Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 13

Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 13
Այս հոդվածում՝ Ձեզ համար հեշտ կլինի ոչ միայն շրջապատողների հետ լեզու գտնելը, այլև հասկանալը, թե ինչ կա նրանց հոգում, կռահել նոր ծանոթների ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չարժե երկար ժամանակով հետաձգել այն գաղափարների իրագործումը, որոնք այսօր կծնվեն ձեր մեջ: Աշխատեք մտածածն անմիջապես կյանքի կոչել: Ամենայն հավանականությամբ պայմանները բարենպաստ կլինեն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Որոշ Խոյեր նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցությամբ աշխատանքի մեջ իրական բեկման կհասնեն:

Դրական միտումների ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի օրվա սկզբին: Ավելի ուշ այն կնվազի, սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա: Գործերում փոքրիկ ձգձգումները հնարավոր են, բայց դրանք չեն խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ հաջող կդասավորվի: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել, արժեքավոր ինֆորմացիա կստանաք: Այդ ամենը կօգնի կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում, ճիշտ որոշում ընդունել: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարի հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել:

Լավ կանցնեն կարևոր զրույցները, դուք կգտնեք և՛ անհրաժեշտ բառերը, և՛ համոզիչ փաստարկները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ են առաջացել, հիմա կկարողանաք վերջ տալ դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին պիտի որոշ ժամանակ ծախսեք զրույցների վրա, որոնց նշանակալի մասը պարզապես անօգուտ կլինի: Ոչ բոլոր Երկվորյակները կկարողանան դրան հանգիստ վերաբերվել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կբարկանան, տաք գլխով կասեն կամ կանեն մի բան, ինչի համար հետո կզղջան:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ տրամադրությունը կլավանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ: Հավանական են անսպասելի նվերներ ու ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հրաշալի կլինի հին գործերից գլուխ հանելու, վաղեմի ծրագրերն իրագործելու համար: Հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ, իսկ ահա օգնականներ կգտնվեն: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնցից և՛ հաճելի լուրեր կլսեք, և՛ հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Աշխատեք օրվա երկրորդ կեսի համար կարևոր հանդիպումներ չծրագրել. այդ հատվածը բարենպաստ չի լինելու շփումների համար: Շատ Խեցգետիններ կուզենան մենակ մնալ, հանգիստ մտածել տեղի ունեցողի շուրջ: Նրանք, ովքեր ծրագրում են ուղևորությունների մեկնել, պիտի նկատի ունենան, որ դրանք կարող են շատ ժամանակ խլել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ համար հեշտ կլինի ոչ միայն շրջապատողների հետ լեզու գտնելը, այլև հասկանալը, թե ինչ կա նրանց հոգում, կռահել նոր ծանոթների ծրագրերն ու իրական մտադրությունները: Ինտուիցիայի հուշումների շնորհիվ դուք արագ մոտեցում կգտնեք մարդկանց, որոնց հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, կարևոր հանդիպումներն ու հարցազրույցները: Խնդիրներ չեն ունենա այսօր բանավոր քննություններ հանձնող Առյուծները:

Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք նույնիսկ ծրագրածից ավելին կհասցնեք անել: Առօրյա գործերը հեշտությամբ կտրվեն, իսկ նոր բաներից արագ գլուխ կհանեք, եթե չշեղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բավական անհանգիստ ու անհարթ կլինի, բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, կգերակշռի: Այն հատկապես նկատելի կլինի գործնական ոլորտում: Դուք աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու, բարդ մասնագիտական առաջադրանքները լուծելու համար ուժասպառ լինելու կարիք չեք ունենա:

Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց առանց մեծ ուրախության կմեկնեք: Ճանապարհին հավանական են հաճելի հանդիպումներ, զարմանալի զուգադիպություններ, ոգեշնչող իրադարձություններ: Հնարավոր են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: Բայց տանը մնացող Կույսերն էլ չեն հիասթափվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի, շատ բան հրաշալի կստացվի: Չի բացառվում պետք լինի ինչ-որ բան սովորել, ուրիշի փորձն օգտագործել սեփական նպատակներին հասնելու համար: Դժվարություններ չեն առաջանա, պայմանները հաջող կլինեն, և դուք կօգտվեք դրանից:

Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Ձեր օգնության կարիքը կունենա հարազատներից մեկը: Չեն բացառվում անսպասելի այցերը: Ամենայն հավանականությամբ հյուր կգան մարդիկ, որոնց հետ հանդիպումը ձեզ շատ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անհանգիստ, բայց շատ հետաքրքիր ու հաճելի կանցնի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, ինչպես նաև նորություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դուք չեք հուզվի, փոխարենը կաշխատեք գլուխ հանել իրավիճակից և արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Այսօր հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ: Նրանք անմիջապես համակրանքով կլցվեն ձեր հանդեպ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Սակայն դրանք ձեր ուզածի նման արագ չեն զարգանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարին վերաբերող հարցերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Դա վերաբերում է նույնիսկ նախկինում երբևէ կոմերցիոն գործունեությամբ չզբաղված Աղեղնավորներին: Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, հաջողությամբ կավարտվեն մի քանի շաբաթ շարունակվող բանակցությունները:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, հնարավոր են տարաձայնություններ, թյուրըմբռնում: Աշխատեք չտաքանալ: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա շուտով բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարենպաստ կլինի ու հարմար կլինի և՛ աշխատանքի, և՛ անձնական գործերի համար: Դուք ժամանակը դատարկ բաների վրա վատնել չեք ուզենա, միանգամից կարևոր բանի վրա կկենտրոնանաք ու շուտով հաջողության կհասնեք: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով օգնություն կառաջարկեն: Ինտուիցիան կհուշի, թե ով ավելի հուսալի համախոհ կդառնա:

Դժվարություններ չեն ունենա այսօր կազմակերպչական հարցերով, փաստաթղթերի ձևակերպմամբ կամ հաշվետվություններ կազմելով զբաղված Այծեղջյուրները: Շատ ավելի դժվարությամբ կտրվի ստեղծագործական աշխատանքը, բայց դուք դրանից էլ գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ուշադրություն դարձրեք օրվա սկզբին առաջ եկած գաղափարներին: Ամենայն հավանականությամբ դրանք շատ հաջող կլինեն, մտածածը կյանքի կոչելու հնարավորություն շատ շուտով կունենաք: Այս հատվածը բարենպաստ կլինի սովորելու և ստեղծագործելու, ինչպես նաև այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը: Այնտեղ, որտեղ պիտի նոր բան մտածել, ձեզ հավասարը չի լինի:

Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի: Դուք կավարտեք ավելի վաղ սկսածը, կլուծեք վաղուց առաջ եկած խնդիրները: Հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր պիտի զբաղվեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով, ինչից հրաշալի գլուխ կհանեք, բայց որոշ ջանքերի գնով: Արագ կլուծվեն բարդ աշխատանքային հարցերը: Որոշ Ձկներ նոր համախոհներ կգտնեն, որոնց աջակցության շնորհիվ կհասնեն նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել:

Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն ավելի անկաշկանդ, համարյա ընկերական կդառնան: Դժվար չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում իրենց հեռու են պահել ձեզանից ու կապի դուրս չեն եկել: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝