Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ օգոստոսի 28

Աստղագուշակ․ օգոստոսի 28
Այս հոդվածում՝ Կարող եք լուծել իրավաբանական հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պայմանագրեր ու համագործակցության մասին ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Լարված օր է, որը հատկապես բարդ կլինի այն Խոյերի համար, ովքեր չեն սիրում խոստովանել ու ուղղել իրենց սխալները: Ստիպված եք լինելու վերադառնալ հին խնդիրներին ու փորձել դրանց լուծման համար նոր եղանակ գտնել: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքում: Հաճախ վեճեր կառաջանան գումարի կամ ընդհանուր ունեցվածքի պատճառով:

Փոխհամաձայնության հասնել հնարավոր է, բայց դրա համար պետք է հաշվի առնեք ուրիշի կարծիքը, նույնիսկ եթե նման ցանկություն չունեք: Շատ Խոյեր կպնդեն իրենցը, նույնիսկ երբ առողջ բանականությունը հուշի, որ այդպես վարվել պետք չէ: Նման համառությունը կարող է տհաճություններով ավարտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է, որը կյանքի բոլոր բնագավառներում դրական փոփոխությունների սկիզբ կարող է դնել: Լուրջ տրամադրվեք ու աշխատեք ոչ մի հետաքրքիր հնարավորություն բաց չթողնել: Վճռական գործելով՝ կարող եք սպասվածից ավելիին հասնել:

Աստղերը պատրաստ կլինեն աջակցել նրանց, ովքեր սովորում են ու զբաղվում հետազոտական գործունեությամբ: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում: Իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը շատերին դուր կգա: Չի բացառվում՝ դուք ինքներդ էլ ինչ-որ մեկին դուր գաք. ձեր հմայքն իր դերը կխաղա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արագ գործեք ու շատ բանի կհասնեք: Կարևոր է օրվա առաջին կեսին ժամանակը զուր չվատնելը, քանի որ դա օրվա ամենաարդյունավետ հատվածն է լինելու: Դուք նպատակասլաց կլինեք և ձեր ճանապարհին կանգնողներին կարելի է միայն խղճալ: Հնարավորություն կունենաք հաղթանակ տոնել հին մրցակիցների հանդեպ:

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, այցելել հին ծանոթներին: Նման հանդիպումները կուրախացնեն ու կոգեշնչեն: Չի բացառվում՝ ընդհանուր պլաններ հայտնվեն: Երբ դրանք հաջողվի կյանքի կոչել, ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է գործնական շփումների, պոտենցիալ գործընկերների, հաճախորդների ու գործատուների հետ հանդիպումների համար: Կարող եք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը, գտնել մարդկանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ձեր որոշ խնդիրների լուծումը: Ամենայն հավանականությամբ պետք կգա հին փորձը: Ձեր գիտելիքներն ու հմտությունները շատերի վրա տպավորություն կթողնեն:

Գործնական հարաբերություններում առավել նկատելի կդառնան ռոմանտիկ նոտաները: Մի քիչ ֆլիրտ անելու մեջ ոչ մի վատ բան չի լինի, բայց ավելի լավ է իրադարձությունները չշտապեցնեք: Թույլ տվեք, որ դրանք իրենց հունով ընթանան ու չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ինչ էլ պատահի, լսեք ինտուիցիայի ձայնին: Այն անպայման կհուշի, թե ինչ և երբ է պետք անել, ինչ քայլերից է պետք հետ կանգնել ու որ հանդիպումներն է պետք հետաձգել: Նոր ծանոթներին լավ է չվստահել, նույնիսկ եթե նրանք շատ են փորձում շահել ձեր համակրանքը: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի շրջապատողների մասին ճիշտ կարծիք կազմել:

Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Լավ գումար աշխատելու, շահավետ գործարքներ կնքելու շանս կընձեռվի: Անձնական հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ կլինի, բայց խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում, և դուք կիմանաք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին կարող եք ավարտին հասցնել սկսած գործերը, լուծել ընթացիկ հարցերը, նոր համախոհներ գտնել ու համոզվել, որ հները նույնպես պատրաստ են աջակցել ձեզ: Բացի այդ, հնարավորություն կունենաք շահավետ գործարք կնքել, բայց դրա համար պետք է շատ արագ գործեք:

Օրվա երկրորդ կեսին կնվազի գործնական ակտիվությունը: Կուտակված հոգնածության հետևանքով նյարդային կդառնաք, կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Երբեմն ձեր բարկությունից կտուժեն ամենամտերիմները: Նրանք ձեզ վրա չեն չարանա, բայց դուք ինքներդ հետո կզղջաք, որ ձեզ ավելի զուսպ չեք պահել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող եք լուծել իրավաբանական հարցերը, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պայմանագրեր ու համագործակցության մասին համաձայնություններ ստորագրել: Կարգապահություն, կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերն այսօր ձեզ հոգնեցուցիչ չեն թվա: Դրանցից լավ գլուխ կհանեք, նույնիսկ եթե տվյալ ոլորտում մեծ փորձ չունեք:

Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում ու երևակայություն կպահանջվի: Երբեմն սեփական գաղափարների պակաս կլինի, բայց ուրիշների գաղափարներն էլ կփորձեք ըստ արժանվույն գնահատել: Մտերիմները լավ խորհուրդներ կտան, այնպես որ՝ արժե լսել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների համար բարենպաստ օր է: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դրանք կարող են սիրային պատմության սկիզբ դնել, եթե ուզենաք դա ու նախաձեռնող լինեք: Բայց բոլոր հարաբերությունները չէ, որ ժամանակի հետ կլրջանան, սակայն բոլոր դեպքերում դրական հույզեր կստանաք: Ընթացիկ գործերը կարող են հոգնեցուցիչ ու ձանձրալի թվալ, եթե դրանցով միայնակ զբաղվեք: Այնպես որ՝ օգնականներ փնտրեք:

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ: Երբեմն ստիպված եք լինելու անծանոթ խմբով ճամփա գնալ, բայց դուք խուճապի չեք մատնվի ու կգտնեք բոլորին դուր գալու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ցանկացած հանդիպման համար հրաշալի օր է: Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք: Ձեր գաղափարների մասին այնքան տարված կպատմեք, որ դրանք նույնիսկ քննադատներին դուր կգան: Այնպես որ՝ նոր համախոհներ գտնելու շանսերը շատ մեծ են: Ժամանակի հետ նրանք կարող են ձեր ընկերները դառնալ, եթե ինքներդ դա ուզենաք:

Հավանական են հաջողություններ ուսման մեջ ու ստեղծագործական կյանքում: Իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը կօգնի պարադոքսալ, բայց ճիշտ մտահանգումներ անել: Շատերի համար հետաքրքիր կլինի ձեզ լսելը, բայց ձեր բոլոր խոսքերը չէ, որ ճիշտ կհասկացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն ավելի հարմար է մտորելու ու պլանավորելու, քան կոնկրետ գործողությունների համար: Դուք կարող եք ճիշտ որոշումներ ընդունել, ինչպես նաև պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, ովքեր մեկ անգամ չէ, որ օգնել են ձեզ: Կարևոր է ճիշտ գնահատել ուժերը, այնպիսի խոստումներ չտալ, որոնք կատարելը դժվար է լինելու:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են զվարճալի պատահարներ, տարօրինակ հանդիպումներ: Որոշ Այծեղջյուրների այդ հատվածը անմեղ ու զվարճալի արկածներ կբերի, որոնք նշանի ներկայացուցիչները հաճույքով կհիշեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին ուշադիր եղեք: Դա լավագույն հատվածը չէ նոր գործերի համար, նույնիսկ եթե դրանք ձեզ հեշտ են թվում: Շատ հաճախ ձեր պլանները կխախտվեն: Հուսախաբ կանեն մարդիկ, որոնց վրա հույս էիք դրել, կփչանա տեխնիկան, ճանապարհին ծագած ձգձգումների պատճառով չեն կայանա հանդիպումները:

Բայց ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի ու հետաքրքիր կանցնի: Այն կարևոր գործերը հաջող ավարտին հասցնելու հնարավորություն կտա: Երբեմն կհաջողվի նորովի նայել սովորական իրերին, և դա ձեզ շատ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի դասավորվի: Բայց եթե ուշադիր չլինեք, կարող եք սխալ գործել, որի պատճառով պլանների իրագործումը վտանգի տակ կհայտնվի: Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի. ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Համախոհների օգնությունը բավականին համեստ կլինի ու ավելի ուշ, քան ակնկալում էիք: Ցավոք, կարող են հուսախաբ անել նույնիսկ հին ընկերները, չնայած՝ ոչ իրենց մեղքով:

Չի կարելի ծուլանալ ու հետաձգել գործերը, սպասել, որ ամեն ինչ ինքն իրեն կլուծվի ու կհարթվի: Ինչքան հաճախ նախաձեռնող լինեք, այնքան մեծ կլինեն վաղեմի ցանկությանը հասնելու շանսերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝