Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ նոյեմբերի 28

Աստղագուշակ․ նոյեմբերի 28
Այս հոդվածում՝ Հիանալի օր է լրիվ նոր բանով զբաղվելու համար: Դուք կուզենաք ազատվել միապաղաղությունից, ձեր կյանքը վառ հույզերով լցնել ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բաներ դուք ինքներդ կբարդացնեք. մե՛կ նեղանալու առիթ կփնտրեք, մե՛կ կվիճեք մարդկանց հետ, ովքեր կարող էին լավ համախոհներ դառնալ ձեզ համար: Կարևոր տեղեկատվությամբ կիսվելուց կամ ձեր ծրագրերի մասին պատմելուց առաջ մի քանի անգամ մտածեք:

Հաճախ շեղվելով՝ գործերում սխալներ կանեք, երբեմն ինքներդ էլ կզարմանաք ձեր անփութության վրա: Հին խնդիրների մասին հիշելու ցանկություն չեք ունենա, սակայն արժե դա անել, քանի որ կկարողանաք լուծել այդ խնդիրները: Լսեք ավագ հարազատների խորհուրդները. ուրիշի փորձն օգտակար կլինի: Ամենադժվար պահերին կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ օր է: Ի տարբերություն շատերի՝ դուք ամպերում չեք սավառնի, իրատես կլինեք, այնպես որ՝ սխալներ չեք անի ու արագ կհասնեք դրված նպատակներին: Շատ Ցուլերի ներքին ձայնն անսխալ կհուշի, թե երբ կարելի է գործել:

Օգտակար կլինեն հին ծանոթությունները: Աջակցության հարցով կարող եք դիմել մարդկանց, ովքեր ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: Օրվա առաջին կեսին ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը. իրավիճակը ճիշտ գնահատելն ու գործողությունների հնարավոր հետևանքները կանխատեսելը դժվար կլինի: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բավական հաջող կդասավորվի, բայց ձեզ կարող է վշտացնել իրադարձությունների չափազանց դանդաղ ընթացքը: Կուզենաք հնարավորինս արագ հասնել դրված նպատակներին, իրավիճակն էլ դա թույլ չի տա: Պետք է  համբերությամբ զինվեք: Հիմա սկսած գործերից շատերը կհաջողվի ավարտին հասցնել միայն մի քանի օրից:

Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնելը: Դրանք շատ ժամանակ ու ուժեր կխլեն, իսկ ակնկալիքները հազիվ թե արդարացնեն: Շրջապատողները երբեմն լավ խորհուրդներ կտան, լսեք դրանք: Օրվա երկրորդ կեսին մտերիմ մարդու հետ կարևոր հարցերը քննարկելու ու դրանց լուծում գտնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ ու հակասական կլինի օրվա սկիզբը: Հաճախ ստիպված եք լինելու շեղվել, մի գործից մյուսին անցնել: Շրջապատողները երբեմն կշեղեն. մե՛կ չստուգված տեղեկությունը որպես անհերքելի փաստ կներկայացնեն, մե՛կ այնպիսի մտահանգումներ կանեն, որոնք լուրջ ընդունել չեք ուզենա: Անտեղի կհիշվեն հին տարաձայնություններն ու վիրավորանքները:

Ավելի ուշ կգա վճռական գործողությունների ժամանակը: Օրվա երկրորդ կեսին պլանավորածից շատ բան կհասցնեք անել: Նոր նախաձեռնությունների համա բարենպաստ պայմաններ կստեղծվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է լրիվ նոր բանով զբաղվելու համար: Դուք կուզենաք ազատվել միապաղաղությունից, ձեր կյանքը վառ հույզերով լցնել, և հիմա հնարավորություն կունենաք անել դա: Դրա հետ միասին ռիսկի դիմելու, խաղասեղանին շատ բան դնելու անհրաժեշտություն չի լինի: Գործեք այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում և շատ բանի կհասնեք:

Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ գործարարի տաղանդներ կհայտնաբերեն, շահավետ գործարքներ կկնքեն կամ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ ժամանակ կխլեն զրույցները: Սկզբում դրանք հետաքրքիր ու օգտակար կթվան, ավելի ուշ կհասկանաք, որ երկար ժամանակ հասարակ հարցեր եք քննարկել ու ոչ մի եզրակացության չեք եկել: Ինքնուրույն աշխատանքով լավ է զբաղվել օրվա կեսին: Դուք կկարողանաք կենտրոնանալ, ոչինչ աչքաթող չեք անի:

Երեկոն անսպասելի առաջարկների ժամանակ է, որոնց կուզենաք համաձայնել գոնե հետաաքրքրությունից դրդված: Շատ Կույսեր այդ հատվածում հակված կլինեն չմտածված արարքների, բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասը բոլոր դեպքերում կլսեն առողջ բանականության ձայնին ու հիմարություններ չեն անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր օր է: Նոր գործեր ու գրավիչ գաղափարներ կունենաք, չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, ովքեր կփոխեն կյանքի հանդեպ ձեր հայացքները: Առաջընթացն այն գործերում, որոնց վերջին շրջանում ստիպված էիք մեծ ուժեր տալ, կոգեշնչի ու կբարձրացնի ձեր տրամադրությունը: Կզգաք, որ ունակ եք անել համարյա անհավանականը:

Կարևոր կլինի համախոհների ճիշտ ընտրությունը: Մի վստահեք առաջին տպավորությանը, ուշադիր դիտեք նրանց, ում հետ պատրաստվում եք գործ ունենալ: Հաջողությունն այսօր շատ բանով կախված կլինի նրանից, թե ինչ մարդիկ են ձեր կողքին, արդյոք կարելի է հույս դնել նրանց վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք լի կլինեք վճռականությամբ ու ոգևորությամբ, պատրաստ կլինեք ամեն պահի բարդ գործեր ստանձնել: Ճանապարհին առաջ եկած խոչընդոտները կարող են միայն դանդաղեցնել նպատակին հասնելը, բայց չեն ստիպի հրաժարվել մտածածից: Օրվա սկզբին երբեմն կշեղեն համախոհները. նրանք մե՛կ կսկսեն կասկածել ձեր գաղափարներին, մե՛կ կկորցնեն ինքնավստահությունը, մե՛կ ամենաանհարմար պահին կանհետանան հորիզոնից:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք հարազատների հետ, ամեն հարցում կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն նոր բան զգուշություն կպահանջի: Առաջին հերթին դա մասնագիտական նախաձեռնություններին է վերաբերում: Այստեղ պարտավորություններ ստանձնելիս պետք է կարգապահ լինեք, քանի որ դրանք կատարելն ավելի դժվար կլինի, քան սկզբում կթվա: Հաճախ օգտակար կլինի ուրիշի փորձը, այնպես որ՝ շրջապատողների տված խորհուրդներն արժե լսել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի նորություններ: Չի բացառվում՝ դրանք ստիպեն ձեզ փոխել ծրագրերը ու որոշ գործեր հետաձգել: Այդ առթիվ անհանգստանալ չարժե. ավելի ուշ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Սովորականից հաճախ զարմանալի ու տարօրինակ իրավիճակներ կստեղծվեն, որոնք ձեզանից հնարամտություն ու անսովոր արարքներ կպահանջեն: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, նրա հուշումները կօգնեն հասնել նպատակին: Պատրաստ եղեք փորձարկումներ անել, օգտվել անսովոր մեթոդներից:

Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում, չեն բացառվում դրամական մուտքերը: Օրվա երկրորդ կեսն անձնական հարաբերություններում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա: Ձեզ կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից ու հասկանալ, թե ինչ են զգում մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Բայց դուք դրանց համար ուրախ չեք լինի. նոր հոգսեր ու պարտականություններ կհայտնվեն, պետք է շատ բաներ սովորեք, ընդ որում՝ արագ: Բայց ներքին ձայնը կհուշի, որ ամեն ինչից գլուխ կհանեք, և այն չի սխալվի: Հնարավոր են համագործակցության անսպասելի առաջարկներ: Այստեղ խոսքն ամենայն հավանականությամբ ստեղծագործ նախագծերի մասին կլինի, և դուք կարող եք ինքնադրսևորվել:

Անսովոր ծանոթություններ ու հիշարժան հանդիպումներ են սպասվում նշանի երիտասարդ ներկայացուցիչներին: Ամենատպավորվողները կարող են առաջին հայացքից սիրահարվել: Երեկոյան կկարողանաք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճելու համար վերջին շրջանում զղջում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Փոքրիկ թյուրիմացություններ հնարավոր են, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Ինչ-որ հին խնդիր լուծելու հնարավորություն կունենաք: Ուսերից այդ բեռը թոթափելուց հետո ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Հավանական են համագործակցության առաջարկներ: Դրանք հաճախ կանեն մարդիկ, որոնց հետ միասին արդյունավետ աշխատել եք:

Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնք ձեր նախաձեռնությամբ չեն ավարտվել: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե խոստովանեք ձեր սխալներն ու փորձեք ուղղել դրանք: Դա հեշտ գործ չի թվա, բայց դուք գործադրված ջանքերի համար չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝