Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 24

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 24
Այս հոդվածում՝ Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր զրույցների, համագործակցությանը, աշխատանքային հարցերի լուծմանը վերաբերող ցանկացած ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հետաքրքիր իրադարձություններ կբերի: Հին ծանոթները հաճելիորեն կզարմացնեն ձեզ իրենց խոսքերով ու գործողություններով: Դուք նորովի կնայեք նրանց, ում մասին նախկինում ցածր կարծիք ունեիք: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչպես կարող են վերջ տալ հին մրցակցությանը և նոր համախոհներ կգտնեն: Չեն բացառվում հանդիպումները, որոնք երկարատև ընկերության կամ արդյունավետ համագործակցության սկիզբ կդնեն:

Չարժե շտապել գումարին վերաբերող հարցերում: Օրը հարմար չի լինի շտապելով գնումներ անելու կամ գործարքներ կնքելու, ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու համար: Մնացած ոլորտներում դժվարություններ հազիվ թե առաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր գործերը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Դրանց համար հրաշալի կլինի օրվա առաջին կեսը, որը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կկարողանաք հաջողությամբ ավարտել այն, ինչին առաջ մեծ ուժեր եք նվիրել: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ: Եթե դրանք հին ծանոթները անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, հարմար կլինի հանգստանալու համար: Ոչ մի տեղ մի շտապեք, զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին դուք վստահ կլինեք ձեր ուժերին, ուստի կարող եք միայնակ բարդ գործ ստանձնել: Դրանից կհաջողվի գլուխ հանել, բայց պատրաստ եղեք ջանքեր գործադրելու, նպատակին հասնելու մի քանի փորձ անելու: Հնարավոր է ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման չստացվի: Համբերատար ու համառ եղեք:

Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի: Դրանք ձեզ շատ դուր կգան, իսկ ահա շրջապատողների մոտ հարցեր կառաջացնեն: Հիմա լավ է ժամանակը քննարկումների վրա չծախսեք, այլ ամեն ինչ ինքնուրույն մտածեք: Երբ գործողությունների հստակ ծրագիր ունենաք, օգնել ցանկացողներ էլ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր զրույցների, համագործակցությանը, աշխատանքային հարցերի լուծմանը վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Դուք լուրջ, բայց բարեհամբույր տրամադրված կլինեք, և դա բոլորի վրա լավ տպավորություն կթողնի: Ձեզ հետ գործ ունենալ կուզենան նույնիսկ նրանք, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել:

Հետո կգա ինքնուրույն աշխատանքի և ուսման, ինչպես նաև կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար հարմար ժամանակը: Դուք ոգևորված ինֆորմացիա կհավաքեք ու կհամադրեք փաստերը, իսկ արված եզրահանգումները ճիշտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Պատրաստ եղեք նրան, որ պետք է լինելու վերադառնալ հին գործերին, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դա որոշ ժամանակ կխլի, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների տրամադրությունն էլ կփչացնի: Աշխատեք մտերիմների վրա չբարկանալ: Երբ դրական տրամադրվեք, լավ փոփոխություններն էլ չեն ուշանա:

Հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Չի բացառվում ձեզ հրավիրեն անսովոր միջոցառումների: Եթե պատրաստ եք նոր ծանոթությունների, մի հրաժարվեք հրավերներից, քանի որ մեծ է հետաքրքիր հանդիպումների հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու, քանի որ շուրջը հետաքրքիր բաներ տեղի կունենան: Սակայն բարդ առաջադրանքների լուծումը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Օրն արդյունավետ կանցնի, եթե լուրջ տրամադրվեք: Շատ Կույսերի պետք կգա ավելի վաղ ստացած փորձը:

Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Սակայն դուք կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը, ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ, և նրանք ձեզ նույն ձևով կպատասխանեն: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ ու նորություններ է խոստանում, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բավական հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, որոշել, թե ինչ եք անելու հետո: Հրաշքների մասին չեք երազի ու ամպերում չեք սավառնի, իրատեսորեն կգնահատեք և՛ իրավիճակը, և՛ սեփական ուժերը: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերն ու միասին որոշում ընդունել:

Ավելի ուշ ստեղծագործելու և նոր գործերի ժամանակը կգա: Դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի, համառ կլինեք, արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը կարող է բավական հոգնեցնող լինել. նոր գործեր կհայտնվեն, անսպասելի անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Որոշ Կարիճներ լրջորեն կանհանգստանան, որ ստիպված են փոխել ծրագրերը: Սակայն ամեն ինչ ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, դժվարությունները միայնակ հաղթահարելու կարիք էլ չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնց կհետևեն համագործակցության զարմանալի առաջարկները: Պատասխանի հարցում մի շտապեք, այլ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հարմար կլինի ապագայի մասին մտածելու և երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Այսօր դուք մասշտաբային կմտածեք, ուստի գլոբալ մի բան կծրագրեք: Սակայն չարժե մոռանալ առօրյա գործերի մասին, քանի որ ինչքան շուտ դրանք անեք, այնքան արագ կկարողանաք ավելի կարևոր բանի անցնել:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք միանգամից բոլորին դուր կգաք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար ուրիշների միայն թերություններն են նկատում: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Զգույշ եղեք. վտանգ կա կորցնեք գլուխներդ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լուրջ խնդիրներ կամ այնպիսի դժվարություններ չի բերի, որոնք կարող են վախեցնել ձեզ կամ ստիպել հրաժարվել մտածածից: Ոչ մեծ խնդիրներ կարող են առաջանալ, բայց դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հրաշալի լուրեր կբերեն կամ առաջարկներ կանեն, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել:

Կարող եք վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին: Դուք կհասկանաք՝ ինչպես իրագործել դրանք համարյա առանց ջանքեր գործադրելու: Որոշ Այծեղջյուրներ նպատակին տանող հասարակ ու կարճ ուղի կգտնեն, որը նախկինում անհասանելի էր թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, ժամանակին ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի ու լուրջ սխալներ չեք գործի: Եթե աշխատանքի մեջ նախաձեռնող լինեք, նոր բան առաջարկեք, ապա շատերը կաջակցեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ, պայմանավորվածությունների խախտում: Այդ ամենը ձեզ չի խանգարի հասնել նպատակին, բայց կստիպի մտածածից ավելի շատ ջանքեր գործադրել: Շատ տեղին կլինի մտերիմների աջակցությունը, ինչի շնորհիվ սկսածը կիսատ չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել: Կթվա, թե ունակ եք հասնել ցանկացած նպատակի: Իսկապես շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Սակայն վտանգ կա, որ միայնակ կստանձնեք մի քանի մարդու ջանքեր պահանջող գործը: Մտածեք՝ արդյոք ձեզ համախոհներ պետք չեն: Նրանց գտնելը դժվար չի լինի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր սպասում: Կարող են հաջողությամբ լուծվել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը. տարաձայնություններն ու վեճերն անցյալում կմնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝