Gushak.net
HY | RU

Շաբաթվա աստղագուշակ 06.03 - 12.03

Շաբաթվա աստղագուշակ 06.03 - 12.03
Այս հոդվածում՝ Շաբաթվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանաք շաբաթվա սկզբին դրական տրամադրվել: Մի անհանգստացեք, եթե ինչ-որ բան սպասվածի նման չընթանա: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից են լինելու, նրանց աջակցությամբ դուք շատ բանի կհասնեք: Հիշեք, որ լուրջ որոշումների հարցում լավ է չշտապեք: Դա հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսք գնա ձեր մտերիմների հետաքրքրություների մասին: Օգտակար կլինի դադար վերցնելն ու մենակ մնալը, ամեն ինչ կշռադատելը:

Շաբաթվա երկրորդ կեսը ձեզ կուրախացնի: Այդ հատվածում բազում նոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք ոչ մեկը բաց չթողնել: Կհեշտանա շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն ու խորհրդավոր մարդկանց հասկանալը: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն ձեզ թերագնահատող, քննադատող, ամեն դատարկ բանից կառչող մարդկանց հետ հարաբերությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը անսպասելի իրադարձություններ կբերի: Աշխատեք դրանց հանգիստ արձագանքել, փիլիսոփայորեն մոտենալ ձեր համախոհների ծրագրերում կատարված փոփոխություններին: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, հնարավորինս վեճերի մեջ չմտնելը, չքննարկելը այն գործերը, որոնց մասին ձեզ քիչ բան է հայտնի: Խոստումներ տալուց կամ ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ վերցնելուց առաջ երկար մտածեք:

Աշխատանքի մեջ պետք կգա առաջնահերթությունները ճիշտ դնելու, հետևողականորեն գործելու, խառնաշփոթից ու չարդարացված ռիսկից խուսափելու ունակությունը: Իսկ մտերիմների հետ հարաբերություններում կարևոր կլինեն բարեհամբույր լինելն ու ոչ մեծ զիջումների գնալու պատրաստակամությունը, եթե դրա կարիքը լինի:

Մտերիմների հետ հարաբերությունները մեծ չափով ձեզանից կախված կլինեն: Աշխատեք շատ պահանջկոտ չլինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Նման մարդիկ հիմա շատ շնորհակալ կլինեն ձեզ ներողամտության, հոգատարության ու աջակցության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթն անսովոր ու հիշարժան իրադարձություններ, ինչպես նաև իրավիճակներ կբերի, որոնցում պիտի արագ կողմնորոշվեք: Հնարավոր են նաև տհաճ պահեր, բայց ավելի շատ կլինեն ուրախության առիթները, ոգեշնչող իրադարձություններն ու լավ նորությունները: Եթե դժվարություններ առաջանան, արագ կհաղթահարեք դրանք:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ում հետ առաջ միայն գործնական հարաբերություններն էին կապում: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք:

Շաբաթվա առաջին կեսին դուք անսովոր ու համարձակ գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Ավելի ուշ պիտի ուշադրություն հատկացնեք ձանձրալի գործերին, միապաղաղ առաջադրանքների լուծմանը: Դրանցից հրաշալի գլուխ կհանեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի հանդիպումների համար, որոնց ելքից շատ բան է կախված: Նոր օգնականներ ու համախոհներ գտնելու շանս կլինի, չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Որոշ Խեցգետիններ կկռահեն այն, ինչը նրանցից երկար թաքցրել են: Նշանի մյուս ներկայացուցիչները հեշտությամբ ջրի երես կհանեն գաղտնի թշնամիներին:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կարող եք վերադառնալ հին նախագծերին, իրագործել վաղուց մտածածը: Այստեղ հաճույքով կօգնեն ընկերները, իսկ ընդհանուր գործերը կօգնեն ձեզ ավելի մտերմանալ: Հավանական են դրական փոփոխություններ ընտանիքի անդամների հետ հարաբերություններում: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման համար կարելի է մոռանալ բոլոր տարաձայնությունների մասին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբն աշխատավայրում: Շրջապատողների հետ այս հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք: Ձեր արարքների և խոսքերի շնորհիվ կարող են նկատելիորեն դեպի լավը փոխվել վերջին շրջանում լարված հարաբերությունները:

Շաբաթվա կեսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Չի բացառվում պետք լինի լուծել բարդ մասնագիտական առաջադրանքները: Դրանք դուք հրաշալի կանեք: Սակայն հիշեք, որ կարևոր է նաև հանգստի համար ժամանակ հատկացնելը: Բացի այդ, չի բացառվում, որ ընտանեկան գործերը ուշադրություն պահանջեն:

Շաբաթվա վերջին օրերը դուք արդյունավետ կանցկացնեք: Դրանք հարմար կլինեն լուրջ գործերի, կարևոր հարցերի մասին մտորելու, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Հավանական են կարևոր լուրեր հեռվից, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը կստիպի հուզվել: Դժվարություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Որոշ Կույսեր պիտի հաղթահարեն լուրջ փորձությունները: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք ու շատ բան կսովորեք: Պիտանի ծանոթություններ հաստատելու շանս կա: Չեն բացառվում առաջարկները, որոնք ընդունելով՝ դուք նկատելիորեն կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերն ու եկամուտների նկատելի աճի կհասնեք:

Շաբաթվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նոր հնարավորություններ կբացվեն: Հավանական են հաճելի անակնկալներ, ձեզ համար կարևոր հարցերի հետ կապված լավ նորություններ: Ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում ուղևորությունները, որոնք անսպասելի թեթև ու հաճելի կանցնեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս շաբաթ գործեր սովորականից շատ կունենաք ու հրաշալի ամեն ինչից գլուխ կհանեք: Չի բացառվում լուծեք այն առաջադրանքները, որոնք մյուսներին լրիվ անհույս են թվացել: Դա ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Շատերը կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ: Գլխավորը, որ ձեզանից պահանջվում է, քչով չբավարարվելն է: Ձեր առաջ բարձր նպատակներ դրեք ու աշխատեք հասնել ձեր ուզածին, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները:

Դուք պատրանքներ չեք կառուցի, իրատեսորեն կգնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ ձեր ուժերը: Դա թույլ կտա խուսափել սխալներից, հակասական արարքներից ու պարզապես տհաճ պահերից: Շատերը հաճույքով կօգնեն ձեզ միայն նրա համար, որ դուք կենտրոնացած եք պրակտիկ առաջադրանքների վրա, ամպերում չեք սավառնում: Դա շատ դուր կգա մարդկանց, որոնք հոգնել են ուրիշների ֆանտազիաներից ու զուր հույսերից:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը վատ չի դասավորվի: Դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել հենց այն գործերում, որոնք ձեզ համար յուրահատուկ հետաքրքիր ու կարևոր են: Դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ ու շատ առաջադրանքների լուծման ձեր ձևով կմոտենաք, ուրիշներին չեք հետևի ու չեք կրկնի ուրիշների գործած սխալները: Որոշ Կարիճներ կդիմեն հին ծանոթների փորձին ու դրա շնորհիվ հաջողության կհասնեն:

Շատերը ձեր հանդեպ բարյացակամորեն տրամադրված կլինեն: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները օգնություն կառաջարկեն: Սակայն ամենակարևոր գործերում լավ է սեփական ուժերին ապավինեք: Դա վերաբերում է նաև գումարի հետ կապված հարցերին, օրինակ՝ խոշոր գործարքներ կնքելուն:

Շաբաթը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա, որպեսզի ինչ-որ մեկին դուր գաք, քանի որ շատ գրավիչ կլինեք: Ռոմանտիկ ժամադրությունները կարող են նույնիսկ սպասվածից լավ անցնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը անսպասելի իրադարձություններ կբերի: Չի բացառվում դրանց պատճառով ստիպված լինեք փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել մյուսների վրա կենտրոնանալու համար: Դուք դրա պատճառով շատ չեք անհանգստանա, կաշխատեք հնարավորինս մեծ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Եթե վաղուց էիք մտածում կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, հենց այս հատվածում կարող եք նոր ուղղությամբ առաջին քայլերն անել:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի: Դուք կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում մյուսների հետ, նույնիսկ նրանց, ում հետ առաջ հաշտ չէիք: Որոշ Աղեղնավորներ նոր ընկերներ կգտնեն: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան: Միակ ոլորտը, որտեղ արժե զույշ լինել, ֆինանսներն են: Հնարավոր են զուր ծախսեր, ցավալի կորուստներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը անպայման կուրախացնի հաճելի անակնկալներով: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով կուզենաք փոխել ծրագրերը, լրիվ նոր բան ստանձնել: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ եկել է հին ծրագրերն իրագործելու հարմար պահը և միանգամից կսկսեն գործել: Աստղերը կաջակցեն նրանց: Կասկած չկա, որ ամեն ինչ կստացվի:

Շաբաթը մասնագիտական հաջողություններ ու կարևոր աշխատանքային հաղթանակներ է խոստանում: Հնարավոր կդառնա կարիերայում աճը: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Լսեք ինտուիցիային, որի հուշումները կօգնեն՝ ձեզ ճիշտ պահեք, ձեր շանսը բաց չթողնեք, լավ տպավորություն թողնեք նրանց վրա, ումից շատ բան է կախված:

Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Տարաձայնությունների և վեճերի առիթները կքչանան, միասին հետաքրքիր մի բանով զբաղվելու հնարավորություն կհայտնվի: Ձեր գործողությունների շնորհիվ կլուծվեն հին ընտանեկան խնդիրները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը շատ արդյունավետ կանցկացնեք, օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Հաջող կլինեն ձեր շատ նախաձեռնություններ, այդ թվում այնպիսիք, որոնք մյուսներին բավական կասկածելի են թվում: Ձեզ համար ամենակարևորը ինտուիցիային ուշադիր լսելը կլինի, քանի որ նրա հուշումները շատ օգտակար կլինեն: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները բավական անօգուտ կլինեն:

Աշխատանքի մեջ ամենանկատելի հաջողություններին կհասնեն այն Ջրհոսները, որոնք շատ են շփվում ամենատարբեր մարդկանց հետ, ակտիվորեն համագործակցում են շատ կազմակերպությունների հետ: Պետք կգա նոր գործնական կապեր գտնելու և արդեն եղածներն ամրապնդելու ձեր ունակությունը: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր հմայքը. քչերը կկարողանան ձեր հանդեպ անտարբեր մնալ:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հիշեք, որ ստացած գումարը լավ է դատարկ բաների վրա չվատնեք: Մտածեք, թե ինչպես է լավ դրանք տնօրինեք: Դուք կհասկանաք, թե որ ներդրումները կարող են շահույթ բերել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթն սկսեք նոր գաղափարներն իրագործելուց, կյանքի կոչեք վերջերս առաջ եկած համարձակ ծրագրերը: Շատերը կուզենան օգնել: Անսպասելի ձեր կողմը կանցնեն նրանք, ում հետ առաջ մրցակցել եք, վիճել կամ էլ պարզապես բարդ, լարված հարաբերությունների մեջ էիք:

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի, համառ կլինեք այնտեղ, որտեղ դա կարևոր է: Շատ Ձկների համար այս շրջանը կապված կլինի հին ցանկությունների իրագործման հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ ինքն իրեն չի լինի, բայց աստղերի աջակցությունը դուք ամեն դեպքում կզգաք:

Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերություններն ու ընտանեկան գործերը: Այստեղ հնարավոր են հաճելի իրադարձություններ, լավ նորություններ: Դուք պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց մասին վերջին ժամանակներս շատ էիք մտածում:

Շաբաթվա վերջին օրերին արժե զվարճանքներ ծրագրել, օրինակ՝ ակտիվ հանգիստ, զբոսանքներ և ուղևորություններ: Դրանք ձեզ կառույգացնեն, դրական հույզեր կպարգևեն:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝