Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ սեպտեմբերի 22

Այս հոդվածում՝ Օրը հրաշալի կսկսվի: Դուք վճռական տրամադրված կլինեք, ունակ կլինեք գլուխ հանել նրանից, ինչը համարյա անհնար էր թվում ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ մի բանի համար մի անհանգստացեք. օրը հաջող կդասավորվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Ձեր կողմը կանցնեն ազդեցիկ անձինք: Նրանց շնորհիվ արագ կհաղթեք մրցակիցներին, կանեք այն, ինչ վաղուց եք պլանավորել: Հիշեք, որ հիմա չարժե բավարարվել համեստ հաջողություններով: Լավ է ձեր առաջ բարձր նպատակներ դնեք:

Հնարավոր են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Ձեր հմայքը աննկատ չի մնա, շատերը կկորցնեն իրենց գլուխը: Դուք կնկատեք, թե ինչ տպավորություն եք թողնում, բայց ինքներդ չեք կորցնի հավասարակշռությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հրաշալի կսկսվի: Դուք վճռական տրամադրված կլինեք, ունակ կլինեք գլուխ հանել նրանից, ինչը համարյա անհնար էր թվում: Համարձակ նոր գործեր ստանձնեք, որքան էլ դժվար դրանք թվան: Հնարավոր է նոր գործնական հարաբերությունների սկիզբ. չի բացառվում՝ ժամանակի հետ դրանք ռոմանտիկ բնույթ ստանան:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի ու ոչ մի գլխապտույտ բան չի խոստանում: Այդ ժամանակահատվածը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու, ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերին պատասխաններ փնտրելու համար: Չեն բացառվում ընտանիքի բոլոր անդամներին վերաբերող լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ բարդ է: Դուք սովորականից շատ կհուզվեք, երբեմն ինքներդ էլ չեք հասկանա՝ ինչն ինչոց է: Սովորականից հաճախ շրջապատողների հետ տարաձայնություններ կառաջանան, երբեմն կթվա, որ նրանք միայն բարկացնում են ձեզ ու հանում հավասարակշռությունից: Բայց ամեն ինչ կհանգստանա, երբ մտորումներից ու քննարկումներից անցնեք կոնկրետ գործողությունների: Նոր գործերը կգրավեն ձեզ, հաճույքով ժամանակ կտրամադրեք դրանց:

Ոչ մեծ հաջող գնումներ անելու կամ գումարը հետաքրքիր նախագծի մեջ ներդնելու հնարավորություն կունենաք: Ֆինանսական գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն այսօր ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գլխապտույտ հաղթանակներ տոնել հազիվ թե ստացվի, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի անցնի: Այն հարմար է կուտակված գործերից գլուխ հանելու, այն բարդ նախագծերի վրա աշխատանքն ավարտելու համար, որոնց վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Դուք առանց զղջալու կազատվեք հնից ու անպիտանից, և ճիշտ կվարվեք. շուտով ձեզ բազմաթիվ հետաքրքիր բաներ են սպասվում:

Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Օրը հարմար է գնումների համար. ընտրության հարցում չեք սխալվի, իրեր կգնեք, որոնք օգտակար կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Շատ բան կհասցնեք, կյանքի կկոչեք այն, ինչ վաղուց եք մտածել: Չեն խանգարի նույնիսկ ճանապարհին առաջ եկած խոչընդոտները. դուք արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հնարավոր է երկարատև համագործակցության, կարևոր մասշտաբային գործի սկիզբ, որը ձեզ համար շատ շահավետ կլինի:

Չեն բացառվում դրամական մուտքերը, ձեզ կվերադարձնեն հին պարտքերը: Դուք ամենայն հավանականությամբ արժանի կիրառում կգտնեք ստացված գումարին: Օրվա երկրորդ կեսին աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված շատ լավ գաղափարներ կունենաք: Գրի առեք դրանք, որպեսզի չմոռանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բավական անհաջող է. շատ բան պլանի համաձայն չի ընթանա: Կբարկացնի շրջապատողների դանդաղկոտությունը, որի պատճառով ժամանակին չեք կարողանա ավարտել գործերը: Արդեն մի քանի ժամ հետո բացասական միտումների ազդեցությունը կնվազի, էներգիայի ներհոսք կզգաք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Կարող եք կահույք կամ տեխնիկա գնել, փոքրիկ վերանորոգում սկսել կամ նախապատրաստվել դրան: Չի բացառվում՝ կենցաղային խնդիրների լուծման հարցում օգնեն ընկերները: Նրանց մասնակցության շնորհիվ նույնիսկ ամենաձանձրալի գործերը ավելի քիչ հոգնեցուցիչ կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հաջող է, և արժե օգտվել դրանից: Ավելի ուշ պայմանները ձեր պլաններն իրագործելու համար ավելի անբարենպաստ կդառնան: Բացի այդ, ժամ առ ժամ կաճի կոնֆլիկտների հավանականությունը, որոնք կարող են ծագել ինչպես դատարկ բաների, այնպես էլ ավելի լուրջ ինչ-որ բանի պատճառով:

Շրջապատողները ձեզանից դժգոհություններ կունենան, որոնց թվում կլինեն այնպիսիք, որոնց միայն աբսուրդ կարող եք անվանել: Լուրջ խնդիրներ չեն ծագի միայն նրա շնորհիվ, որ կպահպանեք ինքնատիրապետումը, ձեզ անթերի կպահեք ու պրովոկացիաներին չեք տրվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ լավ կդասավորվի, անհանգստանալու կարիք չկա: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մարդկանց հետ ու կօգտվեք դրանից: Հենց հիմա կարող եք համոզել ինչ-որ մեկին աջակցել ձեր գաղափարը, պայմանավորվել համագործակցության շուրջ: Կարևոր գործերում հաջողության միանգամից չեք հասնի, բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք ու չեք հուզվի: Բարենպաստ պահին սպասելու կարողությունը թույլ կտա խուսափել շատ տհաճություններից:

Ինչ-որ մեկը կփորձի ձեզ կասկածելի ֆինանսական նախագծերի մեջ ներքաշել, բայց անհաջողության կմատնվի: Դուք շատ զգույշ կլինեք գումարին վերաբերող ամեն հարցում, կխուսափեք ցանկացած ռիսկից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հաջող է: Եթե մեծ պլաններ ունեք, արժե շտապել. հետո բացասական միտումները թափ կհավաքեն, ճանապարհին կարող են խոչընդոտներ ծագել: Հիշեք, որ անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ինքնուրույն գործեք:

Շրջապատողներին միշտ հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Երբեմն ձեզ կքննադատեն, կոչ կանեն հետևել առողջ բանականության ձայնին, չնայած՝ դուք հենց դա էլ կանեք: Նման նկատողություններին աշխատեք հնարավորինս հանգիստ արձագանքել: Բաց կոնֆլիկտներից այսօր լավ է խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք սովորականից հաճախ կսխալվեք, անուշադիր կլինեք այն ժամանակ, երբ արժեր կենտրոնանալ: Ինչով էլ զբաղվեք, շտապել չարժե. դուք բավականաչափ ժամանակ ունեք սկսածն ավարտին հասցնելու համար: Կարող են օգնել հին ծանոթները: Իսկ ահա նորերին հազիվ թե արժե վստահել. նրանք հաճախ կասեն այն, ինչ ուզում եք լսել պարզապես ձեր համակրանքը շահելու համար:

Զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ, եթե դրանց մեկնեք օրվա երկրորդ կեսին: Դա մի ժամանակահատված կլինի, երբ հեշտությամբ ինչ-որ բան կմոռանաք կամ կկորցնեք, ընդ որում՝ նման պատահարների հավանականությունը կաճի, երբ տանից հեռու գտնվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջողության հասնելը հեշտ չի լինի: Դուք այնքան էլ վճռական տրամադրված չեք լինի ու կարող եք հրաժարվել ձեր պլաններից, եթե ինչ-որ խոչընդոտների բախվեք: Դա այնքան էլ վատ չէ, քանի որ թույլ կտա ձեզ խնայել ուժերն ու մտածածին ավելի ուշ վերադառնալ: Բայց շրջապատողները ձեզ չեն հասկանա ու հավանություն չեն տա ձեր արարքներին, շատ դժվար կլինի այն վեճերից խուսափելը, որոնք կարող են երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Աշխատեք չհուզվել: Ապրումներն ու հուզումները վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա, երբեմն քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մասշտաբային ու բարդ գործեր լավ է չստանձնել: Այսօր ավելի հեշտությամբ կտրվեն ոչ մեծ առաջադրանքները: Կարող եք կարգուկանոն հաստատել, հրաժարվել անպիտանից: Ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը. համագործակցելու ցանկացած փորձ տարաբնույթ խոսակցություններ կբերի, որոնք ժամանակատար կլինեն ու կհոգնեցնեն ձեզ:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: Ոչ մեծ ուղևորությունները, էքսկուրսիաները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, իսկ որոշ Ձկների համար էլ ոգեշնչվածության աղբյուր կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝