Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ նոյեմբերի 23

Աստղագուշակ․ նոյեմբերի 23
Այս հոդվածում՝ Այսօր բազմաթիվ հետաքրքիր հարցեր պիտի քննարկեք, զրուցեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի լուծումների օր է: Ինտուիցիան կօգնի արագ պատասխաններ ստանալ կարևոր հարցերին, վայրկենապես որոշակիություն մտցնել ծրագրերում, գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Հավանական են նոր ծանոթություններ: Դուք չափազանց վստահող չեք լինի, միանգամից կկռահեք, թե ում հետ կարելի է գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ:

Այսօր շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, երբեմն՝ ոչ այնքան նրբանկատորեն: Պատրաստ եղեք հանգիստ ու հստակ պաշտպանել ձեր հետաքրքրությունները, այդժամ կոնֆլիկտներ էլ չեն լինի: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր բազմաթիվ հետաքրքիր հարցեր պիտի քննարկեք, զրուցեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Աշխատեք ուշադիր լսել բոլորին. պիտանի տեղեկատվությունը համարյա պատահաբար կստանաք: Երբեմն կարևոր նորություններ կհայտնեն մարդիկ, որոնք նախկինում միայն դատարկ բաներից էին խոսում:

Օրվա իրադարձությունները կուրախացնեն ու կոգեշնչեն: Պարզ կդառնա, որ դուք շուտով լուծելու եք նախկինում հանգիստ չտվող խնդիրները, բոլոր հարցերին էլ պատասխաններ եք ստանալու: Ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի. մեծ հաջողությունն իսկապես սարերի հետևում չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է, որը ձեզ դուր կգա: Համարյա ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, և օգտակար, բայց բավականին ձանձրալի գործերով զբաղվելու փոխարեն կարող եք ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ մի բան ստանձնել կամ էլ իրագործել այն ծրագրերը, որոնց հետ մեծ հույսեր են կապված: Ձեր ստեղծագործ մոտեցումը բոլորի սրտով կլինի: Զարմանալի չէ, որ նոր համախոհներ ձեռք կբերեք:

Հաջող զուգադիպությունը կարող է անձնական հարաբերություններում մեծ փոփոխությունների սկիզբ դնել: Դուք ավելի լավ կհասկանաք մտերիմներին, կգտնեք յուրաքանչյուրին աջակցելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան կփոխվի, և դա ձեր սրտով կլինի: Կարող եք լուծել հին խնդիրները, ձեր ճանապարհից հեռացնել այն խոչընդոտները, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվել: Նոր ու հետաքրքիր գործեր կհայտնվեն, դուք դրանք մեծ ոգևորությամբ կստանձնեք: Հավանական են նոր ծանոթություններ, որոնք պիտանի կլինեն մասնագիտական տեսանկյունից, ինչպես նաև աշխատանքի հետ կապված խոստումնալից առաջարկներ:

Հարմար օր է պիտանի իրեր գնելու համար, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա գնել, ինչպես նաև այն ամենը, ինչ պետք կգա փոքրիկ վերանորոգման կամ ձեր տունը զարդարելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ հարցերից: Այնտեղ, որտեղ մյուսները խճճվել կամ սխալ եզրակացություններ են արել, դուք արագ կհասկանաք, թե ինչն ինչոց է, և ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել: Հեշտությամբ կտրվի մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող աշխատանքը: Նույնիսկ եթե դրանով շատ երկար զբաղվեք, հոգնածություն չեք զգա:

Օրը հարմար կլինի կարևոր բաների մասին պայմանավորվելու համար: Կարևոր չէ՝ զրույցը աշխատանքային հարցերին, թե անձնական գործերին կվերաբերի: Բոլոր դեպքերում կհաջողվի արագ համաձայնության գալ ու մի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է շրջապատողներին համոզելու համար. դուք ամեն հարցում ճիշտ կլինեք ու միշտ կիմանաք, թե ինչպես է լավ վարվել: Հազիվ թե ինչ-որ մեկը վիճի ակնհայտի հետ, իսկ եթե այդպիսիք լինեն, ձեր փաստարկները կօգնեն նրանց փոխել իրենց կարծիքը: Դուք պատրաստ կլինեք ձեզ վրա վերցնել պատասխանատվությունն ու չեք բողոքի, եթե ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները:

Չնայած ստիպված եք լինելու զբաղվել բավական լուրջ գործերով, հումորի զգացումը ձեզ չի դավաճանի: Դուք շրջապատողների տրամադրությունը բարձրացնելու հազար ու մի ձև կգտնեք: Դա շատերին դուր կգա. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի, հագեցած ու հետաքրքիր օր է: Այն անսպասելի հաճելի իրադարձություններ ու հաջող զուգադիպություններ կբերի: Գործեր բավական շատ կլինեն, բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք. կօգնեն ինտուիցիան ու փորձը: Իսկ ահա ուրիշների խորհուրդներից օգուտ քիչ կլինի. հաճախ դրանք միայն կշեղեն ձեզ:

Կուրախացնի ընկերների հետ շփվելու հնարավորությունը. դուք իրար հետաքրքիր բաներ կպատմեք, ընդհանուր ծրագրեր էլ կարող են հայտնվել: Անսպասելի աջակցություն կստանան ձեր այն գաղափարները, որոնց նախկինում բոլորը քննադատորեն էին վերաբերվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամենաթեթև օրը չէ, բայց այն բոլոր դեպքերում բավական հաջող կանցնի: Ինչ էլ որ ստանձնեք, նկատի ունեցեք, որ սկսածն ավարտելու համար համառության կարիք կլինի: Ճանապարհին երբեմն արգելքներ կհայտնվեն ու դրանք պիտի ինքնուրույն հաղթահարեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնի: Աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Շուտով դրանք հետաքրքրված մարդկանց հետ քննարկելու շանս կլինի:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կընկերանաք նույնիսկ այն մարդու հետ, որին առաջին անգամ եք տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անսպասելի իրադարձությունների օր է, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը և երազած բանին հասնելու շանսը բաց չթողնելը: Բարեբախտաբար, ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ վարվել, և երկար մտածելու կարիք չի լինի: Լավ խորհուրդներ կտան ընկերներն ու ձեզ ճանաչող մյուս մարդիկ:

Ուրիշի օրինակին հետևել ու փորձված մեթոդներով գործել պետք չէ: Դուք ունակ եք լրիվ նոր բան մտածել, արագ լուծել այն հարցը, որը շատերին փակուղու առաջ է կանգնեցրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է կարևոր հարցերի մասին մտածելու համար: Դուք արագ ճիշտ եզրահանգումներ կանեք, ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: Մյուսներից վաղ ինչ-որ կարևոր բան իմանալու շանս կա: Դուք ճիշտ կտնօրինեք ստացված տեղեկատվությունը, նրանից առավելագույն օգուտ կքաղեք:

Կարող եք հեշտությամբ ու առանց զղջալու ազատվել անպիտան բաներից, այն ամենից, ինչը հնացել է ու խանգարում է առաջ շարժվել: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կօգնեն, կոգեշնչեն ու ամեն հարցում կաջակցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ամեն առիթով վիճում էիք: Չեն բացառվում աշխատանքին կամ երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող առաջարկները, որոնց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև շահավետ գործարքներ:

Օրվա երկրորդ կեսին լավ է շատ հոգնեցնող գործեր չծրագրեք. այդ հատվածը հարմար կլինի հանգստի ու տրամադրություն բարձրացնող զբաղմունքների համար: Հնարավոր են հեռվից լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հազիվ թե նշանակալի փոփոխություններ ու կարևոր իրադարձություններ բերի, բայց այն հաջող կանցնի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջերս կարոտում էիք: Որոշ Ձկներ կվերականգնեն պիտանի գործնական կապերը, կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին:

Ինչով էլ զբաղվեք, հիշեք, որ լավ է չշտապեք: Ոտքի վրա ընդունած որոշումները հազվադեպ ճիշտ կլինեն: Բարեբախտաբար, դուք ժամանակին կնկատեք սխալներն ու արագ կգտնեք դրանք ուղղելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի գնումների համար: Դուք իրեր ձեռք կբերեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝