Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 27

Աստղագուշակ․ 2022 թվականի օգոստոսի 27
Այս հոդվածում՝ Ծրագրեր կառուցեք: Այսօր դուք կարող եք կարևոր ու խոշոր մի բան մտածել. կասկած չկա, որ նման մտահղացումները շուտով կարողանալու եք ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համառ եղեք, քանի որ այսօր առանց դրա հազիվ թե կարողանաք գործերում հաջողության հասնել: Հավանական են անսպասելի թյուրիմացություններ, ձգձգումներ, դժվարություններ, ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ: Բայց դուք բավականաչափ գիտելիքներ ու փորձ կունենաք ամեն ինչից գլուխ հանելու համար: Այնպես որ՝ գործեք ու խոչընդոտների առաջ մի ընկրկեք:

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Նոր ծանոթների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, հների հետ էլ արագ ամեն բանի մասին կպայմանավորվեք: Հավանական են դրամական մուտքեր ու գործնական առաջարկներ, որոնք ընդունելով՝ կկարողանաք մեծացնել ձեր եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք կզգաք, որ պատրաստ եք անցնել բարդ գործին, որը երկար ժամանակ չէիք համարձակվում ստանձնել: Աստղերը կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները: Եթե դժվարություններ առաջանան, կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց հաղթահարմանը: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից՝ հեռու մնալ:

Հաջող զուգադիպություններ, ոգեշնչող իրադարձություններ ու լավ նորություններ շատ կլինեն: Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում, որոնք ավելի ջերմ ու վստահելի կդառնան: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կուրախացնի: Սա հարմար շրջան է լինելու մանր-մունր խնդիրները լուծելու համար, որոնք վերջին ժամանակներս բարդացնում էին ձեր կյանքը: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել: Եթե հետևեք նրա հուշումներին, ապա կկարողանաք խուսափել լուրջ դժվարություններից ու արագ կհասնեք նպատակին:

Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի հատկապես այն Երկվորյակների համար, որոնք այն աշխատանքին կամ ուսմանը կնվիրեն: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, օգտակար բաներ կիմանաք: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Կհաջողվի արագ պայմանավորվել համատեղ գործողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Օրը բավական հաջող կլինի, սակայն չարդարացված լավատեսությունը կարող է սխալների և տհաճությունների հանգեցնել: Աշխատեք պատրանքներ չկառուցել ու չշտապել: Մտածված որոշումները ամենայն հավանականությամբ ճիշտ կլինեն, իսկ հույզերի ազդեցության ըակ գործած արարքների համար շուտով կարող եք զղջալ:

Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ հարաբերություններին: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա կկարողանաք ավելի լավ հասկանալ ձեր կյանքում կարևոր դեր խաղացող մարդկանց: Շատ Խեցգետիններ կսկսեն ավելի լավ հասկանալ նաև նրանց, ում հետ առաջ հաշտ չէին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք արագ հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, եթե ձեր ձևով գործեք, այլ ոչ թե հետևեք ուրիշի օրինակին: Օրը հարմար կլինի նոր բան փորձելու, համարձակ գաղափարներն իրագործելու համար: Ձեզ հաճույքով կաջակցեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել:

Դուք ժամանակը զուր չեք վատնի, այդ իսկ պատճառով կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ ուրիշների համար: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ընտանեկան գործերի վրա կենտրոնանալը, մտերիմների համար կարևոր հարցերը լուծելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ծրագրեր կառուցեք: Այսօր դուք կարող եք կարևոր ու խոշոր մի բան մտածել. կասկած չկա, որ նման մտահղացումները շուտով կարողանալու եք կյանքի կոչել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք:

Հավանական են աշխատանքի, բիզնեսի կամ ուսման հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար: Դուք անսխալ հրաշալի իրեր կընտրեք ոչ միայն ձեր, այլև մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի: Դա լավագույն ժամանակը չի լինելու կարևոր գործ ստանձնելու համար. դժվարությամբ կկենտրոնանաք, ցավալի սխալներ կարող եք թույլ տալ: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա կեսը թույլ կտա լուծել հին աշխատանքային խնդիրները, հաջողության հասնել կարևոր գործում:

Երեկոն հաջող կլինի շատ Կշեռքների համար: Այդ հատվածում նշանի ներկայացուցիչներին հաճելի անակնկալներ են սպասվում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Լավ կանցնի այն մարդու հետ հանդիպումը, որին վաղուց եք համակրում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շտապելու կարիք չկա: Ձեզ որոշ ժամանակ է պետք գալու մտքերը հավաքելու և որոշելու համար, թե ինչով այսօր կուզենայիք զբաղվել: Շրջապատողները հազիվ թե կարողանան ինչ-որ բան խորհուրդ տալ. նրանց հուշումներն ավելի շատ կշեղեն ձեզ, քան կօգնեն: Օրվա կեսին լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն: Եվ դուք կսկսեք գործել:

Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ձեզ հաճելի երեկո է սպասվում: Որոշ Կարիճներ լավ լուրեր կստանան, մյուսները կկարողանան հանդիպել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էին: Հնարավոր են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բավական անհանգիստ կանցնի, բայց այն ձեզ դուր կգա: Ինտուիցիան կօգնի արագ ճիշտ որոշումներ ընդունել, գլուխ հանել բարդ իրավիճակներից, լուծել այն հարցերը, որոնք մյուսները չեն կարողացել լուծել: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով. դուք կաշխատեք ոչ մեկին չմերժել:

Օրվա երկրորդ կեսին լավ է շատ չհոգնեք: Այդ հատվածն օգտագործեք հանգստի համար բավական կլինի մի փոքր շեղվեք գործերից, որպեսզի ձեզ ավելի առույգ և էներգիայով լի զգաք: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համբերությամբ զինվեք: Նույնիսկ ոչ բարդ գործերն այսօր կարող են սովորականից շատ ժամանակ պահանջել: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կդասավորվի: Բայց դուք մտածածից չեք հրաժարվի, անպայման կհասնեք ձեր ուզածին: Ձեր համառությունը շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե որքան են սխալվել:

Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. սպոնտան գնումները կարող են անհաջող լինել: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ ուղևորությունների համար: Ընտանիքի անդամները հաճույքով կմիանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Ոչ բոլոր առաջադրանքները կարելի է այսօր լուծել, ինչ-որ բան հանգիստ կարող եք հետաձգել: Լսեք ինտուիցիային, որը կհուշի, թե կոնկրետ ինչն է հիմա ուշադրություն պահանջում: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք կզարմանաք, թե որքան հեշտ է այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում ձեզ ընդհանրապես չէին հասկանում: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

Օրը հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: Ձեզ շատ ժամանակ պետք չի գալու այնպիսի իրեր ընտրելու համար, որոնք երկար կուրախացնեն: Հնարավոր են նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Զբաղվեք նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է. հենց նման գործերում այսօր կկարողանաք հաջողության հասնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ճիշտ կտնօրինեք ստացված գումարը, այն հիմար բաների վրա չեք ծախսի:

Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր աջակցության կարիքն ունենա, և դուք նրան չեք մերժի: Ձեր շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնք վերջին ժամանակներս անհանգստացնում էին և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Երեկոն հաճելի հանդիպում է խոստանում ձեզ համար յուրահատուկ թանկ մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝