Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 4

Աստղագուշակ․ 2023 թվականի նոյեմբերի 4
Այս հոդվածում՝ Օրվա սկիզբը կուրախացնի: Շատ բան լավ կստացվի, դուք արագ հաջողության կհասնեք: Գաղափարները, որոնցով կկիսվեք ծանոթների ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին շրջապատողների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի լինելու. դուք կասկածամիտ ու պահանջկոտ կլինեք, ոչ մի կաթիլ ներողամտություն չեք ցուցաբերի ուրիշների թուլությունների հանդեպ: Միայն ամենամտերիմների հետ այլ կերպ կլինի, նրանց հետ միանգամից ընդհանուր լեզու կգտնեք ու ոչ մի հարցում վիճել չեք ուզենա:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի: Այդ հատվածում հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել ավելի վաղ սկսածը և նոր գործից հրաշալի գլուխ կհանեք: Կարևոր չէ՝ կնախընտրեք ինքնուրույն գործել, թե ինչ-որ մեկի հետ միավորել ջանքերը: Բոլոր դեպքերում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ հաջող օր է սպասվում: Այն հատկապես կուրախացնի իրենց առաջ իրական նպատակներ դրած, իրենք իրենցից ու շրջապատողներից անհնարինը չպահանջող Ցուլերին: Եթե ուզում եք հրաշալի արդյունքների հասնել, պիտի ջանքեր գործադրեք: Եթե պատրաստ եք բավարարվել քչով, ապա կարող եք թուլանալ ու հանգստանալ:

Հավանական են չծրագրված ծախսեր: Լավ է խոշոր գնումների հարցում չշտապեք, գումարի հետ կապված որոշումները շտապելով չընդունեք: Դուք բավարար ժամանակ կունենաք ամեն ինչ մտածելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր օր է սպասվում: Այն ձեզ կուրախացնի հաջող զուգադիպություններով ու ոգեշնչող իրադարձություններով: Նոր գաղափարներ կհայտնվեն: Ընկերների և հին ծանոթների աջակցությամբ դուք կկարողանաք անհապաղ անցնել դրանց իրագործմանը. հաջողության հասնելը սպասվածից հեշտ կլինի:

Կուրախացնի սիրելիի հետ հանդիպումը: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, չի բացառվում նոր ընդհանուր նախասիրություն ձեռք բերեք: Երեկոն հարմար կլինի ակտիվ հանգստի համար: Այն շատ հաճելի կլինի, եթե ձեզ միանան հին ընկերները կամ ընտանիքի անդամներից մեկը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարող եք լուրջ բան ստանձնել: Այսօր դուք համառ, լուրջ, մանրուքների հանդեպ ուշադիր կլինեք ու կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն, եթե դրա կարիքն ունենաք: Սակայն կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Հիշեք, որ ձեզանից շատ բան է կախված լինելու, բայց ոչ ամեն ինչ:

Դրական հույզեր կպարգևի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ժամանցային ուղևորությունների, ինչպես նաև անսովոր միջոցառումների այցելելու համար: Հաստատ չեք ձանձրանալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք օգտակար բաներ կհասցնեք անել ինչպես ձեզ, այնպես էլ ուրիշների համար: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեր հոգատարության ու աջակցության, ինչպես նաև նրբանկատության համար, որով օգնություն կառաջակեք կամ կարևոր խորհուրդ կտաք: Նախկինում լարված հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, և դա ձեր շնորհիվ կլինի:

Հին ծանոթները անսպասելիորեն հետաքրքիր մի բան կառաջարկեն: Դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար: Չի բացառվում, որ դուք անսպասելի կիրառում գտնեք ձեր գիտելիքներին կամ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կուրախացնի: Շատ բան լավ կստացվի, դուք արագ հաջողության կհասնեք: Գաղափարները, որոնցով կկիսվեք ծանոթների հետ, միանգամից բոլորին դուր կգան: Եթե ուզում եք միանգամից անցնել մտածածն իրագործելուն, ապա ժամանակը զուր մի վատնեք: Պայմանները բարենպաստ կլինեն, օգնականները՝ ձեր կողքին, այնպես որ սկսեք գործել:

Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի, բայց նույնպես բարենպաստ կլինի: Այդ հատվածում չարժե նոր բան ստանձնել, սակայն կարելի է ավարտել գործերը, որոնց վրա արդեն մեծ ուժեր եք ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը լավ կանցնի: Դրական միտումները կգերակշռեն, լուրջ խնդիրներ չեն առաջանա, փոքրիկ դժվարությունները կհաջողվի արագ հաղթահարել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել, կհասկանաք՝ ինչպես լուծել բոլորին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները:

Օրվա առաջին կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Երեկոն կարելի է հին ծանոթների հետ անցկացնել: Դուք նոր ու պիտանի բան կիմանաք, հուզական աջակցություն կստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր ինչ էլ ստանձնեք, պատրաստ եղեք նրան, որ դրա համար ժամանակ շատ է պահանջվելու: Հնարավոր են անսպասելի ձգձգումներ, դժվարություններ հասարակ առաջադրանքները լուծելիս: Հին պայմանավորվածությունները կարող են խախտվել, դուք պիտի ինքնուրույն գլուխ հանեք մի բանից, ինչն անելու համար օգնության հույս ունեիք:

Բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Դրված նպատակներին անպայման կհասնեք, եթե համբերատար ու համառ լինեք: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում, հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը շատ արդյունավետ կանցնի: Այդ հատվածում դուք մի քանի գործով միաժամանակ եք զբաղվելու, ամեն ինչի մասին միանգամից եք մտածելու: Միաժամանակ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու չխառնել, նույնիսկ աննշան սխալներ չգործել: Այստեղ պետք կգա այն, ինչ ավելի շուտ եք սովորել:

Օրվա երկրորդ կեսը բազում դրական հույզեր կպարգևի: Հնարավորություն կունենաք հանդիպել ընկերներին, սիրելիի հետ ժամանակ անցկացնել: Կարևոր չէ՝ ինչ-որ տեղ կմեկնեք, թե տանը կմնաք. հաստատ չեք ձանձրանալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փոքրիկ դժվարություններ կարող են առաջանալ օրվա սկզբին: Ամենայն հավանականությամբ պիտի լուծեք ուրիշի խնդիրները կամ ուղղեք ուրիշների գործած սխալները: Բարեբախտաբար, դա այնքան էլ հոգնեցնող չի լինի: Դուք բավարար ուժ, ժամանակ ու էներգիա կունենաք սեփական գործերից գլուխ հանելու համար:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսը առաջինից թեթև ու հաճելի կանցնի: Հավանական են լավ նորություններ, հանդիպումներ, անակնկալներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Չեն բացառվում դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվար, բայց շատ կարևոր է լինելու օրվա սկզբին հանգստություն պահպանելը: Այդ հատվածում հնարավոր են անսպասելի և ոչ այնքան հաճելի իրադարձություններ, անհաջող զուգադիպություններ: Շրջապատողների արարքներն ու խոսքերը ձեզ ամեն անգամ դուր չեն գա. աշխատեք դատարկ բաների պատճառով չբարկանալ ու չվիրավորվել չմտածված խոսքերից:

Օրվա երկրորդ կեսին կարող եք զբաղվել նրանով, ինչ իսկապես սիրում եք: Տրամադրությունը միանգամից կլավանա: Նկատելի հաջողությունների կհասնեն ուսման վրա կենտրոնացած, տեղեկատվություն հավաքելով ու վերլուծելով զբաղված Ջրհոսները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե պատրաստվում եք կարևոր գործով զբաղվել, դրան լուրջ վերաբերվեք, աշխատեք ոչ մի բանի վրա չշեղվել: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, բայց իրական հաջողության կհասնեք միայն այն դեպքում, եթե ճիշտ գործեք: Որոշ Ձկներ կուղղեն ավելի վաղ գործած սխալներն ու շատ ուրախ կլինեն դրա համար:

Երեկոն հրաշալի լուրեր կբերի: Դրանք կուզենաք քննարկել մտերիմների հետ: Հնարավոր է որոշեք որոշ ընտանեկան ծրագրեր փոխել: Ձեր առաջարկները միանգամից բոլորին դուր կգան, վեճերի առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝