Gushak.net
HY | RU

Շաբաթվա աստղագուշակ 26.10 - 01.11

Շաբաթվա աստղագուշակ 26.10 - 01.11
Այս հոդվածում՝ Գործել է պետք: Այս շաբաթը հաջող ու արդյունավետ կանցնի միայն այն դեպքում, եթե ձեռքերը ծալած չնստեք ու չսպասեք, որ ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ շատ պիտի աշխատեք, ընդ որում՝ բառի լայն իմաստով: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, հաճախ արդյունքների հասնելն ավելի բարդ կլինի, քան նախատեսել էիք: Բայց չարժե ո՛չ հանձնվել, ո՛չ էլ հուսահատվել: Դուք կկարողանաք հասնել դրված նպատակներին, ձեր կյանքը դեպի լավը փոխել, ինչպես նաև աջակցել մարդկանց, որոնց հանդեպ անտարբեր չեք:

Արժե հատուկ ուշադրություն դարձնել շաբաթվա երկրորդ կեսին: Այն նոր հնարավորություններով լի կլինի, բայց դրանցից օգտվելու համար կարգապահություն, կազմակերպվածություն և գործերին պատասխանատու վերաբերմունք է անհրաժեշտ: Աշխատեք չհիասթափեցնել նրանց, որոնք ձեզ վրա հույս են դրել և կատարել տրված բոլոր խոստումները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աստղերը ձեր կողմից կլինեն. կարող եք շատ բաների հասնել, եթե չծուլանաք: Հաջողության գլխավոր գաղտնիքն այն կլինի, որպեսզի ընտրեք ամենակարևոր նպատակը և հենց դրան հասնելուն ուղղեք հիմնական ջանքերը: Իհարկե, մեկ այլ բանով էլ պետք է զբաղվեք: Աշխատեք մանրուքների վրա շատ ժամանակ չծախսել ու չհուզվել, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա:

Նշանի շատ ներկայացուցիչների այս շաբաթ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց մոտեցում ցուցաբերելու կարողությունը: Հաճախ շրջապատողներին հասկանալուն կօգնի ինտուիցիան: Նույնիսկ եթե ձեր ծանոթները ինչ-որ բան կիսատ են ասում կամ փորձում են ձեզանից տեղեկատվություն թաքցնել, դուք ժամանակին ամեն ինչ կկռահեք:

Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնց վերջ տալու համար զղջում էիք: Որոշ Ցուլեր կկարողանան հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ հակասական, լարված ու հետաքրքիր շաբաթ է: Նրա իրադարձությունները մեկ արագ կզարգանան, մեկ էլ կարծես տեղում կդոփեն: Դուք բոլոր դեպքերում ձեզ հրաշալի կզգաք ու ձեզ այնպես կպահեք, ինչպես իրավիճակը կպահանջի: Երբեմն կնյարդայնացնի շրջապատողների անհասկացող լինելը, երբեմն կվիճեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, բայց շատ շուտով բոլորը կմոռանան ձեզ հակադրվելու մասին ու կընդունեն ձեր ճշմարտացիությունը:

Այս շաբաթ շատ բան պիտի սովորեք: Լավ նորությունն այն է, որ արագ կիրառում կգտնեք ստացված ինֆորմացիային ու նոր հմտություններին: Նշանի որոշ ներկայացուցիչներ նաև կծանոթանան մարդկանց հետ, որոնք կօգնեն բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ հաջողել բիզնեսում, նշանակալի առաջընթաց արձանագրել ստեղծագործական կյանքում:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթը ձեզ կօգնի շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ սկսեք նորովի նայել և՛ հին, և՛ ոչ վաղ անցյալի իրադարձություններին: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կազդեն ձեզ վրա, կոգեշնչեն, կհուշեն՝ ինչպես փոխել ծրագրերը: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց ավելի ազատ ու վստահ կզգան և վերջապես կստանձնեն այն, ինչով վաղուց էին ծրագրում զբաղվել:

Նկատի ունեցեք, որ հատկապես կարևոր գործերը լավ է չհետաձգեք: Դրանք ստանձնեք շաբաթվա սկզբին, և միայն այդ դեպքում հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն: Ավելի ուշ կենցաղային խնդիրներ կառաջանան, չի բացառվում՝ անսպասելի ծախսերի կարիք լինի, իսկ դուք ստիպված լինեք դրանց սովորականից շատ ժամանակ նվիրել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այն, ինչի համար օգնության ու աջակցության կարիք եք զգալու, արժե ծրագրել շաբաթվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածն է հարմար և՛ մտերիմների, և՛ գործընկերների հետ շփվելու համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, ցանկացած առաջարկի մերժումով են պատասխանում: Ամենավերջին դերը չի խաղա հմայքը:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Դա կապված կլինի նրա հետ, որ հուզական դաշտը առավել լարված կդառնա: Դուք կհուզվեք, հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը, կվիճեք մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Բայց լուրջ սխալներ չեք անի, իսկ իրավիճակը դեպի լավը փոխելու եղանակն անպայման կգտնեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի, բայց շաբաթն ընդհանուր առմամբ բավական հաջող կլինի: Կարող եք ստանձնել նոր գործերը, նաև այնպիսիք, որոնք բարդ, խճճված, ուշադրություն պահանջող են թվում: Ձեզ կհաջողվի շատ բաներից գլուխ հանել, լուծել խնդիրները, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Հաճախ օգտակար կլինեն հին կապերը, դուք օգնականներ կգտնեք այնտեղ, որտեղ նախկինում չէիք սպասում տեսնել:

Շաբաթվա կեսին անսովոր գաղափարներ կունենաք: Ամենայն հավանականությամբ, դրանք կապված կլինեն աշխատանքի կամ ձեզ համար կարևոր այլ ոլորտի հետ: Մի վախեցեք փորձարկումներ անելուց, նոր բան փորձելուց: Հաջողությունը հաճախ կուղեկցի ձեզ:

Շաբաթվա վերջին օրերին դժվար կլինի լավ տրամադրությունը պահպանելը: Աշխատեք այդ հատվածի համար ծրագրել այն գործերը, որոնք միշտ ուրախացնում են: Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ բավական նյարդային շաբաթ է սպասվում: Այն կարող է տհաճ անակնկալներ բերել: Չեն բացառվում իրադարձությունները, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, առօրյա գործերից լրիվ նորերին անցնել: Պատրաստ եղեք ոտքի վրա սովորել: Երբեմն ձեր ուսուցիչները կդառնան մարդիկ, որոնց հանդեպ նախկինում ո՛չ հարգանք էիք տածում, ո՛չ էլ համակրանք. հարաբերությունները նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն:

Հնարավոր են ուղևորություններ, այդ թվում՝ չծրագրված: Չեն բացառվում շփումները հեռվից եկած մարդկանց հետ: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան կարող էիք ենթադրել: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան մեծացնել իրենց եկամուտները:

Շաբաթվա վերջին արժե հաճելի բան ծրագրել. դրական հույզերը ձեզ չեն խանգարի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ արդյունավետ շաբաթ է: Այն ձեզ հնարավորություն կտա գլուխ հանել շատ ու շատ գործերից, լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Կկարողանաք գլուխ հանել հին խնդիրներից, պատասխաններ գտնել հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Ապագայի ծրագրերում պարզություն և որոշակիություն կմտնի, դուք ձեզ վստահ կզգաք ու ոգևորությամբ կստանձնեք մտածածը կյանքի կոչելը: Շատ բան սպասվածից լավ կստացվի:

Բարենպաստ շաբաթ է գործնական ու անձնական հանդիպումների, այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք հմայիչ կլինեք, հազիվ թե ինչ-որ մեկը անտարբեր մնա ձեր հանդեպ: Չի բացառվում սերն առաջին հայացքից, սիրային պատմության սկիզբը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարևոր կլինի ինքներդ ձեզ վերահսկելն ու պրովոկացիաներին չտրվելը: Այս շաբաթ շատ կարևոր կլինեն խելամտությունն ու ինքնուրույն որոշումներ ընդունելու, ձեզ վրա պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը: Ժամանակ առ ժամանակ խելամիտ խորհուրդներ կստանաք, բայց այնտեղ, որտեղ խոսք գնա իսկապես կարևորի մասին, կարող եք հույս դնել միայն ձեզ վրա:

Շաբաթը կարող է բավական հոգնեցնող լինել. գործեր սովորականից շատ կլինեն, դրանք բավական միապաղաղ կլինեն, երբեմն կձանձրացնեն: Կուզենաք ամեն ինչից արագ գլուխ հանել, բայց դա միշտ չէ, որ հնարավոր կլինի:

Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից հանգիստ կանցնի: Այն թույլ կտա զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Իսկ մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, ձեր շատ գաղափարներ կաջակցեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործել է պետք: Այս շաբաթը հաջող ու արդյունավետ կանցնի միայն այն դեպքում, եթե ձեռքերը ծալած չնստեք ու չսպասեք, որ մեկ ուրիշն է ձեր խնդիրները լուծելու: Չի բացառվում՝ նոր առաջադրանքներ լինեն: Դրանք այնքան դժվար չեն լինի, որքան սկզբում կթվան: Բայց դրանք կկարողանաք միայն ինքնուրույն լուծել. խորհուրդներն ամենայն հավանականությամբ անօգուտ են լինելու:

Շաբաթվա սկզբին հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ, վեճեր: Բայց ավելի ուշ բոլորը կընդունեն ձեր ճշմարտացիությունը, կհասկանան, որ դուք նկատել եք այն, ինչին մյուսներն ուշադրություն չեն դարձրել: Հենց ձեր գիտելիքների ու համարձակ գաղափարների շնորհիվ հաջողությամբ ավարտին կհասնի այն նախագծերի վրա տարվող աշխատանքը, որոնք համարյա անհույս էին թվոմ:

Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն հաջող զուգադիպություններով ու հաճելի հանդիպումներով: Դրանք բարենպաստ կլինեն շփումների համար, լի կլինեն սիրային պահերով:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր կլինի ամպերում չսավառնելը, առավելագույնս իրատես եղեք: Փաստացի դրանից են կախված լինելու այս շաբաթվա հաջողությունները: Ձեզ վրա չափազանց շատ բան մի վերցրեք, լուրջ հույսեր մի փայփայեք, որ միայնակ կարողանալու եք աշխարհը դեպի լավը փոխել: Ամենայն հավանականությամբ օգնության կարիք եք ունենալու: Լավ նորությունն այն է, որ այն արագ ստանալ չի ստացվի:

Ինչով էլ զբաղվեք, ուշադիր եղեք մանրուքներին: Դրանք ավելի կարևոր կլինեն, քան կարող են սկզբում թվալ: Մի լսեք նրանց, որոնք կոչ են անում հույս դնել հաջողության վրա ու հոսանքով լողալ: Իրավիճակը լրիվ այլ բան է պահանջում՝ լավ մտածված, վճռական գործողություններ:

Չի բացառվում՝ հոգսեր սովորականից շատ լինեն: Բայց դուք ժամանակ կունենաք մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց ուշադրություն դարձնելու համար, որոնք վերջին շրջանում ձեզ հետ զրույցների կարիքը շատ էին զգում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթը ձեզ հնարավորություն կտա ինչ-որ բան փոխել կյանքում: Նկատի ունեցեք, որ հիմա արժե ավելի շատ հոգ տանել ապագա բարեկեցության մասին, քան անհանգստանալ այսրոպեական հաջողությունների համար: Ուշադրություն դարձրեք մասշտաբային, երկարաժամկետ նախագծերին, ծրագրերը քննարկեք նրանց հետ, որոնք թեկուզ գոնե տեսականորեն կարող են օգնել կյանքի կոչել դրանք:

Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ, պատահարներ, որոնք կխախտեն ձեր ծրագրերը: Այստեղ խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, այլ մանրուքների, որոնք չպիտի փչացնեն ձեր տրամադրությունը, ստիպեն հրաժարվել մտածածից:

Ընտանեկան գործերն ավելի մեծ ուշադրություն կպահանջեն, քան սովորաբար: Մտերիմները աջակցության ու հոգատարության կարիք կունենան, հաճախ կդիմեն խնդրանքով: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքն ունենա. աշխատեք չմերժել նրան:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝