Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 22

Աստղագուշակ․ 2022 թվականի մարտի 22
Այս հոդվածում՝ Օրվա իրադարձությունները կօգնեն նորովի նայել շատ բաների, անցյալում թողնել մոլորություններն ու սխալ համոզմունքները, որոնք ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա իրադարձությունները կօգնեն նորովի նայել շատ բաների, անցյալում թողնել մոլորություններն ու սխալ համոզմունքները, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ ու մյուսներին, կզգաք, որ պատրաստ եք ինչ-որ բան փոխել, և շուտով նման հնարավորություն կհայտնվի:

Չարժե շտապել ֆինանսական հարցերում. և՛ գործարքները, և՛ գնումները լավ է ինչպես հարկն է մտածեք: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում, որոնցից մեկը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բազմաթիվ առաջադրանքներից, եթե ձեր ձևով գործեք, ուրիշի օրինակին չհետևեք: Ինչ-որ մեկի խորհուրդներն այսօր հազիվ թե օգտակար լինեն. ոչ ոք ձեզանից լավ գլուխ չի հանի ստեղծված իրավիճակից:

Նույնիսկ առօրյա գործերն այսօր կարող են սովորականից ժամանակատար լինել: Համբերությամբ զինվեք ու անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքին, թեկուզ՝ սպասվածից մի փոքր ուշ: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Բայց ձեզ կհաջողվի հարթել բոլոր սուր անկյունները և խուսափել երկար վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արագ ու վճռական գործեք: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին կամ լրիվ նոր բան ստանձնել. աստղերը բոլոր դեպքերում կաջակցեն ձեզ: Օգտակար կլինի գործնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Եթե համախոհների կարիք ունեք, նրանց ինքներդ փնտրեք, մի սպասեք, որ ինչ-որ մեկը օգնություն կառաջարկի:

Օրը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի. պարզապես վարվեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է կարևոր գործ ստանձնելու համար: Եթե օգնականների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, դրանց իրագործման հարցում հետաքրքրվողների շարքում ազդեցիկ մարդիկ կլինեն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացի:

Բացի այդ, օրը հարմար կլինի ֆինանսական և իրավաբանական հարցերը լուծելու համար: Այստեղ շատ տեղին կլինեն լրջությունն ու մանրուքներին ուշադրությունը, հատկապես ուրիշների աչքից վրիպածը նկատելը: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրն անհանգիստ կլինի, բայց այն ձեզ դուր կգա: Հնարավորություն կունենաք իրագործել անսովոր ու համարձակ գաղափարը, կյանքի կոչել հին ծրագիրը: Միաժամանակ դուք ցույց կտաք շրջապատողներին, թե ինչի եք ունակ: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ ստիպված են լինելու փոխել իրենց կարծիքը: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ:

Հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, կիրառում կգտնեք ստացված գիտելիքներին: Սակայն մի շտապեք դրանցով շուրջը բոլորի հետ կիսվել. հիմա բոլորը չէ, որ պատրաստ կլինեն ձեզ ուշադիր լսել: Լավ է շրջանցեք անտեղի խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի շտապեք նոր բան ստանձնել: Օրվա սկիզբը լավը կլինի առօրյա գործերի, ծանոթ առաջադրանքները լուծելու համար: Հավանական են հաջող բանակցություններ: Եթե գործընկերների կամ ղեկավարության հետ հարաբերությունները վերջին ժամանակներս հեշտ չէին դասավորվել, ապա հիմա ամեն ինչ հարթելու շանս կլինի, ընդհանուր լեզու կգտնեք, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի հնարամտություն ու երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Ձեզ կհաջողվի պատասխաններ գտնել բարդ հարցերին, լուծել սեփական խնդիրներն ու օգնել շրջապատողներին: Ազատ ժամանակն արժե անցկացնել մտերիմների հետ, որոնց հետ շփումները ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Հասկանալով, որ շատ բան է պետք հասցնել, դուք չեք ուզենա ոչ մի րոպեն զուր վատնել: Բայց արժե հիշել, որ ճիշտ որոշում արագ ընդունել ամեն անգամ հնարավոր չէ: Երբեմն ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու, ամեն ինչ մտածելու և նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնելու համար: Եթե կարևոր մի բանով եք զբաղված, ապա շտապողականությունը ձեզ պետք չէ:

Օրվա երկրորդ կեսը այլ կերպ կդասավորվի: Այն հնարավորություն կտա կենտրոնանալ մի գործի վրա, որը ձեզ շատ է հետաքրքրում: Դուք դրանից սպասվածից լավ գլուխ կհանեք: Երեկոն հաճելի ընտանեկան հոգսեր ու մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողության հասնել միանգամից չի ստացվի, բայց դուք համառ կլինեք, և ամեն ինչ կստացվի: Դժվար պահերին կարող եք հույս դնել փորձված համախոհների վրա, որոնք կօգնեն ձեզ, հրաշալի խորհուրդներ կտան: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական կամ սիրային բնույթ կարող են ստանալ:

Օրը հարմար կլինի տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն ուրիշները չեն նկատել, ճիշտ եզրահանգումներ կանեք: Այսօր ընդունած որոշումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եկել է այն գործերին վերադառնալու ժամանակը, որոնք ժամանակին հետաձգել եք, քանի որ դրանք չափազանց բարդ եք համարել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարելի է դրանցից գլուխ հանել, և այն չի սխալվի: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, կկենտրոնանաք նրա վրա, ինչն իսկապես կարևոր է: Կհաջողվի հաղթահարել դժվարությունները, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվել:

Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Դուք չեք զղջա, եթե այսօր ընդառաջ գնաք մի մարդու, որին վաղուց եք համակրում կամ պատմեք ձեր զգացմունքների մասին: Հավանական են հաճելի ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կուրախացնի: Հավանական են դրական փոփոխություններ գործնական ոլորտում, չեն բացառվում աշխատանքին վերաբերող հետաքրքիր առաջարկները: Հեշտությամբ կպայմանավորվեք այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Նոր համախոհների շնորհիվ կհաղթեք հին մրցակիցներին:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերի ու տարաձայնությունների առիթ չի լինի, շփումներն էլ դրական հույզեր կպարգևեն: Կգտնվեն գործեր, որոնցով կուզենաք միասին զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է բարդ ու մասշտաբային գործ ստանձնելու համար: Սկսածը կես ճամփին թողնել չեք ուզենա, դրա համար պատճառներ էլ չեն լինի: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է լավ գործել ու շուտով առաջին հաջողություններին կհասնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից առավելագույն օգուտ կքաղեք:

Այսօր էներգիա շատ կունենաք, և նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում կարող եք գերհոգնածությունից չվախենալ: Լավ կանցնեն ուղևորությունները, կուրախացնեն զբոսանքները, ակտիվ հանգիստն էլ կոգեշնչի ու դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքի ու բիզնեսի մասին զրուցելու, ինչպես նաև ուսման հետ կապված ծրագրերը քննարկելու համար: Դուք ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին, չեք վստահի առաջին տպավորությանը, ճիշտ եզրահանգումներ կանեք: Կնքված գործարքները շահեկան կլինեն:

Արժե մտածել սեփական ծրագրերի շուրջ: Հնարավոր է՝ հասկանաք, որ ինչ-որ հարցում շտապել եք, ինչ-որ բան հաշվի չեք առել: Դեռ ուշ չէ ամեն ինչ ուղղելու համար: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի մտերիմներին ուշադրություն հատկացնելը. նրանք ձեր հոգատարության ու աջակցության կարիքը շատ կունենան: Չի բացառվում՝ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի, որն էլ կբարձրացնի բոլորի տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝