Սառույցի և ձյան միջազգային փառատոն՝ Հարբինում
Այս հոդվածում՝
Հունվարի 5-ին Չինաստանի Հարբին քաղաքում անցկացվում է Սառույցի և ձյան միջազգային փառատոնը
Հունվարի 5-ին Չինաստանի Հարբին քաղաքում անցկացվում է Սառույցի և ձյան միջազգային փառատոնը
- Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոնն անցկացվում է 1963 թվականից, սակայն հաճախ ընդհատումներով, օրինակ՝ ինչպես եղել է Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ, մինչև նորից վերականգնվել է 1985 թվականին։
- Հարբինը Չինաստանի Հեյլունցզյան պրովինցիայի մայրաքաղաքն է և սառցե ու ձյունե քանդակների պատրաստման կենտրոններից մեկն աշխարհում։ Այն տեղակայված է Հյուսիսարևելյան Չինաստանում, որտեղ առկա է սիբիրյան ձմեռային սառը քամու ուղղակի ազդեցությունը։ Ամռանն օդի միջին ջերմաստիճանը կազմում է +21,2 °C, ձմռանը՝ −16,8 °C։ Ձմռան գիշերներին երբեմն օդի ջերմաստիճանն իջնում է մինչև −40 °C։
- Պաշտոնապես փառատոնն սկսվումէ հունվարի 5-ին և տևում մեկ ամիս։ Սակայն ցուցադրանմուշները հաճախ բացվում են ավելի շուտ, իսկ եթե եղանակը թույլ է տալիս, մնում են ավելի երկար։ Սառցե քանդակները մշակվում են ինչպես ժամանակակից (օրինակ՝ լազերներ), այնպես էլ ավելի ավանդական գործիքներով (օրինակ՝ սառցի լապտերներ)։ Փառատոնի ժամանակ կազմակերպվող ձմեռային հանգիստը ներառում է լեռնադահուկային սպորտը, լողը Սունգարի գետում։
- Հարբինի փառատոնը աշխարհում անցկացվող ձյունի ու սառույցի չորս խոշորագույն փառատոններից մեկն է Ճապոնիայի Սապորո քաղաքում անցկացվող ձյան փառատոնի, Կանադաի Քվեբեկ քաղաքում անցկացվող ձմեռային դիմակահանդեսի ու նորվեգական դահուկային փառատոնի հետ միասին։
Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ հղումով։
Այսօրվա մյուս կանխատեսումները
Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը