Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 26

Աստղագուշակ․ 2023 թվականի փետրվարի 26
Այս հոդվածում՝ Գնացեք ընկերների հետ հանդիպման կամ ռոմանտիկ ժամադրության. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, շփումներից մեծ հաճույք կստանաք ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գնացեք ընկերների հետ հանդիպման կամ ռոմանտիկ ժամադրության. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, շփումներից մեծ հաճույք կստանաք: Օրը հարմար կլինի նաև մտերիմների հետ մոտ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Հնարավոր է ձեզ հուշեն, թե ինչպես կարող եք դրանք ավելի արագ ու հեշտ իրագործել:

Օրը բարենպաստ կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված ցանկացած հարցում ձեզ հաջողությունը կուղեկցի: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Աշխատեք չհոգնել. հանգիստն այսօր մեծ օգուտ կտա ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, կարող են մանր-մունր դժվարություններ առաջանալ: Բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի, և ուրախության առիթները կշատանան: Ընտանիքում հրաշալի նորություններ են սպասվում:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսին հաջող գնումներ անելու շանս կլինի: Այդ հատվածում գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը ձեր կյանքում շատ բան կփոխի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ ու հոգնեցնող գործեր ստանձնելուց առաջ համոզվեք, որ ձեր կողքին կան օգնելու պատրաստ մարդիկ: Նրանց աջակցությունը ավելորդ չի լինի. դրա շնորհիվ դուք ամեն ինչից ավելի արագ գլուխ կհանեք: Եթե նախընտրեք մենակ գործել, համբերությամբ զինվեք ու համառ եղեք:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների և ընկերական հանդիպումների համար: Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի: Որոշ Երկվորյակներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց գիտելիքներին ու տաղանդներին, կամ էլ կհասկանան՝ ինչպես մեծացնել եկամուտները իրենց նախասիրության օգնությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավանական են հաճելի հանդիպումներ, ոգեշնչող նորություններ, ինչպես նաև առաջարկներ, որոնք կուզենաք առանց երկար մտածելու ընդունել: Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր կհեշտանա: Եթե ուզենաք ինչ-որ մեկի հետ ընկերանալ, դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները ներդաշնակ կլինեն:

Կարող եք կենտրոնանալ տնային գործերի վրա: Դուք դրանք արագ կանեք, լուրջ դժվարություններ էլ չեն առաջանա: Օրը բարենպաստ կլինի պիտանի գնումների համար: Այն հարմար կլինի նաև վերանորոգում կամ շինարարություն սկսելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մանր-մունր ընտանեկան տարաձայնությունների պատճառով մի անհանգստացեք: Դրանցից այսօր խուսափել չի ստացվի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա: Դուք ոչ միայն արագ կպայմանավորվեք բոլորի հետ, այլև կբարձրացնեք ձեր կողքին գտնվողների տրամադրությունը: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Օրը հարմար կլինի հին ընկերներին այցելելու համար. դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Գնումների հարցում մի շտապեք: Այսօր ձեզ բնորոշ կլինի վատնող լինելը, իսկ ավելի ուշ կզղջաք զուր ծախսերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գումարի հետ կապված ամեն հարցում զգույշ եղեք: Լավ է չշտապեք գնումների և գործարքներ կնքելու հարցում, վարկեր չվերցնեք, հետաձգեք լուրջ ֆինանսական հարցերի լուծումը: Կարող եք խորհրդակցել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Նրանք կհուշեն՝ ինչպես խուսափել ցավալի ծախսերից:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք շատ ու շատ գործերից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Մարդիկ, որոնց հետ ընդհանուր լեզու գտնել չէր ստացվում, ուրախ կլինեն ընդառաջ գալ ձեզ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հարմար կլինի լուրջ գործեր ստանձնելու կամ մտերիմների հետ բոլորի համար կարևոր ծրագրերը քննարկելու համար: Այդ հատվածում ընդունած որոշումները ճիշտ կլինեն: Իսկ ձեզ մոտ առաջ եկած գաղափարները կհաջողվի շուտով կյանքի կոչել: Շատ բան սովորականից հեշտ կտրվի: Հավանական են հաջողություններ ուսման մեջ:

Օրվա երկրորդ կեսն էլ լավ կդասավորվի: Այն հատկապես բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Ե՛վ ընկերների հետ հանդիպումը, և՛ ռոմանտիկ ժամադրությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հետաքրքիր կլինեն ոչ մեծ ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն սկսեք օգտակար զբաղմունքներից: Ե՛վ ձեր, և՛ ուրիշների համար լավ բաներ անելու հնարավորություն կլինի: Եթե ծանոթներից մեկն օգնության կարիք ունենա, դուք չեք մերժի նրան: Ձեր գաղափարները հետաքրքիր կլինեն: Հնարավոր է մտածածն իրագործելու համար ուզենաք համախոհների թիմ հավաքել: Այստեղ դժվարություններ չեն առաջանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի համար: Գործերից մի փոքր շեղվելն էլ բավարար կլինի, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ ահա խոշոր գնումների հարցում շտապել չարժե:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե օրվա համար կարևոր բան եք ծրագրել, ապա պատրաստ եղեք համառություն դրսևորելու: Նպատակին հասնելը հեշտ չի լինելու: Արժե մտածել, թե ով կարող է ձեզ օգնել: Դիմեք նրանց, ում լավ եք ճանաչում, և դա կօգնի ձեզ խուսափել տհաճ պահերից: Ուղևորությունները սպասվածից ժամանակատար կլինեն, բայց հաջող կանցնեն:

Ամենամտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Իսկ ահա մնացածների հետ ընդհանուր լեզու գտնել միանգամից չի ստացվի, իսկ տարաձայնությունները չեն բացառվում: Բայց դուք լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, բոլորի հետ կկարողանաք պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե անհանգստության առիթներ բերի: Հավանական են հաջող զուգադիպություններ, նաև լուրեր, որոնք կօգնեն ձեզ որոշակիություն մտցնել ծրագրերում, որոշել, թե ինչ եք ստանձնելու առաջին հերթին: Մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք. կարող եք չվախենալ, որ դա վեճերի ու վիրավորանքների կհանգեցնի:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Այծեղջյուրների կվերադարձնեն հին պարտքերը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի անպիտան իրերից ազատվելու համար: Չի բացառվում կարողանաք շահավետ վաճառել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի համար: Այդ հատվածում կենտրոնանալը սովորականից դժվար է լինելու: Բացի այդ, դուք նույնիսկ փոքրիկ պատահարներին սուր կարձագանքեք: Չարժե պահի հույզերի ազդեցության տակ որոշումներ ընդունել:

Հուզական դաշտը օրվա կեսին կկայունանա, դուք ձեզ հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Շուտով ուրախության նոր առիթներ կհայտնվեն: Շատ Ջրհոսներ ոգեշնչող նորություններով կկիսվեն: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է ցանկացած օգտակար գործի համար: Դրանց արժե անցնել հենց առավոտվանից. այդ հատվածը շատ բարենպաստ կլինի, պայմաններն էլ բացառապես հաջող կդասավորվեն: Հաճույքով կօգնեն նոր ծանոթները: Ընդհանուր հոգսերը կմտերմացնեն ձեզ, և շուտով դուք կընկերանաք: Ուղևորությունները չարժե հետաձգել, հատկապես եթե հեռու տեղ եք գնալու:

Օրվա երկրորդ կեսն արժե նվիրել ընտանեկան հոգսերին: Այդ հատվածում մտերիմները ձեր աջակցության կարիքը կունենան: Աշխատեք չմերժել նրանց, ովքեր կդիմեն խնդրանքներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝