Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 18

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 18
Այս հոդվածում՝ Այսօր ցանկացած լուրջ որոշում պիտի ինքնուրույն ընդունեք, քանի որ միայն դուք հստակ կտեսնեք և՛ ձեր նպատակը, և՛ դրան տանող ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի ձեր ու ձեր մտերիմների համար: Դուք կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու ձևը: Հասկանալով, որ շրջապատողները ձեր աջակցության կարիքն ունեն՝ դուք առանց երկար մտածելու կհետաձգեք սեփական գործերը:

Անսպասելի հեշտ կլինի նախկինում շատ դժվար թվացող գործերն անելը: Դուք կհասկանաք, որ ինքներդ եք շատ բան բարդացրել: Կհաջողվի ուղղել սխալները, գլուխ հանել ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրներից: Մտերիմների հետ նախկինում բազմաթիվ տարաձայնությունների առիթ դարձած բարդ հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ բան պիտի հասցնեք և երբեմն պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք: Բայց նույնիսկ նման պահերին կհաջողվի ոչինչ չմոռանալ ու չխառնել: Սակայն շուտով դուք կզգաք, որ համարյա ուժասպառ եք եղել: Կարևոր կլինի ժամանակին դադար վերցնելը: Մտածեք, թե որ գործերն է պետք անհապաղ անել, իսկ որոնք կարելի է հետաձգել:

Հետաքրքիր զրույցներ շատ կունենաք: Պիտանի տեղեկատվությամբ կկիսվեն հին ծանոթները: Նրանք էլ կհուշեն՝ ինչպես գործեք հետո: Բայց արժե լսել նաև սեփական ինտուիցիայի հուշումները, որոնք ճշգրիտ ու ժամանակին կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հարմար կլինի ընտանեկան գործերով զբաղվելու, հարազատների հետ հանդիպելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Նույնիսկ եթե դեռ վերջերս ինչ-որ բանի շուրջ թեժ վիճում էիք, հիմա կկարողանաք բոլորին դուրեկան լուծում գտնել:

Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն այն Երկվորյակները, որոնք կարող են ինքնուրույն գործել՝ ոչ մեկից հուշումներ կամ հրահանգներ չսպասելով: Հաջող կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ դրանք գործով կկատարեք, թե պարզապես պայմանները փոխելու ու հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով: Դուք բազում նոր տպավորություններ կստանաք, կհանդիպեք հետաքրքիր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, դուք կղեկավարվեք առողջ բանականությամբ, պահի ցանկություններին չեք տրվի, հիմարություններ չեք անի: Հաջող պայմանները թույլ կտան գլուխ հանել մի բանից, ինչը մյուսներին համարյա անհույս է թվացել: Միաժամանակ դուք չեք մոռանա ընթացիկ խնդիրների մասին, որոնք նույնպես ուշադրություն կպահանջեն:

Օրվա առաջին կեսին ոչ մի բան ձեր տրամադրությունը չի փչացնի, իսկ երկրորդին հազիվ թե կարողանաք խուսափել տհաճ պահերից: Բայց դուք լավատեսությունը կպահպանեք, բոլոր դժվարություններից գլուխ կհանեք, նույնիսկ ամենախոցելի մարդկանց չեք վիրավորի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ցանկացած լուրջ որոշում պիտի ինքնուրույն ընդունեք, քանի որ միայն դուք հստակ կտեսնեք և՛ ձեր նպատակը, և՛ դրան տանող ուղին: Շրջապատողների խորհուրդները կարող են խճճել, շեղել ձեզ: Դրանց շուրջ մտածելով՝ արժեքավոր ժամանակ կկորցնեք: Բայց շփումների համար օրն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Դուք շատերին մոտեցում կգտնեք, կկարողանաք շահել այն մարդու համակրանքը, որին ոչ ոք սովորաբար դուր չի գալիս:

Կարող եք քննարկել ստեղծագործելու և բիզնեսի հետ կապված հարցերը: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելու, շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կզարմացնի ձեզ: Եվ բանը ոչ թե իրադարձությունների տարօրինակ ընթացքի մեջ կլինի, այլ ձեր զարմանալի դիտողունակության: Դրա շնորհիվ դուք կնկատեք այն, ինչը նախկինում չգիտես ինչու աչքի չի ընկել, կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Եվ դա դրական մեծ փոփոխությունների սկիզբը կդառնա:

Հնարավորություն կունենաք լուծել փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը, ինչի համար շատ ժամանակ չի պահանջվի: Օրը հարմար կլինի ուսման համար: Դուք հեշտությամբ կմտապահեք ամենը, ինչ կարող է պետք գալ, պիտանի ինֆորմացիա կգտնեք, կշփվեք մարդկանց հետ, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Հնարավոր է գործեր սովորականից շատ ունենաք: Բայց դուք ուժասպառ չեք լինի ու հոգնածություն չեք զգա: Էներգիան ամեն ինչի համար կհերիքի, սկսածը կիսատ թողնելու կարիք չի լինի:

Օրվա առաջին կեսը շատ հաջող ու արդյունավետ կլինի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ արժե նախաձեռնող լինել, իսկ երբ է լավ ստվերում մնալ: Հետո կգա գործնական ու անձնական հանդիպումների համար հարմար ժամանակը: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնց արդեն հասցրել եք կարոտել, շատ բաների մասին կզրուցեք, կարևոր ու պիտանի մի բան կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք ամենը, ինչ պետք է, առանց դժվարության կգտնեք մարդկանց, որոնք կաջակցեն ձեզ ու հրաշալի խորհուրդներ կտան: Որոշ Կարիճներ գործնական առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ընտանիքի անդամներին կամ այլ մտերիմ մարդկանց վերաբերող լավ նորություններ:

Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Սիրելիի հետ հանդիպումը նույնիսկ սպասվածից լավ կանցնի: Չեն բացառվում զարմանալի զուգադիպությունները, իրադարձությունները, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անհանգստության առիթներ չի բերի: Դուք կարող եք իրագործել հին ծրագրերը, գլուխ հանել բարդ գործերից: Նոր ծանոթները հաճույքով կօգնեն, նրանց աջակցությամբ արագ գլուխ կհանեք ամենից, ինչը նախկինում չի ստացվել: Կարող եք օրվա համար ուղևորություններ ծրագրել. դրանք հաջող կանցնեն:

Հավանական են հաջող գնումներ: Դուք իսկապես պիտանի բաներ կընտրեք, շատ գումար չեք ծախսի դատարկ բաների վրա, և ընդհանրապես գումարի հետ կապված հարցերում նախանձելի խելամիտ կլինեք: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից: Միայն զգույշ, լավ մտածված գործողությունները նպատակին հասնելու շանս կտան: Պետք կգան վաղուց ստացած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք շատ կարևոր գործում նշանակալի առաջընթացի կհասնեք:

Հին սխալներն ուղղելու, անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում դա թույլ տա վերջ տալ ձգձգվող կոնֆլիկտներին: Հավանական են անսպասելի առաջարկներ: Դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անհանգստության առիթներ չի բերի ու բավական հաճելի կանցնի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, սակայն համառության կարիք կլինի: Չնահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան:

Ֆինանսական մուտքեր հավանական են օրվա երկրորդ կեսին: Դրանք աննշան, բայց ժամանակին կլինեն: Հարմար ժամանակ է լինելու գնումների համար, այդ թվում՝ սպոնտան գնումների: Ձեր գնումները հաջող կլինեն, ավելորդ գումար չեք ծախսի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր հակված կլինեք թեթևամտության, ուստի զուր ծախսերն ու անհաջող գործարքները չեն բացառվում: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը, հատկապես եթե խոսքը ոչ այնքան անհրաժեշտ իրերի մասին է: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի:

Աստղերը խոստանում են ուրախացնել սիրահարված Ձկներին հաճելի անակնկալներով: Չեն հիասթափեցնի ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝