Gushak.net
HY | RU
☰

Այծեղջյուր կնոջ համատեղելիությունը կենդանակերպի նշանների հետ

Այծեղջյուր կնոջ համատեղելիությունը
Այս հոդվածում՝ Այծեղջյուր կնոջ սիրային և ամուսնական համատեղելիությունը կենդանակերպի 12 նշանների հետ՝ հարաբերությունների տեսակներով և գնահատականներով։

Այծեղջյուր կնոջ համատեղելիությունը

Կին Այծեղջյուր — Տղամարդ Խոյ

Հարաբերությունների տեսակը՝ Մեծ ապագայի ճանապարհին
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Այս կապը շատ հաճախ ամուր է լինում։ Ամբիցիոզ Խոյի համար ամենակարևորն աշխատանքն է, իսկ կին Այծեղջյուրը այդ հարցում ամբողջությամբ աջակցում է նրան։ Իր բոլոր մասնագիտական հույսերն ու ձգտումները նա տեղափոխում է Խոյի վրա՝ նրա համար դառնալով հոգատար կին, հավատարիմ զինակից և ընկեր։

Կին Այծեղջյուրը կարող է ոչ միայն հիանալի տնտեսություն վարել ու հոգ տանել երեխաների մասին, այլև օգնել Խոյին աշխատանքի մեջ։ Բացի այդ, այս զույգը շատ լավ սեռական համատեղելիություն ունի։ Խոյն այս հարաբերություններին ոգեշնչվածություն է բերում, իսկ Այծեղջյուրը՝ համառություն ու կայունություն։ Միասին նրանք շատ բանի են ունակ։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Ցուլ

Հարաբերությունների տեսակը՝ Որոշակիության սկզբունքը
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Սա բավականին տարածված միություն է ու հաճախ շատ ամուր է լինում։ Ե՛վ Ցուլը, և՛ Այծեղջյուրը հողի տարերքն ունեն, որի ընդհանուր գծերն են գործնականությունը, համբերատարությունը, նպատակասլացությունն ու բնության հանդեպ սերը։ Բացի այդ, նրանց համար ընտանեկան արժեքները շատ մեծ նշանակություն ունեն, և իրար հետ ամուսնանալիս կարող են ձեռք բերել ցանկալի կայունությունն ու հարմարավետությունը։

Այս միությունը չի կարելի շատ կրքոտ համարել, բայց այն շատ ներդաշնակ կլինի։ Ցուլին ու կին Այծեղջյուրին շատ բան է կապում, նրանք շատ ընդհանուր գործեր ու նախասիրություններ ունեն։ Նրանք միասին կարող են հաճույքով հոգ տանել տան մասին, դաստիարակել երեխաներին, կազմակերպել կենցաղը, ճամփորդել։ Այլ կերպ ասած՝ նրանք ունեն այն ամենը, ինչ բնորոշ է իդեալական ամուսնությանը։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Երկվորյակ

Հարաբերությունների տեսակը՝ Երկինք ու երկիր
❤️ Սիրային համատեղելիություն70%
💍 Ամուսնական համատեղելիություն40%

Այս միությունը հազվադեպ է երկարատև ու ամուր լինում։ Կին Այծեղջյուրը հակված չէ իր կողակցի մեջ ներել «ուղեղում քամիներն» ու կյանքում հստակ նպատակների բացակայությունը։ Նա ինքը պատրաստ է համառ աշխատել ու տանը հարմարավետություն ստեղծել, իսկ Երկվորյակին երկուսն էլ, որպես կանոն, օտար են։

Որոշ ժամանակ կին Այծեղջյուրը կարող է հաշտվել Երկվորյակ տղամարդու այդ պահվածքի հետ, ժամանակ տալ նրան, օգնել հերթական աշխատանքը գտնել ու ոտքի կանգնել։ Բայց երբ հասկանա, որ դրանք ժամանակավոր դժվարություններ չեն, այլ նրա կյանքի ոճը, պարզապես կհեռանա։ Դրա հետ մեկտեղ՝ կին Այծեղջյուրը հպարտ է ու հակված չէ դավաճանություններ ներել, իսկ Երկվորյակի կյանքում դրանք գրեթե անխուսափելի են։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Խեցգետին

Հարաբերությունների տեսակը՝ Դանդաղ, բայց ճիշտ
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Այս միությունը շատ հաճախ է հանդիպում։ Դժվար չէ հասկանալ, թե ինչն է ձգում Խեցգետնին ու կին Այծեղջյուրին։ Շատ հարցերում նրանք նման են իրար՝ կյանքի հանդեպ միանման հայացքներ ունեն, երկուսի համար էլ տունն ու ընտանիքը բարձրագույն արժեքներ են, երկուսն էլ հարգում են ավանդույթները։ Ճիշտ է, սկզբում նրանք, որպես կանոն, երկար կուսումնասիրեն իրար, բայց արդյունքում այս կապը կարող է տևել մի ողջ կյանք։

Ամուսնության մեջ Խեցգետինն ու կին Այծեղջյուրը գիտեն, որ կարող են հույս դնել մեկը մյուսի վրա։ Նրանց տանը տեղ չկա խանդի տեսարանների ու հարաբերություններ պարզելու համար։ Այնտեղ իշխում են սերը, փոխադարձ աջակցությունն ու փոխըմբռնումը։

Միակ բանը, որի հետ ամբիցիոզ կին Այծեղջյուրը դժվար է համակերպվում, Խեցգետնի՝ մասնագիտական բարձունքների ձգտելու ցանկության բացակայությունն է։ Բայց կին Այծեղջյուրը սովոր է հույսը իր ուժերի վրա դնել, այնպես որ, եթե Խեցգետնի հետ կյանքի առավելությունները ծածկեն թերությունները, նա նույնիսկ պատրաստ է ամուսնու հետ դերերով փոխվել՝ թույլ տալով նրան զբաղվել տնտեսությամբ, իսկ ինքն իր վրա կվերցնի բիզնես-լեդիի դերը։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Առյուծ

Հարաբերությունների տեսակը՝ Միասնություն ու պայքար
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն70%

Քիչ հավանական է, որ այս միությունն ընդհանրապես կայանա, բայց եթե այն արդեն կայացել է, ապա և՛ ինքնասեր Առյուծը, և՛ ամբիցիոզ կին Այծեղջյուրը ստիպված են լինելու սովորել զիջել, հակառակ դեպքում նրանց հարաբերությունները թղթե տնակի նման կփլուզվեն։ Բանն այն է, որ երկուսն էլ շատ կամային ու ուժեղ բնավորություն ունեն, և չնայած փոխադարձ ձգողականությանը՝ նրանց համար շատ դժվար է մի տանիքի տակ ապրելը։

Կենցաղում հաճախ պայքար է ծավալվում ընտանիքում առաջատարի դերի համար։ Եթե Առյուծն ու Այծեղջյուրը սովորեն զսպել իրենց ամբիցիաները, հարաբերությունները կարող են երկարատև լինել։ Այդ դեպքում կին Այծեղջյուրը կարող է ոչ միայն հրաշալի կին ու տնտեսուհի դառնալ, այլև Առյուծի լավագույն ընկերը և նույնիսկ օգնել նրան աշխատանքի ու կարիերայի հարցում։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Կույս

Հարաբերությունների տեսակը՝ Հաղթահարելով բոլոր խոչընդոտները
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Զարմանալի չէ, որ այս միությունը բավականին հաճախ է հանդիպում։ Տղամարդ Կույսն ու կին Այծեղջյուրը կյանքի հանդեպ նման հայացքներ ունեն։ Երկուսն էլ նախանձելի համառությամբ ու դժվարությունները հաղթահարելու ունակությամբ են օժտված, երկուսն էլ ձգտում են ամուր ընտանիք ստեղծել։ Նրանց հարաբերություններն այնքան էլ կրքոտ չեն, փոխարենը դրանցում կան ընկերություն, փոխըմբռնում ու ընդհանուր հետաքրքրություններ։

Կին Այծեղջյուրին հիացնում է Կույսի աշխատասիրությունը, և նա պատրաստ է հնարավորինս օգնել նրան կարիերա անել։ Հենց նա կարող է Կույսի մեջ փառասիրություն արթնացնել, որի պակասը վերջինս ունի, և Կույսն արդյունքում ավելի մեծ հաջողությունների կհասնի։ Բացի այդ, կին Այծեղջյուրը հիանալի տնտեսուհի է և, որպես կանոն, ուշադիր հետևում է, որ տանը լիություն ու հարմարավետություն լինի։

Նրանց ընտանիքում հարաբերությունների բուռն քննարկումներ չեն լինի։ Կույսը նախընտրում է միայն մրթմրթալ, իսկ Այծեղջյուրը վիրավորանքները լռությամբ է տանում։ Ընդհանուր առմամբ նրանք գրեթե իդեալական են իրար համապատասխանում, և նրանց ամուսնությունը կարող է ողջ կյանք տևել։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Կշեռք

Հարաբերությունների տեսակը՝ Միասնական ուղիների փնտրտուք
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն70%

Այս միության մեջ ամբողջական փոխըմբռնում հազվադեպ է լինում։ Կին Այծեղջյուրը ուղղախոս է, և նրա համար դժվար է հասկանալ Կշեռքի հակասական բնավորությունը։ Նրա տրամադրությունն ու որոշումները հաճախ են փոխվում, նրանից հստակ «այո» ու «ոչ» լսելը բարդ գործ է։ Իսկ Այծեղջյուրը սիրում է հստակությունը և ունակ է Կշեռքի հենց դեմքին հայտնել իր դժգոհությունը, այնպես որ նրանց համատեղ կյանքում, որպես կանոն, քիչ չեն կոնֆլիկտները։

Այծեղջյուրին դուր է գալիս Կշեռքի՝ սկզբում մտածելու և հետո միայն գործելու ունակությունը, իսկ Կշեռքը գնահատում է Այծեղջյուրի հավասարակշռությունն ու ամուր կամքը։ Եթե նրանց հարաբերությունները հասնեն ամուսնության, այն կարող է անցնել ամրության քննությունը։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Կարիճ

Հարաբերությունների տեսակը՝ Վառ զգացմունքների շրջապտույտ
❤️ Սիրային համատեղելիություն100%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Որպես կանոն, այս վառ ու կրքոտ հարաբերություններում զգացմունքների ողջ գամման կա՝ և՛ քնքուշ սեր, և՛ ռոմանտիկա, և՛ խանդ։ Այլ կերպ ասած՝ դրանք կարելի է անմոռանալի համարել։ Հուզական Կարիճը կին Այծեղջյուրի կյանքը զարդարում է ծիածանի բոլոր գույներով, իսկ վերջինս իր հերթին պատասխանում է տանը ստեղծած հարմարավետությամբ ու ֆինանսական կայունությամբ։

Բուռն Կարիճին հիացնում են կին Այծեղջյուրի ամրությունն ու զսպվածությունը, իսկ Այծեղջյուրին՝ նրա վճռականությունն ու խիզախությունը։ Ճիշտ է, երկուսն էլ ուժեղ խառնվածքներ ունեն ու համատեղ կյանքում սովոր չեն զիջել, ինչն էլ ընտանեկան կոնֆլիկտների է հանգեցնում։ Բայց ընդհանուր առմամբ ո՛չ Կարիճին, ո՛չ էլ Այծեղջյուրին անխելք անվանել չի կարելի․ նրանք ձգտում են երկար ու լուրջ հարաբերությունների և ունակ են միասին հաղթահարել բոլոր փորձությունները։ Նրանց միությունը երկար ու երջանիկ լինելու բոլոր շանսերն ունի։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Աղեղնավոր

Հարաբերությունների տեսակը՝ Համոզելու ուժը
❤️ Սիրային համատեղելիություն90%
💍 Ամուսնական համատեղելիություն60%

Սա շատ տարբեր մարդկանց միություն է, բայց Աղեղնավորի ու կին Այծեղջյուրի միջև իսկական սեր հնարավոր է։ Վառ Աղեղնավորը, ինչպես ոչ ոք, կարող է շեղել կին Այծեղջյուրին նրա գործերից ու լուրջ մտքերից՝ նրա կյանք թարմություն ու նորություն բերելով։ Վերջինս էլ իր հերթին Աղեղնավորի կյանք կայունություն կբերի, հոգ կտանի տան մասին, կհիշեցնի անհետաձգելի գործերի մասին ու իր վրա կվերցնի կյանքի կազմակերպչական կողմը։

Ճիշտ է, Այծեղջյուրի համար դժվար է հարմարվել Աղեղնավորի՝ հեշտ սիրահարվելու սովորությանը․ նրա դավաճանությունները շատ կխոցեն նրան։ Բայց բոլոր դեպքերում նրանց հարաբերությունները երկար տարիներ կձգվեն, որոնց ընթացքում կին Այծեղջյուրը համբերատար կփորձի Աղեղնավորին կայունություն ու մշտականություն սովորեցնել։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Այծեղջյուր

Հարաբերությունների տեսակը՝ Ընկերներ, սիրեկաններ, զուգընկերներ
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Երկու Այծեղջյուրների միությանը դժվար է մեղադրել հիմնավորության բացակայության մեջ, քանի որ սա ամենապահպանողական նշանն է։ Զուգընկերները հազիվ թե հենց առաջին հանդիպումից հայտնվեն անկողնում։ Նրանց ժամանակ է պետք մեկը մյուսին ուսումնասիրելու, ամեն ինչ լավ կշռադատելու և միայն հետո համատեղ կյանք սկսելու համար։ Փոխարենը՝ արդեն մեկ անգամ միավորվելուց հետո, նրանք մեծ դժվարությամբ կբաժանվեն իրարից։ Նրանք կյանքի հանդեպ նույնանման հայացքներ ունեն ու իրար հետ շատ լավ և հարմարավետ են զգում։

Ձեռք ձեռքի տված նրանք կքայլեն դեպի ընտրված նպատակները, հոգ կտանեն երեխաների մասին ու իրենց տունն ամրոց կդարձնեն։ Երկու համառ ու աշխատասեր Այծեղջյուրները միասին կարող են սարեր շրջել ու մեծ բարձունքների հասնել։ Որպեսզի տարիների ընթացքում նրանց ամուսնությունը սովորույթի ուժով չընթանա, պետք է իրենց կյանք բազմազանություն մտցնեն։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Ջրհոս

Հարաբերությունների տեսակը՝ Թարգմանության դժվարությունները
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն70%

Սա հուզական առումով բավականին բարդ միություն է։ Էքսցենտրիկ Ջրհոսն ու լուրջ կին Այծեղջյուրը շատ տարբեր մարդիկ են ու կյանքի հանդեպ տարբեր հայացքներ ունեն։ Որպես կանոն, կին Այծեղջյուրը ձգտում է դեպի Ջրհոսը՝ նրա մեջ տեսնելով այն, ինչի պակասն ինքն է զգում՝ ներքին ազատությունը։ Ջրհոսն էլ հիանում է Այծեղջյուրի նպատակասլացությամբ ու կազմակերպվածությամբ։ Այծեղջյուրը միշտ պատրաստ է հիշեցնել նրան գործերի մասին ու նույնիսկ օգնել դրանք անել։

Միայն թե կենցաղում Ջրհոսին դուր չեն գալիս կին Այծեղջյուրի՝ իր տղամարդու կյանքը հստակ կարգուկանոնի ենթարկելու փորձերը։ Այդ դեպքում Ջրհոսը կփորձի խուսափել ճնշումներից, ինչը կարող է հանգեցնել բաժանության։ Որպեսզի դա տեղի չունենա, կին Այծեղջյուրը պետք է ավելի քիչ պահանջկոտ լինի, իսկ Ջրհոսը՝ հետևի կենցաղի գոնե տարրական կանոններին։

Կին Այծեղջյուր — Տղամարդ Ձկներ

Հարաբերությունների տեսակը՝ Ամրության փորձարկում
❤️ Սիրային համատեղելիություն70%
💍 Ամուսնական համատեղելիություն80%

Արտաքինից այս միությունն իդեալական է թվում, բայց իրականում այդպիսին չէ։ Փիլիսոփայորեն տրամադրված տղամարդ Ձկներն ու կարգապահություն սիրող կին Այծեղջյուրը շատ տարբեր են, որպեսզի հեշտությամբ հասկանան իրար։

Այծեղջյուրը ձգտում է կյանքում մեծ բարձունքների հասնել, իսկ Ձկների անտարբերությունը գումարի, կարիերայի ու փառքի հանդեպ կարող է դուր չգալ կնոջը։ Այծեղջյուրը հաճախ փորձում է ճնշել նրան ու ստիպել գործել, բայց քիչ հավանական է, որ հասնի ուզածին։ Մյուս կողմից՝ Այծեղջյուրը տրամադրված է երկարատև հարաբերությունների և մինչև վերջ մտադիր չէ բաժանվել։ Ձկներն էլ չեն սիրում կտրուկ քայլեր անել, այնպես որ այս զույգը կարող է միասին մնալ տարիների սովորույթի ուժով։ Եթե տղամարդ Ձկները համառություն ու մի փոքր ակտիվություն ցուցաբերի, նրանց համատեղ կյանքը կհարթվի։

Այծեղջյուր տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Այծեղջյուր — Կին Խոյ

Հարաբերությունների տեսակը՝ Ո՞վ է առջևում
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն90%

Դժվար է ասել, որ այս զույգում երկուսն էլ հավասար դիրքում են։ Կին Խոյը իր ակտիվությամբ, որպես կանոն, ավելի շահավետ դիրքում է, քան անշտապ Այծեղջյուրը, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաճախ չի կարողանում հասնել ընկերուհու հետևից։ Նրանց համատեղ կյանքում դա կարող է դժգոհության առիթ դառնալ։ Երբ կին Խոյն իր տղամարդու առաջ «ամեն ինչ ու միանգամից» պայմանը դնի, կոնֆլիկտներից խուսափել չի լինի։

Այս հարաբերությունները կարող են երկար տևել, եթե Խոյը համբերատար լինի, հիշի, որ Այծեղջյուրն իր նպատակին դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ է գնում, և որ ժամանակի ընթացքում նա կստանա այն, ինչի մասին միայն երազում էր։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Ցուլ

Հարաբերությունների տեսակը՝ Քարի պատի հետևում
❤️ Սիրային համատեղելիություն100%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Ի՞նչ է նշանակում իդեալական զույգ։ Անխոս, այդպես կարելի է բնութագրել այն մարդկանց, որոնք ստեղծել են ոչ միայն ամուր ու ներդաշնակ, այլև բավականին կրքոտ միություն։ Այսպիսին է իմաստուն Այծեղջյուրի ու տնտեսվար, քնքուշ կին Ցուլի կապը։ Նրանց միավորում է ոչ միայն սեռական համատեղելիությունը․ նրանք շատ ընդհանուր գծեր ունեն՝ գործնականություն, համառություն, հավատարմություն ու նպատակասլացություն։

Այծեղջյուրը կարող է հանգիստ ժամանակը նվիրել աշխատանքին՝ իմանալով, որ իր հետևում Ցուլը հիանալի հոգ է տանում տան ու երեխաների մասին։ Ցուլն էլ չի սիրում ընտանեկան կոնֆլիկտներն ու վեճերը, կարողանում է կատակով հարթել սուր անկյուններն ու Այծեղջյուրին տրամադրել ընտանիքի գլխավորի դերը։ Երկուսն էլ տրամադրված են երկարատև, լուրջ հարաբերությունների և շատ հարմար են իրար։ Նրանց ամուսնությունը կարող է երկարատև լինել։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Երկվորյակ

Հարաբերությունների տեսակը՝ Սի՞րտը, թե՞ բանականությունը
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն40%

Նրանք միավորվեցին՝ ինչպես քարն ու ջուրը, ինչպես սառույցն ու կրակը։ Սա կարծես հենց այս տարօրինակ միության համար ասված լինի։ Անկախ, ոչ մի սահմանափակում չընդունող Երկվորյակ կնոջ ու ընտանիք ստեղծելուն ձգտող պահպանողական Այծեղջյուրի հարաբերություններում, սակայն, մի մեծ առավելություն կա․ նրանց հակադիր հատկանիշները ձգում են իրար։

Այս միությունը գոյություն ունենալու բոլոր շանսերն ունի, եթե նրանք չփորձեն փոխել մեկը մյուսին և հստակ տարանջատեն ընտանիքում իրենց պարտականությունները։ Այս ամուսնության կայունությունն ապահովողը հուսալի ու իմաստուն Այծեղջյուրն է լինելու։ Եթե կին Երկվորյակը տարիքով շատ փոքր է Այծեղջյուրից, կամ երկուսն էլ քառասունն անց են, այս միության հեռանկարներն ավելի մեծ կլինեն։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Խեցգետին

Հարաբերությունների տեսակը՝ Ընկերությունից դեպի սեր
❤️ Սիրային համատեղելիություն90%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Այս միության մեջ Այծեղջյուրին ու Խեցգետնին մնում է միայն շնորհավորել հաջող ընտրության կապակցությամբ։ Հնարավոր է՝ կողքից այս միությունն այնքան էլ կրքոտ չթվա, փոխարենը նրանք կյանքում հաճախ կլսեն՝ «դուք շատ հարմար եք իրար»։ Այս երկուսի միջև ավելի շատ բան կա, քան զգացմունքները․ նրանք ունեն ընդհանուր նպատակներ, ձգտումներ ու կյանքի հանդեպ նման հայացքներ։

Որպես կանոն, Այծեղջյուրն ապահովում է ընտանիքն ու բարձրանում մասնագիտական սանդուղքով, իսկ Խեցգետինը հոգ է տանում տան ու երեխաների մասին։ Նրանք առաջատար լինելու համար պայքար չեն մղում։ Խեցգետինը հանգիստ ընդունում է Այծեղջյուրի՝ ընտանիքի գլխավոր լինելու դերը։ Իհարկե, կոնֆլիկտներից ոչ ոք ապահովագրված չէ, սակայն դրանք բուռն սկանդալների չեն վերաճում։ Այծեղջյուրն ու կին Խեցգետինը միասին երջանիկ ապրելու բոլոր շանսերն ունեն։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Առյուծ

Հարաբերությունների տեսակը՝ Ճանապարհ դեպի բարձունք
❤️ Սիրային համատեղելիություն90%
💍 Ամուսնական համատեղելիություն70%

Այս միությունը բավական հաճախ է հանդիպում։ Համառ Այծեղջյուրին ու ակտիվ Առյուծին միավորում են փառասիրությունն ու մեծ բարձունքների հասնելու ձգտումը։ Որպես կանոն, Այծեղջյուրին հաճելի է վառ Առյուծի ուշադրությունը․ նա կարողանում է իրեն հասարակության մեջ ճիշտ ներկայացնել ու միաժամանակ օգնել կարիերա անել։ Ամբիցիոզ Այծեղջյուրի համար դա շատ կարևոր է։ Առյուծն էլ Այծեղջյուրի մեջ մեծ ներուժ է տեսնում և հաճույքով օգնում է այն կյանքի կոչել։ Այս առումով երկուսն էլ տրամադրված են լուրջ հարաբերությունների ու ամուսնության։

Կին Առյուծն այնքան էլ չի սիրում տնային գործերով զբաղվել, փոխարենը պատրաստ է պարբերաբար աղմկոտ հարաբերություններ պարզել, ինչը հաճելի չի լինի Այծեղջյուրին։ Որպեսզի նրանց կապն ամուր լինի, նրանք պետք է սովորեն զիջել միմյանց և տնային տնտեսուհի վարձեն։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Կույս

Հարաբերությունների տեսակը՝ Փուշ ու տատասկից դեպի աստղեր
❤️ Սիրային համատեղելիություն60%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Որպես կանոն, սա շատ ամուր միություն է։ Ճիշտ է, խնայող Կույսն ու գործնական Այծեղջյուրը սովորաբար պատրաստ չեն կրքոտ սիրո շրջապտույտների մեջ հայտնվել ու գումար ծախսել միլիոն ալ վարդերի համար։ Բայց նրանց միավորողը շատ ավելի կարևոր է՝ փոխըմբռնումը, վստահությունն ու հաստատունությունը։

Այծեղջյուրը կարող է հանգիստ աշխատել ու մասնագիտական բարձունքների հասնել՝ իմանալով, որ իր հետևում ամուր պատ կա՝ հոգատար ու հավատարիմ կին, հարմարավետ տուն ու լավ դաստիարակված երեխաներ։ Այծեղջյուրն ու Կույսը կարող են իրար մեջ գտնել ոչ միայն սեր, այլև հուսալի աջակցություն, հոգատարություն ու ընկերություն՝ երկար տարիների համար։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Կշեռք

Հարաբերությունների տեսակը՝ Սեր ու քնքշություն
❤️ Սիրային համատեղելիություն90%
💍 Ամուսնական համատեղելիություն90%

Եթե աշխարհում գրեթե իդեալական հարաբերություններ կան, ապա խոհուն Կշեռքի ու համառ Այծեղջյուրի միությունը դրանցից մեկն է։ Այստեղ ճակատագիրը կապում է երկու մարդու, որոնց համար դժվար չէ ընդհանուր լեզու գտնել։ Նրանք չեն ձանձրանում իրարից, աջակցում են միմյանց, և նրանց հարաբերություններն ընդհանուր առմամբ խիստ ներդաշնակ են։

Սովորաբար կին Կշեռքը հիանում է Այծեղջյուրի վճռականությամբ, կայունությամբ ու համառությամբ։ Այծեղջյուրն էլ կարողանում է հանգիստ հաշտվել Կշեռքի տրամադրության փոփոխությունների հետ՝ նրա մեջ գնահատելով կանացիությունն ու հմայքը։ Իհարկե, այս կապում էլ խնդիրներ կլինեն, բայց Այծեղջյուրն ու Կշեռքը միասին կարող են լուծել ցանկացած խնդիր ու հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Կարիճ

Հարաբերությունների տեսակը՝ Զգացմունքների ողջ գամման
❤️ Սիրային համատեղելիություն100%
💍 Ամուսնական համատեղելիություն90%

Այս միության մեջ կա և՛ կիրք, և՛ սեր, և՛ փոխադարձ հարգանք։ Համառ Այծեղջյուրի ու բուռն հույզեր ունեցող կին Կարիճի հարաբերությունները չի կարելի հանգիստ անվանել։ Երկուսն էլ ուժեղ ու ինքնուրույն անձնավորություններ են, որոնք սովոր են սեփական խելքով ապրել։ Այդ պատճառով համատեղ կյանքում սկզբում դժվարությամբ են հարմարվում միմյանց և սովորում զիջումների գնալ։ Բայց եթե դա նրանց հաջողվում է, ամուսնությունը երկարատև ու ամուր է ստացվում։

Այծեղջյուրն ու կին Կարիճը կարողանում են գնահատել միմյանց արժանիքները։ Նրանց հարաբերություններում ամեն ինչ կա՝ ռոմանտիկա, քնքշություն, հուսալիություն ու կայունություն։ Երկուսն էլ ձգտում են լուրջ հարաբերությունների, գնահատում են հավատարմությունն ու ազնվությունը և ունակ են ձեռք ձեռքի տված անցկացնել իրենց կյանքը։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Աղեղնավոր

Հարաբերությունների տեսակը՝ Փողոցի տարբեր կողմերում
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն60%

Կին Աղեղնավորն ազատասեր է ու սավառնում է ամպերում, իսկ տղամարդ Այծեղջյուրը երկու ոտքով ամուր կանգնած է հողին։ Այդ պատճառով նրանց միությունն այնքան էլ ամուր չէ․ դրանում շատ վիրավորանքներ ու չհասկացված պահեր են մնում։ Սկզբնական շրջանում տարբեր լինելը Աղեղնավորի ու Այծեղջյուրի համար նորության ու անսովոր զգացումների աղբյուր է, բայց ժամանակի ընթացքում կոնֆլիկտներն անխուսափելի են։

Կին Աղեղնավորը, որպես կանոն, համառորեն չի ուզում զբաղվել տնային տնտեսությամբ, իսկ Այծեղջյուրը չի կիսում բուռն շփումների ու երեկույթների հանդեպ նրա սերը։ Եթե այս հարաբերությունները երկուսի համար էլ թանկ են, Աղեղնավորը պետք է սովորի ավելի պատասխանատու լինել, իսկ Այծեղջյուրը՝ այդքան խիստ ու պահանջկոտ չլինել։ Հակառակ դեպքում նրանց կապը կարող է չդիմանալ այդ ծանրությանը։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Այծեղջյուր

Հարաբերությունների տեսակը՝ Ընկերներ, սիրեկաններ, զուգընկերներ
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Երկու Այծեղջյուրների միությանը դժվար է մեղադրել հիմնավորության բացակայության մեջ, քանի որ սա ամենապահպանողական նշանն է։ Զուգընկերները հազիվ թե հենց առաջին հանդիպումից հայտնվեն անկողնում։ Նրանց ժամանակ է պետք մեկը մյուսին ուսումնասիրելու, ամեն ինչ լավ կշռադատելու և միայն հետո համատեղ կյանք սկսելու համար։ Փոխարենը՝ արդեն մեկ անգամ միավորվելուց հետո, նրանք մեծ դժվարությամբ կբաժանվեն իրարից։ Նրանք կյանքի հանդեպ նույնանման հայացքներ ունեն ու իրար հետ շատ լավ և հարմարավետ են զգում։

Ձեռք ձեռքի տված նրանք կքայլեն դեպի ընտրված նպատակները, հոգ կտանեն երեխաների մասին ու իրենց տունն ամրոց կդարձնեն։ Երկու համառ ու աշխատասեր Այծեղջյուրները միասին կարող են սարեր շրջել ու մեծ բարձունքների հասնել։ Որպեսզի տարիների ընթացքում նրանց ամուսնությունը սովորույթի ուժով չընթանա, պետք է իրենց կյանք բազմազանություն մտցնեն։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Ջրհոս

Հարաբերությունների տեսակը՝ Ոչ թե «շնորհիվ», այլ «չնայած»
❤️ Սիրային համատեղելիություն80%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Սա բավականին անսովոր միություն է։ Այծեղջյուրն ու Ջրհոսը շատ տարբեր են, որպեսզի նրանց համատեղ կյանքը հանգիստ ու հարթ ընթանա։ Այծեղջյուրը կայուն է ու լուրջ, իսկ կին Ջրհոսն ազատասեր է ու ոչ մի սահմանափակում չի ընդունում, բայց չնայած այս տարբերությանը՝ նրանք կարող են վառ ու հետաքրքիր զույգ լինել։

Համատեղ կյանքում Այծեղջյուրը, որպես կանոն, չի կորցնում Ջրհոսին վերադաստիարակելու հույսը։ Վերջինս շատ է տարբերվում իդեալական տնտեսուհու մասին Այծեղջյուրի պատկերացումներից։ Փոխարենը Ջրհոսը Այծեղջյուրի կյանք է բերում երևակայություն ու ոգեշնչվածություն։ Կին Ջրհոսը գիտի, որ միշտ կարող է հույս դնել Այծեղջյուրի վրա։ Նրա հուսալիության ու առողջ պահպանողականության շնորհիվ այս միությունը կարող է բավականին ամուր լինել։

Տղամարդ Այծեղջյուր — Կին Ձկներ

Հարաբերությունների տեսակը՝ Երկու կեսեր
❤️ Սիրային համատեղելիություն90%
💍 Ամուսնական համատեղելիություն100%

Այս միությունը, թեև շատ հազվադեպ է պատահում, լավ հեռանկարներ ունի։ Չնայած Այծեղջյուրի ու կին Ձկների տարբերություններին՝ նրանք խորքային նմանություն ունեն, որը կարող է օգնել ընդհանուր լեզու գտնել։

Համատեղ կյանքում աշխատասեր, առնական Այծեղջյուրն ու փխրուն կին Ձկները կարող են հարթել միմյանց թերություններն ու ընդգծել առավելությունները։ Բայց ամենակարևորն այն է, որ նրանք իրար հետ լավ ու հարմարավետ են զգում, քանի որ այս միության մեջ սերը ոչ միայն կիրք է, այլև քնքշություն, կապվածություն ու ընկերություն։

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝