Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 18

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 18
Այս հոդվածում՝ Եթե վերջին ժամանակներս ինչ-որ մեկի հետ ընդհանուր լեզու գտնել չէր ստացվում, ապա այսօր արժե այդ մարդու հետ նորից խոսել ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր զրույցները երկար ժամանակով մի հետաձգեք. օրվա առաջին կեսը դրանց համար հրաշալի կլինի: Կհաջողվի քննարկել վերջերս առաջացած խնդիրներն ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Հին ծանոթները կարող են ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար:

Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք միապաղաղ գործերի վրա: Դրանցով զբաղվելը բավական ձանձրալի կլինի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողի և անհրաժեշտ արդյունքներին կհասնեք: Ժամանակ կմնա նաև հանգստի համար. այստեղ մտերիմները հաճույքով կմիանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք տեսնել ձեր համախոհների շարքում: Կհաջողվի անհրաժեշտ տպավորությունը թողնել, լավ կանցնեն գործնական բանակցությունները: Եթե տարաձայնություններ առաջանան, ապա արագ բոլորին կհամոզեք ձեր ճշմարտացիությունը, կգտնեք անհրաժեշտ բառերն ու համոզիչ փաստարկները:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ձեր ողջ ընտանիքի համար: Եթե որոշեք այցելել ընկերներին կամ նրանց հյուր կանչել, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք, դրական հույզեր կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապել պետք չէ: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, և նույնիսկ բարդ գործերից դուք հրաշալի գլուխ կհանեք: Բայց դրա համար պիտի գործողությունների ծրագիր կազմեք, հաշվի առնեք բոլոր մանրուքները, ավելի շատ պիտանի ինֆորմացիա հավաքեք: Ավելորդ չի լինի հին ծանոթների հետ զրուցելը. նրանք հրաշալի խորհուրդներ կտան ու օգնություն կառաջարկեն, որն անպայման տեղին կլինի:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ կլինի: Սիրահարված Երկվորյակներին այն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը, դուք լավ բաներ կլսեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կուրախացնի և՛ հաճելի անակնկալներով, և՛ հաջող զուգադիպություններով, և՛ լավ նորություններով: Կգերակշռեն դրական միտումները, դրանց ազդեցությունը նկատելի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Եթե կարևոր բան եք մտածել, արժե հենց առավոտվանից գործի անցնել. այդպես ավելի հեշտ հաջողության կհասնեք:

Կարող եք ուղևորությունների մեկնել: Դրանք առավել հաճելի կանցնեն, եթե ձեզ միանան հին ընկերները կամ մյուս մտերիմ մարդիկ: Միակ ոլորտը, որտեղ հնարավոր է դժվարություններ ծագեն, ֆինանսներն են: Բայց այստեղ էլ կարող եք խուսափել խնդիրներից, եթե որոշումների հարցում չշտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ժամանակը զուր վատնել չեք ուզենա և օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Ծանոթ գործերից արագ գլուխ կհանեք, բայց լրիվ նոր առաջադրանքները լուծելու համար էլ շատ ժամանակ չի պահանջվի: Օրը հատկապես հաջող կլինի սովորողների համար, որոնք զբաղվում են հետազոտական գործունեությամբ կամ պարզապես փորձում են նոր բան մտածել: Նման Առյուծներին ոգեշնչվածությունը կայցելի:

Օրը հարմար կլինի շփումների համար: Հրաշալի ժամանակ անցկացնելու, անսովոր մարդկանց հետ զրուցելու, նրանցից հետաքրքիր բաներ իմանալու հնարավորություն կունենաք: Տարաձայնություններն ու վեճերը քիչ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այսօր ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ հաստատ չեն առաջանա: Դուք արագ ու վճռական կգործեք, հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի կանգնել ձեր ճանապարհին: Մարդիկ, որոնք ժամանակին նեղացրել են ձեզ կամ ինչ-որ բանով վնասել, կփորձեն քավել իրենց մեղքն ու կարգավորել հարաբերությունները: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե ընդառաջ գնալ նրանց:

Աշխատեք չհոգնել: Ինչքան էլ շատ գործ ունենաք այսօրվա համար ծրագրած, ցանկալի է ժամանակ գտնել հանգստի համար: Լավ է հետաձգեք լուրջ գործերի ու այն հարցերի քննարկումը, որոնք շոշափում են ընտանիքի մի քանի անդամների հետաքրքրությունները. դրա համար հարմար պահը հետո կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիշեք այն գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք. այսօր դրանք արագ անելու շանս կունենաք: Չի բացառվում, որ հին ծանոթներն ուզենան օգնել ձեզ: Նրանց շնորհիվ կհաջողվի ժամանակ և ուժեր խնայել:

Օրը հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար, որոնք կաջակցեն ձեզ, պիտանի տեղեկատվությամբ կկիսվեն, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, կամ էլ պարզապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, չնայած այն կարող է սպասվածի նման չանցնել: Շատ Կշեռքների հաճելի ընտանեկան երեկո է սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ստանձնեք կարևոր գործը: Նույնիսկ եթե այն շատ բարդ թվա, դուք դրանից հրաշալի գլուխ հանելու, անհրաժեշտ արդյունքի հասնելու շանս կունենաք: Նշանի շատ ներկայացուցիչների պետք կգա հնարամտությունը, սեփական ձևով գործելու և ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ունակությունը:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Քանի որ դուք նույնիսկ սովորականից ավելի գրավիչ եք լինելու, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել ու ընկերանալ: Բայց ձեզ վրա տպավորություն թողնել փորձողներից ոչ բոլորին կարելի է վստահել: Ցավոք, ձեր կողքին կասկածելի անձինք կլինեն, որոնք նենգ ծրագրեր կհղանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե վերջին ժամանակներս ինչ-որ մեկի հետ ընդհանուր լեզու գտնել չէր ստացվում, ապա այսօր արժե այդ մարդու հետ նորից խոսել: Ամենայն հավանականությամբ այս անգամ նա ձեզ կլսի և նույնիսկ ինչ-որ հարցում կաջակցի: Հավանական են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում. տարաձայնություններ ու վեճեր չեն լինի, մտերիմները հաճախ կես խոսքից կհասկանան ձեզ:

Հատկապես խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք: Վտանգ կա անօգուտ ծախսեք նշանակալի գումարը, իրեր ձեռք բերեք, որոնք իրականում պետք չեն ոչ ձեզ, ոչ էլ մեկ ուրիշին: Մնացած հարցերում օրը հաջող կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հուզվելու կարիք չկա. ձեզ հանգիստ ու հաճելի օր է սպասվում, լուրջ դժվարություններ այն չի բերի: Կհաջողվի լուծել ավելի վաղ ծագած խնդիրները: Դրա համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:

Շատ Այծեղջյուրներ կուզենան իրենց կյանք նոր բան մտցնել, կարճ ժամանակով շեղվել միապաղաղությունից: Նման հնարավորություն կընձեռվի: Չի բացառվում պետք լինի ոտքի վրա ինչ-որ բան սովորել, բայց դա դժվար չի լինի, իրենց փորձով կիսվելու պատրաստ մարդիկ էլ կարող են հուշել, լավ խորհուրդ տալ, լինել ձեր կողքին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր հազիվ թե հաջողվի պարզապես հանգստանալ ու թուլանալ: Ավելի հավանական է, որ ուշադրություն պահանջող նոր գործեր հայտնվեն, անսպասելի առաջացած առաջադրանքները լուծելու համար ստիպված լինեք հետաձգել ծրագրած զվարճանքները: Բայց ժամանակը զղջումների և ապրումների վրա չեք վատնի, միանգամից կսկսեք գործել: Աստղերը ձեզ կաջակցեն, և ամեն ինչ կստացվի:

Օրը բարենպաստ կլինի հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների համար: Հնարավորություն կունենաք գլուխ հանել տհաճ իրավիճակներից, վերջ տալ թյուրըմբռնմանը, որը վերջին ժամանակներս մթագնում էր հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ուշադրություն դարձրեք առավոտյան առաջ եկած գաղափարներին: Շրջապատողներին դրանք բավական տարօրինակ կամ պարզապես ֆանտաստիկ կթվան, բայց դուք շատ շուտով մտածածն իրագործելու հնարավորություն կունենաք: Պետք է սկսեք ինքնուրույն գործել, իսկ ավելի ուշ աջակցություն կստանաք:

Օրվա առաջին կեսը հագեցած ու հետաքրքիր կլինի, երկրորդը հանգիստ ու հաճելի կանցնի: Հնարավոր են անակնկալներ, անսպասելի նվերներ, դրամական մուտքերն էլ չեն բացառվում: Երեկոն արժե տանը անցկացնել. ձեզ համար օգտակար կլինի ուժերը վերականգնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝