Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 24

Աստղագուշակ․ 2022 թվականի փետրվարի 24
Այս հոդվածում՝ Աշխատեք խուսափել շատ երկար զրույցներից, ոչ մեկի հետ դատարկ բաների պատճառով չվիճել ու կարևոր գործերը քննարկել միայն այն ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսին համբերատարության և ինքնատիրապետման կարիք կլինի: Դժվարությամբ լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց առաջ կես խոսքից հասկանում էիք: Հավանական են տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, բայց սուր անկյունները հարթելն այնքան էլ հեշտ չի լինի:

Ինչ նպատակներ էլ որ այսօր դնեք ձեր առաջ, իմացեք, որ կամքի ուժ ու հաստատակամություն է պետք գալու դրանց հասնելու համար: Ճիշտ է, օրվա երկրորդ կեսին ամեն ինչ շատ ավելի հեշտ կտրվի: Աստղերի աջակցությամբ դուք կանեք այն, ինչ վաղուց եք մտածել ու գոհ կմնաք արդյունքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վստահեք ինտուիցիայի ձայնին: Հենց նրա հուշումների շնորհիվ այսօր կկարողանաք իրագործել այն, ինչ մտածել եք, հասնել վաղուց դրված նպատակներին: Կողքից կարող է թվալ, թե դուք նախապես իմացել եք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները և ամեն ինչին նախապատրաստվել եք: Շրջապատողների վրա ձեր շրջահայացությունը ուժեղ տպավորություն կթողնի, շատերը կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացած գումարը միանգամից չեք ծախսի և ճիշտ էլ կվարվեք, քանի որ շուտով այդ միջոցները կարևոր մի բանի համար են պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հագեցած ու բավական հոգնեցնող կլինի, բայց այն ձեզ դուր կգա: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես օգտվել դրանցից:

Ցանկալի չէ գումարի հետ կապված որոշումներ ընդունելը կամ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Հիմա դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Անձնական հարաբերությունների ոլորտում կգերակշռեն դրական միտումները: Այստեղ հնարավոր են հաճելի անակնկալներ ու մեծ դրական փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անհանգիստ, բայց շատ արդյունավետ կլինի: Ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, լուծել ուրիշների սխալների հետևանքով առաջացած խնդիրները: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, բայց դուք բացասական հույզերին չեք տրվի, հանգստություն կպահպանեք: Դա շատերին դուր կգա, կգտնվեն ձեզ հետ համագործակցել ցանկացող մարդիկ:

Եթե օրվա առաջին կեսը հարմար է լինելու առօրյա կամ գոնե հասկանալի գործերի համար, ապա երկրորդին կարելի է լրիվ նոր բանի անցնել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում նվազագույն պատկերացում անգամ չունեիք, սխալներ չեք անի, արագ կհասնեք առաջին հաջողություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Եվ բանը նրա բերած կարևոր իրադարձությունների մեջ չի լինի, այլ տեղի ունեցողին ձեր արձագանքի, որը շատ սուր կլինի: Բացի այդ, դժվար կլինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, հասկանալը, թե ինչ կա շրջապատողների հոգում: Դրա պատճառով ցանկացած հարաբերություն սովորականի նման ներդաշնակ չի լինի:

Սակայն դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, և բավական լարված օրվա առաջին կեսին կփոխարինի ավելի թեթև երկրորդը: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով, ինչպես նաև հանդիպումներով, որոնց մասին երազում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք իրատես լինել: Այսօր հազիվ թե կարողանաք գլխապտույտ հաղթանակներ տոնել կամ հասնել կարևոր նպատակներին: Շատ ավելի համեստ հաջողությունները հնարավոր են, բայց դրանք իրենք իրենց չեն այցելի, պիտի ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք մենակ գործել: Ամենայն հավանականությամբ դա ավելի արդյունավետ կլինի, քան ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը:

Մի ծանրաբեռնվեք և աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից: Հանգիստն այսօր ձեզ չի խանգարի, այնպես որ՝ արժե օգտվել գործերից կարճ ժամանակով շեղվելու, ընկերների հետ հանդիպելու կամ ժամանակը նախասիրությանը նվիրելու հնարավորությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը համբերատարություն է պահանջում: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, հնարավոր են ձգձգումներ գործերում, ինչպես նաև անհաջող զուգադիպություններ, որոնց պատճառով չի հաջողվի ժամանակին ավարտել սկսածը: Բայց դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք: Դրանում կօգնեն հին ծանոթները, ընկերները և փորձված համախոհները:

Եթե այսօրվա համար կարևոր հանդիպումներ եք նախատեսել, դրանց լուրջ նախապատրաստվեք, հույս մի դրեք իմպրովիզներ անելու և իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու ձեր ունակության վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի ոչ մեծ գնումների համար: Կարող եք մտերիմների համար նվերներ ընտրել. դուք այդ հարցում չեք սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Ինտուիցիան կհուշի, որ պետք է արագ գործել, և դուք կլսեք նրան: Հենց դրա շնորհիվ էլ ժամանակը զուր չեք վատնի, շատ լուրջ խնդիրներ շուտով կլուծվեն: Մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու գտնելը հեշտ չի եղել, ձեզ ընդառաջ կգան, կաջակցեն ձեր գաղափարները:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Կուզենաք կենտրոնանալ անձնական գործերի վրա, ուշադրություն դարձնել մտերիմներին: Դուք կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, և դա ձեզ կհաջողվի: Լավ կանցնեն ընտանեկան տոները, որոնցից հետո բոլորի տրամադրությունը կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամենայն հավանականությամբ ինչ-որ վառ, անսովոր ու գրավիչ բան եք ուզենալու: Բայց կյանքում արմատական փոփոխություններ անելու հարցում լավ է չշտապեք, նոր գործերն էլ զգուշությամբ ստանձնեք: Այսօր ձեզ համար բարդ կլինի գայթակղություններին դիմակայելը, բայց եթե տրվեք դրանց, ապա սխալներ կանեք, որոնց համար շուտով կզղջաք: Այնպես որ՝ ղեկավարվեք առողջ բանականությամբ, շրջահայաց եղեք ու վարվեք այնպես, ինչպես սովորաբար ուրիշներին եք խորհուրդ տալիս:

Առավոտը հարմար կլինի ստեղծագործ առաջադրանքները լուծելու համար: Իսկ երկրորդ կեսին կարելի է կենտրոնանալ փաստաթղթերի ձևակերպման ու կազմակերպչական հարցերը լուծելու վրա, որոնցից առանց դժվարության գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Աշխատեք խուսափել շատ երկար զրույցներից, ոչ մեկի հետ դատարկ բաների պատճառով չվիճել ու կարևոր գործերը քննարկել միայն այն մարդկանց հետ, որոնք գիտեն, թե խոսքն ինչի մասին է: Շրջապատողների հետ շփվելն այսօր սովորականից բարդ է լինելու. կարող է թվալ, թե նրանք հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից:

Փոխարենը դուք շատ բանի կհասնեք, եթե ինքնուրույն գործեք: Չի բացառվում՝ հաջողվի լուծել այն խնդիրները, որոնք վերջին ժամանակներս խանգարում էին առաջ շարժվել: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար շատ կարևոր մարդկանց հետ կապված լավ նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Շրջապատողները կհետաքրքրվեն այն ամենով, ինչ դուք կասեք ու կանեք: Ինչ-որ մեկը կուզենա, որպեսզի դուք կիսվեք ձեր փորձով կամ պարզապես ավելի շատ պատմեք ձեր մասին: Պատրաստ եղեք պատասխանել բարդ հարցերին:

Նոր համախոհներ գտնելու շանս կլինի: Չի բացառվում՝ նրանց թվում լինեն անսովոր մարդիկ, որոնց հետ շփումները ձեզ կոգեշնչեն ու կօգնեն նորովի նայել շատ բաների, որոնք սովորական էին թվում: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ հին ծանոթներին հասկանալը դժվար կլինի, էլ չենք խոսում մարդկանց մասին, որոնց այսօր առաջին անգամ կտեսնեք: Բայց ընդհանուր լեզու գտնել անպայման կհաջողվի, և դա ձեր արժանիքը կլինի:

Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Դուք հաջողությամբ կավարտեք գործերը, կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Ավելի ուշ կգա անձնական գործերի վրա կենտրոնանալու ժամանակը: Մտերիմներին ուշադրություն հատկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝