2024 թվականի մայիսի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Մայիսի 7-ին, լուսնային օրը բաղկացած է 28-րդ և 29-րդ օրերից: Լուսինը Խոյ, այնուհետև Ցուլ նշանում:
28-րդ լուսնային օրը հոգևոր խորաթափանցության, բարձրագույն ճշմարտությունների ըմբռնման, հոգևոր գիտակցության ձեռքբերման շրջան է։ Նվերների և գտածոների, «երկրային» գործերի օր է:
Բարենպաստ է մեծ գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելը և լավ մտքեր սերմանելը: Փորձեք լինել բարձր տրամադրությամբ, նայեք ձեր ներսում, վերահսկեք զգացմունքները:
Անբարենպաստ է ծառահատումը, ծաղիկներ հավաքելը և նվիրելը:
Առողջություն. պետք է հոգ տանել գլխի և ուղեղի մասին, վերահսկել արյան ճնշումը, քիչ կարդալ և չնայել պայծառ լույսերին:
29-րդ լուսնային օրը ամենավտանգավոր և սարսափելի սատանայական օրերից մեկն է:
Բարենպաստ է պատասխանատվություն ցուցաբերելը, հուսահատության և անհանգստության դեմ պայքարելը:
Անբարենպաստ է նոր բիզնեսներ սկսելը, ոսկորից և եղջյուրից պատրաստված իրեր կրելը:
Քնելուց առաջ օգտակար է օրգանիզմը մաքրել ջրով, ոտքերը թրջել սառը ջրով։
Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ցուլ նշանի տակ է: Ողորմության և գոհության օր է, գրեթե տոն, թեթև ու ուրախ:
Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներն անցանկալի են: Օրը լավ է բողոքարկումների, դատական որոշումների համար։ Առողջության խթանման և բուժման օր է:
Խորհուրդ չի տրվում կտրելը և սափրվելը: Այս օրը կնքված ամուսնությունը կարող է կարճատև լինել:
Օրվա գույներն են խիստ և մուգ երանգները:
Այսօր սնվեք թեթև, օգտագործեք կաթնային սննդամթերք: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ և քիչ-քիչ: