Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 15

Աստղագուշակ․ 2023 թվականի մայիսի 15
Այս հոդվածում՝ Օրը վատը չի լինի: Բայց հուզական դաշտը երբեմն շատ լարված կլինի, ուստի կարող եք սուր արձագանքել ցանկացած աննշան իրադարձության ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի, եթե լուրջ տրամադրվեք, ձեր քմահաճույքներին ու պահի ցանկություններին չտրվեք: Հատկապես ուշադիր պիտի լինեն օրվա համար կարևոր բանակցություններ ծրագրած Խոյերը: Զրուցակիցների վրա լավ տպավորություն թողնելու, նրանց վստահությունը շահելու և աջակցություն ստանալու համար պիտի ջանքեր գործադրեք:

Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ պիտի տան համար պիտանի իրեր գնեք: Ընտանեկան գործերի հետ կապված որոշումներ ընդունելուց առաջ արժե խորհրդակցել մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նոր առաջադրանքներ կհայտնվեն, և դուք անկեղծ ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Օրը հատկապես բարենպաստ կլինի ինքնուրույն աշխատող Ցուլերի համար, որոնք ոչ մեկից ցուցումներ, օգնություն ու խորհուրդներ չեն սպասում: Լավ կանցնեն հասարակական ելույթները: Վատ մի զգացեք պատմել ձեր հաջողությունների և հաղթանակների մասին. շատերին օգտակար կլինի դրանց մասին իմանալը:

Պատահական ծանոթությունը ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնի, որոնք շուտով կսկսեն շատ կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Սակայն կարևոր կլինի սթափությունը չկորցնելը: Եթե պահպանեք ձեզ հատուկ խելամտությունը, ապա կկարողանաք խուսափել լարված պահերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի, եթե շրջապատողներից շատ բան չսպասեք: Ամենայն հավանականությամբ իսկապես կարևոր գործերով պիտի ինքնուրույն զբաղվեք, բարդ հարցերը լուծելով՝ նույնպես: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա. ուշադիր եղեք և սխալներ չեք անի:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում ստիպված լինեք քննարկել հարցերը, որոնց մասին հիմա կնախընտրեիք չմտածել: Օրվա երկրորդ կեսին ինչ-որ իսկապես հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Ընկերները հաճույքով կմիանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը վատը չի լինի: Բայց հուզական դաշտը երբեմն շատ լարված կլինի, ուստի կարող եք սուր արձագանքել ցանկացած աննշան իրադարձության, վշտանալ կամ բարկանալ դատարկ բաների պատճառով: Երբեմն հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Բայց մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն, հաճույքով ընդառաջ կգան ձեզ, կարձագանքեն ձեր խնդրանքներին ու կաջակցեն, եթե դրա կարիքը լինի:

Արժե լուրջ մոտենալ գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծմանը: Օրը հազիվ թե հարմար լինի սպոնտան գնումների համար, վտանգ կա, որ մեծ գումար կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնք ոչ ձեզ են պետք, ոչ էլ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անսպասելի իրադարձությունները հավանական են օրվա առաջին կեսին: Չեն բացառվում լուրերը, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը, որոշ գործեր հետաձգեք ու կենտրոնանաք ուրիշների վրա: Լարված պահերից ամբողջությամբ խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, գերակշռող կլինի, և ամեն ինչ հաջող կդասավորվի:

Օրվա երկրորդ կեսը շփումներին ընտրողական վերաբերմունք է պահանջելու: Աշխատեք շատ ժամանակ չանցկացնել ձեզ քննադատող, ամեն առիթով ձեզ նկատողություններ անող մարդկանց հետ: Նրանք կարող են փչացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, նրանց աջակցությունը կհեշտացնի ձեր կյանքը: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Նոր ծանոթներին դուք դուր կգաք, և նրանք ձեր օգնության խնդրանքը չեն մերժի: Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատավայրում:

Զգույշ է պետք լինել ֆինանսների կամ արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերում: Չմտածված որոշումները կարող են ցավալի սխալների հանգեցնել: Մնացած ամեն ինչում օրը հաջող կդասավորվի, դրական միտումների ազդեցությունն էլ կգերակշռի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի կարևոր աշխատանքային հարցերը լուծելու համար: Դուք լավ գլուխ կհանեք նոր գործերից, արագ կանեք այն, ինչն առաջ բարդ է թվացել: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն գիտական հետազոտություններով, փորձարկումներով զբաղվող, նոր տեխնոլոգիաներ կիրառող Կշեռքների հանդեպ: Կարող եք աշխատանքի և ուսման համար անհրաժեշտ տեխնիկա գնել:

Հավանական են հաճելի իրադարձություններ տանը, ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ: Հարազատների հետ տարաձայնություններ չեն առաջանա, կհաջողվի արագ պայմանավորվել ընդհանուր ծրագրերի մասին: Հաջող կանցնեն ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Լավ է պահի ազդեցության տակ լուրջ որոշումներ չընդունեք, կարևոր բանակցություններ չվարեք. դուք կարող եք ցավալի սխալներ գործել: Եթե պայմանները թույլ են տալիս, հետաձգեք բոլոր գործերն ու մի փոքր հանգստացեք: Շուտով դուք կառուցողական կտրամադրվեք ու կվերադառնաք ընթացիկ խնդիրների լուծմանը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Այս հատվածը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է գնումների և գործարքների, գումարի հետ կապված հարցերը լուծելու համար: Ֆինանսների ոլորտում կգերակշռեն դրական կիտումները: Որոշ Աղեղնավորներ առաջարկներ կստանան, որոնք եկամուտների շուտափույթ աճ կխոստանան, մյուսները կմտածեն սեփական բիզնեսը բացելու մասին: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Կոլեգաների և ղեկավարության հետ վեճերն անցյալում կմնան:

Բայց ինտուիցիային կարող եք ապավինել անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու: Կհաջողվի արագ պայմանավորվել շատ բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, և դա ամեն անգամ հաճելի չի լինի: Դուք կաշխատեք ձեզ հնարավորինս նրբանկատ պահել, սակայն ամենատպավորվող մարդիկ, միևնույն է, բավական սուր կարձագանքեն: Կարևոր կլինի բաց կոնֆլիկտից խուսափելը, սուր անկյունները հարթելը: Եթե պայմանները թույլ են տալիս խուսափել բոլոր լուրջ հարցերի քննարկումից, արժե հենց այդպես էլ վարվել:

Դուք հրաշալի գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, փաստաթղթեր ձևակերպելուց: Հաջող կանցնի պետկազմակերպություններին դիմելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինքնատիրապետումը պահպանելը դժվար է լինելու: Բայց եթե այսօր հույզերին չտրվեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա ավելի ուշ ձեզ շատ շնորհակալ կլինեք դրա համար: Հին ծանոթների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, բայց դուք կաշխատեք յուրաքանչյուրին մոտեցում գտնել, և մարդիկ կգնահատեն դա:

Ֆինանսների հետ կապված հարցերում հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, իսկ դա զուր ծախսերի կհանգեցնի: Մնացած հարցերում օրը լուրջ խնդիրների չի բերի, որոշ Ջրհոսների էլ կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առօրյա գործերի վրա կենտրոնանալը կարող է բարդ լինել: Ամենայն հավանականությամբ կուզենաք նոր բան ստանձնել: Նման հնարավորություն կընձեռվի: Առաջադրանքները, որոնք պիտի լուծեք, բարդ կլինեն, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և ղեկավարության հետ հարաբերություններում: Տարաձայնությունների առիթները կքչանան:

Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Ձկներ ընդհանուր լեզու կգտնեն նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէին և շատ ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝