Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 10

Աստղագուշակ․ 2022 թվականի ապրիլի 10
Այս հոդվածում՝ Բաց մի թողեք նոր բան իմանալու հնարավորությունը. օրը պիտանի տեղեկատվություն ստանալու, մյուսներից վաղ կարևոր բան պարզելու շանս ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու կշռադատված որոշումներ ընդունել: Դուք պրովոկացիաներին չեք տրվի, կնախընտրեք ղեկավարվել առողջ բանականությամբ, այլ ոչ թե ուրիշի խորհուրդներով: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, չանել այն, ինչի համար ավելի ուշ պիտի զղջայիք:

Ընկերների հետ հանդիպելու, ձեզ հոգեհարազատ այլ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Հետաքրքիր գործեր կգտնվեն, որոնցով կուզենաք միասին զբաղվել: Վառ հույզերի ու հաճելի անակնկալների պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է նոր բան սովորելու համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, անմիջապես կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել: Հրաշալի հիշողությունը ժամանակին պատասխաններ կհուշի այն հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Չի բացառվում՝ այսօր ստացված ինֆորմացիան ազդի ձեր աշխատանքային ծրագրերի վրա, հուշի, թե ինչի վրա է լավ կենտրոնանալ մոտ ժամանակներս:

Օրը բարենպաստ կլինի շփումների տեսանկյունից: Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի, իսկ նոր ծանոթների հետ էլ արագ ընդհանուր լեզու կգտնեք: Հնարավոր են հանդիպումներ հին ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու խաղաղ տրամադրվածությունը: Դա հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին. թեժ վեճերի հավանականությունն այդ հատվածում մեծ է: Մտերիմներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա, նույնիսկ անմեղ նկատողությունները կարող են վիրավորանքների հանգեցնել: Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի օգտակար գործերի համար: Դուք շատ բաներից ինքնուրույն գլուխ կհանեք, կլուծեք այն հարցերը, որոնք ժամանակին շատերին փակուղու առաջ են կանգնեցրել: Հավանական են հետաքրքիր ուղևորություններ: Չի բացառվում՝ դրանց ժամանակ հետաքրքիր ծանոթություններ հաստատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բաց մի թողեք նոր բան իմանալու հնարավորությունը. օրը պիտանի տեղեկատվություն ստանալու, մյուսներից վաղ կարևոր բան պարզելու շանս կընձեռի: Չի բացառվում՝ ձեր ծրագրերը փոխվեն, և դուք ուրախ կլինեք դրա համար: Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կհայտնվեն: Ամենագործունյա ու հնարամիտ Խեցգետինները եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

Աշխատեք մանր-մունր անհաջողությունների պատճառով չվշտանալ: Դրանք այսօր հնարավոր են, բայց եթե մտածածից չհրաժարվեք, շարունակեք գործել, ապա անպայման կուղղեք բոլոր սխալները, կլրացնեք բաց թողածն ու շատ բանի կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հավանական են լավ նորություններ, հաճելի հանդիպումներ: Հաջող զուգադիպությունը հնարավոր կդարձնի ձեր հին ցանկության իրագործումը: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք, արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Ավելի ուշ բարդ, բայց արդյունավետ ժամանակահատված կգա: Դուք պիտի մի քանի հարց միաժամանակ լուծեք, մտածեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերի մասին: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի: Բայց ավելի ուշ անպայման հանգստի կարիք եք ունենալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք բազում հետաքրքիր բաներ կիմանաք, եթե չհրաժարվեք այն մարդկանց հետ շփումներից, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ: Վատ մի զգացեք հարցեր տալուց. պատասխանները, որոնք այսօր կստանաք, ձեզ անպայման պետք կգան: Նոր ծանոթներից մեկը լավ գաղափարով կկիսվի: Դրա իրագործումը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի:

Օրը հարմար կլինի ոչ մեծ ուղևորությունների ու զբոսանքների համար: Ձեզ համար օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Հին ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ հաճույքով կընկերակցեն ձեզ: Միասին դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին լավ տրամադրությունը պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, որոնք ժամանակավորապես կհուսահատեցնեն ձեզ: Բայց եթե դուք հույզերը հաղթահարեք, ապա շուտով կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր ու հաջող զուգադիպություններ է խոստանում: Այդ հատվածը հարմար կլինի հին գործերին ու ծրագրերին վերադառնալու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Երեկոն հարմար կլինի մտերիմ մարդու հետ անկեղծ զրույցի համար: Կհաջողվի վերջ տալ անհասկացողությանը, հարթել հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, և դրանից արժե օգտվել լուրջ գործերով զբաղվելու համար: Այդ հատվածը հարմար կլինի նաև կարևոր զրույցի համար: Դուք կզարմանաք, թե ինչքան արագ եք ընդհանուր լեզու գտնում մի մարդու հետ, որի հետ առաջ հաշտ չէիք:

Օրվա երկրորդ կեսը անհանգիստ ու բավական լարված կանցնի: Անհաջող զուգադիպության պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, հետաձգել այն, ինչով մտադիր էիք զբաղվել: Բայց դուք կպահպանեք դրական տրամադրվածությունը, և դա կօգնի իրավիճակն առնել հսկողության տակ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հարմար կլինի հին ծրագրերն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Դրանում անսպասելի կերպով կօգնեն նոր ծանոթները: Կպարզվի, որ նրանց հետ ընդհանուր բաներ ունեք, և դուք շուտով կընկերանաք: Հավանական են հաճելի ռոմանտիկ անակնկալներ:

Օրվա երկրորդ կեսին արժե խուսափել ծանրաբեռնվածությունից: Այդ հատվածի համար լավ է ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք: Զբաղվեք թեթև ու հաճելի մի բանով, հիշեք հին նախասիրության մասին, ժամանակ անցկացրեք նրանց հետ, ովքեր գիտեն՝ ինչպես ոգևորել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք ոչ մի տեղ չշտապել: Սա հաստատ այն օրը չէ, երբ հաճույքով մի քանի գործ միաժամանակ կանեք ու կարևոր հարցերը մեկը մյուսի հետևից կլուծեք: Եթե պայմանները թույլ են տալիս շեղվել հոգսերից ու պարզապես հանգստանալ, ապա արժե հենց այդպես էլ վարվել:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք ուրախ կլինեն ձեզ հետ ժամանակ անցկացնելու համար ու անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի շատ մտերիմ մարդու հետ զրուցելու համար: Կարող եք քննարկել ընդհանուր ծրագրերն ու որոշել, թե ինչով եք զբաղվելու մոտ ժամանակներս, իսկ ինչն եք հետաձգելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հույզերը վերահսկելն այնքան էլ հեշտ չի լինի. դրանք այսօր ուժեղ ու հակասական կլինեն: Բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Դրանում կօգնի փորձը, և ոչ միայն ձեր սեփական փորձը: Հարազատներն ու հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, նրանց աջակցությամբ առաջ եկած դժվարությունները կհաղթահարեք:

Դուք լավ գլուխ կհանեք կարևոր գործերից, եթե կենտրոնանաք դրանց վրա ու դատարկ բաների վրա չշեղվեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու և ապագա գնումները ծրագրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն անսովոր հանդիպումներ, զարմանալի ծանոթություններ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, յուրաքանչյուրին հատուկ մոտեցում կցուցաբերեք: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն վերջին շրջանում լարված հարաբերությունները: Որոշ Ձկներ համակրանք կզգան այն մարդկանց հանդեպ, որոնց նախկինում թերագնահատում էին:

Աշխատեք խուսափել լուրջ ծանրաբեռնվածությունից, սթրեսային իրավիճակներից: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալն ու հոգսերից շեղվելը: Դրանում կօգնեն տարիքով փոքր հարազատների հետ շփումները, որոնք անպայման կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝