Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 22

Աստղագուշակ․ 2022 թվականի հոկտեմբերի 22
Այս հոդվածում՝ Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար. նրանց հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, նրանց հետ զրույցներից ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստացեք: Օրվա առաջին կեսին ձեզ համար օգտակար կլինի հոգսերից շեղվելը և ուժերը վերականգնելը: Կարող եք հիշել հին նախասիրության մասին կամ զբաղվել նոր գործով, եթե այն ձեզ իսկապես հետաքրքրում է: Կարևոր կլինի չհուզվելն ու չհոգնելը:

Մի փոքր ժամանակ կանցնի, և դուք ձեզ ավելի առույգ կզգաք: Կգա օգտակար գործերի և մտերիմներին օգնելու համար հարմար շրջանը: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, ինչպես նաև բոլորի համար լավ նորություններ: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հարմար կլինի և՛ հին գործերն ավարտելու, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, ծրագրածից ավելին կհասցնեք: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, դուք կպայմանավորվեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հաշտ չէիք:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ: Այդ հատվածի համար ոչ մի հոգնեցնող ու բարդ բան մի ծրագրեք: Ցանկալի է նաև խուսափեք այն մարդկանց հետ շփումներից, որոնք հաճախ են քննադատում ու նկատողություններ անում ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Կուրախացնի հին ընկերների հետ հանդիպումը. նրանք հետաքրքիր մի բան կպատմեն, օգնություն կառաջարկեն, եթե դրա կարիքն ունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ արդյոք դրանք նախապես ծրագրված են եղել: Որոշ Երկվորյակների տանից հեռու հաճելի ծանոթություններ են սպասվում:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի անցնի: Սակայն այդ հատվածում կուզենաք մենակ մնալ: Հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Լավ է հետաձգեք ֆինանսական հարցերի լուծումը, չարժե շտապել գնումների հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար կլինի ընկերների և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Կարող եք նոր գործեր ստանձնել կամ վերադառնալ վաղուց մտածած ստեղծագործ նախագծին: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ ու անսովոր հանդիպումներ: Դրանք երկար կհիշվեն, ձեզ կարևոր մտքեր կտան, կօգնեն պատասխաններ գտնել այն հարցերին, որոնց շուրջ շատ եք մտորել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ կլինի հանգիստ ու հաճելի զբաղմունքների, ինչպես նաև զբոսանքների և ոչ մեծ ուղևորությունների համար: Կուրախացնեն մտերիմներից մեկի հետ կապված նորությունները: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք ծրագրածից շատ բան կհասցնեք անել, քանի որ պայմանները բացառապես հաջող կդասավորվեն: Հաջողությամբ կավարտեք այն գործերը, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Այսօր դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անել նախկինում չէր ստացվում: Վերջին շրջանում վշտացնող տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում: Երեկոն հրաշալի ժամանակ կլինի ապագայի մասին զրուցելու և ծրագրերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ ու անհաջող զուգադիպություններ: Բայց դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա: Կարևոր հարցերի քննարկումը լավ է հետաձգեք օրվա երկրորդ կեսին, քանի որ այդ հատվածը լավագույնը կլինի լուրջ զրույցների համար:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, հնարավոր են դրամական մուտքեր ու նվերներ: Օրը հարմար կլինի ընտանեկան գործեր ծրագրելու, ուղևորությունների, համատեղ հանգստի համար: Լավ է հյուրեր ընդունեք. հին ընկերներին հանդիպելը հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար. նրանց հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, նրանց հետ զրույցներից օգտակար բաներ կիմանաք: Հետաքրքիր միջոցառումների այցելելու և այն մարդկանց հանդիպելու հնարավորությունը կունենաք, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը: Սիրահարված Կշեռքներին հաճելի անակնկալներ են սպասվում:

Կարող են հաջողությամբ լուծվել ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը, վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Օրվա երկրորդ կեսին շահավետ գնումներ անելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտյան հանգստություն պահպանելը դժվար կլինի. հուզական դաշտը լարված կլինի, իսկ տրամադրությունը ամեն դատարկ բանից կարող է փչանալ: Բայց եթե պահի հույզերին չտրվեք, ապա շուտով կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Ընկերները հաճույքով կհամաձայնեն ձեր ամենաանսովոր առաջարկներին:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի, և դուք դրանցից ոչ մեկը բաց չեք թողնի: Այդ հատվածը վառ ու հագեցած կլինի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք հեշտությամբ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք կուրախացնեն: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզանից տարբերվող մարդկանց հետ: Հնարավոր է ընկերական հարաբերությունների կամ ռոմանտիկ պատմության սկիզբ: Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն, պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք:

Կարող եք զբաղվել տնային գործերով, որոնք այսօր ձեզ հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա: Օրը հարմար կլինի պիտանի գնումների համար: Կհաջողվի իրեր ձեռք բերել, որոնցից երկար ժամանակ կօգտվեք մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի համար: Փոխարենը այն բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ոչ մեծ ուղևորությունների համար: Չի բացառվում՝ ընկերները հետաքրքիր մի բան առաջարկեն, նրանց հետ միասին կարող եք մասնակցել անսովոր միջոցառումների: Նոր ծանոթությունները ձեզ կուրախացնեն:

Օրվա երկրորդ կեսին կկարողանաք գլուխ հանել նախկինում բարդ թվացող գործերից: Հաջողությամբ կլուծվեն շինարարության, անշարժ գույքի, վերանորոգման հետ կապված հարցերը: Այդ հատվածը հարմար կլինի նաև տան համար պիտանի իրեր գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի լուրջ զրույցների համար: Հնարավոր են լարված պահեր ամենամտերիմ մարդկանց հետ շփումներում, թյուրըմբռնում, վեճեր: Դուք կփորձեք հարթել սուր անկյունները, խուսափել լուրջ կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, հարաբերություններում ներդաշնակությունն էլ կվերականգնվի:

Երեկոն հարմար ժամանակ կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ հանդիպելու, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները: Հավանական են հեռվից լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չարժե օրն սկսել բարդ գործերից: Առավոտը ավելի հարմար կլինի հաճելի զբաղմունքների ու պասիվ հանգստի համար: Անսովոր գաղափարներ կհայտնվեն: Ավելի ուշ ժամանակ կգտնեք դրանք իրագործելու համար, իսկ մինչ այդ կարող եք ինչպես հարկն է մտածել, որոշել, թե ինչպես եք գործելու:

Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ ու հաճելի անակնկալներ: Այդ հատվածը հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Նոր ծանոթությունը կարող է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝