Gushak.net
HY | RU
☰

2026 թվականի նոյեմբերի 21-ի աստղագուշակը․ մի շտապեք որոշումներ կայացնել

Նոյեմբերի 21-ի աստղագուշակ՝ մի շտապեք որոշումներ կայացնել
Այս հոդվածում՝ 2026 թվականի նոյեմբերի 21-ի աստղագուշակը բոլոր նշանների համար․ ֆինանսներ, հարաբերություններ, նոր ծանոթություններ և շաբաթ օրվա ծրագրեր։

Պարտադիր չէ ամենակարևոր գործը վաղ առավոտյան սկսել։ Եթե հնարավոր է այն մի փոքր հետաձգել, այդպես էլ արեք։ Օրվա առաջին կեսին շատերը կարող են սուր արձագանքել նույնիսկ աննշան դեպքերին, և մարդիկ, որոնք իրականում նույն նպատակն ունեն, կարող են թեժ վիճել մանրուքների շուրջ։ Այդ պահին մի պատասխանեք հուզված և մի որոշեք, թե ինչի վրա ծախսել գումարը․ դեռ դժվար կլինի հասկանալ, թե որ ծախսերն են արդարացված։

Ավելի ուշ հնարավորություն կունենաք հանգիստ մտածել այն գործերի մասին, որոնց վրա անցնող շաբաթ շատ ուժ եք ծախսել։ Գուցե մի առաջադրանք հետաձգեք, որպեսզի կենտրոնանաք մյուսի վրա։ Այդ ընթացքում կարող են բացվել լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություններ։ Իսկ նրանք, ովքեր մտածում էին՝ որտեղ ներդնել միջոցները, ավելի հստակ կհասկանան, թե որ տարբերակն է իրենց հարմար։

Մտերիմները հնարավորություն կունենան պարզելու, թե ինչու չէին կարողանում համաձայնության գալ։ Վերջերս տեղի ունեցած վեճի պատճառը կարող է պարզ թյուրիմացություն լինել։ Երբ դա պարզվի, ավելի հեշտ կլինի որոշել՝ ինչ անել միասին։ Սիրահարները օրվա երկրորդ կեսին ժամանակ կունենան խոսելու զգացմունքների մասին և լսելու, թե ինչ է ուզում իրենց կողքին գտնվող մարդը։

Խոյ

Սկսեք այն գործից, որն այսօր իսկապես պետք է ավարտել։ Շաբաթ օրը հաջող կանցնի, թեև հնարավոր է՝ չհասցնեք անել այն ամենը, ինչ պլանավորել եք։ Առավոտյան կուրախացնի երկար ժամանակ անհանգստացնող հարցի պատասխանը կամ հեռվից ստացած հաճելի լուրը։ Եթե ափսոսում եք, որ դադարել եք շփվել հին ծանոթներից մեկի հետ, առաջինը գրեք նրան։ Բավական է ցույց տալ, որ ուրախ եք կրկին լսելու նրան․ ամենայն հավանականությամբ՝ նա սիրով կարձագանքի։

Օրվա կեսին կենտրոնացեք ֆինանսական հարցերի վրա։ Որոշ Խոյեր լուր կստանան առաջիկայում սպասվող խոշոր գումարի մասին։ Հնարավոր է նաև զրույց աշխատանքի կամ սեփական գործի վերաբերյալ։ Առաջարկը կարող է անսովոր ու գայթակղիչ թվալ, բայց առայժմ խոսքը միայն գաղափարի մասին կլինի։ Պայմանները քննարկել և որոշել՝ արդյոք այն ձեզ հարմար է, կհաջողվի մի քանի օր անց։

Սիրելի մարդու հետ հարաբերություններում շատ բան կմնա սովորականի պես, և հենց դա էլ կուրախացնի։ Եթե աջակցության կարիք ունենաք, այն գտնելու համար հեռու գնալ պետք չի լինի։ Իսկ եթե փոփոխություն ցանկանաք, օրվա երկրորդ կեսին կարող եք երկուսով գնալ մի տեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել։ Նույնիսկ կարճ ուղևորությունը կօգնի շեղվել առօրյա գործերից։

Ցուլ

Առավոտյան արժե քննարկել այն հարցը, որի շուրջ երկար ժամանակ մտածել եք մտերիմների հետ։ Հնարավոր է՝ հենց հիմա պարզ դառնա՝ ինչից սկսել, և ինչն է յուրաքանչյուրիդ ուժերի սահմաններում։ Կհայտնվեն նաև սեփական մտահղացումներ, որոնց կուզենաք վերադառնալ առաջիկա օրերին։ Եթե որևէ գործ ուժ է պահանջում և կարող եք դրա համար ժամանակ ընտրել, զբաղվեք դրանով ավելի վաղ․ օրվա երկրորդ կեսին կարող եք հոգնածություն զգալ։

Օրվա կեսը ֆինանսական առումով ուրախալի կլինի։ Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրից։ Այդ ժամանակահատվածը հարմար է նաև խոշոր գնումների համար։ Երեկոյան մոտ ավելի դժվար կլինի անցնել գայթակղիչ առաջարկի կողքով և դրա հետ մեկտեղ չգնել մի բան, որի կարիքը բոլորովին չունեք։

Հնարավոր են հաճելի հանդիպումներ և նոր ծանոթություններ։ Սակայն դրանք ձեզ չեն պարտավորեցնում անմիջապես որոշել, թե ինչ է լինելու հետո։ Ցուլերին, որոնց սիրային հարաբերությունները նոր են սկսվել, կարևոր է չշտապել երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Քանի դեռ նոր եք ճանաչում միմյանց, կարելի է ուրախանալ փոխադարձ հետաքրքրությամբ և չփորձել գուշակել հարսանիքի օրը։ Այդպես երկուսիդ էլ ժամանակ կմնա սեփական զգացմունքները հասկանալու համար։

Երեկոյան ընտրեք ձեզ հոգեհարազատ զբաղմունք, որի համար ստիպված չեք լինի վերջին ուժերը հավաքել։

Երկվորյակներ

Ընտանեկան կարևոր հարցի վերաբերյալ լավ լուրերը կարող են վերջ տալ վերջին շրջանում ձեզ անհանգստացնող մտահոգություններին։ Հնարավոր է նաև առիթ լինի լուծելու մի խնդիր, որը անհանգստացնում էր ձեր մտերիմներին։ Եթե դուք կամ հարազատներից մեկը մասնակցում է դատական գործընթացի, կարող են լուրեր ստացվել, որ այն մոտենում է ձեզ համար բարենպաստ ավարտին։ Սա դեռ վերջնական որոշում չէ, բայց ապագային հույսով նայելու պատճառները կավելանան։

Շփումը մեծ ուրախություն կբերի։ Եթե պատրաստ եք նոր ծանոթության, մի մերժեք ցուցահանդեսի, համերգի կամ ձեր նախընտրած այլ միջոցառման գնալու հնարավորությունը։ Զրույցը կարող է ինքնաբերաբար սկսվել․ երբ երկուսդ էլ կիսվելու բան ունեք, ծանոթանալու առիթ երկար փնտրելու կարիք չի լինի։ Լավ փոփոխություններն առավել նկատելի կլինեն անձնական կյանքում։

Կեսօրից հետո գումար կարող է ստացվել նոր աղբյուրից։ Որոշ Երկվորյակներ կհասկանան, թե ինչով կարող են լրացուցիչ վաստակել։ Երեկոյան ձեզ կարող են հետաքրքիր առաջարկ անել, որի իրականացումը բավական հեռավոր ապագայում է։ Քննարկումը կշարունակվի հետո․ այսօր կարելի է պարզապես ուրախանալ հեռանկարով՝ չանհանգստանալով վերջնական պայմանավորվածությունների մասին։

Խեցգետին

Առավոտյան ծագած ինքնատիպ գաղափարը լավ կլինի անմիջապես գրի առնել, նույնիսկ եթե հիմա այն գրեթե անիրագործելի է թվում։ Հատկապես ափսոսալի կլինի մոռանալ մի փոքրիկ մանրուք, որի շնորհիվ ամեն ինչ կարող է ստացվել։ Հանգամանքները շուտով կարող են փոխվել, և այդ ժամանակ պետք կգան ոչ միայն ընդհանուր գաղափարը, այլև առաջին քայլերի մասին ձեր պատկերացումները։ Պետք չի լինի նորից մտածել այն, ինչն արդեն մի անգամ հաջողվել է գտնել։

Օրվա կեսին ընտրողաբար մոտեցեք նոր ծանոթություններին։ Ինչ-որ մեկը կարող է անմիջապես ուժեղ տպավորություն թողնել, բայց հմայքը դեռ չի նշանակում բարի մտադրություններ։ Կա վտանգ տարվելու մի մարդուով, որը դիտավորյալ մոլորեցնում է ձեզ։ Ժամանակ տվեք ձեզ՝ նրան ավելի լավ ճանաչելու համար։

Այն Խեցգետինները, որոնք վաղուց են սիրելի մարդու հետ, հազիվ թե խնդիրներ ունենան սիրային հարաբերություններում։ Երեկոյան երկուսդ էլ հնարավորություն կունենաք հետաձգելու գործերը և միմյանց տրամադրելու այնքան ուշադրություն, որքան կուզենաք։

Նրանց, ովքեր պատրաստ են արտաժամյա աշխատել կամ վճարովի ծառայություն մատուցել, շաբաթ օրը լավ վաստակ է խոստանում։ Դուք ողջամիտ ձևով կօգտագործեք ստացած գումարը։ Պարտադիր չէ բոլորովին նոր զբաղմունք փնտրել․ կարելի է ստանձնել նաև այն աշխատանքը, որին լավ եք տիրապետում և պատրաստ եք անել հանգստյան օրը։

Առյուծ

Վերադարձեք այն մտահղացմանը, որը ժամանակին այդպես էլ մնաց թղթի վրա։ Այս անգամ հանգամանքներն ավելի բարենպաստ կդասավորվեն, իսկ կողքին կարող են հայտնվել մարդիկ, որոնց նույնպես հետաքրքրում է այդ ծրագիրն իրականացնելը։ Հնարավոր է՝ միասին ավելիին հասնեք, քան ակնկալում էիք։

Օրը կուրախացնի հաճելի ծանոթություններով։ Դրանք կարող են սկիզբ դնել արդյունավետ համագործակցության, երկարատև ընկերության կամ սիրային պատմության։ Աստղերը բարեհաճ կլինեն նաև նրանց հանդեպ, ովքեր վաղուց են սիրելի մարդու հետ։ Սովորական առօրյան կխախտի փոքրիկ անակնկալը կամ ուշադրության նշանը, որից շատ կուրախանաք։

Ընտանեկան հանդիպումները լավ կանցնեն, իսկ հարազատները կգնահատեն ձեր օգնությունը։ Եթե մտերիմներից մեկի հետ վիճել եք և ուզում եք հաշտվել, պարտադիր չէ սպասել, որ նա առաջին քայլը կանի։ Ձեր նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կուրախացնի նրան, և զրույցը հեշտ կընթանա։

Հնարավորություն կունենաք լուծելու ֆինանսական խնդիրը, որը վերջին շրջանում անհանգստացնում էր ձեզ։ Նրանց, ովքեր վաճառքի են հանել թանկարժեք իր, մեքենա կամ հողատարածք, կարող է հանդիպել գնորդ, որը պատրաստ կլինի ընդունել բոլոր պայմանները։

Կույս

Ձեր դիտողականությունը պետք կգա ոչ միայն ձեզ։ Հնարավոր է՝ մտերիմից ավելի շուտ նկատեք, թե ինչի կարող են հանգեցնել նրա քայլերը, և փորձեք նրան զերծ պահել չմտածված արարքից։ Զրույցը դժվար կլինի․ պետք է նրբանկատորեն մատնանշել սխալը, ապա լսել դիմացինի տեսակետը, որը կարող է անհեթեթ թվալ։ Բայց մտերիմին տհաճություններից պաշտպանելու հնարավորությունն արժե այդ ջանքերին։

Սեփական գործերը կարգավորելուն կօգնի հետևողական գործելու և մանրուքները ժամանակին նկատելու ձեր սովորությունը․ այդպես սխալը դեռ հեշտ կլինի ուղղել։

Հաջող օր կլինի այն Կույսերի համար, որոնք լրացուցիչ աշխատանք կստանձնեն։ Մի վախեցեք, եթե առաջադրանքը նոր լինի․ դուք կկարողանաք գլուխ հանել, իսկ աշխատանքի դիմաց լավ կվճարեն։ Ձեռնարկատերերի, հատկապես ծառայությունների ոլորտում աշխատողների մոտ կարող են հայտնվել հաճախորդներ, որոնք պարբերաբար կդիմեն նրանց։

Օգտակար կլինի հետաքրքրությունից դրդված որևէ նոր բան սովորելը։ Հնարավոր է՝ այն զբաղմունքը, որն այսօր կհետաքրքրի իր նորությամբ, հետո նաև եկամտաբեր դառնա։

Սիրային հարաբերություններում խնդիրներից խուսափելուն կօգնեն ողջախոհությունն ու կենսափորձը։ Ավագ տարիքի Կույսերի համար ավելի պարզ կդառնա, թե ինչն էր վերջին շրջանում խանգարում փոխըմբռնմանը և ինչպես շտկել իրավիճակը։ Կգտնեք սիրելի մարդու հետ շփումից կրկին հաճույք ստանալու ձևը՝ ուշադրությունից դուրս չթողնելով վերջին դժվարությունները։

Կշեռք

Առավոտյան ստացած լուրերը կարող են փոխել ձեր ծրագրերը։ Հնարավոր է՝ մտերիմը ձեր օգնության կարիքն ունենա հենց այն պահին, երբ պատրաստվում էիք ուրիշ գործով զբաղվել։ Դուք հանգիստ կմոտենաք դրան, և շատ հարցեր արագ կկարգավորվեն։ Դրանից հետո ժամանակ կմնա նաև ձեր մտահղացումների, այդ թվում՝ նախկինում չիրականացած ծրագրերի համար։ Նոր ծանոթներն էլ կարող են օգնել։ Համատեղ գործը կարող է երկարատև համագործակցության կամ իսկական ընկերության սկիզբ դառնալ։

Օրվա կեսին հավանական են լավ լուրեր գումարի մասին։ Եթե փոխանցման էիք սպասում, կարող է հաղորդագրություն ստանաք, որ գումարն արդեն հաշվին է։ Բարենպաստ հանգամանքներ կլինեն նաև այն Կշեռքների համար, որոնց աշխատանքը կապված է տրանսպորտի, հաճախակի ուղևորությունների կամ ուրիշների համար ճամփորդությունների կազմակերպման հետ։

Օրվա երկրորդ կեսին նախատեսված ժամադրությունը հաճելի ու հանգիստ կանցնի։ Դուք հեշտությամբ լեզու կգտնեք զուգընկերոջ հետ և երբեմն իրար կհասկանաք կես խոսքից։ Հատկապես հաճելի կլինի զգալ, որ ձեզ պատրաստ են լսել ու աջակցել։ Այս շաբաթ օրը լավը կդարձնի հենց այդ մտերմությունը, ոչ թե արտասովոր խոստովանությունները։

Կարիճ

Եթե շաբաթ օրվա համար մեծ ծրագրեր ունեք, արժե ավելի շուտ արթնանալ։ Ամենաարդյունավետ ժամանակը առավոտն է լինելու։ Հանդիպումը, որի ընթացքում պետք է մարդկանց ձեր կողմը գրավել, հնարավորության դեպքում նշանակեք մինչև կեսօր․ ավելի հեշտ կլինի ճշգրիտ բառեր գտնել և բացատրել, թե ինչով է հետաքրքիր ձեր գաղափարը։ Առավոտյան խորաթափանցությունը պետք կգա նաև անձնական զրույցում։ Դուք կզգաք, թե ինչն է անհանգստացնում սիրելի մարդուն, և կգտնեք նրան աջակցելու ձևը։

Օրվա կեսին ֆինանսական հարցերին պետք է հատկապես լուրջ վերաբերվել։ Եթե տնօրինում եք ընտանեկան ունեցվածքը և մտածում եք՝ արդյոք գումարները ներդնել բիզնեսի մեջ, որոշում մի կայացրեք բոլորի փոխարեն։ Հարազատները կարող են այլ կարծիք ունենալ, իսկ գործնական լավ ինտուիցիան չի փոխարինի այն մարդկանց հետ զրույցին, որոնք նույնպես ընդհանուր միջոցների բաժնեմաս ունեն։

Ավելի ուշ գնումների համար բարենպաստ ժամանակ կգա։ Խոսքը նախևառաջ աշխատանքային գործիքների, նյութերի, գրքերի և ուսումնական ձեռնարկների մասին է։

Եթե վերջին շրջանում վառ տպավորությունների պակաս եք զգացել, երեկոյան լավ լուրը կուրախացնի ձեզ։ Հնարավոր է՝ ձեզ ինչ-որ տեղ գնալու կամ մի միջոցառման կազմակերպմանը մասնակցելու առաջարկ անեն, և այդ միտքն անմիջապես հետաքրքիր թվա։

Աղեղնավոր

Հանգիստ առավոտը հարմար է այն գործի համար, որին երկար ժամանակ ձեռք չեք տվել։ Կարող եք նաև նորից փորձել հաջողության հասնել այնտեղ, որտեղ առաջին փորձը չի ստացվել․ ամենայն հավանականությամբ՝ այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն։

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի նաև շփման համար։ Հնարավորություն կունենաք հաշտվելու վեճից հետո։ Չի բացառվում, որ կարոտած մարդն ինքնուրույն կապ հաստատի և հանդիպում առաջարկի։ Որոշելիս՝ ընդունել հրավերը, թե ոչ, լսեք ինտուիցիային․ այն կօգնի ճիշտ պատասխանը գտնել։

Օրվա կեսին հաջող կանցնեն գնումներն ու գործարքների շուրջ բանակցությունները։ Այդ ժամանակը հարմար է նաև լրացուցիչ եկամուտ գտնելու համար։ Եթե ուզում եք լրացնել բյուջեն, պատմեք այդ մասին հարազատներին ու ընկերներին։ Հնարավոր է՝ հենց այդ զրույցի ընթացքում օգտակար խորհուրդ հնչի։

Երեկոյան միանգամից մի քանի հետաքրքիր մտահղացում կհայտնվի։ Նախքան դրանց իրագործմանն անցնելը՝ որոշեք, թե ինչից սկսել և ինչ կարող է սպասել։ Գաղափարները երկար ժամանակ կբավականացնեն, իսկ օրվա վերջում ուժերն ավելի քիչ կլինեն․ հնարավոր է՝ հոգնածություն զգաք։

Մի փորձեք ամեն ինչ իրագործել մեկ երեկոյի ընթացքում։ Շաբաթ օրվա ծրագրում ժամանակ թողեք նաև հանգստի համար։

Այծեղջյուր

Գործեք վճռական, եթե հստակ հասկանում եք՝ ինչի եք ուզում հասնել։ Առավոտը հատկապես հարմար կլինի կարևոր գործերի և ֆինանսների մասին լուրջ զրույցի համար։ Եթե արտերկրից փոխանցման կամ փողի ու արժեքավոր ունեցվածքի մասին լուրերի եք սպասում, նորությունները, ամենայն հավանականությամբ, հաճելի կլինեն։ Օրվա առաջին կեսին հետաքրքիր առաջարկներ կարող են ստանալ թարգմանիչները, ադմինիստրատորները, ինչպես նաև այն Այծեղջյուրները, որոնց աշխատանքը կապված է փաստաթղթերի ձևակերպման և ուրիշների ուղևորությունների կազմակերպման հետ։

Օրվա կեսը լավ կլինի անցկացնել մտերիմների հետ։ Ընտանեկան հանդիպումը հաճույք կպատճառի, իսկ ընկերները ուրախ կլինեն ձեզ տեսնել։ Եթե ժամադրություն եք պլանավորել, ազատություն տվեք երևակայությանը․ սիրելի մարդուն անսովոր հրավերը հաստատ դուր կգա։ Ամեն մանրուք նախապես մտածել պետք չէ․ ինքնաբուխ քայլերը ձեզ մոտ լավ կստացվեն։

Երեկոյան կարող են հետաքրքիր գաղափարներ ծագել։ Դրանց իրագործմանը կկարողանաք անցնել հաջորդ շաբաթ, իսկ մինչ այդ օգտակար կլինի մտահղումներով կիսվել ընկերների հետ։ Նրանք, ամենայն հավանականությամբ, լավ խորհուրդներ կտան։ Պատմեք՝ ինչ եք ուզում անել և ինչպես եք պատկերացնում առաջին քայլերը․ այդ զրույցից հետո կոնկրետ գործողությունների ծրագիր կազմելն ավելի հեշտ կլինի։

Ջրհոս

Մի ենթարկվեք ռիսկի դիմելու ցանկությանը միայն այն պատճառով, որ այսօր համարձակ քայլ անելը սովորականից հեշտ է թվում։ Սա հատկապես կարևոր է ֆինանսական հարցերում․ չմտածված քայլերը կարող են թանկ արժենալ։ Առանց անհրաժեշտության խոշոր վարկեր մի վերցրեք և ձեզ լուրջ պարտավորություններով մի կապեք։ Գումար պարտքով տալն էլ ցանկալի չէ։ Եթե, այնուամենայնիվ, կարծում եք, որ այլ ելք չկա, պայմանավորվածությունը գրավոր ձևակերպեք։

Օրվա առաջին կեսը կուրախացնի այն Ջրհոսներին, որոնք անհանգստանում էին հարազատների համար կամ սպասում էին ընտանեկան կարևոր հարցի լուծմանը։ Նրանք լավ լուրեր կստանան և թեթևացած շունչ կքաշեն։ Այդ ժամանակը հարմար է նաև ժամադրությունների համար։ Եթե դեռ չեք հանդիպել սիրելի մարդուն, հնարավոր է նոր ծանոթություն, որը գեղեցիկ սիրային շարունակություն կունենա։

Երեկոյան ժամը հինգից հետո տրամադրությունը կարող է փոխվել, իսկ որոշ Ջրհոսներ հոգնածություն կզգան։ Նույնիսկ եթե պատրաստվում էիք զվարճանքի գնալ, պարտադիր չէ ձեզ ստիպել։ Սիրելի ստեղծագործական զբաղմունքի կամ ուսման վրա անցկացրած հանգիստ երեկոն կարող է շատ հաճելի լինել։ Ընտրեք այնպիսի աշխատանքի ծավալ, որից հետո հանգստանալու ուժ կմնա․ այսօր պարտադիր չէ ավարտել սկսած ամեն ինչ։

Ձկներ

Շրջապատողները շատ հարցերում ընդառաջ կգնան ձեզ։ Նրանց հետ հատկապես հեշտ կլինի լեզու գտնել օրվա սկզբին․ դուք կզգաք, թե ինչպես մոտենալ և՛ հին ծանոթին, և՛ առաջին անգամ տեսած մարդուն։ Այն մարդը, որի հետ վերջերս վիճել եք, կարող է ինքնուրույն հաշտության քայլ անել։ Երկար բացատրություններ պետք չեն լինի․ բավական է ցույց տալ, որ դուք էլ եք ուզում վերականգնել հարաբերությունները։

Օրվա սկզբին սկսված ծանոթությունը կարող է սիրային շարունակություն ունենալ։ Ձեր հմայքն ու բարեհամբույր վերաբերմունքը լավ տպավորություն կթողնեն։

Եթե վաղուց ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս, մի թաքցրեք հետաքրքրությունը։ Հիմա ավելի օգտակար կլինի շփման մեջ նախաձեռնություն ցուցաբերել։ Կարող եք հանդիպում առաջարկել․ հրավերը, ամենայն հավանականությամբ, սիրով կընդունեն։

Գործերում դեպի լավը փոփոխություններ են սպասվում։ Ձկներից ոմանց կարող են վերադարձնել հին պարտքը, մյուսներին կվճարեն արդեն կատարած աշխատանքի համար։ Հնարավոր է նաև, որ հին ծանոթը դիմի ձեզ ծառայության համար և պատրաստ լինի լավ վճարել։

Օրվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք ուսմանը կամ ստեղծագործությանը։ Երբ ցանկանաք կիսվել անսովոր գաղափարով, կողքին կարող են հայտնվել մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ոչ միայն քննարկել այն, այլև օգնել իրագործել։

Gushak.net-ի խորհուրդը․ օրվա սկզբին մի շտապեք կարևոր որոշումներ կայացնել։ Ավելի ուշ հանգիստ գնահատեք ծրագրերն ու ֆինանսները, իսկ երեկոյան ժամանակ թողեք մտերիմների և հանգստի համար։

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝