Gushak.net
HY | RU

Շաբաթվա աստղագուշակ 09.09 - 15.09

Շաբաթվա աստղագուշակ 09.09 - 15.09
Այս հոդվածում՝ Շաբաթվա առաջին օրերը ոչ միանշանակ են: Երբեմն կթվա, թե ոչինչ տեղի չի ունենում, գործերն առաջ չեն գնում, իսկ մարդիկ, որոնց ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք չեն վախեցնի ձեզ ու չեն ստիպի նահանջել: Բարդ առաջադրանքները միայն կոգևորեն ձեզ ու կստանձնեք դրանց լուծումը՝ նույնիսկ վստահ չլինելով, որ կարողանալու եք գլուխ հանել դրանցից: Կհաջողվի արագ ինչ-որ օգտակար բան սովորել, ինֆորմացիա ստանալ, որին չեն տիրապետում ուրիշները: Դրա շնորհիվ առաջ կանցնեք մրցակիցներից: Երբեմն տարաձայնություններ կլինեն մտերիմների հետ, բայց դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա, կաշխատեք հնարավորինս արագ վերականգնել հավասարակշռությունը, նույնիսկ եթե դրա համար պետք լինի զիջումների գնալ:

Շաբաթվա երկրորդ կեսը կարող է ձանձրալի թվալ. այն առաջինի նման հնարավորություններ չի ընձեռի, թույլ չի տա ինքնադրսևորվել: Սա հարմար ժամանակ է անձնական հարաբերությունների վրա կենտրոնանալու համար: Դրանցում շատ բան դեպի լավը կփոխվի, եթե ձեզ ճիշտ պահեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի հուզվեք, եթե երկուշաբթի ինչ-որ բան այնպես չընթանա: Այդ օրը ծագած դժվարությունները հազիվ թե ազդեն իրադարձությունների հետագա ընթացքի վրա: Դուք արագ գլուխ կհանեք խնդիրներից, իսկ եթե նաև համառ լինեք, ապա սպասվածից նույնիսկ ավելիին կհասնեք:

Ավելի ուշ բարենպաստ միտումների ազդեցությունը կաճի, նոր հնարավորություններ կընձեռվեն: Կգա գործելու, ինչ-որ անսովոր բան ձեռնարկելու, նախաձեռնող լինելու համար հարմար ժամանակը: Դուք ձեզ հրաշալի կզգաք, խուճապի չեք մատնվի, կլսեք ինտուիցիայի հուշումները և ձեզ վրա կվերցնեք պատասխանատվությունն ու բոլոր կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք:

Շաբաթվա վերջին օրերին արժե ավելի մեծ ուշադրություն հատկացնել մտերիմներին: Մարդիկ, ովքեր թանկ են ձեզ համար, բարդ իրավիճակում կհայտնվեն, ձեր աջակցության կարիքը կունենան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապել չարժե. սա այն շաբաթը չէ, երբ ինչ-որ լավ ու օգտակար բան կարելի է արագ անել: Ինչքան շատ մտածելու ժամանակ ունենաք, այնքան մեծ կլինի ճիշտ որոշումներ ընդունելու ու նպատակին տանող ճիշտ ուղի ընտրելու հավանականությունը: Կարող եք դիմել խորհուրդների խնդրանքով, բայց ուշադիր ընտրեք, թե դրանցից որոնց կարելի է հետևել, իսկ որոնց՝ ոչ:

Այս շաբաթ պետք է մի քանի բարդ խնդիր լուծեք: Դժվարություններ կարող են ծագել կյանքի բոլոր բնագավառներում, բայց դրանցից ոչ մեկն անհաղթահարելի չի լինի: Աշխատանքի մեջ հաճախ կօգնի ուրիշի փորձը, իսկ անձնական հարաբերություններում՝ ձեր սեփական փորձը: Հիմա տեղի ունեցող շատ բան նման կլինի ոչ վաղ անցյալի իրադարձություններին:

Խուսափեք գերհոգնածությունից: Մեծ ծանրաբեռնվածության ու սթրեսային իրավիճակների պատճառով կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները. հոգ տարեք ձեր մասին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չնայած շաբաթը դժվարություններից զուրկ չի լինի՝ գերակշռող կլինեն դրական միտումները, և դա նկատելի կլինի հենց շաբաթվա առաջին օրերին: Աշխատեք ոչ մի հնարավորություն բաց չթողնել. դուք ձեր կյանքը դեպի լավը փոխելու շանս կունենաք, բայց դրա համար պետք է վճռական լինեք: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, այնպես որ՝ պետք է համբերությամբ զինվեք: Դա հատկապես կարևոր է աշխատանքի մեջ, քանի որ շատ խնդիրներ կլինեն, որոնք ոտքի վրա լուծել չի ստացվի:

Շրջապատի հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Չի բացառվում՝ մտերիմներից դժգոհություններ ունենաք, նրանք էլ՝ ձեզանից: Դրա մասին հանգիստ զրուցել չի ստացվի, այնպես որ՝ զրույցի համար ավելի անմեղ թեմաներ գտեք: Չեն բացառվում անսպասելի ծախսերը, որոնք հաճախ կապված կլինեն հարազատների համար ինչ-որ իրեր կամ տան համար տեխնիկա գնելու հետ:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լուրջ խնդիրներից կարող եք չվախենալ, բայց ահա առանց փոքրիկ տհաճությունների շաբաթը չի անցնի: Երբեմն կնյարդայնացնի այն խնդիրների քանակը, որոնք պետք է լուծեք: Հենց մի խնդիրը լուծեք, անմիջապես կհայտնվի մեկ ուրիշը և հանգստանալու ժամանակ չեք ունենա: Բարեբախտաբար, ամեն ինչից գլուխ հանելու համար բավականաչափ էներգիա, համառություն ու վճռականություն կունենաք:

Սեփական գործերի վրա կենտրոնանալ ամեն անգամ չի ստացվի, քանի որ շրջապատողները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Աշխատեք չմոռանալ սեփական հետաքրքրությունների մասին. ցավոք, վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի օգտվել ձեր բարությունից:

Բարդ պահերին շատ օգտակար կլինի մտերիմների աջակցությունը: Դրա շնորհիվ կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը, իսկ դրանք շատ անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր կլինի: Այդ հատվածը հատկապես կարևոր կլինի նրանց համար, ովքեր վերջերս լուրջ սխալներ են գործել ու զղջացել են դրանց համար. հիմա կարող եք ամեն ինչ ուղղել, եթե ժամանակը զուր չվատնեք: Պետք է արագ որոշումներ ընդունեք, երբեմն հույս դնեք միայն ինտուիցիայի հուշումների վրա. բարեբախտաբար, այն ձեզ հուսախաբ չի անի:

Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ և՛ աշխատավայրում, և՛ տանը: Բայց եթե վեճեր առաջանան, վշտանալ պետք չէ. դրանք այն վեճերից կլինեն, որոնց ժամանակ ճշմարտություն է ծնվում: Փոխադարձ դժգոհություններից, վիրավորանքներից ու անձերին անցնելուց կհաջողվի խուսափել:

Շաբաթվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Չի բացառվում՝ ստիպված լինեք զբաղվել միապաղաղ գործերով, որոնք կձանձրացնեն: Բայց ձեզ կհաջողվի չշեղվել, սխալներ չանել: Ամեն ինչին լուրջ մոտեցման շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկզբին իրադարձություններն արագ կզարգանան, պետք է արագ որոշումներ ընդունեք: Դրա հետ միասին, ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն, իսկ խորհրդի հարցով ոչ ոքի դիմել չեք կարողանա: Նույնիսկ սովորական խնդիրներից գլուխ հանելու համար ձեզ շատ ժամանակ է պետք: Ձգձգումներ հաճախ կառաջանան այն գործերում, որոնք մյուս մարդկանց հետ փոխգործակցություն են ենթադրում. պայմանավորվելը դժվար կլինի, իսկ գործընկերները կարող են հուսախաբ անել:

Շաբաթվա կեսին կգա նոր ծանոթությունների համար բարենպաստ ժամանակը, լավ կանցնեն գործնական ու անձնական հանդիպումները: Սրանք ամենահարմար օրերն են այն մարդկանց հանդիպելու համար, որոնց ուզում եք դուր գալ:

Իսկ ահա ավելի ուշ օգտակար կլինի միայնակ մնալը: Դուք գլուխ կհանեք սեփական զգացմունքներից ու ցանկություններից, կմտածեք ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին ու կհասկանաք, թե ինչում եք ճիշտ եղել և որտեղ եք սխալվել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը թեթև ու հաճելի կթվա, հակված կլինեք աչք փակել նրա վրա, ինչը ձեզ դուր չի գալիս: Բայց ավելի օգտակար կլիներ իրավիճակը իրատեսորեն գնահատելը, որը կարող է ձեր ուզածի նման բարենպաստ չլինել: Միայն այդպես կարող եք տեսնել այն հնարավորությունները, որոնք նախկինում չէիք նկատել: Ինչ-որ օգտակար ինֆորմացիա ստանալու, մյուսներից վաղ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք:

Շաբաթվա կեսը շատ արդյունավետ կանցնի: Դա հրաշալի ժամանակ է աշխատանքի ու ուսման համար: Դուք անկեղծորեն կհետաքրքրվեք բոլոր գործերով, որոնք ուշադրության կարիք կունենան, ոչինչ չեք հետաձգի, այնպես որ՝ մյուսներից շատ բան կհասցնեք անել:

Շաբաթվա վերջին օրերը հարմար են ոչ մեծ ուղևորությունների համար: Ընկերների ու մյուս մտերիմների հետ ճամփա գնալու դեպքում հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա առաջին օրերը ոչ միանշանակ են: Երբեմն կթվա, թե ոչինչ տեղի չի ունենում, գործերն առաջ չեն գնում, իսկ մարդիկ, որոնց հետ գործ ունեք, միայն ժամանակ են ձգում: Այս շրջանն օգտագործեք ուժերը հավաքելու ու ապագայի պլաններ մտածելու համար: Չի բացառվում՝ հենց հիմա հասկանաք, թե ինչի եք ուզում հասնել: Շրջապատողների հետ հարաբերությունները հարթ չեն լինի, բայց դուք կփորձեք խուսափել կոնֆլիկտներից ու ճիշտ կվարվեք:

Շաբաթվա երկրորդ կեսը խելամտություն ու զգուշություն է պահանջում: Կապերին ընտրողաբար մոտեցեք. վտանգ կա, որ ուրիշների ազդեցության տակ ընկնելով՝ ինքներդ ձեզ թակարդը գցեք: Բոլորին պետք չէ վստահել: Ցավոք, ձեր պատկերացումները երբեմն սխալ են: Ինչքան շուտ դա խոստովանեք, այնքան լավ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հազվադեպ հաջողակ կլինեք, բայց ջանքերի գնով հաջողության հասնել կարելի է: Դուք արագ կսովորեք և՛ ձեր, և՛ ուրիշների սխալների վրա, այնպես որ՝ հաջողության կհասնեք: Հին կոնֆլիկտները կարգավորելու, մարդկանց հետ լեզու գտնելու հնարավորություն կլինի: Սակայն նկատի ունեցեք, որ հիմա շրջապատողներն ավելի պահանջկոտ կլինեն ձեր հանդեպ, քան սովորաբար: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, դրա համար պետք է ջանքեր գործադրեք:

Լավ է խոստումներ չտաք. դրանք կատարելը դժվար կլինի, իսկ եթե խոստումը չպահեք, կփչացնեք ձեր հեղինակությունը: Դա հատկապես կարևոր է մտերիմների հետ շփումներում. խոսքերը քամուն մի տվեք, եթե ուզում եք պահպանել հարգանքն ու վստահությունը:

Շաբաթը վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր է: Առաջին հերթին դա վերաբերում է նրանց, ովքեր սպորտով են զբաղվում. ծանրաբեռնվածությունը հիմա անցանկալի է:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ բարդ ու ոչ միանշանակ պահեր կլինեն, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Կարևոր կլինեն վճռականությունն ու առաջատարի հատկանիշները, մյուսների համար պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը: Չի բացառվում՝ ձեր օգնությունը պետք գա մտերիմ մարդուն, նրան, ով նախկինում դժվար պահերին ձեզ շատ է աջակցել:

Աշխատանք սովորականից շատ կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք կատարել ուրիշների պարտականություններն ու ուղղել նրանց գործած սխալները: Նման պահերին դժվար կլինի չբարկանալը, բայց աշխատեք վերահսկել ձեզ: Հավասարակշռությունը կորցնելու դեպքում սխալներ կանեք:

Անձնական հարաբերությունները լարված կդասավորվեն: Դրանց պատճառը հին վիրավորանքներն ու անհասկացողությունը կլինեն: Ամեն ինչից գլուխ հանել կարող եք, բայց դրա համար համբերատարություն ու նրբանկատություն է պետք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց հետո կհարմարվեք ու կսկսեք նույնիսկ հաճույք ստանալ անակնկալներից: Ձեզ շատ պետք կգան ճկունությունն ու ցանկացած իրավիճակին տարբեր տեսանկյուններից նայելու ունակությունը: Այդ որակները թույլ կտան խուսափել կոնֆլիկտներից ու երկար վեճերից, հարաբերություններ պարզելուց, որոնք մեծ ուժեր կխլեին:

Դուք կփորձեք լավատես լինել ու պահպանել լավ տրամադրությունը, բայց ուժեղ ապրումներից չի հաջողվի խուսափել: Չի բացառվում՝ շաբաթվա վերջին փոխեք ձեր կարծիքը շրջապատողների մասին, ոչ վաղ անցյալի իրադարձություններին էլ նորովի նայեք: Հիմա ձեռք բերած փորձը բոլոր դեպքերում օգտակար կլինի:

Գումարի հետ զգույշ եղեք: Շաբաթվա սկզբին դրանք հաճույքով ծախսելու շատ հնարավորություններ կունենաք, բայց ավելի ուշ գումարն իսկապես կարևորի համար է պետք գալու:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝