընդհանուր հետաքրքրությունները կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մարտին դուք կարող եք նկատելի մասնագիտական հաջողությունների հասնել, եթե ժամանակը զուր չվատնեք և հուսալի համախոհներ ընտրեք: Սա հարմար ժամանակ է լինելու լուրջ երկարաժամկետ ծրագրեր սկսելու համար. առաջին փուլերում դժվարություններ չեն առաջանա, իսկ երբ ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն, դուք արդեն կիմանաք՝ ինչպես հաղթահարել դրանք:

Պատրաստ եղեք նոր բան սովորելու: Չի բացառվում, որ մարտին պարզվի՝ ձեր որոշ պատկերացումներ սխալ են եղել, իսկ գիտելիքները հնացել են: Դրան հանգիստ վերաբերվեք: Ամսվա կեսին ստացած տեղեկատվությունը կօգնի լուծել ավելի վաղ ծագած խնդիրները, ուղղել սխալները: Այդ հատվածը կարելի է օգտագործել երկարաժամկետ ծրագրեր կառուցելու, ռազմավարություն մշակելու համար:

Անձնական հարաբերությունները շատ Առյուծների համար երկրորդ պլան կանցնեն, բայց դա չի նշանակում, որ նշանի ներկայացուցիչները մտերիմների հետ շփվելու ժամանակ ընդհանրապես չեն ունենալու: Սակայն չի բացառվում, որ ծրագրված որոշ միջոցառումներ պետք լինի հետաձգել անսպասելի առաջացած գործերի պատճառով: Աշխատեք հնարավորինս վաղ բացատրել ձեր արարքների պատճառները. դա թույլ կտա խուսափել դժգոհություններից ու վիրավորանքներից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մարտի սկզբին ուշադիր եղեք: Դա ամենահասարակ ժամանակը չի լինելու հատկապես ոչ միայն սեփական գործերով զբաղված, այլև ուրիշներին օգնող Կույսերի համար: Հոգսեր սովորականից շատ կունենաք, միանգամից չի հաջողվի դնել առաջնահերթությունները, որոշել, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Աշխատեք լսել ձեզ վաղուց ճանաչող ու լավ հասկացող մարդկանց խորհուրդները; Հենց նրանք կօգնեն ձեզ ժամանակին նկատել կարևոր մանրուքները, ոչինչ աչքաթող չանել:

Մարտի կեսը կուրախացնի լավ նորություններով, իսկ հետագայում դրական միտումների ազդեցությունը միայն կուժեղանա: Ամսվա երկրորդ կեսը նոր հնարավորություններով լի կլինի, հարմար կլինի և՛ ձեր, և՛ ուրիշների համարձակ գաղափարներն իրագործելու համար: Հավանական են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, սակայն դրանք ձեր ուզածի նման արագ չեն զարգանա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավական անհանգիստ կլինի ամսվա սկիզբը: Որոշ Կշեռքներ կարող են մասնագիտական դժվարությունների բախվել: Աշխատավայրում տարաձայնությունների ու վեճերի պատճառով ոչ բոլոր առաջադրանքները կկարողանաք ժամանակին լուծել: Սակայն շատ շուտով ինտուիցիան կհուշի ձեզ՝ ինչպես վարվեք, կոլեգաներից և գործընկերներից ում վրա կարող եք հույս դնել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Այս հատվածում կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, վատ մի զգացեք դիմել խորհուրդների խնդրանքով, կիսվել ապրումներով:

Մարտի 10-ից հետո դրական միտումների ազդեցությունը կսկսի ուժեղանալ: Դուք միանգամից արմատական փոփոխություններ չեք տեսնի, սակայն կնկատեք, որ դրված նպատակներին հասնելը օրը օրի հեշտանում է: Հավանական են անսպասելի լուրեր, պիտանի բացահայտումներ: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան սովորել մի բան, ինչը շուտով պետք կգա աշխատանքի մեջ, կօգնի բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի մարտի երկրորդ կեսը: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք: Հավանական են հանդիպումներ հին ընկերների հետ: Նրանց հետ շփումները ոգեշնչող կլինեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մարտը բավական անհանգիստ կանցնի: Ողջ ամսվա ընթացքում պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք, զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծեք ուրիշ մարդկանց մեղքով առաջացած խնդիրները: Ինչ ծրագիր էլ կառուցեք, նկատի ունեցեք, որ դրանք պետք է լինելու վերամշակել, ընդ որում՝ ոչ մեկ անգամ: Նման պահերին կարևոր կլինի չհուզվելը. եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա սխալներ չեք անի:

Ամսվա կեսը առատաձեռն կլինի հաճելի անակնկալներով, անսպասելի նվերներով, հաջող զուգադիպություններով: Շատ Կարիճներ այդ հատվածում կզգան աստղերի աջակցությունը: Սակայն հիշեք, որ ամեն հարցում հաջողակ չեք լինելու, և պետք է հույս դնել սեփական ուժերի, այլ ոչ թե բարենպաստ պայմանների վրա:

Ապրիլին մոտ ավելի շատ նոր հնարավորություններ կբացվեն, դուք ձեզ շատ ավելի առույգ, էներգիայով լի կզգաք: Զարմանալի չէ, որ հենց մարտի վերջին օրերը հագեցած կլինեն անսովոր իրադարձություններով, հետաքրքիր ու գրավիչ կանցնեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մարտի առաջին օրերը բավական լարված կլինեն: Շատ Աղեղնավորներ այդ հատվածում պիտի հետաձգեն ընթացիկ գործերը վաղուց ուշադրություն պահանջող խնդիրների վրա կենտրոնանալու համար; Բայց ապրումների լուրջ պատճառներ չեն լինի: Դուք արագ կհաղթահարեք դժվարությունները, և դրանում կօգնեն նոր ծանոթները: Այս շրջանում սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ. այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից:

Ամսվա կեսից նոր գաղափարներ կհայտնվեն, դուք որոշակիություն կմտցնեք նպատակների և ծրագրերի մեջ: Չնայած կարող են որոշ անսպասելի առաջադրանքներ հայտնվել, ժամանակը ամեն ինչին կհերիքի: Անձնական հարաբերությունների տեսանկյունից այս շրջանը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ ընկերական հանդիպումների, և՛ ընտանեկան միջոցառումների համար:

Հատկապես հաճելի լուրեր սպասվելու են մարտի վերջին: Վերջին ժամանակներս շատ զբաղված Աղեղնավորները կկարողանան շեղվել հոգսերից, հանգստանալ հաճելի ընկերախմբում: Լավ կանցնեն ռոմանտիկ ուղևորությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մարտի սկզբին համառություն դրսևորեք, և դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել: Այստեղ կարևոր դեր կխաղա հին համախոհների աջակցությունը: Հենց նրանց շնորհիվ դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կորոշեք նպատակներն ու առաջնահերթությունները, ուժերն ու ժամանակը նախապես անհույս նախագծերի վրա չեք վատնի: Արագ է պետք գործել, և որոշ Այծեղջյուրների դա կստիպի հուզվել: Բայց ապրումները նշանի ներկայացուցիչներին չեն խանգարի իրենց ճիշտ պահել:

Մարտի կեսը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, հետազոտական աշխատանքի համար: Ձեզ հայտնի կդառնան շատ իրադարձությունների իրական պատճառները, և դա կօգնի որոշել ապագայի ծրագրերը: Ինչքան էլ զբաղված լինեք, աշխատեք ընտանեկան գործերի, ամենամտերիմների հետ շփվելու համար ժամանակ գտնել: Նախկինում բավական լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ կդառնան:

Մարտի վերջին օրերը կարող են բարդ լինել հատկապես այդ շրջանի համար շատ բան ծրագրած Այծեղջյուրների համար: Աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել, մի մոռացեք հանգստանալու մասին: Շատ օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Ռոմանտիկ ուղևորությունները լավ կանցնեն ու հիշարժան կլինեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մարտի սկիզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Ձեզ համար դժվար կլինի անհրաժեշտ ինֆորմացիան ստանալը, բացի այդ, ինչ-որ մեկը կարող է հատուկ մոլորության մեջ գցել ձեզ: Այս հատվածը հարմար չի լինի նաև խոստումներ տալու, պարտավորություններով կապվելու համար: Կարևոր կլինի գործողություններում ազատությունը պահպանելը:

Դրական միտումների ազդեցությունը բավական արագ կուժեղանա: Մարտի կեսից հնարավոր կդառնա հին ցանկությունների իրագործումը: Որոշ Ջրհոսներ կանեն այն, ինչ երկար ժամանակ չէին համարձակվում, և շատ գոհ կմնան իրենցից: Սա բարենպաստ շրջան է լինելու անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմներն ամեն հարցում կաջակցեն ձեզ, նոր ծանոթների հետ հրաշալի լեզու կգտնեք: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը;

Մարտի վերջին օրերին գործեր շատ կունենաք: Կարևոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը կուզենան մասնակցել ձեր հին ծանոթները: Աշխատեք ոչ մի բան չթաքցնել նրանցից, ում կդիմեք օգնության հարցով. դա թույլ կտա խուսափել թյուրըմբռնումից, փոխադարձ դժգոհություններից ու վիրավորանքներից:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Մարտի սկիզբը շատ խոստումնալից ու հնարավորություններով լի շրջան է լինելու: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն մասնագիտական աճի ձգտող Ձկների հանդեպ, որոնք իրենց դիրքերն ամրապնդելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք:

Մարտի կեսին շատ Ձկների համար առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Չի բացառվում կարևոր որոշումներ ընդունեք, օրինակ՝ ամուսնանալու կամ սիրելիի հետ համատեղ կյանք սկսելու մասին: Անցյալում կմնան կասկածները, դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, ձեզ ավելի ինքնավստահ ու երջանիկ կզգաք:

Մարտի վերջին աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածն ավելի հարմար կլինի հանգստի, քան հոգնեցնող զբաղմունքների համար: Եթե չստացվի գոնե կարճ ժամանակով հետաձգել բոլոր գործերը ուժերը վերականգնելու համար, ապա մտածեք, թե ում կարելի է հանձնարարել ձեր որոշ առաջադրանքների լուծումը:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝