Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 21

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 21
Այս հոդվածում՝ Դուք շատ բան կսովորեք ու արժեքավոր փորձ ձեռք կբերեք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե օրվա առաջին կեսին դժվարություններ ծագեն, մի հուսահատվեք: Այդ հատվածը հասարակ չի լինի, բայց ձեր ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Պատրաստ եղեք որոշ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու, նրանց խնդիրները լուծելու վրա: Ինչքան շուտ դա անեք, այնքան արագ կկարողանաք կենտրոնանալ սեփական ծրագրերի իրագործման վրա:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն հարմար կլինի կարևոր ու լուրջ գործ ստանձնելու համար: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան պիտի անեք: Հիշեք, որ ամեն ինչից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե աշխատեք խուսափել խառնաշփոթից ու ոչ ոքի թույլ չտաք շտապեցնել ձեզ: Հանգիստ գործելու դեպքում դուք կկարողանաք խուսափել զուր ապրումներից ու հուզումներից, պահպանել լավ տրամադրությունը:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, շփումներում լարված պահերից խուսափել հազիվ թե հաջողվի: Կարող է թվալ, որ նույնիսկ ամենամտերիմները ձեզ չեն հասկանում: Բայց կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, երեկոյան հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Եթե վերջին ժամանակներս ինչ-որ ձանձրալի, բայց ուշադրություն պահանջող գործեր չէիք կարողանում անել, ապա հիմա արժե հենց դրանց վրա կենտրոնանալ: Դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել, դժվար առաջադրանքները լուծելու անսպասելի, բայց շատ արդյունավետ եղանակ կգտնեք:

Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու և անպիտան բաներից ազատվելու, ապագա գնումների ցուցակ կազմելու և բյուջեն ծրագրելու համար: Այն բարենպաստ կլինի նաև ուղևորությունների համար, հատկապես եթե դրանք ընտանեկան գործերի հետ են կապված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ձեզ լավ օր է սպասվում: Հավանական  են դրամական մուտքեր: Դրանք կարող են աննշան լինել, բայց շատ տեղին կլինեն, թույլ կտան պիտանի գնումներ անել կամ լուծել կենցաղային խնդիրները: Երեքշաբթին բարենպաստ կլինի նաև տնային գործերով զբաղվելու, վերանորոգում ծրագրելու և դրա համար անհրաժեշտ ամեն բան գնելու համար:

Աշխատանքի մեջ լուրջ խնդիրներ չեն առաջանա, ուսումն էլ հեշտությամբ կտրվի: Դուք նոր համախոհներ կգտնեք, կպայմանավորվեք նրանց հետ, ում հետ երկար ժամանակ լեզու գտնել չէիք կարողանում: Որոշ Խեցգետիններ նոր ընկերներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե պիտի կարևոր հարցեր լուծեք, ապա նկատի ունեցեք, որ լավ է լսեք ինտուիցիային, քան ուրիշի խորհուրդները: Շրջապատողները կփորձեն խառնվել ձեր գործերին՝ ղեկավարվելով ամենաբարի մտադրություններով, բայց դրանից օգուտ քիչ կլինի:

Օրը հազիվ թե բարենպաստ լինի համագործակցություն սկսելու, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Փոխարենը բարդ գործերից շատերը կկարողանաք ինքնուրույն անել: Նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը կհաջողվի զարմանալիորեն արագ լուծել: Երեկոն կուրախացնի ընտանեկան գործերի հետ կապված լավ լուրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դուք շատ բան կսովորեք ու արժեքավոր փորձ ձեռք կբերեք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Որոշ Կույսեր աշխատանքի հետ կապված կարևոր ինֆորմացիա կստանան, որի շնորհիվ մրցակիցներին կթողնեն հետևում:

Հեշտությամբ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կշահեք նրանց վստահությունն ու համակրանքը: Հավանական են լավ փոփոխություններ մինչև վերջերս լարված հարաբերություններում: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի բարդ զրույցի և այն հարցերը քննարկելու համար, որոնք վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չէին տալիս: Դուք արագ ճիշտ տոն, անհրաժեշտ բառեր ու համոզիչ փաստարկներ կգտնեք: Ձեր նկատողություններից չեն վիրավորվի նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար շատ տպավորվող ու նեղացկոտ են: Աշխատեք հանդիպել այն մարդուն, որին կուզենայիք դուր գալ: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի:

Գործերն արագ կանեք, լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Երեկոյան լավ հանգստանալու, հին նախասիրությանը ուշադրություն հատկացնելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինչով էլ այսօր ծրագրեք զբաղվել, աշխատեք ուշադիր լինել մանրուքներին և ցանկալին իրականության տեղ չընդունել: Ամենատպավորվող Կարիճները սեփական պատրանքների զոհը կդառնան ու ցավալի սխալներ կանեն: Լավ է, եթե ձեր կողքին լինի մեկը, ով գիտի և հասկանում է ձեզ, կարող է ժամանակին ցույց տալ ձեր սխալներն ու պիտանի խորհուրդ տալ:

Կարևոր կլինի չհոգնելը, հատկապես օրվա երկրորդ կեսին: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել, հաճելի զբաղմունք ծրագրեք: Եթե ընկերները հետաքրքիր ու անսովոր բան առաջարկեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այսօր վեճերից խուսափելը հեշտ չի լինի, բայց փորձեք անել դա: Հնարավոր է դրա համար պետք լինի հետաձգել լուրջ զրույցները, կամ էլ տեղափոխել այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք հաճախ են ձեզ պրովոկացիայի ենթարկում, հատուկ կամ անկախ իրենց կամքից հանում են հավասարակշռությունից: Եթե ուզում եք ինչ-որ մեկի հետ կիսվել ձեր գաղափարներով, պատրաստ եղեք քննադատության ու աշխատեք չնեղանալ այն մարդկանց նկատողություններից, որոնք ձեզ վաղուց գիտեն:

Լավ է չշտապեք ֆինանսների հետ կապված որոշումներում: Գնումների և ներդրումների համար ամենաբարենպաստ օրը չի լինելու: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի: Սակայն ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջողվի, և դա շատ Այծեղջյուրների կստիպի հուզվել: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել ու արագ որոշումներ ընդունել: Անհրաժեշտ արդյունքին հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ինտուիցիային լսեք, քանի որ հենց նրա հուշումները կօգնեն նպատակին տանող ամենակարճ ճամփան գտնել:

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ. նրանք ուրախ կլինեն ձեր ուշադրության համար, ուրախությամբ կհամաձայնեն ձեր առաջարկներին: Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների և հարազատների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կապերին ընտրողաբար մոտեցեք: Այսօր ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հաճույք է պատճառում ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելը, նրանց համբերությունը փորձելը: Ինչ-որ մեկի հետ գաղտնիքներով կամ կարևոր ծրագրերով կիսվելուց առաջ լավ մտածեք: Պիտանի խորհուրդներ կամ աջակցություն հազիվ թե ստանաք, իսկ ահա քննադատությունները շատ հավանական են:

Օրը հարմար կլինի պիտանի գործերի համար, հատկապես այն գործերի, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Փորձեք լուծել հին խնդիրները: Դա անելուց հետո դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք շատ բանի կհասնեք աստղերի աջակցությամբ: Արժե կարևոր ու բարդ բան ստանձնել հենց առավոտվանից. դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում, օրինակ՝ նրանք, ում հետ վիճել էիք: Ընդհանուր գործերը կմտերմացնեն, կօգնեն վիրավորանքներն ու փոխադարձ դժգոհություններն անցյալում թողնել:

Օրը բարենպաստ կլինի գնումների և գործարքների համար: Ինտուիցիան կօգնի ճիշտ տնօրինել գումարը նույնիսկ այն Ձկներին, որոնք իրենց ծախսող են համարում ու երբեմն իրենք իրենց վրա բարկանում են ֆինանսական գործերում դրսևորած թեթևամտության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝