Gushak.net
HY | RU

Ժողովրդական բժշկություն. Ընկույզի կեղևի օգտակարությունը

Ժողովրդական բժշկություն. Ընկույզի կեղևի օգտակարությունը
Այս հոդվածում՝ Հունական ընկույզի կեղևը պետք չէ նետել աղբամանը, քանի որ...

Հունական ընկույզի կեղևը պետք չէ նետել աղբամանը, քանի որ այն կարելի է օգտագործել` առողջ լինելու համար: Ընկույզի կեղևը դեն նետելով` զրկում ենք մեզ դրա օգտակար հատկանիշներից. դրանք բազմաթիվ խնդիրներ են լուծում:

Օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերում

Սովորական կաթսայի մեջ մանր կտրատված ընկույզի կեղև լցնել և դնել կրակի վրա: Երբ կեղևը սկսի այրվել, ծուխ է դուրս գալու: Այդ պահին պետք է արագ խառնել զանգվածը մոտավորապես 15 րոպե:

Մոխիրը սառեցնել և վերածել փոշու (կարելի է դիմել սովորական հավանգի օգնությանը):

Ստացված փոշին կարելի է օգտագործել ջուրն ախտահանելու, ինչպես նաև ճառագայթված սնունդը ստամոքսից դուրս բերելու համար: Այսպես, 1-2 ճ. գդալ մոխիրը խառնել մեկ բաժակ ջրի հետ և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ խմել 2 ճ. գդալ:

Կանգարգելիչ միջոց քաղցկեղի դեմ

25 գրամ մոխրացված կեղևի վրա 250 մլ տաք ջուր լցնել, ապա եռացնել մարմանդ կրակի վրա 30 րոպե:

Սպասել 1 ժամ և ընդունել 50 մլ, օրական 3 անգամ: Կուրսի տևողությունը 2-3 շաբաթ է, պետք է ընդմիջել 1-1.5 ամիս, ապա կարելի է նորից կրկնել:

Ազատվել ատամնաքարից

Բաղադրատոմսի պատրաստման համար հարկավոր է՝

  • 40 հունական ընկույզի կեղև
  • 1 բաժակ ջուր

Ինչպես պատրաստել՝

  • Եփեք ընկույզի կեղևը 20 րոպե ջրի մեջ, թողեք այն սառչի ու քամեք:
  • Ատամի խոզանակը 10 րոպե դրեք այդ հեղուկի  մեջ, որից հետո նրանով մանրակրկիտ մաքրեք ատամները:
  • Այդ պրոցեդուրան կրկնեք օր 3 անգամ(այնքան ժամանակ, մինչև ատամնաքարերը կահնետանան):

2 շաբաթ անց արդյունքը ձեզ կուրախացնի:

Ընկույզի  կեղևը հանդիսանում է հզոր հակաբակտերիալ միջոց, որը օգնում է նաև մաքրել էմալի մակերեսը տհաճ փառից: Այդ պրոցեդուրան շատ օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են լնդերի արնահոսությամբ:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝