Gushak.net
HY | RU

Շաբաթվա աստղագուշակ 25.09 - 01.10

Շաբաթվա աստղագուշակ 25.09 - 01.10
Այս հոդվածում՝ Շաբաթվա իրադարձությունները կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կարող են դնել, իսկ որոշումները, որոնք կընդունեք, լուրջ ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հետաքրքիր իրադարձություններ կբերի, որոնց կարող են հետևել կյանքում լուրջ փոփոխությունները: Միանգամից իրավիճակի մեջ կողմնորոշվել չեք կարողանա, չեք հասկանա՝ ինչպես պիտի ձեզ պահեք: Բայց հետո դա ձեզ կհաջողվի անել: Այս օրերը հարմար կլինեն նաև օգտակար սովորույթներ ձեռք բերելու, ձեզ վնասող ու ձեր առաջընթացին խանգարող բաներից ազատվելու համար: Դա զարմանալիորեն հեշտ կլինի:

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի և՛ գործնական կապերի, և՛ ընկերների ու մյուս մտերիմների հետ շփվելու համար: Շրջապատողներին դուք լավ կհասկանաք, հեշտությամբ կկռահեք նրանց ցանկություններն ու մտադրությունները: Ծրագրեր կառուցելիս հաշվի առեք ուրիշների հետաքրքրությունները, և դուք կհասնեք նրան, ինչին ձգտում եք:

Շաբաթվա երկրորդ կեսին լավ է խուսափեք սթրեսային իրավիճակներից ու շատ հոգնեցնող գործերից: Ձեզ օգտակար կլինի հանգիստը, իսկ պայմանները թույլ կտան փոքրիկ դադար վերցնել: Բաց մի թողեք այն մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունը, որոնց հետ վաղուց չեք շփվել. հանդիպումը և՛ հաճելի, և՛ օգտակար կլինի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ այնքան էլ հասարակ շաբաթ չի սպասվում: Բայց ծագած դժվարությունները հազիվ թե լուրջ լինեն ու հաստատ չեն ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Ամեն ինչ կստացվի, եթե համառություն դրսևորեք: Գործերում լավ է չհետևեք ուրիշի օրինակին, այլ աշխատեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Ձեր փորձարկումները հաջող կլինեն: Չնայած շրջապատողներին ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր արարքների դրդապատճառները, ձեր ճամփին կանգնել ոչ ոք չի համարձակվի:

Շաբաթվա առավելություններից մեկը ձեր վճռականությունն է լինելու: Դուք պատրաստ կլինեք ստանձնել այն, ինչը երկար հետաձգել եք, չեք վախենա պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ: Միայն շրջահայացության պակաս երբեմն կլինի: Աշխատեք նախապես գնահատել ձեր ամեն քայլի հնարավոր հետևանքները. դա թույլ կտա խուսափել հիասթափություններից:

Կուրախացնեն լավ փոփոխությունները անձնական հարաբերություններում: Հավանական են հաճելի անակնկալներ մտերիմներից, ինչպես նաև ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող լավ նորություններ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին հրաշալի գաղափարներ կունենաք ու նոր ծրագրեր, որոնց իրագործմանը կկարողանաք անցնել մոտ ժամանակներս: Դուք շատ ուշադիր կլինեք, կնկատեք այն, ինչը վրիպել է մյուսների աչքից: Սուր ինտուիցիան ձեզ ճիշտ ճանապարհով կտանի, թույլ չի տա լուրջ սխալներ անել: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ: Դուք մոտեցում կգտնեք մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք, շատերի հետ կընկերանաք:

Շաբաթվա կեսը հարմար կլինի աշխատանքի և մասնագիտական հարցերը լուծելու համար: Դուք ծրագրածից ավելին կհասցնեք, և կարևոր չէ՝ արդյոք ինչ-որ մեկը կօգնի ձեզ, թե ոչ: Որոշ Երկվորյակներ եկամուտները մեծացնելու շանս կունենան, և իհարկե, բաց չեն թողնի այն:

Շաբաթվա վերջին օրերը որոշակիություն ու պարզություն կբերեն կարևոր հարցերում: Դուք բավարար ինֆորմացիայի կտիրապետեք լուրջ որոշումներ ընդունելու, առաջնահերթությունները դնելու համար: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, նրանք չեն մերժի օգնության ձեր խնդրանքը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Արժե օգտվել դրանից վաղուց դրված նպատակներին հասնելու կամ կարևոր հարցերը լուծելու համար: Այս հատվածը հարմար կլինի նաև գործնական բանակցությունների համար: Որոշ Խեցգետիններ աջակցություն կստանան, որի հույսը չունեին ու կհասկանան, որ պատրաստ են շատ բարդ, մասշտաբային, բայց չափազանց հեռանկարային նախագիծ ստանձնելուն:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, չնայած՝ այն նույնքան արդյունավետ չի անցնի: Գործերը ավելի քիչ ոգևորությամբ կստանձնեք, նույնիսկ ամենահասարակ հարցերը լուծելու համար սպասվածից շատ ժամանակ կպահանջվի: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, իսկ դա կարող է լրջորեն վշտացնել: Հետևեք, որ ձեր բացասական հույզերի պատճառով մտերիմները չտուժեն:

Տանը հոգսեր շատ կլինեն: Որոշ կենցաղային խնդիրների լուծում ընկնելու է ձեր ուսերին: Դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, չնայած՝ ոչ միանգամից: 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը կարող է բարդ լինել: Այդ հատվածում շատ տհաճ իրադարձություններ տեղի չեն ունենա, ծրագրերը չեն խախտվի կամ լուրջ անհաջողության չեք հանդիպի, բայց իրավիճակը ճիշտ գնահատելը դժվար կլինի: Դուք կարող եք պատրանքներ կառուցել, ամպերում սավառնել, սխալ եզրահանգումներ անել, ինչի պատճառով ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, աստղերի աջակցությունն ավելի նկատելի կլինի, հնարավորություններ էլ ավելի շատ կբացվեն: Շատ գործերում հաջողակ կլինեք, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ լուրջ հույսեր չունեիք, լավագույն ձևով կավարտեք համարյա անհույս նախագծի վրա տարվող աշխատանքը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը շատ պետք կգա:

Շաբաթվա վերջին օրերի համար չարժե լուրջ գործարքներ ու խոշոր գնումներ ծրագրել: Լավագույն ժամանակը չի լինելու ֆինանսական հարցերը լուծելու համար, երկարաժամկետ համագործակցության պայմանները քննարկելն էլ ցանկալի չէ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը բավական անհանգիստ կլինի ու հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Նրա առաջին կեսին սովորականից հաճախ եք զբաղվելու ուրիշների գործերով, ուղղելու եք մյուսների գործած սխալները: Դա ձեզ հազիվ թե ուրախացնի, բայց բոլոր առաջադրանքները կփորձեք հնարավորինս լավ լուծել: Եթե օգնության կարիք ունենաք, այդ հարցով արժե դիմել փորձված համախոհներին: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից ու լարված պահերից:

Շաբաթվա երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր ու բարդ առաջադրանքների լուծմանը: Չի բացառվում պետք լինի մաս-մաս հավաքել կարևոր ինֆորմացիան, ոտքի վրա սովորել մի բան, ինչը կարող է պետք գալ: Օգտակար կլինի վաղուց ձեռք բերած փորձը: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք հարթել սուր անկյունները, որոշ ժամանակ ծախսել բոլորին դուրեկան լուծումներ փնտրելու համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հարմար կլինի աշխատանքի և բիզնեսի հետ կապված ցանկացած հարց լուծելու, գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, դրանց իրագործման հարցում կուզենան օգնել նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցները: Որոշ Կշեռքներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն ու նրանց շնորհիվ գործերում իրական բեկման կհասնեն: Եթե ինչ-որ մեկը որոշի վիճել ձեզ հետ, դա կփորձի զգուշորեն անել՝ պահպանելով լավ հարաբերությունները, խուսափելով շփման մեջ լարված պահերից: Հավանական են աշխատանքի հետաքրքիր առաջարկներ:

Ավելի ուշ հուզական դաշտը կկայունանա: Հետևեք ձեր տրամադրությանը: Ձեր ուժերի սահմաններում կլինի դատարկ բաների պատճառով չհուզվելն ու չբարկանալը, թույլ չտալը, որ փոքրիկ պատահարները կամ անհաջող զուգադիպությունները հուսահատեցնեն ձեզ: Ձեր բոլոր ապրումներն ավելի հեշտ կհաղթահարեք, եթե աշխատեք օգնել բարդ իրավիճակում գտնվող մարդկանց, կամ էլ պարզապես ինչ-որ օգտակար բան անել մյուսների համար:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Իրադարձությունները արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա. հաստատ չեք բողոքելու, իսկ ոտքի վրա որոշումներ ընդունելը ձեզ ծանոթ է: Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, չի բացառվում մասնագիտական աճը: Դուք հրաշալի գլուխ կհանեք ուրիշների ուժերից վեր եղած առաջադրանքներից: Չնայած գործեր սովորականից շատ կունենաք, ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների և զվարճանքների համար:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Ոչ բոլոր ծրագրերը կհաջողվի կյանքի կոչել, բայց դուք դրա պատճառով լուրջ չեք անհանգստանա: Հնարավոր են ձգձգումներ գործերում: Դժվարությունների կարող են բախվել փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղված Կարիճները: Դժվարությամբ ժամանակին կհավաքեք բոլոր փաստաթղթերը, անհրաժեշտ մարդկանց տեղում գտնել չեք կարողանա: Չի բացառվում պետք լինի հետաձգել նշանակված հանդիպումները, անորոշ ժամանակով հետաձգել այն ուղևորությունները, որոնց անհամբերությամբ եք սպասել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ շաբաթ է սպասվում: Հազիվ թե կարողանաք ամբողջությամբ խուսափել տհաճություններից ու լարված պահերից: Անսպասելի նոր գործեր կհայտնվեն, որոնք ուշադրություն կպահանջեն, դրանց պատճառով ստիպված եք լինելու հետաձգել ավելի վաղ սկսածը; Դա կարող է բարկացնել, բայց դուք կկարողանաք հաղթահարել հույզերը, հանգիստ ամեն ինչ կմտածեք ու օպտիմալ լուծում կգտնեք: Դա տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Ձեր տաղանդներին և ունակություններին կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել:

Շաբաթվա առաջին կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական հարցերը, որոշել ապագա գնումները, հասկանալ, թե ինչի վրա եք գումար ծախսելու, իսկ ինչի վրա խնայելու: Այստեղ կարող եք բացառապես սեփական խելամտությանը ապավինել, այդպես կկարողանաք խուսափել սխալներից: Ավելի ուշ կարող եք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նաև մտերիմների հետ շփվելու, ուղևորությունների, ընտանեկան միջոցառումների ու տոների համար:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա իրադարձությունները կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կարող են դնել, իսկ որոշումները, որոնք կընդունեք, լուրջ հետևանքներ կունենան: Չարժե ապավինել հաջողությանը: Եթե ձեր ուժերը ճիշտ գնահատեք ու հասկանաք՝ ինչ սպասել ուրիշներից, ապա սխալներ չեք անի:

Արժե զգույշ լինել գումարին և արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում: Խոշոր գործարքներ կնքելուց, լուրջ ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց առաջ երկար մտածեք: Եվ մի շտապեք ծախսել այն, ինչ կստանաք. այդ միջոցները շուտով կարևոր գործի համար են պետք գալու:

Ինտուիցիան կհուշի, որ շփումներին պետք է զգուշորեն մոտենալ: Բայց մարդկանց, որոնց հետ գործ կունենաք, երբեմն սխալ կգնահատեք: Հիշեք, որ չարժե վստահել առաջին տպավորությանը: Ավելի անվտանգ կլինի այն մարդկանց վրա հույս դնելը, որոնք նախկինում ձեզ բազմիցս աջակցել են, քան թե նոր համախոհներ փնտրել: Ընտանեկան և գործնական կապերն ամրապնդելու շանս կունենաք, բաց մի թողեք այն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել ավելի վաղ մտածածը: Ամենայն հավանականությամբ համառության կարիք է լինելու, և դուք անպայման այն կդրսևորեք: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ: Բայց դրանց առաջ նահանջելու փոխարեն դուք բոլոր հնարավորությունները կօգտագործեք անհրաժեշտ արդյունքն ստանալու համար, առաջ կշարժվեք: Դա շատերին դուր կգա: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Հնարավոր է և՛ գործնական, և՛ ընկերական հարաբերությունների սկիզբ:

Հիշեք, որ հիմա շտապել չարժե: Բարենպաստ պահին հանգիստ սպասելու ունակությունը կօգնի խուսափել և՛ մանր-մունր տհաճություններից, և՛ լուրջ խնդիրներից:

Շաբաթվա վերջը պատասխաններ կբերի ֆինանսների հետ կապված հարցերին: Դա հարմար ժամանակ է լինելու գործարքներ կնքելու համար: Կարող եք աշխատանքը փոխելու, երկարատև համագործակցություն սկսելու մասին որոշումներ ընդունել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հազիվ թե շատ արդյունավետ անցնի: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, մի որոշ ժամանակ անորոշության մեջ եք լինելու, փորձելու եք պարզել, թե ինչ է տեղի ունենում և ինչպես է պետք գործել: Ամենայն հավանականությամբ պիտի արագ և ինքնուրույն որոշումներ ընդունեք՝ ոչ ոքից աջակցություն, օգնություն կամ խորհուրդ չսպասելով: Դա այնքան էլ հեշտ չի լինի, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Հնարավոր է ոչ բոլոր գործերը կարողանաք ժամանակին ավարտել, հին պայմանավորվածություններն էլ կարող են խախտվել: Սակայն դա լուրջ հետևանքներ չի ունենա, արագ կկարողանաք լրացնել բաց թողածը:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Շաբաթվա երկրորդ կեսը ոչ միայն հագեցած ու հետաքրքիր, այլև շատ հաջող կլինի գործնական տեսանկյունից: Դուք կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը, պիտանի աշխատանքային կապեր ձեռք կբերեք: Սկսվող գործնական հարաբերությունները կարող են ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ բնույթ ստանալ:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝