Gushak.net
HY | RU

Անսովոր կամուրջներ. Թբիլիսիի Խաղաղության կամուրջը

Անսովոր կամուրջներ. Թբիլիսիի Խաղաղության կամուրջը
Այս հոդվածում՝ Թբիլիսիում գտնվող Խաղաղության կամուրջը քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից է։

Վրաստանում նույնպես զարմանալի կամուրջներ կան։ Թբիլիսիում գտնվող Խաղաղության կամուրջը քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից է։

Այն անցնում է Կուր գետի վրայով ու միացնում է Թբիլիսիի պատմական թաղամասը նոր միկրոթաղամասերին։ Հետիոտնային այս կամուրջի երկարությունը 156 մետր է։ Այն առանձնանում է իր յուրահատուկ գեղեցիկ ձևավորմամբ։ Կամուրջը զարդարում է մեծ ապակե ծածկը, որը ցերեկը արևի ճառագայթների տակ հսկա ադամանդի նման փայլում է։ Կամուրջի նախագծի վրա աշխատել է հայտնի իտալացի ճարտարապետ Միկելե դե Լուկկին, իսկ դեկորացիաները ծրագրավորել է ֆրանսիացի դիզայներ ու լուսավորող Ֆիլիպ Մարտինոն։

Բացի հարյուրավոր ապակե պանելներից, կամուրջը զարդարում են 30․000 լուսադիոդները, որոնք միացնում են մութն ընկնելուն պես։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե փոքրիկ լամպիկները քաոտիկ են վառվում, իսկ իրականում դրանք Մորզեի այբուբենով կարևոր հաղորդագրություն են տալիս։ Հաղորդագրությունն իր մեջ ներառում է հիմնական քիմիական տարրերը, որոնցից կազմված է մարդկային մարմինը։ Կամուրջը բացվել է 2010 թվականին։ Այն կառուցելու նախաձեռնությունը երկրի նախագահ Սաակաշվիլիինն է եղել։ Կամուրջի վրայով հարմարավետ զբոսնել կարելի է նաև անձրևոտ եղանակին։ Ծածկը ձեզ կպաշտպանի թրջվելուց։

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝