Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 16

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 16
Այս հոդվածում՝ Եթե օրվա համար կարևոր հանդիպումներ կամ լուրջ բանակցություններ եք ծրագրել, համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք գործի դնել ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, հաջողակ լինելու վրա հույս մի դրեք: Հաջողությունների հասնել կարելի է, բայց դա ջանքեր, կենտրոնացվածություն ու համառություն է պահանջելու: Ամենայն հավանականությամբ պետք է ինքնուրույն գործել, քանի որ հազիվ թե ինչ-որ մեկը ժամանակին օգնության հասնի ձեզ: Փոխարենը շատ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը:

Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, գոտեպնդել հուսահատվածներին: Որոշ Խոյեր կգտնեն իրենց մտերիմների խնդիրները լուծելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Փոքրիկ թյուրիմացություններ կարող են ծագել օրվա սկզբին: Սակայն շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն, կկարողանաք զբաղվել ձեզ իսկապես հետաքրքրող բանով: Չի բացառվում հաջողությունը մի գործում, որը նախկինում ձեզ շատ բարդ է թվացել:

Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ կլինի աշխատանքի, գործնական բանակցությունների, բիզնեսի հետ կապված հարցերը լուծելու համար: Բայց ժամանակ կգտնեք նաև հանգստի համար: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք, հետաքրքիր գործեր կգտնվեն, որոնցով միասին կզբաղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բազում նոր գաղափարներ ու ծրագրեր կբերի: Դուք միանգամից չեք հասկանա, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, և հենց այստեղ օգնության կհասնեն ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները: Հավանական են անսովոր իրադարձություններ, զարմանալի լուրեր: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես գործել հետագայում:

Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Չեն բացառվում դրական փոփոխություններն այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ վերջերս հաշտ չէիք: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Երկվորյակներին: Նշանի որոշ ներկայացուցիչներ երկար սպասված բառերը կլսեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, և երբեմն դա կնյարդայնացնի: Տանը և աշխատավայրում հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ: Սակայն դուք հույզերը կհաղթահարեք, կհասկանաք՝ ինչպես կարելի է հարթել սուր անկյունները՝ միաժամանակ պաշտպանելով սեփական հետաքրքրությունները: Մեծ զիջումների գնալու կարիք չի լինի, դուք կկարողանաք բոլորին գոհացնող որոշում ընդունել:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գործարքների և գնումների հարցում. դրանց մասին որոշումները պետք է լավ մտածված լինեն: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին չարժե կարևոր հանդիպումներ ծրագրել: Այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելն կամ հների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Գործերում լավ է սեփական ուժերին ապավինեք. այդպես հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի և՛ աշխատանքի մասին զրուցելու, և՛ անձնական գործերը քննարկելու, և՛ պարզապես ձեզ դուր եկող մարդկանց հետ հաճելի զրույցներ վարելու համար: Հավանական են ուղևորություններ: Դրանք լավ կդասավորվեն, եթե մտերիմներից մեկը միանա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ ուսման, և՛ այլ օգտակար գործերի համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչն է լավ հետաձգել: Ձեր գիտելիքների և փորձի շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Շրջապատողները ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին ու շուտով հետաքրքիր մի բան կառաջարկեն:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ: Փոքրիկ ընտանեկան տոնի համար առիթ կստեղծվի. այն բոլորի տրամադրությունը կբարձրացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե օրվա համար կարևոր հանդիպումներ կամ լուրջ բանակցություններ եք ծրագրել, համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք գործի դնել ձեր դիվանագիտական տաղանդները: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու, և նույնիսկ լավ ծանոթները կարող են երբեմն սխալ հասկանալ ձեզ: Բայց ամեն ինչի մասին կհաջողվի պայմանավորվել, եթե չտաքանաք:

Հարմար օր է պայմանները փոխելու, նոր վայրերում լինելու, հետաքրքիր միջոցառումների այցելելու համար: Ընկերներին առաջարկեք միանալ ձեզ. նրանք շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Եվ բանը միայն այսօր շատ հավանական փոքրիկ տհաճությունների մեջ չի լինի, այլև լարված հուզական դաշտի: Կենտրոնացեք օգտակար գործերի վրա, զբաղվեք նրանով, ինչում կարող եք արագ հաջողության հասնել: Դա կօգնի դրական տրամադրվել:

Օրը բազում հնարավորություններ կբացի նրանց առջև, ովքեր կփորձեն նոր գործնական կապեր հաստատել: Անձնական կյանքում էլ հնարավոր են դրական փոփոխություններ, բայց այստեղ ձեզանից քիչ բան կախված կլինի. ամեն ինչ հաջող պայմաններից է կախված լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարությամբ կհասկանաք, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները: Նրանց համար էլ հասկանալի չի լինի, թե ինչ նկատի ունեք: Բայց պայմանավորվել կկարողանաք, եթե համբերատար լինեք, փոքրիկ թյուրիմացությունների պատճառով էլ չբարկանաք: Լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգեք ֆինանսական հարցերի, ապա գործարքների և աշխատանքային ծրագրերի քննարկումը:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Երեկոն շատ հաճելի կանցնի ու լավ նորություններ կբերի: Այդ հատվածում չեն բացառվում նաև դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին դուք աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Հնարավոր է հասկանաք, թե ինչպես կարող եք լուծել ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վեճեր շատ են եղել: Հին ծրագիրը կյանքի կոչելու կամ բարդ ու կարևոր գործը հաջողությամբ ավարտելու շանս կունենաք: Դուք կնախընտրեք ինքնուրույն գործել, և դա ճիշտ որոշում կլինի:

Շփումների համար բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցներն ուզենան ձեր կողմն անցնել, ընկերանալ, կարգավորել հարաբերությունները: Լսեք ինտուիցիային. այն կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործնական հանդիպումները մի հետաձգեք. դրանց համար հրաշալի կլինի օրվա առաջին կեսը: Այն բարենպաստ կլինի նոր նախաձեռնությունների համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանք կապված կլինեն աշխատանքի հետ, բայց շուտով դուք անպայման կընկերանաք այն մարդկանց հետ, որոնց այսօր առաջին անգամ կհանդիպեք:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ, այնպես որ՝ այդ հատվածի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան մի ծրագրեք: Մի գերագնահատեք ձեր ուժերը: Գործերում փոքրիկ դադարը ձեզ հաստատ չի վնասի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր դուք սովորականից շատ կանհանգստանաք աննշան իրադարձությունների պատճառով: Հիշեք, որ օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, և եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես գործել: Հավանական են անսպասելի հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ:

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերը լուծելիս: Գնումներ անելուց կամ գործարքներ կնքելուց առաջ երկար մտածեք: Օրը հարմար կլինի ոչ մեծ ուղևորությունների ու լավ ընկերախմբով զբոսանքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝