Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ հունիսի 20

Այս հոդվածում՝ Կարող եք նոր գործեր ստանձնել, որոնցից հրաշալի գլուխ կհանեք, արագ կհասնեք փայլուն արդյունքների, անփորձության պատճառով էլ ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բանի կհասնեք համառության ու սեփական ճշմարտացիության վրա վստահ լինելու շնորհիվ: Ոչ ոք չի կարողանա խճճել ու շեղել ձեզ: Աշխատանքի մեջ կարող եք լրիվ հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումներն անպայման կօգնեն հասնել նպատակին: Ձեր մասնագիտական հաղթանակներն աննկատ չեն մնա, հնարավոր են հետաքրքիր առաջարկներ:

Բարենպաստ օր է նոր գործնական ծանոթությունների համար: Այսօր սկսվող համագործակցությունը շահավետ ու օգտակար կլինի: Դժվար չի լինի շրջապատողներին դուր գալը: Չի բացառվում նոր սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Դժվարությունները հաղթահարելու, ցանկացած տհաճության ժամանակ խուճապի պատնվող մարդկանց հետ կոնֆլիկտներից խուսափելու համար համբերատարության կարիք կլինի: Հին համախոհները կարող են կասկածել, որ ձեր ընդհանուր պլանները հնարավոր է կյանքի կոչել: Ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել բացատրությունների ու համոզելու վրա:

Օրվա երկրորդ կեսին կարևոր ինֆորմացիա կստանաք, որի շնորհիվ ճիշտ որոշումներ կընդունեք, կկարողանաք արագ հասնել դրված նպատակներին: Օրը հարմար է հին ծանոթներին հանդիպելու, նախկին կապերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող եք նոր գործեր ստանձնել, որոնցից հրաշալի գլուխ կհանեք, արագ կհասնեք փայլուն արդյունքների, անփորձության պատճառով էլ սխալներ չեք անի: Աշխատանքային հանդիպումների ժամանակ կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, ռոմանտիկ ժամադրությունների ժամանակ՝ անմոռանալի մթնոլորտ ստեղծել, իսկ ընկերական միջոցառումների ժամանակ՝ ուրախացնել բոլորին: Կհաջողվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնց կարծիքի հանդեպ անտարբեր չեք:

Օրը հարմար է սովորելու, ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու համար: Արագ կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ ու ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը բարդ կլինի. դրված նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Անուշադրության հետևանքով հնարավոր են ցավալի կորուստներ ու սխալներ: Փաստաթղթերի հետ կապված ցանկացած աշխատանք յուրահատուկ կարգապահություն կպահանջի: Ցանկալի չէ գումարին վերաբերող որոշումներ ընդունել:

Աշխատեք վերահսկել հույզերը: Եթե տրվեք դրանց, կվիճեք նրանց հետ, ում հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Ցանկալի չէ կիսվել գաղտնիքներով, քննարկել անձնական բնույթի հարցերն ու ապագայի այն պլանները, որոնց իրագործման հարցում դեռ վստահ չեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ բազմաթիվ գործեր են սպասվում, բայց կասկած չկա, որ դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսների հետ կապված հարցերը: Բյուջեն համալրելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կունենաք: Որոշ Առյուծների կառաջարկեն մասնակցել խոստումնալից նախագծերի վրա տարվող աշխատանքին:

Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ չպլանավորվածները. ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ: Օրը հարմար է ուսման ու ինքնակրթության համար և հնարավորություն կտա շատ օգտակար ինֆորմացիա ստանալ: Երեկոն կուրախացնի այն մարդկանց հետ հանդիպումներով, որոնց հասցրել եք կարոտել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է: Հաջողության հասնելու հնարավորություն կլինի, բայց դրանից օգտվելը հեշտ չի լինի: Ուշադրություն պահանջող գործերից հաճախ ստիպված եք լինելու շեղվել, իսկ դա սխալների կհանգեցնի: Չեն բացառվում տարաձայնությունները ընկերների հետ, կոնֆլիկտները աշխատավայրում ու տանը: Ցանկալի չէ այցելել պետկազմակերպություններ, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, բարձր մակարդակի գործնական բանակցություններ վարել:

Օրը հարմար է հանգստի համար. այն կօգնի վերականգնել ուժերը, էներգիայով լցվել, դրական տրամադրվել: Եթե վաղուց եք պատրաստվում հրաժարվել վնասակար սովորույթներից, հենց այսօր արեք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանեք: Այսօր սխալներից խուսափելու, բարդ գործերից գլուխ հանելու համար դա անհրաժեշտություն է: Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումները: Հնարավորություն կունենաք բարենպաստ տպավորություն թողնել պոտենցիալ գործընկերների ու գործատուների վրա, ձեր գաղափարներով հետաքրքրել նրանց, ովքեր կարող են օգնել կյանքի կոչել դրանք:

Անկեղծ զրուցեք մտերիմների հետ. կարող եք վերջ տալ հին վիրավորանքներին, վերադարձնել ներդաշնակությունը, փոխհասկացողության հասնել: Հին հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կընձեռվի, բայց նախաձեռնող լինելուց առաջ մտածեք՝ արդյոք իսկապես հետաքրքրված եք դրանով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է նոր գործ սկսելու համար: Այն իսկապես հետաքրքիր կլինի: Կարող եք ինֆորմացիա ստանալ, որը կօգնի գլուխ հանել հին անհաջողություններից ու սխալներից, մոռանալ վերջին ժամանակների կասկածների ու տագնապների մասին: Կհաջողվի նոր համախոհներ գտնել, որոնք շուտով ընկերներ կդառնան:

Չի բացառվում աշխատավայրում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Խուսափեք չմտածված արարքներից, ինքներդ մի շտապեք ու մի շտապեցրեք մյուսներին: Հանգիստ հետևեք իրադարձությունների զարգացմանը ու կհասկանաք՝ ինչպես գործել: Երեկոն հարմար է ստեղծագործելու համար, շատ Կարիճների կայցելի ոգեշնչվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Ինչ էլ որ ստանձնեք, պատրաստ եղեք, որ ցանկացած արդյունքի հասնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք ու սովորականից շատ ժամանակ տրամադրեք: Լսեք ավագ հարազատների ու փորձառու ծանոթների խորհուրդները. այդպես կխուսափեք սխալներից ու արագ կհասնեք դրված նպատակներին: Վատ մի զգացեք օգնության խնդրանքով դիմել ընկերներին:

Կարևոր է խուսափել ծանրաբեռնվածությունից: Ինքներդ ձեզանից շատ բան մի պահանջեք: Աշխատեք իրատեսորեն գնահատել ձեր ուժերը, և այդժամ հիասթափություն էլ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է անսովոր գործերի համար: Այդ գործերից ցանկացածին ստեղծագործ մոտեցում կցուցաբերեք: Կարծրատիպերը ձեր վրա իշխանություն չեն ունենա: Դուք չեք վախենա խախտել ավանդույթները, կանեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում ու հաջողությունների կհասնեք, որոնք չեն կարող հարգանք չառաջացնել: Հաճոյախոսություններ կլսեք ու ինքներդ էլ մյուսներին բարի խոսքեր կշռայլեք:

Երեկոն հարմար է սիրային ժամադրության, սիրելիի հետ շփումների համար: Այդ հատվածում կարող եք մտերիմների հետ զրուցել ինչ-որ կարևոր բանի մասին. ամենայն հավանականությամբ հասկացողություն ու աջակցություն կգտնեք նրանց մոտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց դուք դրանք կհաղթահարեք, եթե հենց առավոտից գործնական լինեք: Ավելորդ չի լինի նաև հաստատակամությունը: Ոչ միանշանակ իրավիճակից ինքնուրույն գլուխ հանելը հեշտ չի լինի. զրուցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք ու նրանց խորհուրդները օգտակար կլինեն:

Կենտրոնանալը սովորականից բարդ կլինի. կարող եք ինչ-որ բան մոռանալ, աչքաթող անել: Ուշադիր եղեք փաստաթղթերի հետ աշխատելիս. այստեղ հնարավոր են ցավալի սխալներ, ինչ-որ բացթողումներ: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է, մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Կարող եք լուծել բարդ հարցերը: Կարևորը՝ չփորձեք միայնակ գործել, այլ դիմեք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց օգնությանը: Նոր գործեր սկսելիս նկատի առեք, որ ձեզանից անհրաժեշտ արդյունքների հասնելու համար ջանքեր կպահանջվեն:

Հաճախ կօգնեք շրջապատողներին. ինչ-որ մեկը կփորձի օգտվել ձեր բարությունից: Հիշեք, որ որոշ խնդրանքների խելամիտ է մերժումով պատասխանել, քան փորձել կատարել դրանք: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Նրանց հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝