Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ նոյեմբերի 16

Աստղագուշակ․ նոյեմբերի 16
Այս հոդվածում՝ Շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել, քանի որ կօգտվեք անսովոր մեթոդներից, նպատակին տանող սեփական ուղին կփնտրեք ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործեր ու հոգսեր շատ կլինեն: Չի բացառվում՝ զբաղվեք ոչ այն բանով, ինչով ծրագրել էիք զբաղվել: Դուք ակտիվորեն կմասնակցեք ուրիշ մարդկանց կյանքին, կաշխատեք օգնել բոլոր նրանց, որոնք դրա կարիքն ունեն:

Նշանի շատ ներկայացուցիչներ կկարողանան փոխել իրադարձությունների սովորական ընթացքը, իրենց կյանքում բազմազանություն մտցնել, որի կարիքը վերջին շրջանում շատ էին զգում: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչպես կարելի է կյանքի կոչել հին մտահղացումները, որոնք նախկինում դատարկ երազանք էին թվում: Հանգստին, զվարճանքներին, ապագա ճամփորդություններին վերաբերող ինքնատիպ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ճանապարհին երբեմն խոչընդոտներ կառաջանան, դրանք հաղթահարելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց դա ձեզ ամենևին չի վախեցնի ու չի ստիպի հրաժարվել մտածածից: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էին համարում, ամբողջովին սուզվել հոգնեցնող գործերի մեջ: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք, այնպիսի արդյունքների կհասնեք, որոնք ոչ ոք չէր ակնկալում տեսնել:

Կարևոր է, որ դրա հետ միասին կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը, չբարկանալ ու չհուզվել: Շատ հարցերում կօգնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները ձեզ շատ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բազում նոր ծրագրեր կունենաք, բայց ամեն անգամ չի հաջողվի դրանք արագ կյանքի կոչել: Արժե համբերությամբ զինվել ու հանգիստ սպասել բարենպաստ պահին: Երբեմն ստիպված եք լինելու հետաձգել սեփական գործերը, որպեսզի կենտրոնանաք ուրիշների խնդիրների լուծման վրա: Դուք ուրախ կլինեք օգնել նրանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել:

Ցանկալի չէ անձնական հարաբերություններին վերաբերող կարևոր որոշումներ ընդունելը: Հիմա դուք հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել և վտանգ կա՝ աչքից ինչ-որ շատ կարևոր բան վրիպի: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավոր են տհաճ անակնկալներ, ցավալի պատահարներ: Երբեմն կզարմացնեն այն մարդկանց խոսքերն ու արարքները, որոնց մասին ամենաբարձր կարծիքն ունեիք: Դուք բոլորի հետ համբերատար, նրբանկատ ու բարեհամբույր կլինեք: Հենց դա էլ կօգնի խուսափել կոնֆլիկտներից, լավ հարաբերություններ պահպանել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

Կարևոր գործերում արժե հույս դնել միայն սեփական ուժերի վրա, նույնիսկ եթե նախկինում ինչ-որ մեկն օգնություն ու բազմակողմանի աջակցություն է խոստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հետաքրքիր ծանոթություն կամ հանդիպում մի մարդու հետ, որին կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ուշադիր եղեք: Եթե չշտապեք, զգուշություն ու շրջահայացություն ցուցաբերեք, հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից: Ցանկալի չէ միայնակ կարևոր որոշումներ ընդունելը կամ ռիսկի դիմելն այնտեղ, որտեղ կարելի էր աջակցության հարցով դիմել գիտակ մարդկանց:

Արժե զգույշ լինել շփման մեջ. աշխատեք չխախտել ավանդույթներն ու ընդունված կանոնները, խուճապի չմատնել նույնիսկ ամենատպավորվող ու խոցելի մարդկանց: Երեկոն կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք կանհանգստանաք ուրիշների գործերի մասին և շատ քիչ ժամանակ կտրամադրեք սեփական գործերին: Դա դեռևս լուրջ խնդիրների չի հանգեցնի, բայց ավելի ուշ կարող է տհաճությունների պատճառ դառնալ: Աշխատեք ժամանակն այնպես տնօրինել, որպեսզի այն ամեն ինչի համար հերիքի: Շատ բան կախված կլինի ձեր կազմակերպվածությունից ու կարգապահությունից:

Վատ օր չէ նոր ծանոթությունների համար, սակայն սկսվող հարաբերություններն ավելի շատ ընկերական կամ գործնական կլինեն, այլ ոչ թե ռոմանտիկ: Նշանի որոշ ներկայացուցիչներ հեռվից լավ նորություններ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ցանկացած բարդության խնդրից, իսկ ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Հավանական են դրական փոփոխություններ վերջին շրջանում լարված հարաբերություններում: Չի բացառվում՝ նոր օգնականներ ու համախոհներ ձեռք բերեք: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են ու կփոխեն իրենց կարծիքը:

Մի վախեցեք կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելուց. աստղերը խոստանում են աջակցել ձեզ: Կարող եք այնպիսի գործեր ստանձնել, որոնք դեռ վերջերս չափազանց բարդ էին թվում: Հիմա շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի համառեք. դա ոչ մի լավ բանի չի բերի, հատկապես այնտեղ, որտեղ հաջողության համար կարևոր է ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, համագործակցել ամենատարբեր մարդկանց հետ: Զիջող լինելը, տակտն ու նրբանկատությունը այսօր շատ կարևոր կլինեն: Դրանց շնորհիվ կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում լեզու չէիք գտնում:

Ճիշտ գնահատեք ձեր ուժերը, խոստումներ տալուց առաջ երկար մտածեք: Երեկոյան հավանական են հանդիպումներ հին ծանոթների հետ. ուրախ կլինեք դրանց համար: Նշանի որոշ ներկայացուցիչների լավ նորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Վտանգ կա, որ ինչ-որ բան ուզածի նման չի ընթանա, անսպասելի իրադարձությունն էլ կստիպի հետաձգել բոլոր գործերը: Այդ շրջանը հարմար է բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար, հատկապես այնպիսիների, որոնք կարելի է տանն անել: Ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի, նորանոր հնարավորություններ կբացվեն, հաջողության հասնելու շանսերն էլ կմեծանան:

Հավանական են դրամական մուտքեր, նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն իրենց ֆինանսական վիճակը բարելավելու ձևը: Մտերիմներին նվերներով ուրախացնելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք էներգիայով լի ու գործունյա կլինեք, չեք հանձնվի, եթե դժվարություններ առաջանան ու չեք նահանջի խոչընդոտների առաջ: Դա հնարավորություն կտա լավ արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրները, որոնց շուրջ երկար ժամանակ մտորել եք ոչ միայն դուք, այլև ձեր մտերիմները:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, հեռվից լավ նորություններ է խոստանում: Չի բացառվում՝ այս հատվածում ստացած տեղեկատվությունը ստիպի փոխել ծրագրերը: Բայց դուք հազիվ թե զղջաք դրա համար, քանի որ ամեն ինչ լավագույն ձևով կդասավորվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել, քանի որ կօգտվեք անսովոր մեթոդներից, նպատակին տանող սեփական ուղին կփնտրեք: Շրջապատողներին ամեն անգամ ձեր մոտեցումը հասկանալի չի լինի, բայց դուք կնախընտրեք ղեկավարվել սեփական ինտուիցիայով, այլ ոչ թե ուրիշների կարծիքով:

Հնարավոր են ծանոթություններ, որոնցից երկարատև գործնական կամ ընկերական հարաբերություններ կսկսվեն: Շանս կա հանդիպեք ձեզ հոգեհարազատ, ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ապագայի մասին զրուցելու համար: Այնտեղ, որտեղ նախկինում միայն ակնարկներ ու ենթադրություններ էին, որոշակիություն կհայտնվի: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է ինչպես առօրյա, այնպես էլ լրիվ նոր օգտակար գործերի համար: Դուք արագ կլուծեք նույնիսկ բարդ հարցերը, քանի որ անսխալ կզատեք գլխավորն ու դատարկ բաների վրա չեք շեղվի: Շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չի լինի ձեր մտքերի ընթացքը, բայց հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա վիճել ձեզ հետ կամ փորձի տարահամոզել:

Հավանական են ծանոթություններ, որոնք շուտով օգտակար կլինեն: Անսպասելի հաճելի կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնք ձեզ նախկինում փակ ու ոչ մարդամոտ էին թվում: Չի բացառվում անսովոր ու վառ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝