Gushak.net
HY | RU
☰

Ֆինանսական աստղագուշակ՝ նոյեմբերի 16–22-ը․ մի շտապեք ավելացնել ծախսերը

Ֆինանսական աստղագուշակ․ նոյեմբերի 16–22, 2026
Այս հոդվածում՝ Ֆինանսական կանխատեսում նոյեմբերի 16–22-ի համար՝ կենդանակերպի բոլոր նշաններին․ եկամուտներ, գործարքներ, գնումներ և ծախսեր։

Շաբաթվա սկզբին ֆինանսական հարցերը լուծելն ու գումարը տնօրինելու ձևն ընտրելն ավելի հեշտ կլինի։ Երկրորդ կեսին ոմանք ստիպված կլինեն վերանայել ծախսերը և հրաժարվել որոշ գնումներից։

Լրացուցիչ եկամուտ կարող են ստանալ ծառայություններ մատուցողները և փոքր բիզնես զարգացնողները։ Բայց նույնիսկ լավ հեռանկարների դեպքում կարևոր է հետևել բյուջեին և հնարավորություններից ավելին չծախսել։

Խոյ

Հետաքրքրությունից սովորած հմտությունը կարող է անսպասելիորեն օգտակար լինել աշխատանքի մեջ։ Որոշ Խոյերի եկամուտ կբերի սիրելի զբաղմունքը։ Կարելի է փորձել նաև նոր ոլորտում․ հավանական են առաջարկներ, որոնք մոտ ժամանակներս կբարելավեն ֆինանսական վիճակը։

Շաբաթվա ընթացքում ծախսեր կլինեն, բայց դրանց մեծ մասը կարդարացվի։ Կկարողանաք ընտրել օգտակար գնումներ և չտարվել ոչ պարտադիր ծախսերով։

Ցուլ

Եթե շաբաթվա սկզբին վճարման եք սպասում, պատրաստ եղեք, որ այն կարող է մի քանի օր ուշանալ։ Երկուշաբթի և երեքշաբթի զգուշությունը պետք կգա աշխատանքային ու գործարար հարցեր քննարկելիս և կարևոր որոշումներ ընդունելիս։

Շաբաթվա երկրորդ կեսին պայմաններն ավելի բարենպաստ կդառնան։ Կարող է լավ վարձատրվող լրացուցիչ աշխատանք առաջարկվել։ Հարմար ժամանակ կլինի նաև գործարքների, գնումների և ապագա խոշոր ձեռքբերումները ծրագրելու համար։

Երկվորյակներ

Դրամական մուտքերը կարող են սպասվածից ավելի լինել։ Եթե ձեր տրամադրության տակ զգալի գումար հայտնվի, արագ կհասկանաք՝ ինչպես այն օգտակար տնօրինել։ Շաբաթը հարմար է խոշոր գնումների և լուրջ գործարքների համար։

Շաբաթվա կեսին գործարար հնարավորություններն ավելի կշատանան։ Ազդեցիկ մարդկանց հետ շփումը կարող է հանգեցնել շահավետ համագործակցության։

Խեցգետին

Չծրագրված գնումը լավ կլինի հետաձգել։ Ընդհանուր առմամբ շաբաթը վատը չէ, բայց խոշոր և հանկարծակի ծախսերը պահանջում են հատուկ զգուշություն։

Շաբաթվա երկրորդ կեսին փոքր բիզնես ունեցողները հնարավորություն կունենան նոր հաճախորդներ, պատվիրատուներ կամ գործընկերներ գտնել։ Եկամուտը գուցե անմիջապես չաճի, բայց դիրքերն ավելի կայուն կդառնան։ Նոր աշխատանքի առաջարկները, հավանաբար, դեռ նախնական քննարկման փուլում կմնան։

Առյուծ

Չծրագրված գնումը կարող է առանձնապես գայթակղիչ թվալ։ Վճարելուց առաջ ստուգեք՝ արդյոք այն տեղավորվում է ձեր բյուջեի մեջ․ այս շաբաթ սովորականից ավել ծախսելը հեշտ կլինի։ Լուրջ ֆինանսական խնդիրներ չեն սպասվում, բայց պատահական ծախսերը վերահսկեք։

Շաբաթվա երկրորդ կեսին բյուջեն համալրելու միջոց կարող է գտնվել։ Օգտվեք այդ հնարավորությունից՝ լրացուցիչ գումարը նոր ոչ պարտադիր գնումների առիթ չդարձնելով։

Կույս

Լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է նյութական արդյունք տալ։ Հնարավոր է՝ ստիպված լինեք ստանձնել ուրիշների պարտականությունները կամ ուղղել նրանց սխալները, սակայն ձեր ջանքերի դիմաց դրամական մուտքեր են սպասվում։

Կբացվեն նաև մասնագիտական նոր հեռանկարներ։ Դրանցից մի քանիսը մոտ ժամանակում եկամուտն ավելացնելու հնարավորություն կտան։

Կշեռք

Այս շաբաթ ֆինանսական որոշումները պահանջում են ավելի ուշադիր մոտեցում։ Մի շտապեք․ հապճեպությունը կարող է հանգեցնել սխալ հաշվարկների և ավելորդ ծախսերի։

Հատկապես ուշադիր եղեք, եթե շաբաթվա երկրորդ կեսին պատրաստվում եք ստանձնել լուրջ ֆինանսական պարտավորություններ։ Գործարքից առաջ մանրամասն ուսումնասիրեք պայմանագրի բոլոր կետերն ու դրա հետ կապված ծախսերը։

Կարիճ

Շաբաթը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու և լրացուցիչ եկամուտ գտնելու համար։ Զգուշությունը կօգնի խուսափել կասկածելի քայլերից, իսկ ուշադիր լինելը՝ նկատել շահավետ հնարավորությունը։ Հատկապես խոստումնալից կարող է լինել այն Կարիճների համար, որոնց աշխատանքը կապված է բարդ տեխնիկայի արտադրության կամ վերանորոգման հետ։

Աղեղնավոր

Փոքր ֆինանսական դժվարությունները որոշ Աղեղնավորների կստիպեն ավելի ուշադիր նայել սովորական ծախսերին։ Խոշոր գործարքների հարցում մի շտապեք։ Եթե առաջարկը կասկածներ է առաջացնում, խորհրդակցեք մեկի հետ, ում փորձին ու գիտելիքներին վստահում եք։

Այծեղջյուր

Շաբաթվա կեսին հնարավոր են տարաձայնություններ գումարի պատճառով։ Համատեղ նախագծերի շուրջ բանակցությունները նույնպես կարող են ձգձգվել, ուստի դրանց համար բավական ժամանակ նախատեսեք։ Այդուհանդերձ, լուրջ վեճից կհաջողվի խուսափել։

Հինգշաբթիից մոտավորապես իրավիճակը կբարելավվի․ կստեղծվեն շահավետ գործարքների և նոր աղբյուրներից գումար ստանալու հնարավորություններ։

Ջրհոս

Խոշոր գնումներն ու գործարքները ավելի լավ է ծրագրել շաբաթվա առաջին կեսին։ Կարող են առաջարկներ լինել, որոնք եկամուտն ավելացնելու հեռանկար են խոստանում։ Պատասխանը պարտադիր չէ հետաձգել, եթե պայմանները պարզ են, և ներքին կասկածները չեն խանգարում որոշում կայացնել։

Շաբաթվա երկրորդ կեսին ֆինանսական վիճակը ընդհանուր առմամբ հանգիստ կլինի, բայց ծախսերի հարցում ավելի ուշադիր եղեք։ Նախ գնահատեք՝ արդյոք գնումն անհրաժեշտ է, հետո որոշեք՝ վճարե՞լ դրա համար։

Ձկներ

Շաբաթվա առաջին օրերին ծախսերը կարող են պլանավորածից մի փոքր ավելի լինել։ Հետևեք բյուջեին և ավելորդ գնումներ մի արեք։ Ավելի ուշ լրացուցիչ աշխատանքի կամ հաջող գործարքի շնորհիվ ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն կլինի․ շաբաթվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար։

Հեռանկարային կարող է լինել նաև նոր համագործակցությունը։ Լրացուցիչ եկամուտ խոստացող առաջարկներ կարող են ստանալ մշակույթի, արվեստի, կրթության կամ գիտության ոլորտում աշխատող Ձկները։

Gushak.net-ի խորհուրդը․ շաբաթվա սկզբին լուծեք կարևոր գործարքների ու գնումների հարցերը, իսկ երկրորդ կեսին ավելի ուշադիր վերահսկեք ծախսերը։ Ապագա եկամուտը բյուջեում մի հաշվեք, քանի դեռ գումարն իրականում չեք ստացել։

Այսօրվա մյուս կանխատեսումները

Բացահայտեք օրվա մյուս կարևոր աստղագիտական նյութերը



Կարդացեք երազահան՝