Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 31

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 31
Այս հոդվածում՝ Օրվա սկիզբը կուրախացնի անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններով, հաճելի անակնկալներով, որոնք երկար կհիշվեն ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համբերությամբ զինվեք. այն ձեզ պետք է գալու օրվա սկզբին: Այդ հատվածում ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման լավ չի ստացվելու: Նույնիսկ ամենահասարակ գործերով զբաղվելիս անսպասելի դժվարությունների կբախվեք: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և դուք շուտով դրական փոփոխություններ կնկատեք:

Օրվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում շատ գործերում, որոնք անկեղծ հետաքրքրությամբ կստանձնեք: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Դուք խուճապի չեք մատնվի, կաշխատեք առավելագույն օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հարմար կլինի աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Մտավախություն մի ունեցեք, որ ինչ-որ դժվարություններ կամ ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, քանի որ դա քիչ հավանական է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աստղերի աջակցությամբ դուք արագ կհասնեք դրված նպատակներին: Աշխատեք բացառապես սեփական ուժերին ապավինել, մի սպասեք, որ ինչ-որ մեկն օգնության կշտապի:

Հավանական են պիտանի ծանոթություններ: Հաջող կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Անձնական հարաբերություններում չեն բացառվում լարված պահերը, սակայն դուք ամեն ինչ արագ կհարթեք, լուրջ կոնֆլիկտներ և այլ խնդիրներ թույլ չեք տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, աշխատեք հնարավորինս վաղ անցնել դրանց իրագործմանը: Առավոտը շատ արդյունավետ կանցնի, թույլ կտա ավարտել ավելի վաղ սկսածն ու նոր բան ստանձնել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կամաց-կամաց կնվազի: Չի բացառվում ճանապարհին խոչընդոտներ առաջանան:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք իրար կես խոսքից կհասկանաք, տարաձայնություններ էլ չեն առաջանա: Շատ ավելի դժվար կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելն ու նրանց դուր գալը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է կարևոր գործեր սկսելու համար: Հնարավոր է՝ անհրաժեշտ արդյունքներին միանգամից հասնել չհաջողվի, բայց նպատակին տանող առաջին քայլերը կանեք ու գոհ կմնաք նրանից, ինչին հասել եք: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Եթե համախոհների և օգնականների կարիք ունենաք, նրանց առանց դժվարության կգտնեք: Ո՛չ նոր, ո՛չ հին ծանոթները չեն ուզենա կողքից դիտողի դերում լինել, եթե նրանց դիմեք աջակցության հարցով:

Գումարի հետ զգույշ եղեք: Ֆինանսների հետ կապված գործերում թեթևամիտ կլինեք, կշտապեք որոշումների հարցում: Չի բացառվում դա զուր ծախսերի և անհաջող գործարքների պատճառ դառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա: Իմաստուն մարդիկ միանգամից ձեր հանդեպ համակրանքով կլցվեն, մնացածներին ավելի շատ ժամանակ կպահանջվի դա անելու համար: Լավ կանցնեն և՛ գործնական բանակցությունները, և՛ անձնական հանդիպումները: Որոշ Առյուծներ սիրո խոստովանություն կլսեն, որին վաղուց էին գաղտնի սպասում:

Այսօր չեք ձանձրանալու. տարբեր գործեր ու հետաքրքիր հնարավորություններ շատ կլինեն: Ինտուիցիան միանգամից կհուշի, որ լավ է չփորձեք հին ծրագրերին հետևել, այլ իմպրովիզներ անեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Դա հատկապես նկատելի կլինի օրվա սկզբին, ուստի այդ շրջանի համար լավ է լուրջ գործեր ու կարևոր հանդիպումներ չծրագրեք: Վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք, մոռանաք կամ խառնեք, անտեղի շեղվեք և անուշադրության պատճառով սխալներ անեք:

Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Շատ բան ավելի լավ կստացվի, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել և՛ խորհրդի, և՛ աջակցության խնդրանքով: Չեն բացառվում դրամական մուտքերը և անսպասելի նվերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հագեցած ու հոգնեցնող կլինի, բայց բավական հաջող կդասավորվի: Նրա առաջին կեսին դուք նոր գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչելու համար պատրաստ կլինեք մնացած ամեն ինչ հետաձգել: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից երկարատև համագործակցություն կսկսվի: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտ է ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, նույնիսկ ձեզանից շատ տարբերվողների:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին ծրագրերին վերադառնալու, ավելի վաղ տված խոստումները կատարելու համար: Այն բարենպաստ կլինի նաև մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հրաշալի օր է գործնական բանակցությունների, համատեղ նախագծերին մասնակցելու, խմբով աշխատելու համար: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն: Համախոհների հավաքելն ու ոգեշնչելը դժվար չի լինի: Դուք ձեր գաղափարներով կվարակեք նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ձեր ցանկացած առաջարկի քննադատորեն են մոտեցել:

Նոր առաջադրանքներ, հոգսեր ու պարտականություններ կհայտնվեն: Դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե ձեզ սահմանների մեջ չդնեք, երևակայեք ու իմպրովիզներ անեք: Ինչ-որ մեկին ձեր անսովոր առաջարկները կարող են վախեցնել, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնց դրանք կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը կուրախացնի անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններով, հաճելի անակնկալներով, որոնք երկար կհիշվեն: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, իսկ որոշ Աղեղնավորների համար ոգեշնչվածության աղբյուր կդառնան:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք կենտրոնանալ առօրյա գործերի վրա, կավարտեք ավելի վաղ սկսածը: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը: Այստեղ ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել, դուք գումարը ճիշտ կտնօրինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը ուրախության առիթներ կբերի: Տրամադրությունը լավը կլինի, դուք կուզենաք նոր բան ստանձնել և դրա համար պայմանները բավական բարենպաստ կլինեն: Հաջողությամբ կլուծվեն նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերը:

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Դուք կարող եք բախվել դժվարությունների, եթե նոր բան ստանձնեք: Դրված նպատակներին հասնելը սպասվածից դժվար կլինի: Բայց ձեր ծրագրերից հրաժարվել չեք ուզենա, և դուք անպայման կգտնեք դրանք իրագործելու ձևը: Դրանում հաճույքով կօգնեն մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է շփումների համար: Այսօր կարող եք ասել այն, ինչ մտածում եք. դա բոլորին դուր կգա: Մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու գտնել չի ստացվել, այսօր իրենք ձեզ ընդառաջ կգան: Ոչ վաղ անցյալի մրցակիցները ընկերություն և աջակցություն կառաջարկեն, իսկ ինտուիցիան կհուշի՝ արդյոք կարելի է վստահել նրանց:

Գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Հավանական են անսպասելի ձգձգումներ, որոշ Ջրհոսներ ցավալի սխալներ կանեն: Կհաջողվի հաղթահարել բոլոր փորձությունները, բայց դա միանգամից չի ստացվի: Այնպես որ համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կուզենաք օրն արդյունավետ անցկացնել, և նման հնարավորություն դուք կունենաք: Կարող եք գործերը հենց առավոտվանից ստանձնել: Դուք միանգամից կզգաք, թե ինչ ուժեղ են դրական միտումները, ամեն ինչ լավ կստացվի, դուք նույնիսկ աննշան սխալներ չեք անի, արագ կհասնեք ավելի վաղ դրված նպատակներին:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի հանգստի և մտերիմների հետ շփվելու, ինչպես նաև ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել. դուք ճիշտ ընտրություն կանեք, գումարը դատարկ բաների վրա չեք վատնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝