Gushak.net
HY | RU

Աստղագուշակ․ նոյեմբերի 24

Աստղագուշակ․ նոյեմբերի 24
Այս հոդվածում՝ Օրը հոգսաշատ կլինի, բայց դա ձեզ դուր կգա: Կուրախացնի մտերիմների համար օգտակար մի բան անելու, բարդ իրավիճակում հայտնված ...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործեր շատ կլինեն ու հազվադեպ կկարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարցի լուծմամբ զբաղվել: Դա է պատճառը, որ երբեմն չեք նկատի այն, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, ժամանակին չեք կարողանա աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Կողքից ձեր վարքը կարող է եսասիրական թվալ, բոլորը գոհ չեն լինի ձեզանից:

Թեժ վեճերից ու կոնֆլիկտներից խուսափել ամեն դեպքում կհաջողվի. դուք հիմա պատրաստ կլինեք զիջումների գնալ ու հարթել սուր անկյունները: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք, քանի որ այդ հատվածում հանգստի կարիք կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է կարևոր զրույցների համար: Նշանակություն չունի՝ դրանք աշխատանքին, թե ձեր անձնական կյանքին կվերաբերեն. բոլոր դեպքերում դուք տեղեկատվություն կստանաք, որը կօգնի կարևոր որոշում ընդունել: Կարող եք ստանալ հին ծանոթների աջակցությունը կամ նոր համախոհներ գտնել:

Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, միապաղաղությունից շեղվելը: Այսօր լավ է ոչ մեծ ուղևորություն, հետաքրքիր վայրերով զբոսանք ծրագրեք. դուք միանգամից ձեզ ավելի լավ զգաք: Հնարավոր է՝ չհասցնեք գլուխ հանել բոլոր ծրագրված գործերից, բայց հոգ չէ. ավելի ուշ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի, եթե շատ չշտապեք ու չփորձեք հազար ու մի գործից միաժամանակ գլուխ հանել: Արժե, որ համբերությամբ զինվեն նրանք, ովքեր պետկազմակերպություների հետ պիտի գործ ունենան ու սպասեն փաստաթղթերի ձևակերպմանը. այստեղ ամեն ինչ կձգձգվի, հազիվ թե կարողանաք դրա վրա ինչ-որ կերպ ազդել:

Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը. ցավալի պատահարները զվարճալի կթվան, անհաջող զուգադիպությունների վրա էլ կարող եք պարզապես ծիծաղել: Ձեզ հետ գործ ունենալը հեշտ ու հաճելի կլինի, ուստի զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ ու ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հոգսաշատ կլինի, բայց դա ձեզ դուր կգա: Կուրախացնի մտերիմների համար օգտակար մի բան անելու, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու հնարավորությունը: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք անհապաղ իրագործել: Դուք ծրագրվածից ավելին կհասցնեք, և միայն հանգստի համար երբեմն ժամանակ չի մնա:

Հավանական են հաջող գնումներ, ընդհանուր առմամբ օրն էլ բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Չեն բացառվում շահավետ գործարքները, առաջարկները, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան: Գումարին վերաբերող հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հրաշալի կլինի կարևոր հարցերը լուծելու համար: Այնպիսի խոչընդոտ չի առաջանա, որը չկարողանայիք հաղթահարել, այնպիսի խնդիրներ չեն լինի, որոնցից չկարողանայիք գլուխ հանել: Եթե ստիպված լինեք միաժամանակ մի քանի գործով զբաղվել, ոչինչ չեք խառնի ու չեք մոռանա, ստանձնած ամեն ինչում անհրաժեշտ արդյունքների կհասնեք:

Դուք հրաշալի լեզու կգտնեք նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք. դա հաճախ կօգնի գործերում: Հատկապես կուրախացնեն մտերիմների հետ շփումները, քանի որ իրար կես խոսքից կհասկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հանդեպ ուշադիր եղեք: Չարժե ասել այն ամենը, ինչ կգա մտքին, երբեմն նույնիսկ ամենամեղմ քննադատություններից լավ է խուսափեք: Ամեն անգամ չի հաջողվի ճիշտ հասկանալ նույնիսկ մտերիմներին, երբեմն բարդ կլինի լավ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ շատ լավ լեզու էիք գտնում: Սակայն կարելի է խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները. ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում կլինի:

Օրը հրաշալի կլինի կարևոր ու բարդ հարցերի մասին մտածելու համար: Դուք կնկատեք այն, ինչին մյուսներն ուշադրություն չեն դարձրել, ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք: Հեշտությամբ որոշակիություն կմտցնեք ապագայի աշխատանքային ծրագրերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր չափազանց մեծ ուշադրություն կհատկացնեք մանրուքներին, երբեմն կվշտանաք մի բանի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Շրջապատողները կփորձեն աջակցել ձեզ, օգնել ավելի դրական տրամադրվել, բայց նրանց դա ամեն անգամ չի հաջողվի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ուրախության առիթներ և ոգեշնչող իրադարձություններ կբերի: Հենց այդ հատվածն է հարմար կարևոր հանդիպումների, լուրջ զրույցների ու այնպիսի գործերի համար, որոնց բարեհաջող ավարտը հետաքրքրում է ոչ միայն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Եթե ուզում եք արագ ու լավ գլուխ հանել կարևոր առաջադրանքից, ապա ինքնուրույն գործեք: Դա ավելի հեշտ կլինի, քան ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելը կամ օգնականներին բացատրելը, թե ինչ եք նրանցից ուզում: Միաժամանակ ապագայի մասին զրույցները, երկարաժամկետ ծրագրերի քննարկումները կառուցողական և օգտակար կլինեն: Երբ խոսքը անհապաղ, այդ պահին անհրաժեշտ գործողությունների մասին չլինի, տարաձայնություններ ու անհասկացողություն չի լինի:

Տանը ցավալի խնդիրներ կլինեն, որոնց լուծումը ձեզանից ոչ մեծ, չծրագրած ծախսեր կպահանջի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բան պիտի անեք, և դուք լրջորեն կանհանգստանաք՝ արդյոք հասցնելու եք անել այն ամենը, ինչ ծրագրել էիք: Կարևոր կլինի մանրուքներից չկառչելը, քանի որ հենց դրանք կխանգարեն առաջ շարժվել: Եթե կենտրոնանաք ձեր ամենակարևոր նպատակներին հասնելու վրա, ապա անպայման ամեն ինչ կստացվի:

Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, զարմանալի զուգադիպություններ: Դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, և այստեղ ինչ-որ բան ձեռնարկելը բարդ կլինի: Բայց շատ անհանգստանալու կարիք էլ չկա, քանի որ ամեն ինչ ընդհանուր առմամբ լավ կդասավորվի, ինտուիցիան էլ կհուշի՝ ինչպես է լավ վարվել, ձեր իմպրովիզները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ երբեմն նույնիսկ չեն էլ փորձի դա նրբանկատորեն անել: Կնյարդայնացնեն անտեղի խորհուրդները, քննադատությունները, նույնիսկ եթե դրանցում առողջ հատիկ լինի: Բոլորին չի հաջողվի վերահսկել հույզերը, ոչ ոքի հետ չվիճել ու հասնել նրան, ինչ պետք է հենց իրենց, այլ ոչ թե մեկ ուրիշին:

Կուզենաք ծրագրեր կառուցել ու մտորել ապագայի մասին: Սակայն հիմա մտածած ամեն ինչ չէ, որ իսկապես կհաջողվի իրագործել: Աշխատեք իրատես լինել. դա կօգնի խուսափել պատրանքներից ու զուր հույսերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Կարևոր չէ՝ ինքնուրույն եք գործում, թե միավորում եք ջանքերը նրանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները: Բոլոր դեպքերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել, լուծել այն խնդիրները, որոնք նախկինում փակուղու առաջ են կանգնեցրել: Ե՛վ լավ ծանոթ գործերը, և՛ լրիվ նորերը հեշտությամբ կտրվեն:

Ստեղծագործ մոտեցումը թույլ կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ նախկինում իրավիճակը համարյա անհույս էր թվում: Ձեր որոշումներն ու արարքները կզարմացնեն շատերին, հետաքրքրություն կառաջացնեն և ուշադրություն կգրավեն. դա ձեզ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի, բայց լուրջ խնդիրներ չի բերի: Աշխատանքային հարցերը քննարկելիս զգույշ է պետք լինել: Կարևոր կլինի մի կողմից ավելորդ բաներ չխոսելը, մյուս կողմից՝ զրուցակիցներին անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը տալը, հակառակ դեպքում՝ նրանք հազիվ թե կարողանան ձեզ ճիշտ հասկանալ:

Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն առաջանա: Օրը հրաշալի է մտերիմների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների ու ռոմանտիկ ժամադրությունների համար: Լավ կանցնեն ուղևորությունները. նոր վայրերը ձեզ կոգեշնչեն, պայմանների փոփոխությունն էլ կբարձրացնի տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝