Gushak.net
HY | RU

Շաբաթվա աստղագուշակ 30.10 - 05.11

Շաբաթվա աստղագուշակ 30.10 - 05.11
Այս հոդվածում՝ Այս շաբաթ շատ կարևոր կլինի բարեհամբույր լինելն ու շրջապատողների հետ դատարկ բաների պատճառով չվիճելը, թեժ վեճերից ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ դուք մեծ հաջողությունների կհասնեք, եթե արագ ու վճռական գործեք: Օգտակար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելը. դուք կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, առաջ անցնել մրցակիցներից: Ձեզ կօգնի նաև մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց ձեր կողմը գրավելու ունակությունը: Ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կլինի: Նրանց աջակցությամբ դուք կանեք այն, ինչը նախկինում համարյա անհնար է թվացել:

Շաբաթը հետաքրքիր նորություններ կբերի: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա կամ հուշել, թե ինչպես գործեք հետո: Դուք կհասկանաք, որ չարժե հնից կառչել, կսկսեք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում և արագ կհասնեք առաջին հաջողություններին:

Էներգիա շատ կունենաք, գերհոգնածությունից կարող եք չվախենալ, նույնիսկ եթե այս շաբաթ զբաղվեք ինչ-որ բարդ բանով, մի քանի ուղևորություն կատարեք, խախտեք օրվա գրաֆիկը: Բայց օրգանիզմը հատուկ փորձության ենթարկել էլ չարժե:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր ուժերի սահմաններում կլինի համարյա անհնարինն անելը: Կարևոր կլինի ժամանակին առաջնահերթությունները որոշելը, հասկանալը, թե արդյոք արժե մեկ կարևոր գործի վրա կենտրոնանալ, թե լավ է զբաղվել ինչ-որ մեկ այլ, թեկուզ ոչ այնքան նշանակալի, բայց էլի ակտուալ բանով: Նման որոշումները պիտի ինքնուրույն ընդունեք: Ինչ-որ մեկի օգնության կամ խորհրդի կարիքը չի լինի:

Սովորականից շատ պիտի աշխատեք: Պիտի ոչ միայն առօրյա առաջադրանքները լուծեք, այլև նոր բան սովորեք: Հավանական է դուք միանգամից գլխապտույտ հաջողությունների չհասնեք: Դա բացատրելի կլինի. հիմա խոսքը ավելի շատ ապագա բարեկեցության հիմքերը դնելու մասին է: Ժամանակի ընթացքում պարգևատրում կստանաք, իսկ հիմա միայն պիտի համբերությամբ զինվեք:

Շաբաթը հարմար կլինի և՛ կոլեգաների, և՛ մտերիմների, և՛ ծանոթների, և՛ ինքներդ ձեզ հետ կարևոր բաների մասին պայմանավորվելու համար: Դա արագ անել չի ստացվի: Պատրաստ եղեք մի քանի փորձ ձեռնարկելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հաջող կդասավորվի, եթե նրա առաջին կեսին դուք մանրուքները սրտին մոտ չընդունեք: Այո, ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ, բայց անհաղթահարելի խոչընդոտներ ձեր ճանապարհին չեն առաջանա, իսկ ցանկացած հարցի պատասխան շուտով կգտնվի:

Ուշադրություն դարձրեք շրջապատողների հետ ձեր հարաբերություններին: Հնարավոր է հասկանաք, թե ինչու են վերջին ժամանակներս տարաձայնություններ շատ առաջանում ու գտնեք դրանց վերջ տալու ձևը: Մտերիմները հաճախ պիտանի խորհուրդներ կտան: Դուք կուզենաք հետևել դրանց:

Գործեր շատ կունենաք: Միանգամից գլուխ չեք հանի, թե դրանցից որոնք են շտապ ու կարևոր, իսկ որոնք կարելի է առանց կորուստների հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Շաբաթը հարմար կլինի հյուրեր ընդունելու, ընտանեկան տոներ կազմակերպելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հատկապես շաբաթվա սկզբին կարևոր կլինի վեճերից խուսափելը: Դուք շրջապատողների հետ ամեն հարցում համաձայն չեք լինի: Բայց ձեր ճշմարտացիությունն ապացուցել ամեն անգամ արագ չի ստացվի, պիտի ժամանակ վատնեք բացատրությունների վրա, որոնք բոլորը չէ, որ ուշադիր կլսեն: Երբեմն արժե բացատրությունները նվազագույնի հասցնել ու պարզապես վարվել այնպես, ինչպես ճիշտ եք համարում:

Կարող եք հաջողության հասնել աշխատանքի մեջ: Դրանց հասնելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր սովոր են ուշադրություն դարձնել մանրուքներին: Նոր բան մտածելու կարիք ամեն անգամ չի լինի: Հաճախ անհրաժեշտ արդյունքն ստանալու համար բավարար կլինի հրահանգներին հետևելը:

Ուսման մեջ հաջողությունների հասնելը հեշտ չի լինի: Երբեմն հասարակ բաները մտապահելու կամ էլ հեշտ առաջադրանքները լուծելու համար մեծ ջանքեր պիտի գործադրեք: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի և աջակցության խնդրանքով:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե մեծ ծրագրեր ունեք, դրանց իրագործումը մի հետաձգեք: Հենց շաբաթվա առաջին օրերն են հարմար լինելու կարևոր գործերի, բարդ հարցերը լուծելու համար: Այս հատվածում համախոհների գտնելը դժվար չի լինի: Հնարավոր է ձեզ հաջողվի ստանալ շատ ազդեցիկ անձանց աջակցությունը:

Գրավիչ հեռանկարներ կբացվեն աշխատավայրում: Չի բացառվում՝ ձեզ նոր պաշտոն առաջարկեն, հնարավորություն տան զբաղվել նրանով, ինչը ձեզ շատ է հետաքրքրում: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Կոլեգաների և գործընկերների հետ լավ հարաբերությունները կհեշտացնեն շատ առաջադրանքների լուծումը:

Շաբաթը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պաշտոնական հարցումներ կազմելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Այստեղ հաջողակ կլինեք. և՛ պետք եղած մարդիկ տեղում կլինեն, և՛ բյուրոկրատական արգելքներ հաղթահարելու կարիք չի լինի, և՛ թղթերը ձևակերպելու համար շատ ժամանակ չի պահանջվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հավաքեք մտքերն ու լուրջ տրամադրվեք: Կթվա, թե շաբաթվա առաջին օրերը աշխատանքային հերոսությունների ժամանակ չեն, ավելի օգտակար է հանգստանալը, քան աշխատանքի վրա կենտրոնանալը; Բայց կլինեն գործեր, որոնք չի կարելի հետաձգել: Դրանց պատասխանատու վերաբերվեք, և ավելի ուշ ստիպված չեք լինի զղջալ, որ ժամանակը զուր վատնել եք:

Չի բացառվում, որ այս շաբաթ ստիպված լինեք բարդ զրույցներ վարել, խոսել այնպիսի բաների մասին, որոնք պարզապես կուզենայիք մտքից մի կողմ վանել: Դուք կկարողանաք ձեզ բարեհամբույր պահել նույնիսկ նրանց հետ, ովքեր պատրաստ չեն կառուցողական երկխոսության: Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, դուք բոլորին դուրեկան լուծումներ կգտնեք:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ամենամտերիմների հետ: Նրանց հետ շփումները դրական հույզեր կպարգևեն, կոգեշնչեն: Ձեզ լավ խորհուրդներ կտան: Հետևեք դրանց ու շուտով կտեսնեք, որ կյանքը դեպի լավն է փոխվում:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավական անհանգիստ, բայց հետաքրքիր շաբաթ է սպասվում: Ամենայն հավանականությամբ պիտի լրիվ նոր բանով զբաղվեք, և գործը ձեզ այնքան կգրավի, որ կուզենաք փոխել ապագայի ծրագրերն ու ձեր սովորույթները: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Դուք ամենատարբեր մարդկանց հետ կհանդիպեք, շատերին դուր կգաք, բոլորի հետ հրաշալի լեզու կգտնեք: Այս շաբաթ սկսվող հարաբերությունները օգտակար կլինեն ձեզ համար:

Դուք շատ բան կսովորեք շրջապատողներից, և հաճախ դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Ուրիշի փորձին ապավինելով՝ դուք արագ նպատակին տանող ուղի կգտնեք, լուրջ սխալներ չեք անի: Այս շաբաթ ընդունած որոշումները կարող են ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ բացել:

Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Դուք կմտերմանաք նրանց հետ, ում հետ առաջ դեպքից դեպք էիք շփվում, կհասկանաք, որ թերագնահատել եք որոշ ծանոթների: Չի բացառվում անսովոր, գրավիչ սիրային պատմության սկիզբը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ շատ կարևոր կլինի բարեհամբույր լինելն ու շրջապատողների հետ դատարկ բաների պատճառով չվիճելը, թեժ վեճերից խուսափելը: Լուրջ կոնֆլիկտների պատճառներ չեն լինի, բայց նույնիսկ դատարկ բանի պատճառով տարաձայնությունները մեծ ուժեր կխլեն ու կշեղեն գործերից: Աշխատեք ուշադրություն չդարձնել շրջապատողների փոքրիկ թերացումներին, ներողամիտ լինել ուրիշի թուլությունների հանդեպ: Դա օգուտ կտա հարաբերություններին, թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Գործեր սովորականից շատ կունենաք: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը, որպեսզի հիմար բաների վրա շատ ժամանակ չվատնեք: Լսեք ինտուիցիային, որը միշտ կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ: Չեն բացառվում նվերներն ու անակնկալները, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև դրամական մուտքերը անսպասելի աղբյուրներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք օգտակար բաներ շատ կիմանաք: Բայց մի շտապեք այդ ինֆորմացիայով ամեն պատահածի հետ կիսվել: Հիմա գաղտնիքները բացելու ժամանակը չէ, չարժե անկեղծ զրույցներ վարել քիչ ծանոթ մարդկանց հետ: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի գործնական հարաբերություններում: Ձեր թշնամիներին կարող է հայտնի դառնալ այն, ինչը կնախընտրեիք թաքցնել:

Ինչքան էլ ուզենաք նոր բան ստանձնել, աշխատեք նախ գլուխ հանել ընթացիկ գործերից, կատարել ավելի վաղ տված խոստումները: Կարևոր կլինի այն մարդկանց չհիասթափեցնելը, որոնք ձեզ վրա հույս են դրել: Դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին:

Հավանական են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք հաճելի կլինեն, դուք ուրախությամբ ինչ-որ բան կգնեք ձեր կամ ձեր մտերիմների համար, իրեր ձեռք կբերեք, որոնց մասին վաղուց էիք երազում: Շաբաթվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հագեցած շաբաթ է սպասվում: Շատ բան պիտի հասցնեք, ուստի որոշ օրերի ձեր ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Չնայած ամեն անգամ չի հաջողվի խուսափել դատարկ խառնաշփոթից, դուք դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք վատնի: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ դառնալ, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև ընկերներ:

Շրջապատողների հետ ձեր հարաբերությունները ընդհանրապես կարող են նկատելիորեն փոխվել: Հնարավոր է ձեր ծանոթներից մեկին լրիվ նոր լույսի ներքո տեսնեք: Նախկինում մակերեսային կամ պարզապես ֆորմալ բնույթ կրող կապերն ավելի կխորանան, լուրջ բնույթ կստանան: Չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները, հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ:

Այս շաբաթ դուք կկարողանաք հաջողություների հասնել բարդ գործերում, լուծել այն հարցերը, որոնց շուրջ նախկինում շատ եք մտածել: Դուք ձեզ գովելու առիթ կունենաք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի շաբաթ է ձեր աշխատանքի, բիզնեսի, կարիերայի զարգացման հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ դուք ձեր առաջ իրական նպատակներ կդնեք և դրանց հասնելու համար ամենաարդյունավետ մեթոդները կընտրեք: Դատարկ բաների վրա ժամանակ վատնելու, աննշան հարցերի լուծմամբ զբաղվելու կարիք չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դա հանձնարարել:

Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Հաճախ դրանք կապված կլինեն հաճելի իրադարձությունների հետ, օրինակ՝ որոշ հարազատների այցելության, հյուրեր ընդունելու, ընտանեկան տոնի, որի համար անսպասելի առիթ կստեղծվի: Հենց տանը արժե հանդիպել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այդպես ձեզ ավելի հարմարավետ կզգաք:

Կուզենաք ուրախացնել ձեզ ու ձեր մտերիմներին, և դուք բաց չեք թողնի դա անելու հնարավորությունը: Կարող եք ուղևորություններ ծրագրել, գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար: Ապագայի մասին մտորումները կօգնեն դրական տրամադրվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շրջապատողներին մոտեցում գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Երբեմն դուք շատ կաշխատեք ինչ-որ մեկին դուր գալ, իսկ արդյունքում միայն անհարմար վիճակում կհայտնվեք: Իսկ եթե ձեզ բնական ու անկաշկանդ պահեք, ամեն ինչ հաջող կդասավորվի:

Չարժե չափազանց շատ բան սպասել կոլեգաներից ու գործընկերներից: Նրանք երբեմն անուշադիր կլինեն, իսկ հաճախ պարզապես ձեզանից քիչ հետաքրքրված կլինեն ընդհանուր գործի հաջողությամբ: Ուստի կարևոր առաջադրանքները պետք է ինքնուրույն լուծել: Եթե ձեզ ինչ-որ մեկը օգնում է, արժե համոզվել, որ ամեն ինչ ճիշտ է արվում:

Հարմար շաբաթ է լինելու կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Հիմա դա հեշտությամբ կստացվի: Դուք սովորույթներից չեք կառչի, չեք վախենա դուրս գալ հարմարավետության դաշտից: Ուստի շաբաթը բազում վառ տպավորություններ կպարգևի:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝