Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 23

Աստղագուշակ․ 2022 թվականի նոյեմբերի 23
Այս հոդվածում՝ Աշխատեք գումարը զուր չծախսել ու մի շտապեք կապվել ֆինանսական պարտավորություններով, եթե վստահ չեք, որ կարողանալու եք դրանք ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք գումարը զուր չծախսել ու մի շտապեք կապվել ֆինանսական պարտավորություններով, եթե վստահ չեք, որ կարողանալու եք դրանք կատարել: Ծախսերի հետ կապված հարցերում զգուշություն է պետք: Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ կլինի: Այն հաջողություններ կբերի աշխատանքի մեջ, պիտանի կապեր հաստատելու, կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կընձեռի:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Բայց նաև վերջերս հանդիպած մարդկանց հետ արագ լեզու կգտնեք: Հավանական են անսովոր առաջարկներ: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք դրանց ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար ու անպայման վառ հույզեր կպարգևի: Արժե լսել ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես պահեք ձեզ շրջապատողների հետ: Դուք կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք, կգտնեք նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու ձևը:

Օրվա երկրորդ կեսը կարող է անսպասելի հոգսեր, նոր գործեր ու լուծում պահանջող առաջադրանքներ բերել: Չնայած շուրջը խառնաշփոթ է իշխելու, դուք հանգստություն կպահպանեք: Ոչ ոք չի կարողանա շեղել ու խճճել ձեզ, ստիպել անել այն, ինչը ձեր սրտով չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինտուիցիան կհուշի, որ օրն արժե սկսել ամենակարևոր գործերից, և այն չի սխալվի: Հենց այդ հատվածը ամենահաջողը կլինի: Դուք արագ հաջողությունների կհասնեք: Չեն բացառվում հաճելի հանդիպումները: Հնարավոր են նաև հետաքրքիր ծանոթություններ, որոնցից երկարատև ընկերություն կսկսվի:

Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Շեղվեք հոգսերից, հանգստացեք: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնք հասկանում և ամեն հարցում աջակցում են ձեզ: Հենց նրանք կրկին կոգեշնչեն ձեզ, կօգնեն ինքնավստահ ու հանգիստ զգալ: Երեկոն դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեր ու շրջապատողների համար օգտակար բաներ անելու հնարավորություն կլինի: Բայց պիտի արագ գործեք, իսկ մտորումների համար ժամանակ քիչ կունենաք: Լսեք ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն սխալներ չանել ու միանգամից նպատակին տանող ճիշտ ճամփան գտնել:

Օրը հարմար կլինի պետկազմակերպություններ դիմելու, պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար: Եթե պետք է պաշտոնական փաստաթղթեր ստանաք, դա կկարողանաք առանց դժվարության անել: Երեկոն կուզենաք անցկացնել ամենամտերիմ մարդկանց հետ: Նրանց հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարևոր կլինի լուրջ որոշումների ու կարևոր գործերի հարցում չշտապելը: Օրվա սկիզբը կարող է անսպասելի դժվարություններ ու տհաճ պահեր բերել: Այդ հատվածում հուզական դաշտն էլ լարված կլինի, այդ իսկ պատճառով նույնիսկ փոքրիկ անհաջողությունները կարող են ձեզ վշտացնել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են հաճելի լուրեր ու հետաքրքիր առաջարկներ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ շփումների կարիքը շատ ունեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին աշխատեք վճռական գործել: Այդ հատվածը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ, հնարավորություն կտա գլուխ հանել այն գործերից, որոնք նախկինում բարդ են թվացել: Այն հաջող կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, դա անելը շատ հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսը առանց դժվարությունների չի անցնի, բայց այդ հատվածում առաջ եկած բոլոր խնդիրները դուք արագ կլուծեք: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Փաստաթղթերի հետ աշխատանքը սովորականից ժամանակատար կլինի: Ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հագեցած կլինի, գործեր սպասվածից շատ կունենաք: Դուք հանգստություն կպահպանեք, չեք հուզվի և ապրումներ չեք ունենա: Դա թույլ կտա խուսափել լուրջ սխալներից, կշռադատված որոշումներ ընդունել: Չի բացառվում՝ ուզենաք վերադառնալ հին նախագծերին: Դուք դրանք հաջողությամբ ավարտելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կարևոր են ձեզ համար: Դուք շատ բաների մասին կպայմանավորվեք՝ խուսափելով տարաձայնություններից ու երկար վեճերից: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, ինչպես նաև նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք և ուշադիր եղեք: Սա ամենաթեթև օրը չի լինելու, բայց դրական միտումների ազդեցությունը բավական ուժեղ կլինի: Դուք գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, հաջողության կհասնեք այն գործերում, որոնք մինչև երեկ համարյա անհույս էին թվում: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու, պետկազմակերպություններին դիմելու համար:

Ամեն անգամ հեշտ չեն դասավորվի շրջապատողների հետ հարաբերությունները: Լարված պահեր կառաջանան, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, սակայն կոնֆլիկտից կկարողանաք խուսափել, փոխհասկացողությունն էլ շուտով կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բարենպաստ կլինի օգտակար գործերի համար: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսածն ավարտելու, վաղուց ծագած հարցերը լուծելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն նոր ծանոթները, որոնց հետ շուտով կընկերանաք: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Աշխատեք շատ չծախսել այնպիսի իրերի վրա, որոնց կարիքը առանձնապես չունեք: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության այլ նշաններ է խոստանում: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, սակայն բոլոր դեպքերում հաջող կդասավորվի: Դուք ոգևորությամբ կստանձնեք բարդ գործերն ու դրանցից սպասվածից լավ գլուխ կհանեք: Անսպասելի կիրառում կգտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Հակառակը՝ դրանց ուշադրություն կդարձնեն ազդեցիկ մարդիկ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ֆինանսական հարցերը լուծելիս չեք շտապի և ճիշտ էլ կվարվեք: Հենց դա թույլ կտա խուսափել սխալներից ու զուր ծախսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի նոր գործ ստանձնելու, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես է լավ գործել, կսովորեք այն, ինչ պետք է: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործով ու խորհրդով: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանցից առավելագույն օգուտ քաղել:

Ուշադրություն դարձրեք ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններին: Այսօր առաջ եկած տարաձայնությունները ցույց կտան այն խնդիրները, որոնք առաջ չեք նկատել: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք իրավիճակը դեպի լավը փոխելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բաներ անելու հնարավորություն կունենաք, սակայն կարևոր կլինի ժամանակը դատարկ բաների վրա չվատնելը, հատկապես օրվա սկզբին, քանի որ այդ հատվածը բարենպաստ է լինելու օգտակար գործերի համար, այդ թվում՝ շատ լուրջ: Հաջող կանցնեն նաև գործնական բանակցությունները, նույնիսկ եթե դրանց շտապելով պատրաստվեք:

Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում շրջապատողների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ովքեր ձեր կողքին են: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի ձեզ պահեք, որպեսզի բոլոր վիրավորանքները մնան անցյալում, շփումներն էլ միայն դրական հույզեր պարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝