Gushak.net
HY | RU

Մոծակներից ազատվելու տնական միջոց

Մոծակներից ազատվելու տնական միջոց
Այս հոդվածում՝ Մոծակներից ազատվելու համար նախատեսված միջոցները հիմնականում քիմիական տարրեր են պարունակում, սակայն կա տնական մի միջոց, որը կօգնի ընդմիշտ մոռանալ...

Մոծակներից ազատվելու համար նախատեսված միջոցները հիմնականում քիմիական տարրեր են պարունակում, սակայն կա տնական մի միջոց, որը կօգնի ընդմիշտ մոռանալ մոծակների գոյության մասին:

Եթերային յուղերից պատրաստված միջոց

Բաղադրություն

  • 2ճ/գ օղի (կամ բժշկական սպիրտ)
  • Կես թ/գ օղի՝ որպես կոնսերվանտ
  • 2 ճ/գ մեկ կամ մի քանի յուղեր՝ խաղողի կորիզի, ժոժոբա, նշի կամ ձիթապտղի
  • 100-110 կաթիլ մեկ կամ մի քանի եթերային յուղեր՝ էվկալիպտի, նարդոսի, մեխակի, խնկունու, թեյի ծառի, մայրի ծառի, անանուխի, դարչինի, ռեհանի
  • Օրինակ, կարող եք խառնել հետևյալ կերպ՝ 55 կաթիլ կիտրոն և էվկալիպտ (սակայն սա խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաներին), 15 կաթիլ մայրու ծառի յուղ (кедр), 15 կաթիլ նարդոսի յուղ, 15 կաթիլ ռեհան:

Պատրաստման եղանակը

Նախ պետք է խառնել հեղուկները (օղի, յուղ): Այն լցրեք ցողացող տարայի մեջ (100մլ): Ապա ավելացրեք եթերային յուղերը և թափահարեք տարան:

Մինչև օգտագործելը պատրաստված խառնուրդն անհրաժեշտ է թափահարել, ապա ցողել մարմնին: Կարող եք կրկնել գործողությունը 2-3 ժամը մեկ: Սակայն զգույշ եղեք և մի չարաշահեք այս միջոցը, եթե օգտագործում եք երեխաների համար:

Չորացրած կամ թարմ խոտաբույսերից պատրաստված միջոց

Բաղադրություն

  • 200մլ թորած ջուր
  • 200մլ օղի (բժշկական սպիրտ)
  • 3-4 ճ/գ չորացրած խոտաբույսեր՝ անանուխ, նարդոս, ցիտրանելա և այլն:
  • Նախ ջուրը եռացրեք և լցրեք տարայի մեջ, ապա ավելացրեք թարմ և չորացրած խոտաբույսերը, լավ խառնեք: Տարան ծածկեք և թողեք սառչի: Երբ խառնուրդը սառչի, քամեք և լցրեք ցողացող շշի մեջ: Ապա ավելացրեք 200 մլ օղի:

Հզոր միջոց՝ «Уксус четырех воров»

Այս միջոցն ունի շատ սուր հոտ, սակայն սենյակի օդափոխությունից հետո հոտն անցնում է: Այն կարող եք նաև օգտագործել այլ միջատների դեպքում:

Բաղադրությունը

  • 2ճ/գ չորացրած ուրց
  • 2ճ/գ չորացրած ռեհան
  • 2ճ/գ չորացրած եղեսպակ
  • 2ճ/գ չորացրած նարդոս
  • 2ճ/գ չորացրած անանուխ
  • 4-8 պճեղ մանրացրած սխտոր
  • 1լ խնձորի քացախ

Չորացրած խոտաբույսերը սխտորի հետ տեղադրեք մեծ ապակե տարայի մեջ և վրան լցրեք քացախը: Տարան ծածկեք և թողեք 2-3 շաբաթ, բայց մի մոռացեք ամեն օր այն խառնել: 2-3 շաբաթ անց խառնուրդը քամեք և պահեք սառնարանում:

Այս խառնուրդը մարմնին ցողելու համար այն պետք է լուծել ջրում 1/1 հարաբերությամբ:

Մի մոռացեք, որ այս բոլոր միջոցներն ունեն շատ հզոր ազդեցություն, այնպես որ, պետք է շատ ուշադիր և զգույշ լինել:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝