Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 20

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 20
Այս հոդվածում՝ Օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի, հատկապես եթե այդ հատվածում պիտի տարբեր մարդկանց հետ շփվեք, քննարկեք ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործեր շատ կունենաք, ընդ որում՝ դրանց թվում կլինեն և՛ առօրյա, և՛ լրիվ նոր գործեր: Չի բացառվում՝ պետք լինի ինչ-որ բան ոտքի վրա սովորել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն խորհուրդներ տալ ու կիսվել փորձով, բայց ձեր սեփական փորձն էլ այսօր ձեռք կբերեք: Ինչով էլ զբաղվելու լինեք, հիշեք, որ լավ է սկսել քչից, միանգամից աշխատանքի ամենալուրջ, պատասխանատու ու կարևոր հատվածին չանցնեք:

Օրվա հուզական դաշտը բավական անկայուն կլինի, սակայն դուք վատ տրամադրությանը չեք տրվի, կաշխատեք ոչ միայն երբեմն առաջ եկող խնդիրները նկատել, այլև հնարավորությունները, որոնք այսօր քիչ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նույնիսկ եթե օրվա համար շատ բան եք ծրագրել, աշխատեք չշտապել: Շտապողականության պատճառով հնարավոր է սխալներ անեք, որոնք ուղղելու համար շատ ժամանակ կպահանջվի: Աշխատեք ձեզ հարմար ռիթմին հետևել, և այդպես ոչ մի բան բաց չեք թողնի:

Օրվա առաջին կեսը կարող է փոքրիկ դժվարություններ բերել, բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և շուտով դուք կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ կարևոր զրույցների համար: Այդ հատվածում տարաձայնություններ չեն լինի, դուք կարող եք առանց վեճերի պայմանավորվել լուրջ բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի օգտակար գործերի համար: Դուք արագ գլուխ կհանեք վերջին շրջանում կուտակված փոքրիկ առաջադրանքներից ու կանցնեք ավելի լուրջ բանի: Այստեղ էլ դժվարություններ չեն առաջանա, սակայն օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց խորհուրդները լսելը: Ձեզ կհուշեն, թե ինչպես կարող եք ավելի արագ հասնել նպատակին:

Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ կլինի: Լարված պահեր չեն առաջանա: Դուք կարող եք բարձրացնել բոլորի տրամադրությունը, ոգեշնչել ու աշխուժացնել նրանց, ովքեր հուսահատվել էին: Հին կապերը վերականգնելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կենտրոնացեք ֆինանսական հարցերի լուծման վրա: Չի բացառվում՝ այսօր եկամուտները մեծացնելու, շահութաբեր գործարքներ կնքելու շանս ընձեռվի: Օրը բարենպաստ կլինի նաև գնումների համար. եթե ընտրության հարցում չշտապեք, ապա օգտակար իրեր կընտրեք:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Երբեմն կարող է թվալ, որ նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը կամ պրովոկացիայի են ենթարկում: Բայց սուր պահերից կհաջողվի խուսափել, դուք յուրաքանչյուրին մոտեցում կգտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, պահպանեք լավ տրամադրությունը: Իհարկե, դժվարություններ կարող են առաջանալ, սակայն դրանք բոլորը հաղթահարելի կլինեն: Ինքնավստահությունը մի կորցրեք, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա և հիշեք, որ դրական միտումները ժամանակի ընթացքում ուժեղանալու են:

Օրվա երկրորդ կեսը բացառապես հաճելի հանդիպումներ է խոստանում: Դուք կարող եք հանդիպել մեկին, ում մասին վերջին ժամանակներս շատ էիք անհանգստանում և նրանից կարևոր մի բան իմանալ: Երեկոյան որոշ Առյուծներ հետաքրքիր առաջարկներ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի: Դրանց հավանականությունը հատկապես մեծ կլինի առավոտյան: Այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, ստիպված եք լինելու իմպրովիզներ անել ու ոտքի վրա որոշել, թե ինչպես եք գործելու հետագայում: Սակայն անհանգստանալու կարիք չկա. դուք սխալներ չեք գործի, արագ իրավիճակը դեպի լավը կփոխեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի այն Կույսերին, որոնք վերջին ժամանակներս ինչ-որ նոր ու անսովոր բան էին ուզում: Ընկերների հետ միասին հետաքրքիր միջոցառման այցելելու և այնպիսի վայրում լինելու շանս կունենաք, որի մասին շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած անսովոր գաղափարներին: Շրջապատողները կարող են ասել, որ հիմար բան եք մտածել, բայց շուտով կպարզվի, որ այդպես չէ: Այո, ամեն ինչ չէ, որ կկարողանաք միանգամից իրագործել, բայց եթե ձեր ծրագրերից չհրաժարվեք, ապա շուտով կգտնեք դրանք կյանքի կոչելու ձևը:

Օրը հարմար կլինի տանը կարգուկանոն հաստատելու համար: Դուք ոչ միայն կազատվեք անպիտան բաներից, այլև օգուտ կքաղեք դրանից, օրինակ՝ հաջողությամբ կվաճառեք հին իրերը: Որոշ Կշեռքներ կգտնեն կորցրածը և շատ ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտը կարող է փոքրիկ թյուրիմացություններ բերել: Դուք իմաստուն կլինեք, եթե դրանց պատճառով ապրումներ չունենաք ու կենտրոնանաք լավի վրա: Իսկ լավ բաներ այսօր շատ կլինեն: Հնարավոր են լավ նորություններ հեռվից, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Երկուսն էլ ձեզ կուրախացնեն:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի օգտակար գործերի համար: Կարող եք կենտրոնանալ ուսման վրա, որը հեշտությամբ կտրվի, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ դժվար է թվացել: Երեկոն հարմար կլինի ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Բայց դա ձեզ երբևէ չի վախեցրել ու հիմա էլ չի վախեցնի: Դուք կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևն ու ծրագրածից ավելին կանեք: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան գործերին ձեր լուրջ մոտեցումից ու հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքը լինի:

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ ու հեռվից լավ նորություններ, հաճելի ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Սիրահարված Աղեղնավորների հանդեպ աստղերը յուրահատուկ բարյացակամ կլինեն: Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, ինչը շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անհանգիստ կանցնի, բայց ապրումների պատճառները բացառապես հաճելի կլինեն: Ընկերների հետ հանդիպումը կուրախացնի ու կոգեշնչի, ռոմանտիկ ժամադրությունը վառ տպավորություններ կպարգևի: Որոշ Այծեղջյուրներ պիտի ուղևորությունների մեկնեն, և նրանք դրա համար շատ ուրախ կլինեն:

Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ֆինանսների ոլորտում: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը, վճարեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Եվ դա շատ տեղին կլինի. դուք կկարողանաք հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի, հատկապես եթե այդ հատվածում պիտի տարբեր մարդկանց հետ շփվեք, քննարկեք լուրջ հարցերը: Պայմանավորվելը սպասվածից բարդ կլինի, ընդ որում՝ տարաձայնություններ կարող են առաջանալ ցանկացած դատարկ բանից: Սակայն նման շրջանը երկար չի տևի, արդեն օրվա կեսին կնկատեք, որ շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտացել է:

Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով: Չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնցից ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն: Լսեք ինտուիցիային, որը կհուշի ձեզ՝ ինչպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հարմար կլինի կարևորի մասին զրուցելու համար: Անհրաժեշտ բառերն անպայման կգտնվեն, դուք նույնիսկ ամենազգայուններին չեք վիրավորի, կհասկանաք, թե ինչ են սպասում ձեզանից շրջապատողները: Ինտուիցիան կհուշի, թե որտեղ արժե զիջումների գնալ, իսկ որտեղ է ճիշտ կոշտ դիրքորոշում ցուցաբերել: Հնարավորություն կունենաք հաշտվել ու վերականգնել հին կապերը:

Արժե վերադառնալ հին գործերին. դուք արագ կավարտեք դրանք ու լավ արդյունքների կհասնեք: Երեկոն անսպասելի այցեր է խոստանում: Դուք շատ ուրախ կլինեք դրանց համար, քանի որ հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը շատ էիք զգում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝