Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ հոկտեմբերի 11

Աստղագուշակ․ հոկտեմբերի 11
Այս հոդվածում՝ Զգալով, որ նպատակներին հասնելու համար շրջապատողների օգնության կարիքն եք ունենալու, դուք կփորձեք խուսափել կոնֆլիկտներից ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ստիպված եք լինելու հուզվել. իրավիճակը շատ խճճված ու ոչ միանշանակ կլինի: Բայց նույնիսկ դժվարությունների բախվելիս իրար չեք խառնվի և դրա շնորհիվ էլ ելք կգտնեք այն իրավիճակում, որն ուրիշները փակուղային կհամարեին:

Շատ օգտակար կլինեն շփումները. ինչքան շատ ձեր կողքին լինեն ձեր հանդեպ բարեկամաբար տրամադրված մարդիկ, այնքան լավ ձեզ կզգաք: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Զրույցի համար թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման հարցում բոլորը հետաքրքրված կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ բանի ունակ կլինեք, հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերն ու գործեր ստանձնել, որոնցից միայնակ գլուխ հանելը դժվար կլինի: Եթե համախոհներ գտնեք, օրն ավելի թեթև կանցնի, իսկ ընթացիկ խնդիրների լուծումը տիտանական ջանքեր չի պահանջի: Որպեսզի գործնական բանակցություններն արդյունավետ անցնեն, զիջող եղեք:

Աշխատեք չճնշել զրուցակիցներին, անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչ նրանք ասում են:
Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսին, հնարավոր է, ստիպված լինեք հուզվել, հետո գործերը կհարթվեն: Ձեր խնդիրը հասարակ մի բան է՝ մեծ նշանակություն չտալ փոքրիկ անհաջողություններին, բաց չթողնել հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորությունը: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը. նույնիսկ ոչ մեծ ուղևորությունը կոգեշնչի ձեզ այնքան, որքան հեռու ճամփորդությունը:

Կարող եք գնումներ անել, իրեր ձեռք բերել, որոնցից կօգտվեն ընտանիքի բոլոր անդամները, նվերներ գնել մտերիմներից մեկի համար: Դուք անսխալ կընտրեք հենց այն, ինչ երկար ժամանակ կուրախացնի, և գումարը դատարկ բաների վրա չեք ծախսի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հետաքրքիր, հագեցած, վառ հույզերով ու անսովոր իրավիճակներով լի օր է: Բոլոր իրադարձությունները ձեր շուրջը տեղի կունենան, մարդիկ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով, հաճախ ձեզ վրա ուղղված հիացական հայացքներ կտեսնեք: Հնարավորություն կունենաք օգնել այն մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, ձեզ լավագույն կողմերով դրսևորել, գրավել այն մարդու սիրտը, որի հանդեպ վաղուց նատարբեր չեք:

Երեկոյան հոգնածություն կզգաք, բայց գոհ կմնաք, թե ինչպես է դասավորվել օրը: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր, հետաքրքիր, բայց ոչ հոգնեցնող գործով զբաղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք ուժերի ու էներգիայի ներհոսք կզգաք, վերջնականապես հրաժեշտ կտաք ձեր ուժերի հանդեպ կասկածներին: Հրաշալի օր է սեփական հետաքրքրությունները պաշտպանելու, նաև բարդ իրավիճակում հայտնված մարդկանց մասին հոգ տանելու համար: Կարող եք հյուրեր ընդունել, ձեզ կհաջողվի բոլորին ուրախացնել և ոգեշնչել:

Բարենպաստ կլինեն ֆինանսական հեռանկարները. չեն բացառվում դրամական մուտքերը, հնարավոր է վերադարձնեն հին պարտքը: Սակայն գնումների հարցում չարժե շտապել: Սպոնտան ձեռքբերումները հազիվ թե հաջող լինեն: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին ու ճաշակին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է թուլանալու, հաճելի ժամանակ անցկացնելու համար: Լուրջ գործերով զբաղվելն անցանկալի է. վտանգ կա սխալ անեք, աչքից մի բան վրիպի ու որոշում ընդունեք, որի համար շուտով կզղջաք: Հատկապես ուշադիր եղեք, եթե գիտեք, որ ձեզ հետևում են: Անփութությունը կարող է խնդիրների պատճառ դառնալ կամ վնասել ձեր հեղինակությանը:

Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ուրախացնել մտերիմներին լուրերով, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Այդ հատվածում հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, որոնք միանգամից կլավացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Զգալով, որ նպատակներին հասնելու համար շրջապատողների օգնության կարիքն եք ունենալու, դուք կփորձեք խուսափել կոնֆլիկտներից: Երբեմն դա հեշտությամբ կստացվի, բայց ստիպված եք լինելու զոհել ձեր հետաքրքրությունները: Այստեղ կարևոր կլինի թույլ չտալը, որպեսզի ինչ-որ մեկը օգտվի ձեր բարությունից:

Կարող եք կարգուկանոն հաստատել ֆինանսական գործերում, որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Լրիվ պարզ կդառնա, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: Ամենահնարամիտ Կշեռքները կկարողանան եկամուտների նոր աղբյուր գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ֆինանսական տեսանկյունից: Շանս կա շահավետ գործարքներ կնքեք կամ պայմանավորվեք համագործակցության մասին, որը երկարաժամկետ, արդյունավետ ու եկամտաբեր կլինի: Օրվա առաջին կեսը հարմար է գործնական հանդիպումների, իսկ երկրորդը սիրային ժամադրությունների համար: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալ անել սիրելի մարդուն:

Հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով ու կկիսվեն գաղափարներով, որոնք ձեզ շատ դուր կգան: Օգտակար կլինի պարզապես անցյալի մասին խոսելը, հին իրադարձությունների մասին հիշելը. չի բացառվում, որ նման զրույցներից նոր ծրագրեր ծնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հոգեկան հավասարակշռության օր է: Դուք այն անկախ ամեն ինչից չեք կորցնի: Բայց առանձնապես ոչ մի վատ բան տեղի չի էլ ունենա: Առավելագույնը, որ ձեզ սպառնում է, գործերում փոքրիկ տհաճություններն են, ղեկավարության հետ աննշան տարաձայնությունը, որը շուտով կմոռացվի:

Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք նրանց, որոնց սիրում եք, մնացածների հետ էլ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Շատ լավ օր է նոր գործ ստանձնելու կամ վաղուց հետաքրքրող բանը սովորելու համար: Նույնիսկ այն գիտելիքները, որոնցից առաջին հայացքից պրակտիկ օգուտ չկա, կարող են օգտակար լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է համախոհներ գտնելու կամ այն մարդկանց համակրանքը շահելու համար, որոնց հանդեպ անտարբեր չեք: Կհաջողվի լավ տպավորություն թողնել պոտենցիալ գործընկերների կամ հնարավոր գործատուների վրա: Վատ մի զգացեք ձեր ձեռքբերումների ու հաղթանակների մասին պատմել. ինչքան շատ մարդ դրանց մասին իմանա, այնքան լավ ձեզ համար:

Ձեզ սովորականից արագ կհոգնեցնի միապաղաղ գործունեությունը, որը ստեղծագործ մոտեցում չի պահանջում: Բաց մի թողեք նոր բան ստանձնելու հնարավորությունը: Ցանկացած իմպրովիզ ձեզ հրաշալի կտրվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Շատ բան կախված կլինի ձեր համառությունից. եթե խոչընդոտների հանդիպելիս չհանձնվեք, ջանքեր գործադրեք ձեր դիրքերն ամրապնդելու համար, իրավիճակը դեպի լավը կփոխվի: Վատ օր չէ գործնական հարցերը քննարկելու համար:

Անձնական հարաբերություններում երբեմն խնդիրներ կառաջանան, բայց դուք դրանց լուծում կգտնեք: Մտերիմ մարդկանց հետ շփումներն ավելի շատ համբերատարություն կպահանջեն, քան սովորաբար: Բայց դուք կաշխատեք չվիրավորել ու չվշտացնել նրանց, որոնց սիրում եք, և դա ձեզ կհաջողվի անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը այնքան էլ հաճելի չի անցնի: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց դուք ցանկացած պատահար սրտին շատ մոտ կընդունեք, կվշտանաք կամ կբարկանաք դատարկ բաների պատճառով: Ապրումները ուժեղ կլինեն, երբեմն դա վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա: Խուսափեք սթրեսային իրավիճակներից, ինչ-որ հաճելի բանի վրա կենտրոնացեք:

Բարեբախտաբար, շուտով դրական միտումները ուժ կհավաքեն, դուք ձեզ ավելի լավ կզգաք, լավատեսությունն ու ինքնավստահությունը կվերադառնան: Երեկոն կուրախացնի մտերիմներին վերաբերող լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝