Gushak.net
HY | RU

Ում հետ են թշնամություն անում աստղակերպի նշանները

Ում հետ են թշնամություն անում աստղակերպի նշանները
Այս հոդվածում՝ Առյուծները հաճախ թշնամություն են անում նրանց հետ, ովքեր իրենցից վեր են բարձրանում, քանի որ իրենք իրենցից վեր ոչ մեկին չեն ընդունում:

Խոյ

Խոյերին նյարդայնացնում են զգացմունքներով առաջնորդվող դանդաղկոտ մարդիկ: Ուստի դժվար թե մեծ համակրանք ծնվի Խոյերի ու Ձկների միջև: Նրանք կարող են հանգիստ ապրել, եթե չեն լսում ու չեն տեսնում իրար:

Ցուլ

Ինչ-որ մեկին ատելու համար Ցուլին հիմնավոր պատճառ է պետք, օրինակ՝ լիակատար անտարբերությունը: Ցուլերը չեն կարողանում «մարսել», երբ իրենց արհամարհում են: Իսկ այդպես սիրում են անել Խոյերն ու Երկվորյակները, ինչին էլ Ցուլը շատ սուր է արձագանքում:

Երկվորյակ

Երկվորյակները չեն սիրում դիմել ատելությանը, նրանք պարզապես չեն շփվում այն մարդկանց հետ, որոնց հետ հետաքրքիր չէ: Երկվորյակները աշխարհի ամենաձանձրալի մարդիկ համարում են Այծեղջյուրներին, այս զգույշ և փորձարկումներից վախեցող նշանին: Այս երկու նշանների միջև համարյա ոչ մի ընդհանուր բան չկա:

Խեցգետին

Խեցգետինները կարծես թե ոչ մի հիմք չունեն ատելու այլ նշանների ներկայացուցիչներին, բայց նրանց դուր չեն գալիս ինքնասիրահարված մարդիկ: Եվ որպես կանոն՝ նրանք այդ տիպին դասում են Կարիճներին ու Առյուծներին: Երբեմն նաև Կշեռքներին: Այս նշանների հետ Խեցգետինը կարող է թշնամություն անել, նրանց հանդեպ մոլեկուլյար մակարդակում անհանդուրժողականություն զգալ:

Առյուծ

Առյուծները հաճախ թշնամություն են անում նրանց հետ, ովքեր իրենցից վեր են բարձրանում, քանի որ իրենք իրենցից վեր ոչ մեկին չեն ընդունում: Ամենայն հավանականությամբ Առյուծին թշնամի կդառնա մեկը, ով կհաղթի նրան, նույնիսկ եթե դա անի ազնիվ պայքարում: Իսկ Առյուծին երկնքից այդպես ներքև իջեցնել կարող են Կարիճներն ու Այծեղջյուրները, այնպես որ՝ նրանց հանդեպ հակակրանքը երաշխավորված է:

Կույս

Կարևոր չէ, թե ինչ նշանի ներկայացուցիչ կլինի, Կույսը վատ կվերաբերվի այն մարդուն, որը էգոիստ է, դուրսպրծուկ, երկերեսանի, սիրում է ձևացնել ու ասելիքը բաց տեքստով ու մինչև վերջ չի ասում: Ընդհանուր լեզու գտնելու հարցում Կույսը դժվարություններ է ունենում Կշեռքների, Աղեղնավորների և Ձկների հետ:

Կշեռք

Այս նշանը բոլորին լավ է վերաբերվում, բայց տանել չի կարողանում նրանց, ովքեր թարս են նայում իր թեթև բնավորությանն ու անպատասխանատվությանը: Իսկ Կշեռքի այդպիսի որակներին թարս նայել կարող են Կույսերն ու Խեցգետինները:

Կարիճ

Կարիճը չի կարող ընդհանուր լեզու գտնել Աղեղնավորի հետ: Կարիճի սեփականատիրական հակումներով էությունը լավագույն ձևով չի արտահայտվում Աղեղնավորների հետ ընկերական և անձնական հարաբերություններում: Ի վերջո, այս նշանները իրենց տարբերությունների պատճառով կսկսեն թշնամություն անել:

Աղեղնավոր

Կարիճներին բնորոշ են մեծամտությունը և որոշ տարօրինակություններ, որոնք նյարդայնացնում են Աղեղնավորներին: Աղեղնավորները նաև չեն կարողանում ընկալել Ձկների էներգիան: Բոլոր նշաններն էլ եսասիրական գծեր ունեն, բայց Ձկների էգոիզմը պարզապես հունից հանում է Աղեղնավորին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին տրված չէ հասկանալ Երկվորյակներին: Նրանք իրենց պատին դեմ առած են զգում՝ դիտելով կյանքի հանդեպ Երկվորյակների թեթև վերաբերմունքը: Կյանքի փիլիսոփայության հանդեպ խիստ տարբեր հայացքների պատճառով այս երկուսը հազիվ թե կարողանան իրար հետ գոյատևել ու ամենայն հավանականությամբ մշտական կոնֆլիկտների մեջ կլինեն:

Ջրհոս

Ջրհոսները շատերի հետ շփումներում են դժվարություններ ունենում, բայց դա ի ցույց չեն դնում, և թշնամիներ էլ չեն հասունացնում: Իրենց հետ պատահող բոլոր աղետների համար նրանք իրենք իրենց են մեղադրում և իրենք էլ լուծում են բոլոր խնդիրները: Ցանկացած նշանի ներկայացուցիչ, որ սիրում է անիմաստ թշնամություն անել, Ջրհոսի հետ անցնելու ճամփա չունի:

Ձկներ

Տեղում նստել չկարողացող և աշխարհաճանաչողության ձգտող Ջհոսները հասկանալի չեն Ձկների համար, այդ իսկ պատճառով նրանց համար դժվար է շփվել Ջրհոսների հետ: Մի կողմում վճռական ու զիջումների չգնացող Ջրհոսն է, մյուս կողմում՝ Ձկները, որը որոշում ընդունելիս լավ ծանրութեթև պիտի անի: Ինչպե՞ս կարող են այս երկու հակադրությունները գոյատևել: Բացի այդ, Ձկները առաջին տեղում դնում են զգացմունքները, այդ իսկ պատճառով չեն բացառվում կոնֆլիկտները Խոյի և Կույսի հետ:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝