Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 27

Աստղագուշակ․ 2023 թվականի սեպտեմբերի 27
Այս հոդվածում՝ Շատերին կհետաքրքրեն ձեր գաղափարները, կգտնվեն մարդիկ, որոնք ցանկություն կհայտնեն օգնել դրանց իրագործման հարցում ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք ամպերում չեք սավառնի ու չեք երևակայի, իրատես կլինեք: Հենց դա էլ թույլ կտա արագ նպատակին տանող ուղի գտնել, հրաշալի գլուխ հանել բարդ գործից, լուծել վերջին ժամանակներս հանգիստ չտվող աշխատանքային հարցը: Շրջապատողները սովորականից հաճախ կշեղեն ձեզ խնդրանքներով ու խորհուրդներով, բայց դա ձեզ չի նյարդայնացնի:

Հնարավոր են մասնագիտական տարաձայնություններ, վեճեր կոլեգաների և ղեկավարության հետ: Ընդդիմախոսները կընդունեն ձեր ճշմարտացիությունը, բայց ոչ միանգամից: Իսկ ահա մտերիմների հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի, դուք շփումներից մեծ հաճույք կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն առանց մանր-մունր տհաճությունների չի անցնի, բայց շատ հաջող կդասավորվի, եթե պահպանեք դրական տրամադրվածությունը: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու հիշել ձեր ամենակարևոր նպատակների մասին: Չի բացառվում հնարավորություն ունենաք իրագործել այն, ինչը վաղուց էիք մտածել:

Օրվա սկզբին արժե ինքնուրույն գործել, այդպես ավելի հեշտությամբ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ավելի ուշ շփումների, նոր ծանոթությունների, համախոհներ ու օգնականներ փնտրելու համար բարենպաստ շրջան կգա: Անսպասելի հանդիպումը կարող է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք շուտով կլրջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն սկսեք հին գործերն ավարտելուց, վերջին ժամանակներս անհանգստացնող հարցերը լուծելուց: Այստեղ դժվարություններ չեն առաջանա, ձեզ կհաջողվի արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Չի բացառվում ձեզ օգնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք:

Ավելի ուշ պիտի նոր բան ստանձնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես գործեք, դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչի մասին առաջ քիչ բան գիտեիք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Հարաբերությունները սկզբում գործնական կլինեն, հետո կարող են ընկերական կամ ռոմանտիկ բնույթ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը շատ հաջող կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառող չհուզվեք: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, աշխատեք չնյարդայնանալ ու պահպանել ինքնատիրապետումը: Դուք կմտածեք՝ ինչպես կարող եք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Որոշ Խեցգետիններ նոր օգնականներ ու համախոհներ կգտնեն, որոնք պատրաստ կլինեն աջակցել նրանց անսովոր գաղափարները:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Սակայն դուք արագ բոլորին դուրեկան լուծումներ կգտնեք, և վեճերը կմոռացվեն: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում ուղևորությունների մեկնող Խեցգետիններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մեծ հաջողության և գործերում իրական բեկման հասնելու հնարավորություն կլինի: Ուշադիր լսեք ինտուիցիային, քանի որ նրա հուշումները կօգնեն ձեզ խուսափել սխալներից, չընկնել թշնամիների լարած թակարդները: Հատկապես գործնական շփումներին աշխատեք ընտրողաբար մոտենալ: Այսօր շատերը կուզենան շահել ձեր վստահությունը, բայց չարժե նրանց բոլորի հետ գործ ունենալ:

Հավանական են դրամական մուտքեր, ընդ որում խոսք կարող է գնալ նկատելի գումարի մասին: Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար, դուք հաջող գործարքներ կնքելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Եթե նոր համախոհների կարիք ունեք, այսօր կկարողանաք գտնել նրանց: Ձեզ աջակցել ցանկացողների մեջ կարող են լինել շատ ազդեցիկ մարդիկ: Սակայն նրանք ձեզ անշահախնդրորեն չեն օգնելու, պատրաստ եղեք պատասխան ծառայություններ մատուցելուն:

Մտերիմները սովորականից հաճախ են դիմելու ձեզ խորհուրդների խնդրանքով: Մի շտապեք խորհուրդներ տալ, քանի որ իրավիճակից գլուխ հանելու և լավագույն որոշումն ընդունելու համար որոշ ժամանակ է պետք գալու: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հին ընկերների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարող է բավական անհաջող սկսվել, հատկապես նրանց համար, ովքեր կարևոր հանդիպումներ են ծրագրել: Չի հաջողվի քննարկել իսկապես լուրջ հարցերը, շատ ժամանակ կծախսեք դատարկ վեճերի, ոչ մի բանի մասին զրույցների վրա: Ավելի օգտակար կլինի առօրյա գործերի, ընթացիկ առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալը: Այստեղ կարող եք տհաճ անակնկալներից ու անսպասելի դժվարություններից չվախենալ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գործնական և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին. նրանք ուրախ կլինեն շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ հաջող օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը հատկապես զգալի կլինի գործնական հարաբերություններում: Նոր համախոհներ կգտնեք, չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք արագ մասնագիտական աճ կխոստանան: Հաջող կանցնեն բարձր մակարդակի բանակցությունները, հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը:

Օրվա սկիզբը իրադարձություններով հագեցած կլինի, իսկ երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Երեկոն բարենպաստ է լինելու ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու համար: Այն հարմար կլինի նաև սիրելիի հետ կարևոր զրույցի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատերին կհետաքրքրեն ձեր գաղափարները, կգտնվեն մարդիկ, որոնք ցանկություն կհայտնեն օգնել դրանց իրագործման հարցում: Բայց ուշադիր եղեք: Այսօր ձեր համակրանքն ու վստահությունը շահել ցանկացողներից ոչ բոլորի վրա կարելի է հույս դնել: Մի շտապեք կիսվել գաղտնիքներով ու բացել բոլոր խաղաքարտերը, նոր ծանոթներին ավելի ուշադիր դիտեք:

Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Բարդ առաջադրանքների լուծմանը ձեր մոտեցումը շատերի վրա տպավորություն կթողնի: Նախկինում ձեր ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համառ եղեք, քանի որ առանց դրա այսօր չեք կարողանա գործերում հաջողության հասնել: Ամեն ինչ միանգամից ձեր ուզածով չի ստացվի: Դուք կարող եք բախվել անսպասելի դժվարությունների, չեն բացառվում ձգձգումները, որոնց պատճառը ուրիշների սխալները կլինեն: Բայց նահանջել ու սկսածը կիսատ թողնել չարժե, քանի որ հաջողության հասնելու բոլոր շանսերը կունենաք:

Մտերիմները այսօր հաճույքով կաջակցեն ձեզ, կօգնեն դրական տրամադրվել: Ընկերների հետ շփումների համար հարմար կլինի օրվա կեսը, իսկ ահա երեկոն բացառապես բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ցանկացած ծրագրի իրագործման այսօր արժե հնարավորինս վաղ անցնել, քանի որ հենց առավոտն է արդյունավետ լինելու: Դուք կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները և դա կանեք առանց ինչ-որ մեկի օգնության: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ ու հաջող կլինեն:

Օրվա երկրորդ կեսին կուզենաք մի փոքր հանգստանալ, շեղվել առօրյա հոգսերից ու ավելի հաճելի զբաղմունքների անցնել: Պայմանները թույլ կտան անել դա: Չի բացառվում ձեզ հետաքրքիր ծանոթություններ խոստացող անսովոր միջոցառման հրավիրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բազմաթիվ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, ամենակարևորը ստանձնեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնեք: Դուք դատարկ բաների վրա չեք շեղվի, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ: Այսօր շատերին կզարմացնի ձեր դրսևորած ամրությունը: Մարդիկ, որոնք կասկածում էին, որ արժե ձեզ հետ գործ ունենալ, կհասկանան, որ կարելի է ձեզ վրա հույս դնել:

Հնարավոր են լավ նորություններ հեռվից, լուրեր այլ քաղաքներում և երկրներում ապրող ընկերներից: Չեն բացառվում ուղևորությունները: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ընտանեկան գործերի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝