Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 5

Աստղագուշակ․ 2023 թվականի օգոստոսի 5
Այս հոդվածում՝ Հաջող, բայց անհանգիստ օր է սպասվում: Եթե չգիտեք՝ ինչ ստանձնել առաջին հերթին, ապա խորհրդակցեք հին ծանոթների հետ ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բաց մի թողեք այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը, որոնց կենսափորձն ու գիտելիքները հարգանքի արժանի եք համարում: Պիտանի խորհուրդներ ստանալու հնարավորություն կունենաք, որոնք էլ թույլ կտան խուսափել սխալներից: Կպարզվի, որ գործողությունների ձեզ ծանոթ մեթոդները անարդյունավետ են: Ձեզ կհուշեն, թե ինչպես կարող եք արագ հաջողության հասնել:

Օրը հարմար կլինի կարճատև ուղևորությունների համար: Կարևոր չէ՝ դրանք կապված կլինեն կարևոր գործերի հետ, թե պարզապես շեղվելու, պայմանները փոխելու համար ճամփա կընկնեք: Որոշ Խոյերի հաճելի ծանոթություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Մանր-մունր, բայց մեծաթիվ, անհապաղ լուծում պահանջող խնդիրները կշեղեն ձեզ ծրագրած գործերից, սկսած ամեն ինչ չեք կարողանա ավարտել: Բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, բավական ուժեղ կլինի, իսկապես կարևոր առաջադրանքները միանգամից կլուծեք, մնացածներին կարող եք ավելի ուշ վերադառնալ:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները: Երեկոյան հյուր կգան մարդիկ, որոնց կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լուրջ խնդիրների համար մտահոգվելու կարիք չկա: Մանր-մունր տհաճությունները օրվա սկզբին կարող են հանել ձեզ հավասարակշռությունից, սակայն դուք հույզերը կհաղթահարեք: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք նոր հնարավորություններ կտեսնեք: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք ցանկացած պահի պատրաստ կլինեն օգնության շտապել:

Արժե հաստատակամ լինել, քանի որ հենց դրա շնորհիվ կհասնեք նրան, ինչին վաղուց եք ձգտում: Հաջողության հանդեպ ձեր վստահությունը շատերի սրտով կլինի, ավելի մոտիկից ծանոթանալու ցանկություն ունեցողներ կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, պետք է լսել ինտուիցիային: Հենց նրա հուշումների շնորհիվ դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք, գլուխ կհանեք վերջին ժամանակներս կուտակված խնդիրներից: Առավոտը բավական հանգիստ կանցնի, փոխարենը հետո ձեզ վառ, հիշարժան իրադարձություններ ու հաճելի անակնկալներ են սպասվելու:

Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ հարաբերությունները վերջին ժամանակներս հարթ չէին: Կհաջողվի հանգիստ քննարկել բարդ հարցերը, զրուցել ամեն ինչի մասին: Չի բացառվում լուծում պահանջող կենցաղային խնդիրներ առաջանան: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների անցնի, ընդ որում՝ դրանք հաճախ դատարկ բաների պատճառով են առաջանալու: Բայց դուք հանգստություն կպահպանեք, չեք բարկանա կամ նյարդայնանա: Հենց դա էլ թույլ կտա հարթել սուր անկյուններն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Հին կապերը վերականգնելու, հաշտվելու հնարավորություն կունենաք:

Այսօր դուք էներգիայով լի ու համառ կլինեք, չեք ուզենա կիսատ թողնել սկսածը, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Սակայն արժե նկատի ունենալ, որ երբեմն պետք է դադար վերցնել, գլուխ հանել իրավիճակից և միայն դրանից հետո որոշել, թե ինչպես եք գործելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք գործերը հենց առավոտվանից կստանձնեք և արդեն օրվա կեսին մեծ մասամբ կանեք ամենը, ինչ ծրագրել էիք: Դա կապված կլինի ոչ միայն ձեր առույգ լինելու, այլև համախոհների օգնության հետ, որը ճիշտ ժամանակին կստանաք: Բացի այդ, հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանցից մեկը ձեզ կհուշի, թե ինչպես կարող եք լուծել վաղուց բոլորին անհանգստացնող խնդիրը:

Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք նաև ապագա աշխատանքի մասին զրուցել, բայց միայն անկաշկանդ մթնոլորտում: Այդպես դուք կկարողանաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համբերությամբ զինվեք. այն այսօր պետք է գալու շրջապատողների հետ շփվելիս: Ոչ բոլորը ձեզ ճիշտ կհասկանան, չի բացառվում նույնիսկ հասարակ բաները ստիպված լինեք մի քանի անգամ բացատրել: Տեղի ունեցողին հումորով վերաբերվեք: Այդպես դուք և՛ մթնոլորտը ժամանակին կլիցքաթափեք, և՛ բոլորի տրամադրությունը կբարձրացնեք:

Օրը բավական հագեցած կլինի, քանի որ մանր-մունր շատ գործեր ուշադրություն են պահանջելու, և դրանցից պիտի մենակ գլուխ հանեք: Բայց դուք բավարար էներգիա կունենաք, հոգնածություն էլ չեք զգա: Երեկոն կուզենաք ընկերների հետ անցկացնել: Այն շատ հաճելի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող, բայց անհանգիստ օր է սպասվում: Եթե չգիտեք՝ ինչ ստանձնել առաջին հերթին, ապա խորհրդակցեք հին ծանոթների հետ, որոնց հուշումները շատ տեղին կլինեն: Լավ է չփորձեք միաժամանակ մի քանի հարց լուծել: Դուք ավելի արագ կհասնեք ձեր նպատակներին, եթե հետևողականորեն գործեք:

Կարևոր կլինի ընտանեկան ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված գործերում շտապողականությունից խուսափելը: Այստեղ լավագույն որոշումներն առաջինը մտքին չեն գա, ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ամեն ինչից գլուխ հանելու համար: Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, դուք արագ կպայմանավորվեք ընդհանուր գործերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը կուրախացնի: Առավոտյան ձեզ անսովոր իրադարձություններ, հաճելի անակնկալներ են սպասվելու: Սակայն այդ հատվածում ցանկալի չէ կարևոր գործեր ծրագրելը. վտանգ կա՝ ինչ-որ բան աչքաթող անեք: Մի փոքր սպասեք: Ավելի ուշ կենտրոնանալը ավելի հեշտ կլինի, կհասկանաք, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել:

Օրվա երկրորդ կեսը պիտանի նորությունների և հեռվից երկար սպասված լուրերի ժամանակ է լինելու: Դուք կկարողանաք որոշակիություն մտցնել ծրագրերում և ձեզ ավելի ինքնավստահ կզգաք: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Կարող եք նախաձեռնող լինել մի մարդու հետ շփումներում, որը ձեզ վաղուց դուր է գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ճիշտ է, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բարդ հարց լուծել, բայց դուք դա կկարողանաք անել: Օգնության կարիք չեք ունենա, սակայն եթե ինչ-որ մեկին դիմեք խնդրանքներով, ձեզ չեն մերժի:

Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Այսօր շատ բան կուզենաք հասցնել, սակայն կարևոր կլինի օրն այնպես ծրագրել, որ հանգստի համար էլ ժամանակ մնա: Չի բացառվում օրվա երկրորդ կեսին ուզենաք մենակ մնալ հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Չնայած օրը կարևոր իրադարձություններ ու գլխապտույտ հաղթանակներ չի բերի, բայց այն կուրախացնի: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Ջրհոսներին, ինչպես նաև նրանց, ովքեր վերջին ժամանակներս ռոմանտիկայի կարիք ունեին: Չի բացառվում նոր ծանոթությունը: Դրանից կարող են երկարատև ու լուրջ հարաբերություններ սկսվել: Ձեզանից կախված կլինի, թե ինչպես դրանք կզարգանան:

Մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա; Պատրաստ եղեք հետաձգել սեփական գործերը այն ցուցաբերելու համար: Վատ չեն անցնի ուղևորությունները, սակայն օրվա երկրորդ կեսին ճանապարհին ավելի շատ ժամանակ պիտի անցկացնեք, քան կարծում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հավանական են անսպասելի իրադարձություններ, նորություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Որոշ Ձկներ կհետաձգեն սեփական գործերը բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու համար: Շրջապատողների հետ համբերատար ու նրբանկատ կլինեք: Հենց դա կօգնի խուսափել նույնիսկ աննշան տարաձայնություններից:

Օրվա առաջին կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի, երկրորդը ավելի հագեցած կլինի, ավելի շատ վառ հույզեր կպարգևի: Հավանական են անսպասելի այցեր, անակնկալներ հին ընկերներից, ինչպես նաև ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝