Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ դեկտեմբերի 2

Աստղագուշակ․ դեկտեմբերի 2
Այս հոդվածում՝ Անկախ նրանից, թե ինչ անակնկալներ կմատուցի օրը, աշխատեք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել ու հիշել հին ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք կուզենաք անհապաղ փայլուն արդյունքների հասնել այն ամենում, ինչ կստանձնեք: Այդ ցանկությունը լրիվ հասկանալի է, բայց, ցավոք, օրվա առաջին կեսին իրականանալի չի լինի: Այդ հատվածում հավանական են անսպասելի դժվարություններ, ձգձգումներ գործերում ու պայմանավորվածությունների խախտում: Աշխատեք այդ ամենին փիլիսոփայորեն նայել ու չհուզվել. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր և արդյունավետ կանցնի: Այն հրաշալի կլինի ինքնուրույն աշխատանքի համար. դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Ներդաշնակ անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բավական բարդ կլինի: Բանը ոչ այնքան ծագած խնդիրների (քանի որ դրանք այնքան էլ լուրջ չեն լինի), որքան ձեր հուզական դաշտի անկայունության մեջ կլինի: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը, ժամանակ գտեք ոգեշնչող զբաղմունքների համար ու միանգամից կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հին գործերին վերադառնալու և վերջապես դրանք հաջողությամբ ավարտելու համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, արագ պատասխաններ կգտնեք շատ ու շատ հարցերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Դուք ստեղծագործաբար կմոտենաք շատ խնդիրների, հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում ոչ մի լավ բան չի ստացվել: Շատ Երկվորյակների կօգնի հին փորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ ելք կգտնեն ոչ միանշանակ իրավիճակից:

Օրվա երկրորդ կեսը նույնպես լավը կլինի, չնայած՝ ոչ այդքան արդյունավետ: Այն հրաշալի կլինի հին ընկերներին հանդիպելու, ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնելու համար: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Օրվա առաջին կեսը հարմար չի լինի կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու կամ համարձակ, բայց դեռևս իրականությունից հեռու գաղափարների պատճառով հին ծրագրերից հրաժարվելու համար: Փոխարենը դա հրաշալի ժամանակ կլինի կուտակված գործերից գլուխ հանելու ու մանր-մունր հարցերը լուծելու համար:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գործնական բանակցությունների և լուրջ հարցերը քննարկելու համար: Ձեզ ուշադիր կլսեն ամենատարբեր մարդիկ, որոնց թվում կլինեն անձինք, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում՝ դուք ոչ միայն ազդեցիկ համախոհներ, այլև նոր ընկերներ գտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին շատ բան պիտի հասցնեք, այդ շրջանը բավական լարված կդասավորվի: Ամեն անգամ չի հաջողվի լեզու գտնել շրջապատողների հետ, հաճախ ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան նույնիսկ փորձված համախոհների հետ համագործակցության մասին պայմանավորվելը: Պատրաստ եղեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, ուղղել ուրիշների սխալները:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ կանցնի: Այդ հատվածը նոր հնարավորություններ կբացի, և ձեզ կհաջողվի դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի հանգիստ քննարկել բոլորի համար կարևոր հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի գաղափարների ու համարձակ ծրագրերի օր է: Ամեն անգամ չի հաջողվի իրագործել մտածածը, բայց դուք ոչինչ երկար ժամանակով չեք հետաձգի ու շուտով անպայման կվերադառնաք այսօրվա մտահղացումներին: Արժե զգույշ լինել ֆինանսական գործերում. այստեղ դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության ու շատ կծախսեք դատարկ բաների վրա:

Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ. դուք շատերին կես խոսքից կհասկանաք, հաճախ կկռահեք այն, ինչ ուղիղ չի ասվում: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար: Հնարավոր են հաճելի անակնկալներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անկախ նրանից, թե ինչ անակնկալներ կմատուցի օրը, աշխատեք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել ու հիշել հին ծրագրերի մասին: Կարևոր կլինի ձեզ վրա հույս դրած մարդկանց հուսախաբ չանելը. նրանից, թե արդյոք դա ձեզ կհաջողվի, կախված կլինի հարաբերությունների հետագա զարգացումը:

Օրվա առաջին կեսին լավ է ինքնուրույն գործեք, իսկ երկրորդը հարմար կլինի համախոհներ փնտրելու և ջանքերը միավորելու համար: Հին ընկերները կարող են հետաքրքիր մի բան առաջարկել կամ կիսվել տեղեկատվությամբ, որը ձեզ պետք կգա մոտ ժամանակներս, կօգնի ճիշտ որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր ամենակարևոր գործերում լավ է հույս դնեք ձեր ուժերի վրա ու նույնիսկ փորձված համախոհներից անվերապահ աջակցություն չսպասեք: Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց որոշ գործեր ավելի ժամանակատար կլինեն, քան սպասում էիք. հաշվի առեք դա ու իրական ծրագրեր կառուցեք: Ոչ մեծ տարաձայնություններ կարող են առաջանալ աշխատավայրում, բայց ամեն ինչ արագ կհարթվի, դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա:

Արժե լսել ինտուիցիայի հուշումները. այն ցույց կտա, թե որ գործերի վրա արժե հիմա կենտրոնանալ, իսկ որոնք կարող են սպասել: Իսկ ահա խորհուրդներից օգուտ քիչ կլինի, քանի որ հաճախ դրանք կտան մարդիկ, որոնք իրավիճակից ընդհանրապես գլուխ չեն հանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը առանց անակնկալների չի անցնի, բայց դրանք, պետք է խոստովանել, ամեն անգամ հաճելի չեն լինի: Սակայն եթե լավատեսությունը չկորցնեք, նույնիսկ դժվարությունների բախվելիս կպահպանեք հաջողության հանդեպ վստահությունն ու կհասնեք ձեր նպատակներին: Չեն բացառվում տարաձայնությունները աշխատավայրում, նույնիսկ թեժ վեճերը: Դրանք օգտակար կլինեն, քանի որ կօգնեն օպտիմալ լուծում գտնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն հանդիպումներ է խոստանում մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Հաճելի լուրեր էլ կստանաք: Այդ հատվածում լավ է ծրագրեր կառուցեք. դուք իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր կլինի օրվա սկզբին դատարկ բաներից չկառչելը: Այդ հատվածում իսկապես ամեն ինչ մտածածի նման չի դասավորվի, բայց դրա պատճառով անհանգստանալ չարժե. ամեն ինչ կստացվի, միայն թե ավելի ուշ: Հազիվ թե հաջողվի ամբողջությամբ խուսափել նյարդայնացնող խառնաշփոթից, բայց այն չի ստիպի ձեզ լուրջ սխալներ գործել:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի հանգիստ ու ոգեշնչող զբաղմունքների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնեն ձեր տրամադրությունը: Լավ է հետաձգեք սուր հարցերի քննարկումը, հատկապես՝ ֆինանսական բնույթի. այստեղ հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել ու որոշումներ ընդունել՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու պայմաններում: Բայց դուք խուճապի չեք մատնվի, կպահպանեք առողջ բանականությունն ու ամեն ինչ ճիշտ կանեք: Իրավիճակը աչքի առաջ դեպի լավը կփոխվի, նորանոր հնարավորություններ կբացվեն:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կարևոր չէ՝ կքննարկեք աշխատանքային հարցերը, թե անձնական գործերը. բոլոր դեպքերում վեճերի առիթներ չեն ստեղծվի, իսկ այն մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, ձեր կողմը կանցնեն: Միաժամանակ հավանական են հաճելի լուրեր հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հաճելի ու ոգեշնչող կլինի: Հաջող զուգադիպությունը կհուշի, թե ուր է պետք շարժվել և ինչպես ավելի արագ գլուխ հանել լրիվ անսպասելի առաջ եկած բարդ խնդրից: Լավ ծանոթ աշխատանքը հեշտությամբ կտրվի, բայց նոր գործերն էլ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Դուք արագ կսովորեք այն ամենը, ինչ պետք է:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի շատ չհոգնելն ու սթրեսային իրավիճակներից խուսափելը: Գործերում փոքրիկ դադարն ու լավ ընկերախմբում հաճելի հանգիստը ձեզ չեն խանգարի: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ և ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝