Gushak.net
HY | RU

Օձի բնութագիրը

Օձի բնութագիրը
Այս հոդվածում՝ Չնայած համընդհանուր բացասական վերաբերմունքին, Օձը վաղնջական ժամանակներից երկրային գիտելիքների ու ...

Արևելյան կամ չինական հորոսկոպ

Չնայած համընդհանուր բացասական վերաբերմունքին, Օձը վաղնջական ժամանակներից երկրային գիտելիքների ու իմաստնության խորհրդանիշն է համարվել: Օձն իմաստուն է, ունակ է բժշկել մարդկանց, բայց դրա հետ մեկտեղ նաև նենգ է: Նա համոզելու ունակություն ունի, կարող է գայթակղել ու ստիպել անցնել դեպի չարը տանող սահմանը:

Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

Չինական հորսկոպում Օձը Ին կենդանի է համարվում, սակայն խորհրդանշում է տղամարդկային սկիզբը: Այս կենդանին կապված է տղամարդկային ուժի, մեդիտացիայի, ինքնահայեցման հետ. ժամանակը նրա ենթակայության տակ է:

Դիցաբանությունը

Բազմաթիվ միֆեր ու լեգենդներ կան՝ կապված Օձի իմաստնության հետ: Դրանցից մեկը պատմում է Բուդդայի մասին, որը 5 շաբաթ մեդիտացիա է անում  իմաստնության ծառի տակ: Լեգենդը պատմում է, որ փորձությունների վերջին օրը նա միանգամից 5 տարրերի ազդեցությանն է ենթարկվում՝ անձրև, քամի, ցուրտ, կայծակ ու խավար: Եվ այդ ժամանակ օձերի արքա Մուկալինդան լքում է իր բնակավայրն ու իր մարմնով յոթ անգամ օղակում Բուդդայի մարմինը՝ պաշտպանելով նրան բնության տարերքներից: Հենց այդ ժամանակ էլ, օձի պաշտպանության ներքո Բուդդան մտքի պայծառացում է ունենում ու դառնում լուսավորյալ: Այսպիսով՝ Օձը կարող է գիտելիքներ արթնացնել և բերել հոգու լիակատար ազատության:

Օձի տարի

Վիշապի տարվա փոթորիկներից հետո Օձը ձեզ կհրավիրի խորհել տեղի ունեցածի շուրջ: Սա լավ տարի է ինքնահայեցման ու մեդիտացիայի համար: Ռետրոսպեկտիվ մտածողության շնորհիվ լույս աշխարհ կգան ճնշված հույզերը, անձնավորության դեռ ի հայտ չեկած հատկանիշները, ինչպես նաև խնդիրներ, որոնց մեջ որոշակիություն է պետք մտցնել: Չնայած նրան, որ Օձի տարում հանգստություն կիշխի, իսկ հասարակությունն էլ քնի մեջ ընկղմված կթվա, զգոնությունը կորցնել պետք չէ: Պետք չէ մոռանալ Օձի նենգության մասին, որը հարմար պահի է սպասում իր թույնը դուրս թափելու համար:

Պետք է նաև նկատի առնել, որ փոփոխությունների ու կատակլիզմների շրջանից հետո պետք է առավել էգոիստ լինել մնացածը փրկելու համար: Հանգստություն ու զգուշություն ցուցաբերող Օձը միանգամից արագաշարժ կենդանու է վերածվում, որում նրա հետ ոչ ոք չի կարող համեմատվել: Բացի այդ, երկրային գանձերով գրավված Օձն ամեն ինչ կանի դրանց տեր դառնալու համար:

Նա վստահում է իր զգայարաններին, մշտապես սերտ կապի մեջ է հողի հետ, որի վրայով սողում է, և այդ ամենն օգնում է նրան ի վերջո հասնել նպատակներին:

Կենդանու ընդհանուր բնութագիրը

Օձի նշանը այս տարվա ծնվածներին սուր զգայարաններով ու ընկալունակությամբ է օժտում, որն էլ նրան օգնում է ցանկացած իրավիճակում ջրից չոր դուրս գալ: Սակայն Օձը ոչ միայն մեծ զգայունակությամբ է օժտված, այլև կշռադատող է, զուսպ, խոր էություն ունի, հակված է միստիկայի: Օձերից շատերը սնապաշտ են:

Իրադարձություններին հանգիստ ու գաղտնի հետևելու շնորհիվ Օձը կարող է դրանցից շահ քաղել իր համար: Օձը իդեալականորեն տիրապետում է հիպնոսի արվեստին, իր հայացքով կարող է գրավել մտերիմներին ու օտարներին: Մարդու աչքերին նայելով՝ նա միշտ մտածում է, թե ինչ է նա իրենից ուզում: Այս իմաստով Օձը մեծ մանիպուլյատոր է:

Օձի մյուս հատկանիշը նորացվելու հետ է կապված: Ինչպես ինտենսիվ աճի ժամանակ փոխում է կաշին, այնպես էլ թուլության պահին թաքնվում է, որպեսզի նոր ուժով հարձակվի:

Օձի անհատական գծերը

Օձի տարում ծնված մարդը շարժուն խառնվածքով ու ուժեղ բնավորությամբ է օժտված, կարողանում է իրեն հանգիստ, հավասարակշռված ներկայացնել և տպավորություն է ստեղծվում, որ հենց նա է կառավարում իրավիճակը: Հենց միայն իր ներկայությամբ նա ազդեցություն է թողնում շրջապատողների վրա: Բայց նրբագեղության, հաճելի վարքի ու քաղցր խոսքերի ներքո սառնարյուն արարած է թաքնված, որը հաջողությամբ մանիպուլյացիայի է ենթարկում շրջապատին: Օձն իրեն չի ցուցադրում, նա դիտում է, թե շրջապատից ով է հարմար որսի համար: Նա մանրամասն մշակում է իր գործողությունները, կշռադատում է խոսքերը, ուշադիր վերլուծում է իրավիճակը և գտնում է այն, ինչ իրեն հետաքրքրում է: Ում վրա որ կանգ առնի նրա հայացքը, նրան էլ կհասնեն թունավոր ատամիկները:

Օձի նշանի տակ ծնվածը սուր ու արագ միտք ունի: Նա աճպարարի է հիշեցնում, որը թևքի տակ է պահում վերջին ֆոկուսը: Եվ վերջապես, նա միլիոնավոր հնարքներ գիտի ջրից չորս դուրս գալու համար: Օգտագործելով անհրաժեշտ բառերը՝ նա միշտ կլուծի կոնֆլիկտային իրավիճակը, այդ պատճառով էլ շատ կողմնակիցներ ունի: Եթե Օձին հաջողվի իր ատամիկները խրել ինչ-որ մեկի մարմինը, նա երբեք չի թունավորի զոհին, նրան բավական է միայն ներծծել վերջինիս էներգիան:

Ինչպես ճանաչել Օձին

Օձի նշանի տակ ծնված մարդն առանձնանում է անթերի ոճով, էլեգանտությամբ ու հաճելի վարքով, ինչը չի կարող աննկատ մնալ: Նա կարողանում է համադրել տարբեր ոճերի հագուստը, և դա էլ, նրա խոհուն արտաքինի հետ համադրված, արտիստի, աճպարարի կամ փիլիսոփայի տպավորություն է ստեղծում: Շարժուձևի նրբագեղությունն ու խոսքի քաղցրությունն էլ ավարտին են հասցնում ստացված տպավորությունը: Օձը կարողանում է գնահատել շքեղությունն ու գումար չի խնայում իրեն դուր եկած իրը ձեռք բերելու համար: Իսկ նրա այս ողջ գրավչությունն ուղղված է սեփական փառասիրությունը թաքցնելուն և ուրիշներից օգուտ քաղելուն:

Օձին ճանաչել կարելի է նաև նրա գործելաոճից. սկզբում նա դիտորդի դերում է, հետո մեկ ցատկով տիրում է որսին ու արագ թաքնվում՝ իր հետ վերցնելով զոհին: Դա է պատճառը, որ Օձն ամենայն նախանձախնդրությամբ պաշտպանում է իր ներքին աշխարհն ու Կապույտ Մորուքի նման ոչ մեկին իր գոտի չի թողնում:

Բացասական կողմերը

Օձի էությունը խորն է, խորհրդավոր ու բարդ: Նա իր գրավիչ արտաքինի տակ ավելի էգոիստական մտադրություններ է թաքցնում, քան կարելի է ենթադրել: Նա վստահող չէ ու պահում է ամենն, ինչ իրեն է պատկանում: Սիրո մեջ Օձը պաշարում է իր զուգընկերոջը, պատ է կառուցում նրա ու արտաքին աշխարհի միջև, ձգտում է մեկուսացնել նրան: Օձի նպատակը զոհին բռնելն ու տիրանալն է, սակայն զգացմունքները արտահայտելիս սառն է, իսկ վարքը հաշվարկված է:

Օձն իր իշխանությունն է հաստատում, իսկ ինքն այդ նույն ժամանակ ոչ մեկին ու ոչնչի չի վստահում, նրա համար բարոյական արժեքներ չկան, նույնիսկ այնպիսիները, որոնք ուզում է ուրիշներին ներշնչել: Օրինակ՝ Օձը շատ խանդոտ է, բայց թույլ չի տալիս, որ իրեն խանդեն, առավել ևս հակված չէ ինչ-որ հարցում ենթարկվել իր զուգընկերոջը: Երբ Օձն ինչ-որ մեկի հետ հարաբերություններ է հաստատում, դա անում է միայն սեփական շահերից ելնելով: Այդ է պատճառը, որ այդքան դժվար է հավատալ նրան:

Անձնական հետաքրքրությունները

Օձի տարում ծնված մարդը սովորաբար շատ է հոգ տանում իր թողած տպավորության մասին: Դա ստիպում է նրան հետևել իրեն, դիետաներ պահել, լավ մարզավիճակում լինել և իհարկե, աշխատածի մեծ մասը ծախսել հագուստի ու աքսեսուարների վրա: Նրան դուր է գալիս ընտրյալ հասարակությունը, ժողովներն ու այն միջոցառումները, որտեղ նա կարող է ցույց տալ իրեն ու իր նրբագեղությունը:

Իսկ ինչ վերաբերում է գործունեության ոլորտներին ու նախասիրություններին, ապա Օձը սիրում է երաժշտությունն ու արվեստը: Նա փորձում է բոլորին համոզել, որ կատարելապես տիրապետում է համապատասխան հմտություններին: Այս մարդը սիրում է քննարկել ուրիշներին, քննադատել նրանց, այսպես ասած՝ ուրիշի աչքի մեջ գերան փնտրել՝ դրա համար օգտագործելով վերլուծելու իր ունակությունը: Նա առանց մտածելու կխեղդի մրցակցին ինքը ջրից դուրս գալու համար:

Ներքին կոնֆլիկտները

Օձի առաքելությունը այս կյանքում կարմայի պարտքերը մարելն է: Նրա հետ կապված միշտ բումերանգի սկզբունքն է աշխատում. այն, ինչ նա ասում կամ անում է, վաղ թե ուշ վերադառնում են հենց իրեն: Եվ քանի որ կարմայի օրենքը Օձի դեպքում անվերադարձ է աշխատում, և բոլոր պարտքերը պետք է մարվեն, նրա կյանքը լի է լինում հաղթանակներով ու ողբերգություններով:

Օձին վիճակված է մշտապես թաքցնել իր մեղավոր էությունը: Իսկ դա անել նրան ամեն անգամ չի հաջողվում, ամեն դեպքում ավելի քիչ, քան ինքը կուզենար: Եվ այստեղ էլ ի հայտ են գալիս նրա նենգությունը, թշնամությունը, եսասիրությունն ու գաղտնի մութ մտադրությունները:

Օձի համար ամենից դժվարը սիրտը մեղմացնելը, զգացմունքների աշխարհ մտնելն ու հասարակ բաներով ուրախանալու ունակություն ձեռք բերելն է:

Համատեղելիությունը

Քանի որ Օձը ձգտում է իրեն վստահող ու ուրախ, հարուստ (ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր), մեծ էներգիայով օժտված մարդկանցով շրջապատել, ապա Ցուլն անկասկած նրա համար իդեալական ընկեր ու զուգընկեր կլինի:

Օձը շատ լավ լեզու է գտնում նաև Աքաղաղի հետ, հատկապես՝ տնտեսագիտության մեջ ու բիզնեսի ոլորտում: Օձը խելացի է, իսկ Աքաղաղին դժվար չէ մանիպուլյացիայի ենթարկելը: Պետք է միայն հաբը ոսկեզօծել, և նա կուլ կտա դա:

Օձի ու Վիշապի միջև էլ հնարավոր է մտերմություն, նրանք լավ կլրացնեն մեկը մյուսին: Օձը կհետևի Վիշապին՝ օգնելով նրան կյանքի կոչել իր մեծամասշտաբ պլանները:

Առնետի հետ նույնիսկ համագործակցելիս պետք է հարգանք ցուցաբերել ու տարածություն պահպանել:

Հարթ չեն դասավորվում հարաբերությունները Խոզի հետ: Ըստ երևույթին Խոզը չափազանց զգայուն է ու նկատում է, որ իրեն ուզում են մատների վրա խաղացնել: Այս երկուսի միջև անվստահության վիհ է:

Օձի մյուս հակառակորդը Կապիկն է: Նրա անհանգիստ ուղեղն անսխալ կռահում է Օձի մտադրություններն ու խախտում վերջինիս հանգիստը: Նրանցից ոչ մեկը մյուսին չի վստահում:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝