Gushak.net
HY | RU

Մոլորակի բնակչության կեսից ավելին չի սիրում համբուրվել

Մոլորակի բնակչության կեսից ավելին չի սիրում համբուրվել
Այս հոդվածում՝ 168 համաշխարհային մշակույթների ներկայացուցիչների կեսից ավելին համբույրի մեջ ռոմանտիկ զգացմունքների արտահայտություն չեն տեսնում, իսկ ոմանք...

Ամերիկյան մասնագետները հետազոտություն են անցկացրել 168 համաշխարհային մշակույթների ներկայացուցիչների շրջանում:

Նևադայի համալսարանի ամերիկյան գիտնականները Լաս Վեգասում սահմանել են, թե ինչպես են տարբեր երկրների մարդիկ վերաբերվում համբույրին: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ համբուրվել սիրում են մոլորակի բնակիչների միայն 46 տոկոսը:

168 համաշխարհային մշակույթների ներկայացուցիչների կեսից ավելին համբույրի մեջ ռոմանտիկ զգացմունքների արտահայտություն չեն տեսնում, իսկ ոմանք ընդհանրապես դա անթույլատրելի են համարում:

Մասնավորապես, ամենից շատ համբուրվել սիրում են Մերձավոր Արևելքում: Այնտեղ բոլորը կողմնակից են այդ զբաղմունքին:

Եվրոպայում համբույրն ընդունում է մարդկանց 70 տոկոսը, Հյուսիսային Ամերիկայում` 55-ը տոկոսը, իսկ Աֆրիկայում՝ 13 տոկոսը:

Ա՛յ, իսկ համբույրին կտրականապես դեմ են Կենտրոնական Ամերիկայի ներկայացուցիչները: Հետազոտությունների համաձայն՝ այդ շրջանի բնակիչների 100 տոկոսը բացառում է սիրային զգացմունքների նման արտահայտությունը:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝