Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 6

Աստղագուշակ․ 2022 թվականի մայիսի 6
Այս հոդվածում՝ Վստահեք ինտուիցիային, հատկապես եթե նրա հուշումները լավատեսական են ու ձեր սրտով: Այսօր հաջողությունը մեծ չափով կախված կլինի ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք նրան, որ այսօր միաժամանակ մի քանի գործով պիտի զբաղվեք, քանի որ պայմանները թույլ չեն տա կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Օրը կարող է բավական հոգնեցնող լինել հատկապես նրանց համար, ովքեր հույս ունեին արագ գլուխ հանել բոլոր առաջադրանքներից: Իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, սկսածն ավարտին հասցնելու համար համբերատարության կարիք կլինի:

Շրջապատողների հետ հարաբերություններն ամեն անգամ հաճելի չեն լինի: Կարող է թվալ, որ նրանք չափազանց հաճախ են խառնվում ձեր գործերին և ոչ միշտ՝ բարի մտադրություններով: Բայց դուք բացասական հույզերին չեք տրվի ու բոլորի հետ կպահպանեք լավ հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստանձնեք բարդ ու կարևոր գործերը: Ինչ-ինչ դժվարություններ այսօր կարող են առաջանալ, բայց դրանք հաստատ ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն անցնել ձեր կողմն ու օգնել համարձակ ծրագրերի իրագործման հարցում: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կօգնեն որոշել, թե ինչպես պիտի գործեք հետագայում ու ինչի վրա կենտրոնանաք:

Օրը հարմար կլինի ուսման համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք, առանց դժվարության կմտապահեք ամենն, ինչ պետք է: Այսօր ստացած գիտելիքները մոտ ժամանակներս օգտակար կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Սովորաբար մի քանի գործով զբաղվելու անհրաժեշտությունը ձեզ առանձնապես չի անհանգստացնում, քանի որ կարողանում եք արագ մի առաջադրանքից մյուսին անցնել: Բայց այսօր դա դժվարությամբ կտրվի, և արդեն օրվա կեսին կզգաք, որ փոքրիկ դադարի կարիք ունեք: Արժե մի փոքր հանգստանալ, շեղվել հոգսերից: Շուտով դուք կրկին ձեզ առույգ ու էներգիայով լի կզգաք, սկսածն էլ ավարտին կհասցնեք:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ շրջապատողների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ այսօր չեն առաջանա: Հակառակը՝ դուք կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պատրաստ եղեք փոխել ծրագրերը: Օրը անսպասելի իրադարձություններ ու լուրեր կբերի, որոնց պատճառով պիտի որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք այլ գործերի վրա: Չի բացառվում՝ կենցաղային խնդիրներ առաջանան, որոնց լուծումը ծախսեր կպահանջի:

Գործերում հաջողությունների հեշտությամբ կհասնեն նրանք, ովքեր մենակ չեն գործի, կաշխատեն համախոհներ գտնել: Այսօր ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել ամենատարբեր մարդկանց: Ընդհանուր գործերը ձեզ կմտերմացնեն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ոչ մի կերպ լեզու չէիք գտնում: Հավանական են ռոմանտիկ տարվածություններ աշխատավայրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պատրաստվեք վճռական գործելուն: Այսօր երկար մտորումների կամ համախոհների հետ զրույցների ժամանակ չեք ունենա: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Ոչ բոլորը, ովքեր նախկինում աջակցություն են խոստացել, կկարողանան պահել իրենց խոստումը, այնպես որ՝ պատրաստ եղեք ինքնուրույն գործելուն:

Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու և ռոմանտիկ ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ դուր են գալիս: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Համբերությամբ զինվեք ու աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Այսօր դա հեշտ չի լինելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, իրենց տարօրինակ կպահեն, կվշտացնեն ձեզ չմտածված խոսքերով կամ տհաճ նկատողություններով: Բայց ձեզ կհաջողվի օրվա առաջին կեսին կոնֆլիկտ թույլ չտալ, իսկ ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի, շփումներն էլ հեշտ ու հաճելի կդառնան:

Օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը. կհաջողվի լուծել բարդ առաջադրանքները, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, շուտով դրանց կհետևեն հետաքրքիր առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստանձնեք նոր գործերը: Օրը հրաշալի կլինի դեռ միայն վերջերս ձեզ չափազանց համարձակ թվացող գաղափարն իրագործելու կամ շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրը լուծելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ հրաշալի արդյունքների կհասնեք: Սակայն համառության ու նպատակասլացության կարիք կլինի, քանի որ ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի:

Հավանական են անսովոր ծանոթություններ: Այսօր դուք կհանդիպեք մարդկանց, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ շատ եք լսել ու կընկերանաք նրանց հետ: Երեկոն մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հասարակ չի լինի, բայց այն արդյունավետ կանցնի: Ամենակարևորը, որ պահանջվում է ձեզանից, ինքնատիրապետումը պահպանելը, պահի հույզերին չտրվելն է: Լավ է հետևեք նախապես կազմած ծրագրերին. դա թույլ կտա խուսափել զուր ապրումներից ու հուզումներից: Ոչ մեծ թյուրիմացությունները չեն խանգարի ձեզ հասնել նպատակներին, ժամանակին գլուխ հանել գործերից:

Անսպասելի հանդիպումները կուրախացնեն: Չի բացառվում՝ այսօր ձեզ հետ ուզենան շփվել մարդիկ, որոնց հետ հարաբերությունները նախկինում բարդ են եղել: Շատ բան կհաջողվի պարզաբանել, վերջ տալ անհասկացողությանն ու փոխադարձ վիրավորանքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք ինքնուրույն գործել, ուրիշների վրա հույս չդնել կարևոր առաջադրանքները լուծելիս: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ է լինելու, բացատրությունների ու քննարկումների վրա էլ շատ ժամանակ կվատնեք: Հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտության, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքի կարիք կլինի:

Օրը բարենպաստ կլինի ընկերական հանդիպումների, հին ծանոթների հետ շփվելու համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, եթե մասնակցեք դրանց կազմակերպմանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիշեք այն գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգել եք: Օրը հրաշալի կլինի դրանցով զբաղվելու համար. կհաջողվի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին, այնպիսի խնդիրներ չեն առաջանա, որոնք չկարողանաք լուծել: Հին գործընկերների հետ հարաբերությունները վերականգնելու, նրանց հետ նոր համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ ձեր հարաբերություններն ավելի քիչ ֆորմալ դառնան, քան նախկինում էին:

Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք ու շատ բաների մասին կզրուցեք: Նոր ծրագրեր կհայտնվեն, և դուք շուտով դրանք մտերիմների հետ միասին կիրագործեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգստանալու կարիք չկա: Մանր-մունր խնդիրներ այսօր կարող են առաջանալ, բայց դուք դրանցից գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Պետք է ուշադիր լինել գործնական բանակցությունների ժամանակ, հատկապես, եթե գործ եք ունենալու քիչ ծանոթ մարդկանց հետ: Նրանք կարող են փորձել օգտվել ձեր վստահող լինելուց:

Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար: Դուք կգտնեք նրանց ուրախացնելու ձևը, նրանք էլ կփորձեն ձեզ նույն ձևով պատասխանել: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ քննարկել երկուսիդ համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վստահեք ինտուիցիային, հատկապես եթե նրա հուշումները լավատեսական են ու ձեր սրտով: Այսօր հաջողությունը մեծ չափով կախված կլինի նրանից, թե որքան ինքնավստահ կլինեք դուք: Թույլ մի տվեք, որպեսզի փոքրիկ թյուրիմացությունները շեղեն ձեզ. ամեն ինչ կստացվի, եթե հաստատակամ լինեք:

Մտերիմներին կես խոսքից կհասկանաք, նոր ծանոթների հետ էլ հաշտ կլինեք: Դժվար չի լինի կռահելը, թե ինչ կա շրջապատողների հոգում, ինչու են նրանք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն հին ընտանեկան խնդիրները, կհաշտվեն նրանք, ովքեր վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝