Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ հունվարի 16, 2024 թ.

Աստղագուշակ․ հունվարի 16, 2024 թ.
Այս հոդվածում՝ Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի, երկարատև ուղևորությունների, պատասխանատու բանակցությունների համար ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը թեթև ու անհոգ չի անցնի, բայց դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեզ, այլև ուրիշների համար: Անսպասելի նոր գործեր, անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Դրանցից գլուխ հանելուն կօգնի համառությունը: Հենց դրա շնորհիվ դուք անհրաժեշտ արդյունքը կստանաք այնտեղ, որտեղ մյուսներին իրավիճակը համարյա անհույս էր թվում:

Կուրախացնեն հին ընկերների, հոգեհարազատ մարդկանց հետ շփումները: Ավելի դժվար կլինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, բայց փոխհասկացողության միանգամից հասնել չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բավական անհանգիստ օր է սպասվում: Շտապ գործեր ու անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Մի հուզվեք ու մի փորձեք ամեն ինչով միանգամից զբաղվել. դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու շատ չշտապեք: Ուրիշների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա ինտուիցիայի հուշումներն անպայման ճշգրիտ կլինեն:

Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները մտերիմների հետ: Սակայն ձեզ կհաջողվի լիցքաթափել մթնոլորտը, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի տնային գործերի համար, որոնք հոգնեցնող չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հանգստություն պահպանեք: Հավանական է՝ ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Չեն բացառվում անսպասելի դժվարությունները, շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Բայց շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ կսկսի դեպի լավը փոխվել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու, կարևոր որոշումներ ընդունելու համար:

Արժե լսել խորհուրդները: Դրանք կտան մարդիկ, որոնք լավ են ճանաչում ձեզ: Չի բացառվում, որ հենց նրանց հուշումների շնորհիվ ուշադրություն դարձնեք մի բանի, ինչն առաջ չեք նկատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հարմար կլինի պատասխանատու հանդիպումների, լուրջ որոշումների, ինչպես նաև ուղևորությունների համար, որոնց հետ մեծ հույսեր եք կապում: Կարող եք նաև ուսում սկսել, ինքնուրույն կամ ինչ-որ մեկի օգնությամբ գլուխ հանել մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել: Դուք ուշադիր կլինեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, արագ կմտապահեք ամենը, ինչ կարող է պետք գալ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի հանգստի, հաճելի զբաղմունքների և համակրելի մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Խեցգետիններ կկարողանան շփվել նրանց հետ, ում մասին նախկինում շատ են լսել, և ուրախ կլինեն դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բազում նոր հնարավորություններ կբացի, դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հավանական են հաջող զուգադիպություններ, հետաքրքիր իրադարձություններ, նորություններ, որոնք կօգնեն որոշակիություն մտցնել մոտ ապագայի ծրագրերում: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք թույլ կտան չծրագրված գնումներ անել:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ձեզ միշտ աջակցող մարդկանց հետ, որոնք գիտեն՝ ինչպես ուրախացնել ձեզ: Սիրահարված Առյուծներին ռոմանտիկ անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի վաղուց սկսած գործերն ավարտելու համար: Ինտուիցիային արժե շատ ուշադիր լսել, քանի որ այն կօգնի հասկանալ՝ ինչպես արժե գործել: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից ձեզ համար կարևոր ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Հնարավոր է ձեզ մոտ ամեն ինչ միանգամից լավ չստացվի, սակայն անհրաժեշտ արդյունքին դուք անպայման կհասնեք: Իսկ փորձը, որը կստանաք, ձեզ բազմիցս պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հազիվ թե թեթև ու անհոգ անցնի: Կարող են դժվարություններ առաջանալ, սակայն անհաղթահարելի արգելքներ ձեր ճանապարհին չեն առաջանա, դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք ու սպասվածից ավելիին կհասնեք: Արժե զգույշ լինել գումարի հետ, հատկապես օրվա սկզբին: Լավ է չշտապեք գործարքների և գնումների հարցում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական շփումների, աշխատանքային կապերն ամրապնդելու, նոր համախոհներ փնտրելու համար: Դժվարություններ չեն առաջանա մտերիմների հետ շփվելիս: Նրանք ձեզ ցանկացած պարագայում կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի, երկարատև ուղևորությունների, պատասխանատու բանակցությունների համար: Լավ է կենտրոնանաք վաղուց ծանոթ առաջադրանքների վրա, որոնց լուծումը լուրջ ջանքեր չի պահանջում: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կզգաք, որ պատրաստ եք ավելի լուրջ բան ստանձնել:

Օրվա երկրորդ կեսը հագեցած ու արդյունավետ կլինի: Չի բացառվում վերադառնաք հին ծրագրերին ու հասկանաք, որ եկել է դրանք կյանքի կոչելու համար հարմար պահը; Դժվար չի լինի այնպիսի մարդկանց գտնելը, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ մտածածը կազմակերպելու հարցում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին դրական տրամադրվեք: Դրանում կարող են օգնել հեշտ, բայց օգտակար գործերը: Դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից ձեզ ավելի լավ կզգաք: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի առաջարկներ, որոնք ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, արագ մոտեցում կցուցաբերեք նոր ծանոթներին: Չի բացառվում ձեզ հետ հարաբերությունները կարգավորել փորձեն ոչ վաղ անցյալի մրցակիցներն ու թշնամիները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ոչ մի տեղ մի շտապեք. այսօր ծրագրածից ավելին կհասցնեք անել: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չի ստացվել, հաջողությամբ կավարտեք բարդ գործերը:

Օրվա կեսին առաջ եկած գաղափարները կարող են զարմացնել շրջապատողներին: Ամեն անգամ հասկանալի չեն լինի ձեր վարքի դրդապատճառները: Սակայն դրա պատճառով լարված պահեր չեն առաջանա, դուք համբերատար կլինեք, ժամանակն էլ չեք խնայի բացատրությունների համար: Երեկոն նվերներ, դրամական մուտքեր ու անսպասելի առաջարկներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն արժե սկսել հասարակ գործերից, մանր-մունր առաջադրանքները լուծելուց: Ամեն անգամ հեշտ չեն տրվի շրջապատողների հետ հարաբերությունները, ոչ մեծ տարաձայնություններ հնարավոր են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Սակայն բանը լուրջ կոնֆլիկտներին չի հասնի, դուք արագ կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է խոշոր գործարքներ չկնքեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել, չշտապեք խոշոր գնումների հարցում: Երեկոն լավ նորություններով կուրախացնի վերջին ժամանակներս բարդ ընտանեկան գործերով զբաղված Ջրհոսներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հարմար կլինի գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Այս հատվածում դժվար չի լինի որոշելը, թե ինչպես եք գործելու, ինչից եք ինքնուրույն գլուխ հանելու, իսկ ինչն եք ձեր օգնականներին վստահելու: Լավ խորհուրդներ կտան մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ ու հոգնեցնող կլինի: Հուզական դաշտը կլարվի, դուք սուր կարձագանքեք մանրուքներին, կհուզվեք մի բանի պատճառով, ինչին մի ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Մտերիմները կաջակցեն ձեզ, ձեր օգնության խնդրանքը չեն մերժի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝