Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ հունիսի 24

Այս հոդվածում՝ Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը կամ պարգև ստանաք մի աշխատանքի դիմաց, որն ավելի ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք դրանք կհաղթահարեք, եթե կենտրոնանաք գլխավորի վրա ու չշեղվեք դատարկ բաների վրա: Առաջնահերթություններն ինքնուրույն դրեք. խորհուրդները հիմա ձեզ չեն օգնի, այլ միայն կշեղեն:

Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ: Վեճի պատճառ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան, բայց կոնֆլիկտից կհաջողվի խուսափել, եթե լսեք զրուցակցին ու հաշվի առնեք նրա հետաքրքրությունները: Այստեղ հեշտ կլինի փորձառու Խոյերի համար, ովքեր հին սխալները չեն կրկնի, արագ կհասկանան, թե ինչպես է պետք վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճություններ ու փոքրիկ խնդիրներ: Դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, քանի որ կզգաք՝ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, ու շուտով իրավիճակը դեպի լավն է փոխվելու: Ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները, եզրակացությունների հարցում մի շտապեք:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վերջին շրջանում վիճել էիք կամ պարզապես չէիք կարողանում ընդհանուր լեզու գտնել: Հենց այդ հատվածում էլ հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ, ինչի համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը տարաբնույթ իրադարձություններ կբերի, կզարմացնի տարօրինակ զուգադիպություններով: Դուք կսկսեք հուզվել, երբ հասկանաք, որ ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանում, բայց հետո կնկատեք՝ իրավիճակն ավելի լավ է դասավորվում, քան կարող էիք ակնկալել: Շրջապատողների հանդեպ ուշադիր կլինեք, հոգ կտանեք նրանց հոգեկան անդորրի համար, կաշխատեք աջակցել նրանց, ում համար հեշտ չէ:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի: Կարող եք քննարկել ընդհանուր պլանները, պայմանավորվել նրա մասին, թե ինչպես եք կյանքի կոչելու հին մտահղացումները: Չեն բացառվում լավ նորություններն ու դրական փոփոխությունները ֆինանսական ոլորտում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հմայքը ձեզ անտարբեր չի թողնի: Կարող են ծառայողական սիրավեպեր սկսվել. դրանք երկար չեն շարունակվի, բայց դրական հույզեր կպարգևեն: Հին ծանոթներին հաճախ կես խոսքից կհասկանաք, իսկ նորերի վրա լավ տպավորություն կթողնեք՝ առանց դրա համար լուրջ ջանքեր գործադրելու:

Գործերում հաջողության հասնելը սովորականից բարդ է լինելու: Շատ բան կախված կլինի իրադարձություններին արագ արձագանքելու ձեր ունակությունից: Թույլ մի տվեք, որ մրցակիցներն առաջ անցնեն ձեզանից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է շփումների ու նոր ծանոթությունների համար: Մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, նույնիսկ նրանց, ովքեր նման չեն ձեզ, շատերին դուր կգաք՝ առանց դրա համար ջանքեր գործադրելու: Կարող եք համախոհներ գտնել, նաև նրանց, ովքեր կհետաքրքրվեն ձեր գաղափարներով ու կօգնեն կյանքի կոչել դրանք:

Հավանական են հաջող ուղևորություններ: Դրանք հաճելի կլինեն, եթե ճամփա ընկնեք սիրելիի հետ: Երեկոն հարմար է անկեղծ զրուցելու համար: Ձեզ կհաջողվի շատ կարևոր պահեր պարզել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

 

 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը կամ պարգև ստանաք մի աշխատանքի դիմաց, որն ավելի վաղ եք կատարել: Այսօր կարող եք նվերներ գնել մտերիմների համար, շրջապատողներին ուրախացնել հաճելի անակնկալներով: Կնքված գործարքները եկամուտ կբերեն, չնայած՝ ոչ միանգամից:

Հնարավոր է՝ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք կամ գործընկերներ գտնեք, որոնց հետ համագործակցությունը երկարատև ու արդյունավետ կլինի: Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից. ձեզ համար թանկ մարդկանց հետ վեճերի ու տարաձայնությունների առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ օգտակար բաներ պետք է անեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար: Դրա հետ միասին ձեզ շատ գայթակղություններ են սպասվում: Ձեր մեջ ուժ գտեք դիմակայելու դրանց, մի ծուլացեք ու մի հետաձգեք նույնիսկ ամենաձանձրալի գործերը: Շատ բան կախված կլինի ինչ-որ հետաքրքիր բանի վրա կենտրոնանալու, ժամանակին մանրուքներին ուշադրություն դարձնելու ձեր ունակությունից:

Հետևեք ձեր կերակրացանկին. հիմա շատ կարևոր է շատակերությամբ չզբաղվել ու դիետան չխախտել: Ամեն ինչում չափավորությունը թույլ կտա խուսափել ինքնազգացողության վատացումից: Լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անցանկալի է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտը բարդ կլինի: Բայց դուք բոլոր դժվարություններից գլուխ կհանեք, եթե դատարկ բաների համար չանհանգստանաք: Պետք կգա նախկինում ստացած փորձը: Այսօրվա բերած փորձությունները քիչ կտարբերվեն նրանցից, որոնք նախկինում հաղթահարել եք:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր մարդկանց հետ: Բայց նրանց վրա լավ տպավորություն թողնել միանգամից չի ստացվի: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին. հիմա այն վերջին դերը չի խաղա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգստություն պահպանեք: Օրը լարված պահերից զուրկ չի լինի, բայց ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Եթե հույզերին տրվեք, սխալներ կանեք ու ինքներդ ձեզ թակարդը կգցեք: Լավ մտածված արարքները, հակառակը, հաջողության կտանեն:

Օրվա կեսին արժե կենտրոնանալ գործերի վրա՝ հնարավորինս հետաձգելով բոլոր զրույցներն ու չշեղվել. հենց այդ հատվածն է ամենաարդյունավետը լինելու: Երեկոյան ինքներդ ձեզ թույլ տվեք հանգստանալ: Ձեզ մոտ կվերադառնան ուժերը, իսկ դրանց հետ միասին նաև ինքնավստահությունը, լավ տրամադրությունն ու լավատեսությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործնական կապերն ամրապնդելու ու օգնականներ գտնելու հնարավորություն կունենաք: Շատ օգտակար կլինի տարաբնույթ կոնֆերանսների, սեմինարների ու այնպիսի միջոցառումների այցելելը, որտեղ հավաքվում են ընդհանուր հետաքրքրություններով կապված մարդիկ: Ձեզ մոտ լավ կստացվեն հասարակական ելույթները. բազմաթիվ հետաքրքրված ունկնդիրներ կգտնվեն:

Երեկոն թեթև ու հաճելի կանցնի նրանց մոտ, ովքեր այն կանցկացնեն մտերիմների շրջանում: Եթե նախընտրում եք միայնության մեջ լինել, ձեզ համար հետաքրքիր զբաղմունք գտեք, հակառակ դեպքում մռայլ մտքերից ձերբազատվելը դժվար կլինի: Կենսական պոտենցիալը բարձր է, ինքնազգացողության վատացումը՝ քիչ հավանական:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անսովոր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կընձեռի: Բաց մի թողեք այն: Առաջին հերթին՝ հնարավորություն կունենաք նոր ինֆորմացիա ստանալ, իսկ երկրորդ՝ կմիանաք հեռանկարային ու գրավիչ նախագծի վրա տարվող աշխատանքին: Աշխատեք ավելի շատ մասնակցել հասարակական ու աշխարհիկ կյանքին, հաճախ լինել այնտեղ, որտեղ կարող եք ձեզ վրա ուշադրություն հրավիրել ու ցուցադրել ձեր ուժեղ կողմերը:

Մտերիմների հետ լեզու գտնելը միշտ հեշտ չի լինի: Այսօր նրանք ձեզանից ավելի շատ բողոքներ կունենան, քան սովորաբար: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Եթե ձեզ բարեհամբույր պահեք, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի հուզվեք: Այս բարդ շրջանում ինքնատիրապետումը ձեր լավագույն օգնականը կլինի: Լավ է զբաղվել կենտրոնացվածություն ու ուշադրություն պահանջող գործերով: Ինքնուրույն աշխատելով՝ կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Համագործակցություն ու ջանքերի միավորում պահանջող գործերն ավելի դժվար կտրվեն. ձեզ հաճախ կշեղեն, երբեմն էլ սխալ կհասկանան:

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ. հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները ու շատ ծախսել: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝